Рубрика: Էկոլոգիա

Հունիսի 5-ը բնապահպանի օր

1972 թվականին Հունիսի 5-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ 2004 թվականից Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր: Հունիսի 5 պատահական ընտրված ամսաթիվ չէ, այն ընտրվել է ի հիշատակ Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների սկսման, որի մտահոգությունն է մարդու շրջակա միջավայրի խնդիրները: Օրվա նպատակն է  մարդու մեջ շրջակա միջավայրի պաշտպանությանը նպաստելու ցանկություն արթնացնել:

Մեզանից քչերն են մտածում այն մասին թե ինչ մոլորակ են թողնում իրենց հաջորդ սերունդներին, ինչպիսի էկոլոգիական աղետներ կլինեն, ասենք օրինակ, 20-30 տարի անց այսօրվա մեր գործնեության հետևանքով և արդյոք գալիք սերունդները կկարողանան լուծել իրենց առջև ծառացած գլոբալ խնդիրները: Այժմ դեռ ակտիվ շարունակվում են մասսայական անտառահատումները, աղտոտվում են համաշխարհային ջրի պաշարները իսկ սառցաբեկորները հալվում են շատ մեծ արագությամբ: Յուրաքանրյուր մարդ, որպես երկիր մոլորակի բնակիչ, պարտավոր է խնամել և հոգ տանել շրջակա միջավայրի մասին, եթե յուրաքանչյուրս մեր առաջացրած աղբը խնամքով հավաքի և նետի աղբամանը՝փողոցում նետելու փոխարեն, արդեն իսկ մեծ աշխատանք արած կլինի: Ես ցավով եմ նայում այժմ փողոցում նետված բժշկական դիմակների ու ձեռնոցների կույտերին և վստահ եմ, որ դրանք մեծերն են նետում…այստեղից հարց է առաջանում…ինչ են իրենք սովորեցնում իրենց հաջորդ սերունդներին իրենց օրինակով…Այստեղ արդեն կարևորում եմ պետության դերը: Եթե մանկապարտեզներից սկսած երեխաներին դաստիարակել, որ չի կարելի աղբը թափել որտեղ պատահի, ապա հուսով եմ,որ կունենաք գիտակից ապագա սերունդ, ովքեր իրենք օրինակով կսկսեն դաստիարակել անգիտակից ավագ սերնդին… Ի ՞նչ կլինի երկիր մոլորոկի հետ տասնյակ տարիներ անց եթե մենք այսօր իսկ չդադարեցնենք այս ամենը և չսկսենք օգտագործել ժամանականից տեխնոլոգիաները՝ ի փրկություն մեր մոլորակի…

Հարգելի մարդիկ, գիտակցեք վերջապես, որ Դուք հյուր եք երկիր մոլորակի վրա և դեռ շատ սերունդներ պիտի ապրեն այստեղ, այնպես որ բարի եղեք դրսևորել գիտակից վարքագիծ և հրաժարվեք այսօրվա կործանից վարքագծից…

ՑՈՒՅՑ ՊԼԱՍՏԻԿԻ ԴԵՄ

Կանաչապատումը Երևանում

Առաջարկում եմ դիտել 2040. Ապագան սպասում է Ֆիլմը

Рубрика: հասարակագիտություն

ԻՄ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄԸ

Մարդը իր կյանքի ողջ ընթացքում օգտվում է բնության ու շրջակա միջավայրի բարիքներից, բայց հաճախ առանց գիտակցելու թե արդյունքում ինչ վնաս կամ օգուտ կարող է հասցնել իր միջավայրին: Որոշ մարդիկ ջանք չեն խնայում բարեկարգելու ու գեղեցկացնելու իրենց շրջակա միջավայրը մինչդեռ մյուսներ անխնա ու հաճախ էլ անգիտակցաբար փչացնում ու աղտոտում են այն:

Ես բնակվում եմ Դավթաշեն վարչական շրջանում: Վերջին տարիներին բավականին աշխատանքներ են տարվել կանաչապատելու ու լուսավորելու համար փողոցները մենք էլ մեր հերթին փորձում ենք կանաչապատել ու բարեկարգել մեզ շրջապատող հարակից տարածքները:

