Ներս մտնողը՝ Նվարդը, բժշկի դուստրն է։
Իր սիրելի գիրքը՝ <<Գանձերի կղզին>>, նվիրեց ընկերոջը։
Մեր հարևանը՝ Նոյեմ տատիկը, ութսունն անց առույգ կին է։
Մեր դիմացի լեռը՝ Խուստուփը, երկար ժամանակ է ծածկված մնում ձյունով։
Իշխանին՝ փառատենչ բռնակալին, ծերունին պատմեց հուշարձանների մակագրությունների մասին։
Օդեսան՝ ծովափնյա մեծ քաղաք, նա առաջին անգամ տեսավ։
Օմար Խայամի՝ Խորասանի մեծ բանաստեղծի, զղջումն ու իմաստալից խոսքը Աստծուն լսելի եղան։