Рубрика: Գրականություն

Գրականություն Ա․ Իսահակյանը Կոմիտասի մասին

Ավետիք Իսահակյանը Կոմիտասի մասին

Ավետիք Իսահակյանը պատմում է Կոմիտասի մասին և ինչպիսի ազդեցություն է ունեցել հայ ժողովրդի վրա։ Նա չէր հավատում, որ նրանք տարիներով միասին ապրել էին ու ճամփորդել էին Հայաստանում, Եվրոպայում, Ստամբուլում։ Կոմիտասը նրա հիշողության մեջ մնացել էր, որպես հեռավոր առասպել։ Գևորգյան ճեմարանում նրան կոչում էին <<Եղբայր Սողոմոն>>։ Նա տեսնում էր, թե ինչպես էր Կոմիտասը տարբեր վայրերից ժողովրդական երգերը հավաքում, մշակում և հետո տարածում։ Այդպես նա օգնել է հիմք դնել Հայաստանի ազգային երաժշտության մշակույթին։

Рубрика: Մայրենի

243. Գրիր՝ ընդգծված ս կամ դ մասնիկը (հոդը) ի՞նչ է նշանակում՝

ա) ս-ն՝ ե՞ս, մե՞նք, ի՞մ, թե՞ մեր

Երկրի բնակիչներս շատ անփույթ ենք մեր մեծագույն հարստության նկատմամբ։ – մենք

Մեծերդ մեզ՝ երեխաներիս անընդհատ փոխել եք ուզում։ – մենք

Շուրջս ոչինչ չեմ նկատում։ – իմ

Ինքս էլ լճի ափին լինել շատ եմ սիրում։ – ես

Կիրակի օրը ծնողներիս հետ գազանանոց էինք գնացել։ – իմ

Երեխաներս ամենաշատը կապիկներով էինք հետաքրքրվում։ – մենք

բ) դ-ն՝ դո՞ւ, դո՞ւք, քո՞, թե՞ ձեր

Կենդանու հետքերն ինքդ կնկատես թաց գետնի վրա։ – դու

Աչքներդ լույս լինի։ – ձեր

Քեֆդ կգար, որ տեսնեիր դրանց խաղերն ու օյինները։ – քո

Рубрика: Մայրենի

242. Նախադասությունները կետադրի՛ր։

Նա տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ գալիս։

Մեծահամբավ բժիշկներն ու վհուկները եկան, հավաքվեցին՝ քննելու համար արքայորդու ահավոր հիվանդությունը, և բուժիչ հնար գտնելու։

1905 թվականի ամառը, երեք ընկեր տղաներ Բաքվից եկել էին Ալեքսանդրապոլ՝ Արագած լեռան գագաթը բարձրանալու համար։

Փառատենչ իշխանը շարունակ դավեր է նյութել դրացի իշխանների դեմ՝ գրավելու նրանց սեփական երկրներից մանր ու խոշոր հողամասեր։

Պաշարում է քաղաքը բանակը, զետեղում ամրակուռ պարիսպների շուրջ, ինքն էլ նստում է արքայական վրանի մեջ, օր ու գիշեր դավեր որոճալով, քաղաքին տիրանալու համար

Рубрика: Մայրենի

241. Ընդգծված բառերը, բառակապակցություններն ու արտահայտությունները փոխարինի՛ր իմաստով մոտ (հոմանիշ) բառերով, բառակապցություններով ու արտահայտություններով։

Մեր ժամանակից առաջ, 219 թվականին կարթագենցի զորավար Հանիբալը հարձակվեց իսպանական Սագունտ քաղաքի վրա։

Իջնելն ավելի դժվար էր, քան մագլցելը։

Լոնդոնում կար մի ակումբ, որի անդամներն ապրում են հին տներում ու դղյակներում և չէին կիրառում այն, ինչ հայտնագործվել է 1500 թվականից հետո։ Վերջին ժամանակներում ակումբից վտարվեցին նրա երկու անդամները, որովհետև նրանք իրենց բնակարանում հեռախոս էին տեղադրել։

Բոլոր փաստերը ցույց են տալիս, որ առաջին հեռավոր առևտրական ուղիներն անցնում էին ոչ թե գետնով, այլ գետերով։

Անտարկտիդան Երկրի վեց մայր ցամաքներից մեկն է։ Երկրի վրա մարդու հայտնվելուց երկար ժամանակ առաջ Անտարկտիդայում տաք էր, կային արևադարձային բույսեր, շրջում էին՝ մեծ կենդանիներ։

Ալժիրում, Սիդի Բել Աբաս փոքրիկ քաղաքի մոտ, թանաքի մի լիճ է տեղակայված։ Այդ լճում ոչ մի կենդանի չի ապրում։ Ջուրը միայն օգտագործվում է գրելու համար:

Կրկեսի Ժաննա անունով փիղը քայլում էր ավստրիական Կլագենֆուրտ քաղաքի փողոցներից մեկով։ Հանկարծ նա մի մկնիկ տեսավ ու փախչեց։ Այդպիսի ուրիշ դեպքեր էլ են եղել։ Եղել է, որ երբ փիղը սարսափել է ծովային ոզնուց կամ խոզից։

ԱՄՆ-ի Օրիգոն նահանգի ծովափնյա ջրերում մի տարօրինակ ձուկ կա, որը երկու զույգ աչք ունի։ Աչքրեի մի զույգը նայում է վերև, մյուսը՝ ներքև։ Մոտակա ձկնորսները ասում են, որ իր չորս աչքի շնորհիվ ձուկը վտանգավոր գիշատիչներից կարողանում է փախնել։

Рубрика: Մայրենի

230. Կետերի փոխարեն պահանջված ձևով նա կամ ինքը բառերը տեղադրի՛ր։

Ի՛նչ առյուծ, այդ վախկոտը իր ստվերից էլ է վախենում։                                                                   Այդ վախկոտն ինքն իր ստվերից էլ է վախենում։                                                                      Որսորդն իր հրացանն էր թփի տակ թողել։                                                                                        Որսորդը խուսափում էր հարևանին հանդիպելուց, ախր նրա հրացանն էր թփի տակ թողել։   Պապն իր երկար կյանքի ընթացքում այդպիսի գեղեցկություն չէր տեսել։                                     Նա հյուրերին ողջունեց իր իմացած բոլոր լեզուներով, բայց նրանք կարծես թե նորից չհասկացան։                                                                                                                                    Գնչուն ասում էր, որ ինքը ամբողջ աշխարհում ման է եկել։                                                                   Հայրը որդու մասին ասում էր, որ նա իր տեսած ամենախելացի երիտասարդն է։                               Որդուն ուղղված նամակում գրում էր, որ իրենով հետաքրքրվողներին թող նա ասի, որ ինքը շուտով գալու է։                                                                                                                                          Երգչի մասին ասում էր, որ իրեն շատ վաղուց է ճանաչում, նա իր մանկության ընկերն է եղել։          Ճանապարհորդի մտքով չէր անցնում, որ ինքը անցնում է Մագելանի անցած ճանապարհով, որ չորսուկես հարյուրամյակ առաջ այդտեղով նրա նավերն են անցել։

Рубрика: Մայրենի

232. Քո սիրած վայրի մասին պատմի՛ր (ինչպիսի՞ տեղ է, ո՞վ է լինում այդտեղ, ի՞նչ են անում, ի՞նչն է քեզ հետաքրքրում)։

Իմ սիրած վայրը երևի իմ սենյակն է, քանի որ այնտեղ խաղաղ է։ Կարողանում եմ հանգստանալ, կարդալ և մենակով ժամանակ անցկացնել։

Рубрика: Մայրենի

234. Նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունը գտի՛ր՝ ուշադրություն դարձնելով թվականներին։

Առաջին նախադասություններում թվականների սովորական են, իսկ երկորդ նախադասություններում դառնում են բաշխական թվականներ, այսինքն ավելի շատ ածականների նման։

Рубрика: Մայրենի

235. Տեքստի բարդ նախադասություններից յուրաքանչյուրը պարզեցրո՛ւ՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադիր եղիր, որ տեքստը պահպանվի)։ Գոյություն ունեն հսկա որդեր։ Այդ հսկաներից մեկը՝ մեգասկոլիդեսը, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում։ Հողից հանելիս իսկույն խեղճանում է։

Գոյություն ունեն հսկա որդեր։ Այդ հսկաներից մեկը՝ մեգասկոլիդեսը, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում։ Հողից հանելիս իսկույն խեղճանում է։ջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադիր եղիր, որ տեքստը պահպանվի)։

Գոյություն ունեն հսկա որդեր։ Այդ հսկաներից մեկը՝ մեգասկոլիդեսը, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում։ Հողից հանելիս իսկույն խեղճանում է։

Рубрика: Մայրենի

240. Նախադասություններն ըստ տրված օրինակի փոփոխի՛ր։ Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու։

Այդ ձայնը՝ սրտաբուխ ու մտերիմ, ուշքի բերեց նրան։                                                                Ուշքի բերեց նրան այդ ձայնը՝ սրտաբուխ ու մտերիմ։

Մի ժպիտ՝ գարնան երեկոյի նման գգվող, թառել էր դեմքին։                                                     Թառել էր դեմքին մի ժպիտ՝ գարնան երեկոյի նման գգվող։

Ձեռքերը՝ կոչտուկներով պատած ու հողաբույր, հարգանք էին ներշնչում։                         Հարգանք էին ներշնչում ձեռքերը՝ կոչտուկներով պատած ու հողաբույր։

Մի աղջիկ՝ անտառային հավերժահարսի նման, հանկարծ փայտահատին մոտեցավ։       Հանկարծ փայտահատին մոտեցավ մի աղջիկ՝ անտառային հավերժահարսի նման։

Մի կին՝ երկարոտն ու նրբակազմ, անցնում էր մեր փողոցով։                                                       Մեր փողոցով անցնում էր մի կին՝ երկարոտն ու նրբակազմ։

Գազանիկը՝ երկար, բարակ ու ոսկրոտ մատներով, մարդու ձեռքերին նմանվող թաթեր ուներ։ Մարդու ձեռքերին նմանվող թաթեր ուներ գազանիկը՝ երկար, բարակ ու ոսկրոտ մատներով։

Ընգծված բառակապցությունները պատասխանում են ինչպիսի՞ հարցին։