Բայց այսօր կփորձեմ նկարագրել իմ շրջակա միջավայրի գեղագիտական կողմը …Մեր տանից քիչ հեռու գտնվում է Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, որտեղ երբեմն գնում ենք զբոսնելու համար: Անցած տարի այդ նույն տարածքում ՝ Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի մոտ, տեղադրվեց նաև քանդակագործ Արտակ Համբարձումյանի քանդակած խաչքարը, որը նվիրված է 2016 թ. Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: Հնարավոր չէ մուտք գործել Դավթաշեն վարչական շրջան ու չնկատել աշխարհի աշխարհի 9-րդ չեմպիոն Դավիթ Պետրոսյանին նվիրված հուշարձանը՝ տեղադրված 2006թվականին և որի անունով էլ կոչվում է գլխավոր փողոցներին ամենամեծը:

Սրբոց Նահատակաց եկեղեցին, որը գտնվում է Դավթաշեն կամրջի հարևանությամբ կառուցվել է 1996թ-ին՝  ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հովանավորությամբ և նվիրված է հանուն հավատի և հայրենիքի նահատակված հայ ազատամարտիկների հիշատակին։Եկեղեցու նախագծի հեղինակն է Լևոն Ումեդյանը։ Եկեղեցին գմբեթավոր է։ Կառուցված է մոխրագույն տուֆից:

Рубрика: Ֆիլմադարակ

ՖԻԼՄԱԴԱՐԱԿ

ԽՐՃԻԹ

Ընտանիքի հետ սովորական հանգիստը բնության գրկում Մակ Ֆիլիպսի համար վերածվում է իսկական ողբերգության: Անհետանում է նրա փոքրիկ աղջիկ Միսսին և շուտով հայտնաբերվում է նրա դին: Մակը փորձում է հաղթահարել դստեր կորստի ցավը բայց նրա մոտ դա այնքան էլ չի ստացվում : Նա օտարանում է ընտանիքից, ընկերներից և հարևաններից: Մի օր Մակը անանուն նամակ է ստանում և ուղևորվում է քաղաքից դուրս ՝ հանդիպելու Աստծո հետ:

Խրճիթը որտեղ գտել էին Միսսի մարմինը և դառնում է նրանց հանդիպման վայր: Չհավատալով կատարվածին Մակը հույս ուներ ստանալ իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները: Բայց ցավից կուրացած հայրը ստիպված էր վերարաժևերել իր կյանքն ու մոտեցումները՝ հոգու հանգստություն գտնելու համար:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Իր կյանքի դժվարին ժամանակահատվածում երիտասարդ լրագրող Պոլ Ասերին հարցազրույց է տալիս խորհրդավոր մի մարդ, ով իրեն Աստված է կոչում: Ի՞նչ հարցեր կտա Պոլը նրան, և ինչ պատասխան կստանա, կարող եք դիտել այստեղ:

Ելք. Թագավորներ և Աստվածներ

Ֆիլմում նկարագրվում է հին Կտակարանի պատմություններից ՝ Մովսես մարգարեի և հրեական ժողովրդի ազատագրումը եգիպտական ​​գերությունից: Մովսեսը ծնվում է այն ժամանակ, երբ փարավոնը հրամայում է սպանել հրեական ծագմամբ բոլոր նորածին տղաներին: Նրան փրկելու համար մայրը երեխային դնում է ձեռնափայտի զամբյուղի մեջ և իջեցնում Նեղոսը:

Երեխային գտնում են փարավոնի դուստեր աղախինները: Փարավոնի դուստրը նրան որդեգրում է և մեծացնում ապագա փարավոն Ռամսեսի կողքին: Շատ տարիներ անց, տղամարդ դառնալով ՝ Մովսեսը փախչում է Եգիպտոսից, և այնուհետև վերադառնում է այնտեղ ՝ Տիրոջ հրամանով, որպեսզի ազատի իր ժողովրդին ստրկության շղթաներից …

