Մի անգամ, քննություններից առաջ, Էյնշտեյնին հարցրին, եթե դժվար են լինելու քննության հարցերը։ Էյնշտեյնը պատասխանեց, որ բոլորովին, տալու է ճիշտ նուն հարցերը, ինչ անցյալ տարի։ Սակայն նրան ասացին, որ եթե այդպես անեն, միևնուն պատասխանները կլսեն։ Էյնշտեյնը ժպտալով պատասխանեց, որ նա սխալվում է։ Նա շարունակեց, ասելով, որ անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այդ մկե տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել։
День: 15 октября 2019
258. Յուրաքանչյուր բարդ նախադասություն պարզեցրո՛ւ՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադիր եղիր, որ տեքստը պահպանվի)։258. Յուրաքանչյուր բարդ նախադասություն պարզեցրո՛ւ՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադիր եղիր, որ տեքստը պահպանվի)։
Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին։ Ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը։ Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում։
257. Տեքստն իբրև զրույց փոխադրի՛ր։
– Ո՞վ է հայտնագործել պաղպաղակը – նա հարցրեց։
Մյուսը պատասխանեց․
– Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում մի հետաքրքիր ուտելիք էին պատրաստում․ թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին, դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ։
Առաջինը պատասխանեց․
– Հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղանդերը․ հանում էին դեղձի միջուկը և փոխարենը՝ մեջը սառույցի կտորներ լցնում։
Երկրորդն ասաց․
– Առաջնությունը, սակայն, հին չինացիներին է պատկանում։ Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն անուշեղեն, գործածել են ձյունը՝ լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած։ Եվ ճիշտ են արել․ դա շատ համով է։