Ի՛նչ առյուծ, այդ վախկոտը իր ստվերից էլ է վախենում։ Այդ վախկոտն ինքն իր ստվերից էլ է վախենում։ Որսորդն իր հրացանն էր թփի տակ թողել։ Որսորդը խուսափում էր հարևանին հանդիպելուց, ախր նրա հրացանն էր թփի տակ թողել։ Պապն իր երկար կյանքի ընթացքում այդպիսի գեղեցկություն չէր տեսել։ Նա հյուրերին ողջունեց իր իմացած բոլոր լեզուներով, բայց նրանք կարծես թե նորից չհասկացան։ Գնչուն ասում էր, որ ինքը ամբողջ աշխարհում ման է եկել։ Հայրը որդու մասին ասում էր, որ նա իր տեսած ամենախելացի երիտասարդն է։ Որդուն ուղղված նամակում գրում էր, որ իրենով հետաքրքրվողներին թող նա ասի, որ ինքը շուտով գալու է։ Երգչի մասին ասում էր, որ իրեն շատ վաղուց է ճանաչում, նա իր մանկության ընկերն է եղել։ Ճանապարհորդի մտքով չէր անցնում, որ ինքը անցնում է Մագելանի անցած ճանապարհով, որ չորսուկես հարյուրամյակ առաջ այդտեղով նրա նավերն են անցել։