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Շախմատիստ

Պատանի շախմատային հանճարեղ Ֆահիմը, հոր հետ միասին, ստիպված է լինում լքել հայրենի Բանգլադեշը և ապաստան գտնել Փարիզում: Այստեղ տղան հանդիպում է Ֆրանսիայի լավագույն գրոսմայստերներից մեկի ՝ փնթփնթան Սիլվիանի հետ: Նրանց միջև թշնամությունը շուտով վերածվում է այնպիսի բարեկամության, որ նոր իմաստ կտա նրանց կյանքին և կհանգեցնի ինչպես նյարդայնացնող պարտությունների, այնպես էլ գլխապտույտ հաղթանակների:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

2040: ԱՊԱԳԱՆ ՍՊԱՍՈՒՄ Է

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես կարող է լինել կյանքը մոլորակի վրա 20 տարի անց: Ամեն ինչ կախված է մեզանից…

Վավերագրական ֆիլմ ապագայի ուտոպիական աշխարհի մասին, որը կարող է գալ 20 տարի հետո, եթե մենք ճիշտ օգտագործենք մոլորակը և պաշտպանենք այն

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Рубрика: English

MY DAY AT HOME

Usually, I tried to have in my summer holidays reach with events but this year will be unique because of coronavirus…to be honest I am little upset because I can not meet with my friends, go for a walk, have a picnic with my family and finally can not go abroad for a rest…
So I have to make my day interesting otherwise one can die from boredom. Now my day begins at 11.00 o’clock, at 12.00 I have a shower and prepare myself for having breakfast. After breakfast, i play tennis with my sister or mom for 1 hour. To make it more interesting we are trying to think up some prizes for the winner. For example, if my mom wins I have to do what she wishes, and as usual, all her wishes are somehow connected with learning ) but when I win, I usually want them to let me free for 2 hours and I do what I want and nobody punished me ) So I am doing my best to win every day. After playing tennis we seat in our garden for 30 minutes to have a rest. Since we rarely leave the house because of the quarantine, we have minimal physical activity so after, we are doing some physical exercises to keep our body in good form.
Till lunch time, everyone in our family has free time for himself. As I am interested in a video editing job i am trying to improve my skills in that sphere and i can say that I already have some success, as i have sent my videos to some specialist and they were surprised by my job. After lunch, learning time is coming… Every day i am doing exercises from algebra, geometry, Armenian, and English to improve my knowledge. This month I have added physics as well even though i did not pass it this year.
We have decided to go out of the city every Saturday. This Saturday we went to Tsaghkavanq. I was there the first time and did not know that we have such an amazing place.
After dinner, we prefer to watch a film with all family and eat pop-corn. So this is all that I can tell about my day during quarantine so I hope soon this situation will be stabilized and people can return to normal life.

Рубрика: English

Review

Nowadays the knowledge of a second foreign language is necessary things. We live in a global community so for communication of non -native people need the knowledge of a language that will be acceptable for everyone. Now the English language is considered to be the most wildly spread one. In abroad it is not difficult to find people with English knowledge, so for the 2nd semester, I have decided to start learning English instead of the Russian language. My Russian language skills are not bad but I understood that knowledge of only the Russian language is not enough to communicate with different native people so I need to learn English as well.
And I can say that with my new teacher ms Hermine it becomes very interesting and funny. We have done a lot of work on improving our English skills and vocabulary, we have made very interesting projects and exercises, we have watch films in English and play different games which helped us to improve our skills.

