Рубрика: Մայրենի

255. Փոխադրի՛ր այնպես, որ երևա

ա) Էռնեստ Էգլուզերի պատմածներին հավատում ես,         

Լոխ Նեսս լիճը հաճախ են այցելում զբոսաշրջիկները։ Ամեն օր Էռնեստ Էգլուզերն այնտեղ աղբ էր հավաքում։ Մի անգամ էլ նա ջրի մեջ տեսավ մի նարնջագույն ծանր առարկա։ Այն գնդակի էր հիշեցնում։ Էգլուզերն այն գցեց աղբամանի մեջ։ Երեկոյան աղբահավաքը լճափ եկավ։ Աղբամանի մեջ միայն նարնջագույն կճեպն էր։ Աղբամանից դեպի ջուրը ոտնահետքեր կային։ Նա ավազի վրա նաև տեսել էր եռամատ թաթի և պոչի հետքեր։ Բայց մինչև հասան կառավարությանն ներկայացուցիչները, ամանն արդեն դատարկել էին։ Ձվի նույնիսկ մի փոքր կտորն էլ հերիք կլիներ որպես ապացույց։ Ցավոք, ոչ մի բան չէր մնացել։

բ) այս պատմությանը չես հավատում, Լոխ Նեսսի <<վիշապի>> մասին ուրիշ կարծիք ունես։

Լոխ Նեսս լիճը հաճախ են այցելում զբոսաշրջիկները։ Ամեն օր Էռնեստ Էգլուզերն այնտեղ աղբ էր հավաքում։ Մի անգամ էլ, իր ասելով, ջրի մեջ մի նարնջագույն ծանր առարկա կար։ Ասեց, որ այն գնդակի էր հիշեցնում։ Էգլուզերն այն գցեց աղբամանի մեջ։ Երեկոյան աղբահավաքը լճափ եկավ։ Աղբամանի մեջ միայն նարնջագույն կճեպն էր։ Ըստ իր ասածի, աղբամանից դեպի ջուրը ոտնահետքեր կային։ Նրան թվացել էր, որ ավազի վրա նաև տեսել էր եռամատ թաթի և պոչի հետքեր։ Բայց մինչև հասան կառավարությանն ներկայացուցիչները, ամանն արդեն դատարկել էին։ Ձվի նույնիսկ մի փոքր կտորն էլ հերիք կլիներ թանկարժեք, բայց ոչ մի ապացույց չկար։

Оставить комментарий