Ֆլորիդայի ատոմային էլեկտրակայանի մի աշխատակցուհի պատմում էր․ <<Ա՜յ քեզ զարմանք․ ռոբոտը բարձրացրեց ամուր սեղմած ձեռքն ու, անսպասելիորեն, սկսեց հարվածելով ինքն իրեն մասնատել>>։ Նա ականատես էր եղել ռոբոտի <<ինքնասպանության>>՝ աշխարհում առաջին դեպքին։ Էլեկտրոնային օգնականն ստեղծվել էր ատոմային էլեկտրակայանի ռեակտորներում տարբեր տեսակի սև աշխատանքներ կատարելու համար։ Ռոբոտը, հավանաբար, ինքն իրենից հրաժարվել էր, երբ ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համար հեռանկար չէր տեսել, կամ էլ, ավելի հավանականորեն, ուղղակի նրա էլեկտրական սխեմայի մեջ անսարքություն էր առաջացել։