Рубрика: Գրականություն

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

Աշխարհում շատ կան հայտնի և տաղանդավոր հայեր, բայց իմ ամենասիրած հայտնի հայը ումով ես հիանում եմ ՝ Շառլ Ազնավուրն է: Ես շատ եմ սիրում երաժշտություն և կարող եմ ասել , որ նախընտրում եմ շատ տարբեր ժանրերի երաժշտություն լսել: Դա կախված է իմ տրամադրությունից, բայց միակ երգիչը, որին ես կարող եմ լասել ցանկացած պահի դա Շառլ Ազնավուրն է:

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924-ի մայիսի 22-ին: Նա ֆրանսահայ երգիչ, քնարերգուհի, դերասան և դիվանագետ է: Ազնավուրը հայտնի էր իր առանձնահատուկ տենոր ձայնով: Որպես կոմպոզիտոր, երգիչ և երգահան աշխատելու տարիների ընթացքում, նա ձայնագրել է ավելի քան 1200 երգ, որոնք թարգմանվել են 9 լեզուներով: Ասեմ ավելին, նա գրել է ավելի քան 1000 երգ իր և մյուս հայտնի երգիչների համար:

Ազնավուրը Ֆրանսիայի ամենահայտնի և ամենասիրված երգիչներից մեկն է: Նա իր կյանքի ընթացքում վաճառել է 180 միլիոն ձայնագրություն և կոչվել Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա, իսկ երաժշտագետ Ստեֆան Հոլդենը Ազնավուրին նկարագրել է որպես «ֆրանսիական փոփ աստվածություն»: Կարելի է ասել նա համարվում էր իր ժամանակի ամենահայտնի հայը: Նա ճանաչվել է որպես դարի երգիչ, հավաքելով ընդհանուր ձայների գրեթե 18% -ը՝ դուրս մղելով Էլվիս Փրեսլիին և Բոբ Դիլանին:

Չնայած նրան, որ նա ծնվել և ապրել է Ֆրանսիայում, Ազնավուրը առանձնահատուկ ակնածանքով էր խոսում Հայաստանի մասին: Նա ոչ միայն երգեր է նվիրել Հայաստանին, այլև դարձել է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվավոր դեսպան: Նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը:

Ի պատասխան 1988-ի հայկական երկրաշարժի, նա Հայաստանի համար հիմնադրեց բարեգործական կազմակերպությունը ` իր վաղեմի ընկեր Իմպրեսարիո Լևոն Սայանի հետ միասին:

Իր վերջին համաշխարհային շրջագայությունը նա սկսեց 2014 թ.-ին: 2017-ի օգոստոսի 24-ին, Հոլիվուդի ՛՛Փառքի ճանապարհին՛՛ Ազնավուրին շնորհվեց 2,618-րդ աստղը: Նույն տարում նա և իր քույրը պարգևատրվեցին Ռաուլ Վալլենբերգի մրցանակով ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաներին ապաստան տալու համար: Նրա վերջին համերգը տեղի է ունեցել Օսակայում 2018-ի սեպտեմբերի 19-ին:

Վաղ երիտասարդությունն և ընտանիք

Նրա հայրը նախքան սեփական ռեստորան հիմնադրելը, երգում էր Ֆրանսիայի տարբեր ռեստորաններում: Չարլզի ծնողները նրան ծանոթացել են երգարվեսին դեռ վաղ տարիքիքից, և նա արդեն ինը տարեկան հասակից հանդես է եկել բեմում՝ վերցնելով «Ազնավուր» բեմական անունը:

Փոքրիկ Ազնավուրը առաջին անգամ բեմում հանդես եկավ դեռ 5 տարեկան հասակում, իսկ 12-ին նկարահանվեց իր առաջին ֆիլմում: Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայրը որպես կամավոր մեկնում է ռազմաճակատ: Չարլզը ստիպված էր լքել դպրոցը և ելույթ ունենալ Փարիզի փոքրիկ սրճարաններում և թատրոններում ՝ իր ընտանիքին կերակրելու համար:

Երկրորդ հնարավորությունը ստանալու համար պահանջվեց 70 տարի երբ Ազնավուրը հնարավորություն ուներ սեղանին դնելու մի քանի համալսարանների դիպլոմներ: ՛՛Սա իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկն է, ես միշտ անհարմար էի զգում բարձրագույն կրթություն չունենալու համար », — հարցազրույցում ասաց Ազնավուրը:

«Ես լավ պատանեկություն եմ ունեցել, նույնիսկ երբ ես ծանր կացության մեջ եմ եղել, միշտ կարողացել եմ հույս դնել ընտանիքի և այլ ներգաղթյալների վրա», — ասաց Ազնավուրը հարցազրույցում:

Ֆիլմի ցուցադրումներ.

