ա) ս-ն՝ ե՞ս, մե՞նք, ի՞մ, թե՞ մեր
Երկրի բնակիչներս շատ անփույթ ենք մեր մեծագույն հարստության նկատմամբ։ – մենք
Մեծերդ մեզ՝ երեխաներիս անընդհատ փոխել եք ուզում։ – մենք
Շուրջս ոչինչ չեմ նկատում։ – իմ
Ինքս էլ լճի ափին լինել շատ եմ սիրում։ – ես
Կիրակի օրը ծնողներիս հետ գազանանոց էինք գնացել։ – իմ
Երեխաներս ամենաշատը կապիկներով էինք հետաքրքրվում։ – մենք
բ) դ-ն՝ դո՞ւ, դո՞ւք, քո՞, թե՞ ձեր
Կենդանու հետքերն ինքդ կնկատես թաց գետնի վրա։ – դու
Աչքներդ լույս լինի։ – ձեր
Քեֆդ կգար, որ տեսնեիր դրանց խաղերն ու օյինները։ – քո