Ընկերությունը ուզում էր շահագործել Ամուլսարը, որ գտնվում էր Երևանից ոչ հեռու մի գյուղում, որի բնակիչները բնականաբար դեմ էին այդ նախագծին։ Սակայն ընկերությունը աշխատանք առաջարկեց բնակիչներին և նրանք համաձայնվեցին, այսինքն նրանք որոշեցին հանդուրժել հանքի շահագործումը՝ աշխատանք ունենալու պայմանով։
Ինչով է վնասում այդ պրոցեսը գյուղին՞
Բան այն է, որ հանքի շահագործման ընթացքում, անջատվում են բազմաթիվ ծանր մետաղներ և թունավոր նյութեր, ինչի հետևանքով բնակիչների մոտ հետզհետե առաջացան բազմաթիվ ծանր հիվանդություններ։
Բացի այդ, հանքի շահագործման հետևանքով թունավորվում են հողերը․ Ստացվում է որ գյուղացին տանջվելով ծառեր ու բույսեր է տնկում, ջրում որպեսզի բերքը վաճառեն, բայց աղտոտված ու թունավորված հողի բերքի մեծ մասը փչանում է ու գյուղացիները չեն կարողանում ոչ միայն իրենց ծախսը հանել այլև չեն կարողանում իրենց օրվա հացը ապահովել։
Ամեն ինչ գնում էր իր հունով, քանի դեռ մի օր տեղի ունեցավ վթար, որի պատճառով ընկերությունը միանգամից կանգնեցրեց հանքի գործնեությունը․ Գյուղացիները մնացին անգործ, արդյունքում այս նախագիծը ոչ միայն օգուտ չտվեց այլ նաև թունավորեց հողը ինչի հետևանքով գյուղացիները մնացին անգործ։
Իմ կարծիքը —