Ազնավուրը որպես դերասան ունեցել է երկար և բազմազան կարիերա ՝ հայտնվելով ավելի քան 80 կինոնկարներում և հեռուստատեսային ֆիլմերում: Ազնավուրը նկարահանվել է 2002 թ.-ի «Արարատ» ֆիլմում `խաղալով ռեժիսոր Էդվարդ Սարոյանին:

«Դուք նվաճելու եք աշխարհը, քանի որ դուք գիտեք, թե ինչպես կարելի է հուզվել», — այսպես է նկարագրել գեներալ Շառլ դը Գոլը Ազնավուրը:

Մի անգամ Ազնավուրն ասաց. «Ես իմ երգերը չեմ նվիրում ոչ մեկին: Ոչ Էդիտ Պիաֆին, ոչ իմ կնոջը, ոչ էլ իմ երեխաները: Երբեք… Իմ երգերը իմ կյանքի մեկ այլ մաս են: Իմ անձնական կյանքը մի բան է, իմ աշխատանքը ՝ մեկ այլ բան »:

Ես հիանում եմ նրանով, որ մի փոքրիկ տղա կարողացավ ինքնուրույն նվաճել աշխարհը: Նա այնքան ուժեղ էր, որ չնայած նրան, որ մեծանում էր օտար երկրում, նա իր մեջ մեծ կամք գտավ `հաղթահարելու բոլոր դժվարությունները և գնաց իր նպատակին: Ինչպես գիտենք, հասարակությունը նրան անմիջապես չճանաչեց, նրան նույնիսկ ասացին, որ ինքը տաղանդ չունի, բայց Չարլզը չհիասթափեցրեց և շարունակեց երգել:

Հարցին, թե որն է իր հաջողության պատճառը, նա պատասխանեց.

»Հնարավորություն, ճակատագիր, իմ հաջողակ աստղ, Ամենակարողի պաշտպանություն, կամ գուցե որևէ այլ բան, որի մասին ես նույնիսկ չգիտեմ: Վերջիվերջո, ինձ հաջողվեց հաղթահարել բոլոր դժվարություններն և խուսափել ձախողումից: Ի՞նչ կարող եմ ասել իմ հաջողության մասին: Այս աշխարհում ամեն ինչ չէ, որ պատշաճ կերպով դասավորված է և անպարկեշտ է պարծենալ իմ ճանապարհորդություններով և այն առավելություններով, որոնք ինձ տվեցին «հայտնի շանսոնյեի» կարգավիճակ: Սկզբում ես գլուխս կորցրեցի կատարվածից, իմ «էգոն» և իմ պահանջները այնքան ուռած էին, որ նրանք ընդունել էրն Ռոլս-Ռոյսի ձևն ու չափը, բայց շուտով ես հասկացա նման բաների ապարդյունությունն ու սին լինելը: ».

Ես այնքան հպարտ եմ նրանով … հազվադեպ կարելի է հանդիպել աշխարհահռչակ մարդու հետ, ով միևնույն ժամանակ կլինի այդքան պարզ, այնքան իմաստուն, այնքան բարի, ընկերասեր, մաքուր, աշխատասեր և համեստ:

»Իմ սիրած երգիչը ես եմ»

Snow falles

Camarade

La Bohème

La Mamma

Yesterday When I Was Young

Charles Aznavour et Mireille Mathieu — Une vie d’amour (1981)

