Рубрика: Մայրենի

276. Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտիր։

Հարավային Աֆիրկայում կա մի բույս։ Այն հիմնականում թիթեռներով է սնվում։

Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա ) ծաղիկը։ Այն ունի չորս հազար տեսակ։

Առավել արժեքավոր է հոտը շարունակ փոխող տեսակը։

Մոնղոլիայի երկարակյացների մեջ չկա ոչ մի տղամարդ։

Արդեն գիտական պատասխան կա այս հարցին։ Այն է, որ տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել։

Рубрика: Մայրենի

248. Նախադասություններից ընդգծված մասերը հանի՛ր։ Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու։ Ստացված և տրված նախադասությունների արտահայտած մտքերը համեմատի՛ր։

Արտակը հարգալից բարևեց բոլորին ու մոտեցավ հորը։

Հասմիկը հիմա, հավանաբար, հասուն օրիորդ է։

Զարմացած երեխան մոտեցավ արջուկին։

Մագաղաթյա մատյանը դրված էր սեղանին։

Рубрика: հասարակագիտություն

Բարոյագիտություն

Էթիկան կամ բարոյագիտությունը փիլիսոփայության բաժին է, որը զբաղվում է վարքագծի ճիշտ և սխալ հասկացությունների համակարգմամբ, պաշտպանությամբ և ներկայացմամբ ։Էթիկա տերմինը առաջացել է հին հունարեն ἠθικός (էթիկոս), ἦθος (էթոս) բառից, որը նշանակում է սովորություն։

Էթիկայի հիմնական խնդիրները

  • Բարու և չարի չափանիշների հիմնախնդիրը
  • Կյանքի իմաստի և մարդու նշանակության խնդիրը
  • Արդարության հիմնախնդիրը
  • Պատշաճության հիմնախնդիրը

Էթիկական արժեքների դասակարգումը

  • Մարդկային գլխավոր արժեքները, որոնք ավելի կամ պակաս չափով մտնում են բոլոր հնացած էթիկական արժեքների մեջ (կյանքի, գիտակցության, գործունեության, տառապանքի, ուժի, կամքի ազատության, կանխատեսման, նպատակաուղղվածության արժեքը),
  • Առաքինությունները (արդարություն, իմաստություն, քաջություն, ինքնատիրապետում, սերը մերձավորի նկատմամբ, ճշմարտացիություն և անկեղծություն, հավատարմություն և նվիրվածություն, բարություն և կարեկցանք, վստահություն և հավատ, համեստություն և հնազանդություն, ուրիշների նկատմամբ վերաբերմունքի արժեքը),
  • Ավելի մասնավոր էթիկական արժեքները (սերը ամենահեռավորի նկատմամբ, սեփական հոգևոր հարստությունը ուրիշներին նվիրելու կարողությունը, անհատականության արժեքը, դեպի ուրիշի անհատականության իդեալական արժեքն ուղղված սերը):
Рубрика: հասարակագիտություն

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Իմ կարճատև կյանքի ընթացքում արդեն հասցրել եմ շատ անգամներ մտածել ազատության մասին ու իմ պատկերացումների մասին բարձրաձայնել: Ներկա օրերում ազատությունը բոլորին մտահոգող հարց, միևնույն ժամանակ՝ շատերին գործողությունների մեծ ազատություն տվող «պատրվակ» է: Նոր հազարամյակի ու նոր դարի հետ ծնված, շատերը ազատության նոր պատկերացումներ «ստեղծեցին», որոնցով փորձում են արդարացնել ամենաթողություն պահանջող իրենց վարքագիծը: Ազատությունն ինձ համար կյանքից էլ թանկ է։ Ազատությունը մարդու համար պարզապես անհրաժեշտություն է։ Եթե ապրում ես անազատության մեջ, ապա ապրելդ պարզապես իմաստ չունի։ Ինչպես կնդանիներին է սխալ պահել անազատության մեջ, քանի որ նրանց տեղը բնությունն է, այնպես էլ մարդուն չպետք է զրկել իր ազատությունից։ Յուրաքանչյուր մարդ պետք է ազատ լինի ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգով և մտքով։

Рубрика: Մայրենի

275. Տեքստը երեք նախադասությամբ փոխադրիր՝ ա) առաջին և երկրորդ , չորրորդ և հինգերորդ նախադասությունները մեկական նախադասություն դարձնելով բ) երկու նախադասություն հանելով։

Գայլն անցնում էր մի վրանի մոտով, երբ տեսավ, որ այնտեղ հովիվները գառան միս են ուտում ։ Այդ փաստն անարդարացի թվաց ու շատ նեղացրեց գայլին։ Նա մոտեցավ հովիվներին ու բողոքեց, որ նրանք հարայր-հրոց կբարձրացնեին, եթե ինքը նրանց արածն աներ։

բ) Գայլն անցնում էր մի վրանի մոտով ։ Նա տեսավ, որ այնտեղ հովիվները գառան միս են ուտում ։ Նա մոտեցավ հովիվներին ու բողոքեց։

Рубрика: Без рубрики, Էկոլոգիա

Ընկերությունը ուզում էր շահագործել Ամուլսարը, որ գտնվում էր Երևանից ոչ հեռու մի գյուղում, որի բնակիչները բնականաբար դեմ էին այդ նախագծին։ Սակայն ընկերությունը աշխատանք առաջարկեց բնակիչներին և նրանք համաձայնվեցին, այսինքն նրանք որոշեցին հանդուրժել հանքի շահագործումը՝ աշխատանք ունենալու պայմանով։

Ինչով է վնասում այդ պրոցեսը գյուղին՞

Բան այն է, որ հանքի շահագործման ընթացքում, անջատվում են բազմաթիվ ծանր մետաղներ և թունավոր նյութեր, ինչի հետևանքով բնակիչների մոտ հետզհետե առաջացան բազմաթիվ ծանր հիվանդություններ։

