– Ո՞վ է հայտնագործել պաղպաղակը – նա հարցրեց։
Մյուսը պատասխանեց․
– Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում մի հետաքրքիր ուտելիք էին պատրաստում․ թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին, դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ։
Առաջինը պատասխանեց․
– Հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղանդերը․ հանում էին դեղձի միջուկը և փոխարենը՝ մեջը սառույցի կտորներ լցնում։
Երկրորդն ասաց․
– Առաջնությունը, սակայն, հին չինացիներին է պատկանում։ Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն անուշեղեն, գործածել են ձյունը՝ լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած։ Եվ ճիշտ են արել․ դա շատ համով է։