Рубрика: Մայրենի

269. Նախադասություններն ըստ օրինակի ձևափոխի՛ր։ Ստացված նախադասություններում բացահայտող բառը կամ բառակապակցությունն ընդգծի՛ր։ Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու։

Ներս մտնողը՝ Նվարդը, բժշկի դուստրն է։

Իր սիրելի գիրքը՝ <<Գանձերի կղզին>>, նվիրեց ընկերոջը։

Մեր հարևանը՝ Նոյեմ տատիկը, ութսունն անց առույգ կին է։

Մեր դիմացի լեռը՝ Խուստուփը, երկար ժամանակ է ծածկված մնում ձյունով։

Իշխանին՝ փառատենչ բռնակալին, ծերունին պատմեց հուշարձանների մակագրությունների մասին։

Օդեսան՝ ծովափնյա մեծ քաղաք, նա առաջին անգամ տեսավ։

Օմար Խայամի՝ Խորասանի մեծ բանաստեղծի, զղջումն ու իմաստալից խոսքը Աստծուն լսելի եղան։

Рубрика: Մայրենի

268. Ընդգծվածները հոմանիշ բառերով կամ արտահայտություններով փոխարինի՛ր։

Ֆլորիդայի ատոմային էլեկտրակայանի մի աշխատակցուհի պատմում էր․ <<Ա՜յ քեզ զարմանք․ ռոբոտը բարձրացրեց ամուր սեղմած ձեռքն ու, անսպասելիորեն, սկսեց հարվածելով ինքն իրեն մասնատել>>։ Նա ականատես էր եղել ռոբոտի <<ինքնասպանության>>՝ աշխարհում առաջին դեպքին։ Էլեկտրոնային օգնականն ստեղծվել էր ատոմային էլեկտրակայանի ռեակտորներում տարբեր տեսակի սև աշխատանքներ կատարելու համար։ Ռոբոտը, հավանաբար, ինքն իրենից հրաժարվել էր, երբ ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համար հեռանկար չէր տեսել, կամ էլ, ավելի հավանականորեն, ուղղակի նրա էլեկտրական սխեմայի մեջ անսարքություն էր առաջացել։

Рубрика: Մայրենի

266. Փորձի՛ր բացատրել, թե ո՞ր նախադասություններն են փակագծերում գրված։

Փակագծերում են գրված այն նախադասությունները, որոնք հավելյալ տեղեկություն են տալիս ուրիշ նախադասության մասին։ 

Հռոմի ամենահին կամուրջը՝ փայտյա Pont-Sublicius-ը (հայերեն կլինի <<Ցցաշեն կամուրջ>>), առաջին քարե կամրջից համարյա հինգ հարյուր տարի առաջ է կառուցվել (մ․ թ․ ա․ 625թ․ է բացվել)։ Այդ կամուրջը, հավանաբար, կրոնական նշանակություն է ունեցել, որովհետև նրա շինարարության մեջ մետաղե ոչ մի գերանակապ ու ոչ մի մեխ չի օգտագործվել։ Իսկ Հռոմի առաջին հուշարձանը կերտվել է Պուբլիուս Հորացիուս Միակնանու պատվին։ (Նրա սխրագործությունն էլ Հռոմի առաջին կամրջի հետ է կապված)։ Հարազատ քաղաքն էտրուսկների հարձակումից պաշտպանելիս նա իր սեփական մարմնով փակեց կամրջի ճանապարհը, մինչև որ ընկերներն այրեցին ցցասյուներն ու փայտամածը։ (Այդ ժամանակներից ի վեր կամուրջների խորտակումը կազմում է ամեն մի <<օրինավոր>> պատերազմի անբաժան մասը)։ Երբ կամուրջն այրվեց, Պուբլիուս Հորացիուսը թռավ ջուրն ու կարողացավ նետերի տարափի տակ բարեհաջող հասնել յուրայիններին։ Հերոսության համար նա այնքան հող ստացավ, որքան մեկ օրվա ընթացքում կարողացավ հերկել։

Рубрика: Էկոլոգիա

Մուլտֆիլմի մասին

Ինչքան ես հասկացա այս մուլտֆիլմում իմաստն այն էր, որ մարդիկ նույնիսկ գտնվելով ամենա անհուսանելի իրավիճակում

պետք չէ կորցնել հույսը և նաև այս մուլտֆիլմն սոորեցնում է թէ ինչ է անում պատերազմը և ագահությունը մարդոկանց հետ։

Այս ամենով մուլտֆիլմն ուզոմ է ասել մեզ որպիսզի մենք մեր միջավայրի հետ լավ հարաբերվենք

Рубрика: Էկոլոգիա

Մեր մոլորակը

Մենք շատ անխնա ենք մեր մոլորակի հետ, և այդ անխնայության համար ուրիշներն են պատասխանություն կրում, օրինակ կարմիր գրքում գտնվող կենդանիները, կամ մեր ջուրը մենք չենք կարողանում ռացիոնալապես օգտագործել որի պատճառով շատ կենդանիներ և նույնիսկ մարդիկ մնում են առանձ ջրի, օրինակ աֆրիկական երկրներում կամ հնդկաստանում։ Մարդիկ նաև անխնայողաբար կտռում են շատ անտառների հեկտարներ և աղտոտում են երկրի մթնոլորտը, որի պատճառով սկսվում է գլոբալ տաքավում և դրա հետևանքները կարող էնք տեսնել հարավային բևեռում։