Բացի այդ, հանքի շահագործման հետևանքով թունավորվում են հողերը․ Ստացվում է որ գյուղացին տանջվելով ծառեր ու բույսեր է տնկում, ջրում որպեսզի բերքը վաճառեն, բայց աղտոտված ու թունավորված հողի բերքի մեծ մասը փչանում է ու գյուղացիները չեն կարողանում ոչ միայն իրենց ծախսը հանել այլև չեն կարողանում իրենց օրվա հացը ապահովել։

Ամեն ինչ գնում էր իր հունով, քանի դեռ մի օր տեղի ունեցավ վթար, որի պատճառով ընկերությունը միանգամից կանգնեցրեց հանքի գործնեությունը․ Գյուղացիները մնացին անգործ, արդյունքում այս նախագիծը ոչ միայն օգուտ չտվեց այլ նաև թունավորեց հողը ինչի հետևանքով գյուղացիները մնացին անգործ։

Իմ կարծիքը —

Рубрика: Մայրենի

269. Նախադասություններն ըստ օրինակի ձևափոխի՛ր։ Ստացված նախադասություններում բացահայտող բառը կամ բառակապակցությունն ընդգծի՛ր։ Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու։

Ներս մտնողը՝ Նվարդը, բժշկի դուստրն է։

Իր սիրելի գիրքը՝ <<Գանձերի կղզին>>, նվիրեց ընկերոջը։

Մեր հարևանը՝ Նոյեմ տատիկը, ութսունն անց առույգ կին է։

Մեր դիմացի լեռը՝ Խուստուփը, երկար ժամանակ է ծածկված մնում ձյունով։

Իշխանին՝ փառատենչ բռնակալին, ծերունին պատմեց հուշարձանների մակագրությունների մասին։

Օդեսան՝ ծովափնյա մեծ քաղաք, նա առաջին անգամ տեսավ։

Օմար Խայամի՝ Խորասանի մեծ բանաստեղծի, զղջումն ու իմաստալից խոսքը Աստծուն լսելի եղան։

Рубрика: Մայրենի

268. Ընդգծվածները հոմանիշ բառերով կամ արտահայտություններով փոխարինի՛ր։

Ֆլորիդայի ատոմային էլեկտրակայանի մի աշխատակցուհի պատմում էր․ <<Ա՜յ քեզ զարմանք․ ռոբոտը բարձրացրեց ամուր սեղմած ձեռքն ու, անսպասելիորեն, սկսեց հարվածելով ինքն իրեն մասնատել>>։ Նա ականատես էր եղել ռոբոտի <<ինքնասպանության>>՝ աշխարհում առաջին դեպքին։ Էլեկտրոնային օգնականն ստեղծվել էր ատոմային էլեկտրակայանի ռեակտորներում տարբեր տեսակի սև աշխատանքներ կատարելու համար։ Ռոբոտը, հավանաբար, ինքն իրենից հրաժարվել էր, երբ ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համար հեռանկար չէր տեսել, կամ էլ, ավելի հավանականորեն, ուղղակի նրա էլեկտրական սխեմայի մեջ անսարքություն էր առաջացել։

Рубрика: Մայրենի

266. Փորձի՛ր բացատրել, թե ո՞ր նախադասություններն են փակագծերում գրված։

Փակագծերում են գրված այն նախադասությունները, որոնք հավելյալ տեղեկություն են տալիս ուրիշ նախադասության մասին։ 

Հռոմի ամենահին կամուրջը՝ փայտյա Pont-Sublicius-ը (հայերեն կլինի <<Ցցաշեն կամուրջ>>), առաջին քարե կամրջից համարյա հինգ հարյուր տարի առաջ է կառուցվել (մ․ թ․ ա․ 625թ․ է բացվել)։ Այդ կամուրջը, հավանաբար, կրոնական նշանակություն է ունեցել, որովհետև նրա շինարարության մեջ մետաղե ոչ մի գերանակապ ու ոչ մի մեխ չի օգտագործվել։ Իսկ Հռոմի առաջին հուշարձանը կերտվել է Պուբլիուս Հորացիուս Միակնանու պատվին։ (Նրա սխրագործությունն էլ Հռոմի առաջին կամրջի հետ է կապված)։ Հարազատ քաղաքն էտրուսկների հարձակումից պաշտպանելիս նա իր սեփական մարմնով փակեց կամրջի ճանապարհը, մինչև որ ընկերներն այրեցին ցցասյուներն ու փայտամածը։ (Այդ ժամանակներից ի վեր կամուրջների խորտակումը կազմում է ամեն մի <<օրինավոր>> պատերազմի անբաժան մասը)։ Երբ կամուրջն այրվեց, Պուբլիուս Հորացիուսը թռավ ջուրն ու կարողացավ նետերի տարափի տակ բարեհաջող հասնել յուրայիններին։ Հերոսության համար նա այնքան հող ստացավ, որքան մեկ օրվա ընթացքում կարողացավ հերկել։

Рубрика: Էկոլոգիա

Մուլտֆիլմի մասին

Ինչքան ես հասկացա այս մուլտֆիլմում իմաստն այն էր, որ մարդիկ նույնիսկ գտնվելով ամենա անհուսանելի իրավիճակում

պետք չէ կորցնել հույսը և նաև այս մուլտֆիլմն սոորեցնում է թէ ինչ է անում պատերազմը և ագահությունը մարդոկանց հետ։

Այս ամենով մուլտֆիլմն ուզոմ է ասել մեզ որպիսզի մենք մեր միջավայրի հետ լավ հարաբերվենք