Ե.Սակավակյացի ժամանակ հայոց թագավորությունն ուներ 40-հազարանոց հետևակ , որն այն ժամանակներում մեծ ուժ էր: Նրա ժամանակ թագավորության սահմանները հյուսիս-արևելքում հասնում էին Կուր գետ, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծով, արևելքում՝ Մարաստան, իսկ հարավում Հյուսիսային Միջագետք:
Ե. Սակավակյացը Մարաստանի արքա Կիաքսարի դեմ պատերազմում անհաջղություն կրելով, պահպանել էր իր թագավորությունը, սակայն ստիպված ճանաչել էր մարական գերիշխանությունը: Ք.ա. VI դարի կեսին, Երվանդ I-ի որդի Տիգրան Երվանդյանը պարսից արքա Կյուրոս Մեծի հետ միանալով ապստամբեց Մարաստանի դեմ:
Մարաստանի դեմ ապստամբությունը սկսվեց Ք.ա. 553 թվականին: Ըստ ավանդության՝ հենց Տիգրանն էլ այդ թեժ պայքարում սպանեց Մարաստանի արքա Աժդահակին:
Նաև Տիգրան Երվանդյանը Ք.ա. 538 թվականին գրավեց Բաբելոնը։