Այդ ձայնը՝ սրտաբուխ ու մտերիմ, ուշքի բերեց նրան։ Ուշքի բերեց նրան այդ ձայնը՝ սրտաբուխ ու մտերիմ։
Մի ժպիտ՝ գարնան երեկոյի նման գգվող, թառել էր դեմքին։ Թառել էր դեմքին մի ժպիտ՝ գարնան երեկոյի նման գգվող։
Ձեռքերը՝ կոչտուկներով պատած ու հողաբույր, հարգանք էին ներշնչում։ Հարգանք էին ներշնչում ձեռքերը՝ կոչտուկներով պատած ու հողաբույր։
Մի աղջիկ՝ անտառային հավերժահարսի նման, հանկարծ փայտահատին մոտեցավ։ Հանկարծ փայտահատին մոտեցավ մի աղջիկ՝ անտառային հավերժահարսի նման։
Մի կին՝ երկարոտն ու նրբակազմ, անցնում էր մեր փողոցով։ Մեր փողոցով անցնում էր մի կին՝ երկարոտն ու նրբակազմ։
Գազանիկը՝ երկար, բարակ ու ոսկրոտ մատներով, մարդու ձեռքերին նմանվող թաթեր ուներ։ Մարդու ձեռքերին նմանվող թաթեր ուներ գազանիկը՝ երկար, բարակ ու ոսկրոտ մատներով։
Ընգծված բառակապցությունները պատասխանում են ինչպիսի՞ հարցին։