Charles Aznavour Hier encore

Рубрика: Գրականություն

Մանոն Լեսկո

Վերջին գիրքը, որ կարդացել եմ Աբբա Պրևոյի ՛՛Մանոն Լեսկո՛՛ գիրքն է: Ինձ հետաքրքրեց այս գիրքը, երբ հեռուստացույցով դիտեցի «Վերջին ուսուցիչը» ֆիլմը: Երբ դասի ընթացքում ուսուցիչը հակիրճ պատմեց նրանց սիրային պատմությունը, ես որոշեցի կարդալ գիրքը:
Պատմվածքը Մանոն Լեսկոյի և Ասպետ դե Գրիոյի մասին էր: Տասնյոթամյա ազնվատոհմիկ երիտասարդը առաջին հայացքից խելագարի պես սիրահարվում է գեղեցկուհի Մանոնին, ում ծնողները ուզում էին տանել մենաստան՝ սանձելու համար վայելքների հանդեպ նրա անհագուրդ տենչը: Վերջինս այնքա՛ն երիտասարդ էր և այնքա՛ն հիասքանչ … Կրքից կուրացած երիտասարդը հրաժարվում է երջանկությունից, հոր ժառանգությունից, խոստումնալից կարիերայից և պատրաստակամորեն անձնատուր լինում աղքատությանը՝ միայն թե սիրած էակը իր կողքին լինի: Նա վստահ էր, որ իր ընտանիքը երբեք չի հաստատի իր ընտրությունը, այդ պատճառով որոշեց հրաժարվել ամեն ինչից և փախչել Մանոնի հետ Փարիզ, բայց երջանկությունը երկար չտևեց: Մի օր տուն վերադառնալով սովորականից ավելի շուտ, դե Գրիոն իմանում է Մանոնի դավաճանության մասին՝ հայտնի կապալառու Պր. դե Բ … -ի հետ, ով ապրում էր իրենց հարևանությամբ, և հասկանում, որ դա առաջին դեպքը չէր, երբ իր բացակայության ժամանակ պարոնը այցելում էր իր երիտասարդ կնոջը:
Հաջորդ օրը նրա հոր ծառաները բռնի ուժով տանում են նրան հայրական տուն, որտեղ դե Գրիոն հոր պահանջով փորձում էր մոռանալ Մանոնի դավաճանությունը և նոր կյանք սկսել: Կես տարի անց, երբ նա վերադառնում էր Փարիզ ՝ շարունակելու ուսումը, նա նորից հանդիպիպում է Մանոնին: Կրքերը նորից թեժանում են : Նրանք Չաիլոտում տուն են վարձում և սկսել են միասին ապրել, բայց շուտով նրանց տունը այրվում է և հրդեհի ժամանակ իրենց փողերով արկղը անհետանում է: Ֆինանսական խնդիրները լուծելու համար Մանոնը՝ եղբոր խորհրրդով, կրկին որոշում է «վաստակել» հին միջոցներով, միայն այս անգամ նա որոշում է հիմարեցնել իր ծեր «զոհին», սակայն այս անգամ նրան դա չի հաջոցվում: Արդյունքում նրանք ձերբակալվեցին և ուղարկվեցին բանտ: Հետո Մանոնին՝ իր նման 11 աղջիկների հետ ուղարկում են Ամերիկա իսկ դե Գրիոն որոշում է գնալ նրա հետ: Բայց միայն այստեղ են հերոսները հոգեկան հանգստություն գտնում և ուղղում իրենց հայացքը կրոնին: Որոշում են ամուսնանալ և ներկայանում են նահանգապետին: Սակայն նահանգապետը մտադիր էր ամուսնացնել Մանոնին իր ազգականի հետ, որը վաղուց հավանում էր նրան: Դը Գրիյոն մենամարտում վիրավորում է մրցակցին և փախչում է քաղաքից: Մանոնը հետևում է նրան: Ճանապարհին աղջիկը հիվանդանում է:
Գրքի վերջում Մանոնը մահանում է անապատում: Հուղարկավորելով նրան ՝ դը Գրիոն գլուխը դնում է գերեզմանին ու սպասում իր մահվան: Սիրելիի մահից հետո ասպետը ծանր հիվանդանում է և երեք ամսով անկողին ընկնում:  Այդուհանդերձ, նա ապաքինվում է: Նոր Օրլեանում է հայտնվում Տիբերժը: Վաղեմի և հավատարիմ ընկերը տանում է դը Գրիյոյին Ֆրանսիա, որտեղ նա իմանում է հոր մահվան մասին: Պատմությունն ավարտվում է եղբոր հետ սպասված հանդիպումով:


