Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը վատ.
Ես սիրում եմ աչքերըդ խոհուն
Եվ խոսքերըդ վհատ….
Ես սիրում եմ արտերը ոսկի
Եվ դաշտերը պայծառ,
Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար…
Միայնակ՝ ես սիրում եմ նստել
Երերուն լույսերում,
Ես սիրում եմ երազ ու ըստվեր. —
Ես իմ սերն եմ սիրում…
Այս բանաստեղծության մեջ քնարական հերոսը նկարագրում է իր անպատասխան սերը; Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար:
Հորոսը այնքան է խճճվել, որ արդեն ինքն էլ չգիտի
այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը վատ.
«Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ»
Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ
Ու ողջ կյա՛նքդ մի անսահման քաղցր նինջ…
Տերյան ընթերցելիս մեզ թվում է, թե նա թախծի ու աշնան բանաստեղծ է, բայց այս երկուսից զատ Տերյանը նաև հիանալի սիրային քնարերգու է:
Վերջին ուղևորություն վավերագրական ֆիլմ
՛՛Վերջին ուղևորություն՛՛ վավերագրական ֆիլմը նկարահանվել է 2012 թվականին: Այն Վահան Տերյանի և նրա կնոջ՝ Անահիտ Շահիջանյանի, նրանց համատեղ կյանքի վերջին օրերի մասին է։ Բանաստեղծի խոհերն ու զրույցները, որենք գրվել են ավելի քան 100 տարի առաջ, թվում է՝ հենց այսօրվա մասին են։ Ֆիլմի համահեղինակներն են Հրայր Թամրազյանը և Գայանե Դանիելյանը։ Ազատություն ռադիոկայանի թողարկած այս ֆիլմում՝ Վահան Տերյանի դերում նկարահանվել է Արտաշես Մխիթարյանը, իսկ Տերյանի կնոջ դերում՝ Նարինե Գրիգորյանը։ Ֆիլմի ռեժիսորն է Հրայր Թամրազյանը, օպերատորը՝ Լևոն Գրիգորյանը։ Մոնտաժի հեղինակն է Հայկ Գրիգորյանը։
Ֆիլմը հաղթող է ճանաչվել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Լավագույնը` 2012 թվականի հուլիս-օգոստոսին» մրցույթի «Նորարարություն» կատեգորիայում։ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը երաշխավորել է տեսաֆիլմը ավագ դպրոցում որպես ուսումնաօժանդակ նյութ օգտագործելու համար։
Ֆիլմը առաջին անգամ էի դիտում, այն բավականին տպավորիչ էր… Ես ինձ համար բացահայտեցի Վահան Տերյանին և՛որպես քաղաքական գործիչ և՛ որպես մեծ ու անձնվեր հայրենասեր: Նա երազում էր ստեղծել հոգևոր, այլ ոչ թե նյութական հայրենիք: Նա նյութական հայրենիքին անհոգի դիակ էր անվանում: Տերյանը իր հայրենիքի ու ժողովրդի հոգևոր փրկությունը տեսնում էր ժողովրդի եվրոպականացման մեջ: Նա մեզ համարում էր աշակերտ ՝եվրոպայի առջև: Նրա հայցքը ուղղված էր դեպի եվրոպական մշակույթ ու մտածողություն: Նա կոչ էր անում ընդունել եվրոպական կուլտուրան, մտնել նրանց շարքերն, որպես կուլտուրական ազգ՝ պահպանելով ազգային դիմագիծը:
Քաղաքական առումով, Տերյանը իր ժողովրդի փրկությունը կապում էր կոմունիստների և հոկտեմբերյան հեղափոխության հետ, բայց Լենինն ու Ստալինը իրենց կեղքին չէին հանդուրժի Տերյանի նման նվիրյալ իր ժողովրդի համար: Նրան կարճ ժամանակ անց ազատեցին պաշտոնից, իսկ 1919 հոկտեմբերին հույժ գաղտնի հանձնարարությամբ ՛՛ակսորեցին՛՛ Թուրքեստան :
Ճամփորդության ժամանակ Տերյանի առողջական վիճակը խիստ վատանում է և նա ու իր 20-ամյա կինը՝ Անահիտը չշարունակելով ճամփորդությունը գնում են Օրենբուրգ՝ Անահիտի ծանոթների մոտ, որտեղ էլ ըստ ֆիլմի Տերյանը անցկացնում է կյանքի վերջին օրերը: