Рубрика: հասարակագիտություն

Բուդդայականություն

435-580 մլն հետեւորդ․

Երեք համաշխարհային կրոններից մեկը: Իրենից ներկայացնում է դհարմա,՝ ներառելով սովորույթների, հավատների ու հոգևոր գործառույթների համակարգ, որը հիմնված է գլխավորապես Սիթհարդա Գաուտամայի ուսմունքի վրա։ Վերջինս առավել հայտնի է «Բուդդա» անվանումով (հինդի՝ बुद्ध՝ լուսավորյալ)։

Բուդդայական ուսմունքի համաձայն՝ նրա հիմնադիրը իր գործունեությունն իրականացրել է Հինդուստան ենթացամաքի հյուսիսային մասում գտնվող Մագաթհա թագավորությունում՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերն ընկած հատվածում: Նա հայտնի է որպես լուսավորյալ կամ պայծառափայլ անձնավորություն, ով իր կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն և մարդասիրական գաղափարները տարածելուն։

Դհարմա — Դհարմա, հնդկական կրոններում՝ հինդուիզմում, բուդդայականությունում, սիկհիզմում և ջայնիզմում բազմաթիվ նշանակություններ ունեցող հասկացություն: Դհարմա բառի միանշանակ որևէ թարգմանություն գոյություն չունի:
Հիմնադիր — Գաութամա Բուդդա — Գաութաման ուսուցանել է զգայական հաճույքի և ծանր ճգնավորության միջև առկա Միջին ճանապարհը, մի բան, որ տարածված էր իր տարածաշրջանում՝ ամփոփված սրամանա շարժման մեջ: Հետագայում նա դասավանդել է արևելյան Հնդկաստանի այլ շրջաններում, ինչպես օրինակ՝ Մագաթհայում և Քոսալայում։

Ծնվել է
ապրլի 8, մ․թ․ա․ 563 թ․
Ծննդավայր
Լումբենի , Նեպալ
Մահացել է
մ․թ․ա․ 4-րդ դար

Оставьте комментарий