«Հայաստանիկոտրվողողնաշարը»– ֆիլմի դիտում վերլուծություն՝ հանքարդյունաբերությունը, գերակա շահը, բնություն և բնապահպանություն բացատրել պոչամբար բառը, գրել Հայաստանի բոլոր պոչամբարները գրել հանքարդյունաբերության հետևանքով առաջացող հիվանդությունները թվարկել բնապահպանական վնասները ծանոթանալ ԸնդերքիմասինՀՀօրենսգրքին Ինչպե՞սխախտելօրենքը, որ «ոչոքչնկատի» Սահմանադրականբարեփոխումներըուբնապահպանականոլորտը— կարդացեքշրջանավարտինյութերից Պոչամբարն այն կառույցն է, որտեղ առանձնացվում և ամբարվում են քիմիական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմիական թափոններն ու հանքաջրերը։ Դրանք հիմնականում կառուցվում են հանքավայրերին մոտ տարածքներում: Գործող պոչամբարներն առաջին հայացքից նման են լճերի, բայց, ի տարբերություն դրանց, պոչամբարները «հարուստ» են կյանքի համար վտանգավոր, թունավոր նյութերով: Պոչամբարները գործում են մինչև նախագծով դրանց համար նախատեսված ծավալի սպառումը կամ հանքավայրի շահագործման ավարտը: Պոչամբարները փակվում են՝ պատվելով հողային շերտով, որի վրա այնուհետ բուսականություն է աճեցվում: Այդպես փորձ է արվում կանխել պոչամբարներում կուտակված վտանգավոր նյութերի ներթափանցումը բնական միջավայր: Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության բուռն զարգացումը շրջակա միջավայրի աղտոտմանը զուգահեռ ուղեկցվում է առողջապահական խնդիրներով: Շահագործվող հանքավայրերի և գործարանների հարակից տարածքների բնակիչները, մասնագետները տարիներ շարունակ ահազանգում են ծանր […]