Գիրքը հեշտ կարդացվող էր: Այն գեղեցիկ սիրո պատմություն է, բայց անկեղծ ասած, չեմ կարող ասել, որ հիացած եմ այս գիրքով: Միգուցե, որովհետև ես չեմ կարողանում հասկանալ դե Գրիոյին: Սիրած աղջկա դավաճանությունն (և առհասարակ դավաճանությունը) ինձ համար աններելի է, բայց ինչպես ասում են , սերը մարդուն կուրացնում է, այնպես որ կարող եմ ասել, որ ես խղճում եմ Դե Գրիոյին:

Рубрика: Հասարակագիտություն 2

ՄԵՐՈՆՔ

Մայիս ամիսը հայ ժողովրդի պատմության մեջ առանձնահատուկ նշանակություն ունի: Մայիս ամսվա ընթացքում հայ ժողովուրդը ունեցել է իր համար կարևորագույն նշանակություն ունեցող հաղթանակներ: Մայիսի 9 հայ ժողովուրդը նշում է որպես եռատոն՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, Շուշիի ազատագրումը և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Ծնողներիցս փորձեցի հետաքրքրվել, թե արդյոք մեր տոհմում կա մեկը, ով ինչ-որ կապ է ունեցել այս իրադարձություններից ինչ-որ մեկի հետ: Պարզվեց, մենք էլ ունենք մեր ներդրած լուման հաղթանակների գործում…

Մայրիկիս պապը եղել է մեծ հայրենական պատերազմի մասնակից, ով պատերազմում ծանր վիրավորվել է և արդեն որպես հաշմանդամ զորացրվել : Պատերազմի ավարտից տարիներ անց պարգևատրվել է մեդալով և այն ժամանակ բավականին թանկարժեք համարվող ՛՛Զապորոժեց՛՛ մեքենայով: Մայրս պատմում էր, որ նա շատ կատակասեր և հումորով անձնավորություն էր, բայց երբ խնդրում էին պատմել պատերազմի մասին, նրա դեմքը միանգամից այլալվում էր, նա դառնում էր լուռ ու մտախոհ: Վերցնում էր ծխախոտը ու գլուխը տարուբերելով դուրս էր գալիս բակ՝ ծխելու: Միշտ խուսափում էր որևէ բան պատմելուց, միայն կրկնում էր, որ պատերազմը սարսափելի էր….

Շուշիի ազատագրումը և առհասարակ 1992-1993 թվականը մերոնց մոտ միախառնվում է հպարտության ու տխրության զգացումով: Ֆիզուլիի ռազմական գործողությունների ժամանակ զոհվում է մորս հորաքրոջ տղան, ով զորակոչվել էր բանակ՝ մասնակցելու Արցախի պաշտպանական մարտերին: Արդեն անցել է ավելի քան 27 տարի, բայց նրանց տանը շատ քիչ բան է փոխվել, մինչ այսօր պահպանվում է Արմենի սենյակը ճիշտ այնպես, ինչպես զորակոչվելուց առաջ էր , միայն անկյունում ավելացել է մի փեքր սեղան , ուր դրված են հետմահու տրված մեդալներն ու էլի նրան պատկանող ինչ-որ իրեր: Իսկ սևազգեստ մայրը ամեն անգամ մեծ հպարտությամբ ու սրտի խորը կսկիծով է խոսում հերոս որդու մասին…

Մայիսյան հաղթանակները թող խորհուրդը դառնա բոլորիս համար՝ պատգամելով հիշել և փառաբանել անցյալը, գնահատել անչափ թանկ գնով հաստատված խաղաղությունն ու անդորրը և չխնայել ոչ մի ջանք պահպանելու հայրենի հողն ու նրա համար զոհված զինվորների վառ հիշատակը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, Կեցցե՛  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը…