Рубрика: Էկոլոգիա

Մեր մոլորակը

Մենք շատ անխնա ենք մեր մոլորակի հետ, և այդ անխնայության համար ուրիշներն են պատասխանություն կրում, օրինակ կարմիր գրքում գտնվող կենդանիները, կամ մեր ջուրը մենք չենք կարողանում ռացիոնալապես օգտագործել որի պատճառով շատ կենդանիներ և նույնիսկ մարդիկ մնում են առանձ ջրի, օրինակ աֆրիկական երկրներում կամ հնդկաստանում։ Մարդիկ նաև անխնայողաբար կտռում են շատ անտառների հեկտարներ և աղտոտում են երկրի մթնոլորտը, որի պատճառով սկսվում է գլոբալ տաքավում և դրա հետևանքները կարող էնք տեսնել հարավային բևեռում։

Рубрика: Գրականություն

Մխիթար Սեբաստացի

Հոգևոր տարածքներ կան, որոնք հարկ է, որ անձեռնմխելի լինեն ցանկացած ոտնձգությունից, ցանկացած միջամտությունից, ցանկացած նպատակադրումներից:Այդպիսի հոգևոր տարածք էր Հայաստանն ու հայ առաքելական եկեղեցին:Դա էր պատճառը, որ Մխիթար Սեբաստացին արգելել էր իր հետնորդներին Հայոց աշխարհում կաթոլիկություն քարոզելը: Նա նպատակադրվել էր կրթել, լուսավորություն տարածել հայ ժողավրդի լայն խավերի մեջ և իր համախոհների հետ հաջողությամբ կատարել է այդ վեհ առաքելությունը:

Рубрика: Գրականություն

Մխիթարյան միաբանության խորհրանիշները

Մխիթարյան Միաբանության զինանշանը վահանի նման է, որի կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր` Ո. Կ. Վ. Ա.: Տառերը Որդեգիր Կուսին ՎարդապետԱպաշխարութեան նախադասության բառերի սկզբնատառերն են: Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են առաքյալի կյանքին` կրակ, զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք:

1901թ. ի պատիվ Մխիթարյան միաբանություն 200 ամյակի թողարկվեց հուշամեդալ:
Հեղինակ` Ստեֆանո Ջոնսոն, Միլան, տրամագիծը 61մմ: Հուշամեդալը պատրաստվել է բրոնզից:

Рубрика: Գրականություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ

1985 թվականին համախոհների փնտրտուքը Աշոտ Բլեյանին բերեց Բանգլադեշ, թ. 183 նորաբաց դպրոց:Այդ ժամանակ Բանգլադեշը նման կղզու, կտրված Երևանից: Եվ Աշոտ Բլեյանը իր երկու փոխտնորենների հետ տեսնելով, որ շատ հարմար պահ է գորբոչովյան վերակառուցումներից հետո, երբ խորհրդային ռեժիմը հոգեվարքի մեջ է, օգտվեցին այդ ազատությունից, «թթվածնի» առկայությունից… 1989-ին Հայաստանի կառավարությանը կարողացան համոզել ընդունել իրենց կրթական նախագիծը: Ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը

Рубрика: Էկոլոգիա

Նախագիծ, Էկոլոգիա

«Հայաստանիկոտրվողողնաշարը»– ֆիլմի դիտում վերլուծություն՝ հանքարդյունաբերությունը, գերակա շահը, բնություն և բնապահպանություն բացատրել պոչամբար բառը, գրել Հայաստանի բոլոր պոչամբարները գրել հանքարդյունաբերության հետևանքով առաջացող հիվանդությունները թվարկել բնապահպանական վնասները ծանոթանալ ԸնդերքիմասինՀՀօրենսգրքին Ինչպե՞սխախտելօրենքը, որ «ոչոքչնկատի» Սահմանադրականբարեփոխումներըուբնապահպանականոլորտը— կարդացեքշրջանավարտինյութերից Պոչամբարն այն կառույցն է, որտեղ առանձնացվում և ամբարվում են քիմիական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմիական թափոններն ու հանքաջրերը։ Դրանք հիմնականում կառուցվում են հանքավայրերին մոտ տարածքներում: Գործող պոչամբարներն առաջին հայացքից նման են լճերի, բայց, ի տարբերություն դրանց, պոչամբարները «հարուստ» են կյանքի համար վտանգավոր, թունավոր նյութերով: Պոչամբարները գործում են մինչև նախագծով դրանց համար նախատեսված ծավալի սպառումը կամ հանքավայրի շահագործման ավարտը: Պոչամբարները փակվում են՝ պատվելով հողային շերտով, որի վրա այնուհետ բուսականություն է աճեցվում: Այդպես փորձ է արվում կանխել պոչամբարներում կուտակված վտանգավոր նյութերի ներթափանցումը բնական միջավայր:  Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության բուռն զարգացումը շրջակա միջավայրի աղտոտմանը զուգահեռ ուղեկցվում է առողջապահական խնդիրներով: Շահագործվող հանքավայրերի և գործարանների հարակից տարածքների բնակիչները, մասնագետները տարիներ շարունակ ահազանգում են ծանր […]

Рубрика: Մայրենի

Շեշտ

 1. Գտնե՛լ այն բառերը, որոնցում շեշտը չի ընկնում վերջին
վանկի ձայնավորի վրա։

Գրեթե, գետը, բարիք, Իտալիա, կիտրոն, գուցե, ծանր, ծաղիկ, նույնիսկ,
տեխնիկա, չորրորդ, քանիերորդ, գիրքս, հեքիաթ, նույնպես:

2.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերում է շեշտն ընկնում
վերջին վանկի ձայնավորի վրա։

1. ծառուղի, ասֆալտապատ, մայթեզր, ցուցափեղկ
2. ձևավորող, խոհարար, թթխմոր, շոկոլադ
3. գյուղատնտեսական, հիշարժան, երկկենցաղ, տնամերձ
4. կռունկ, խարույկ, հացահատիկ, գերծանր
5. հյուրընկալ, թթենի, ճանապարհորդ, նախշազարդ
6. սակայն, հավանաբար, գրեթե, լիովին
7. վրձին, շոգեքարշ, ծովախորշ, մեկուսիչ
8. փոքրատառ, ուղղաթիռ, զուգահեռ, արծաթապատ
9. մոլախոտ, գեղարվեստ, արքայադուստր, պարարվեստ
10. ավազաշերտ, դիմանկար, երաժշտասեր, բառատետր

Рубрика: հասարակագիտություն

Բարոյագիտություն

Էթիկան կամ բարոյագիտությունը փիլիսոփայության բաժին է, որը զբաղվում է վարքագծի ճիշտ և սխալ հասկացությունների համակարգմամբ, պաշտպանությամբ և ներկայացմամբ ։Էթիկա տերմինը առաջացել է հին հունարեն ἠθικός (էթիկոս), ἦθος (էթոս) բառից, որը նշանակում է սովորություն։

Էթիկայի հիմնական խնդիրները

  • Բարու և չարի չափանիշների հիմնախնդիրը
  • Կյանքի իմաստի և մարդու նշանակության խնդիրը
  • Արդարության հիմնախնդիրը
  • Պատշաճության հիմնախնդիրը

Էթիկական արժեքների դասակարգումը

  • Մարդկային գլխավոր արժեքները, որոնք ավելի կամ պակաս չափով մտնում են բոլոր հնացած էթիկական արժեքների մեջ (կյանքի, գիտակցության, գործունեության, տառապանքի, ուժի, կամքի ազատության, կանխատեսման, նպատակաուղղվածության արժեքը),
  • Առաքինությունները (արդարություն, իմաստություն, քաջություն, ինքնատիրապետում, սերը մերձավորի նկատմամբ, ճշմարտացիություն և անկեղծություն, հավատարմություն և նվիրվածություն, բարություն և կարեկցանք, վստահություն և հավատ, համեստություն և հնազանդություն, ուրիշների նկատմամբ վերաբերմունքի արժեքը),
  • Ավելի մասնավոր էթիկական արժեքները (սերը ամենահեռավորի նկատմամբ, սեփական հոգևոր հարստությունը ուրիշներին նվիրելու կարողությունը, անհատականության արժեքը, դեպի ուրիշի անհատականության իդեալական արժեքն ուղղված սերը):
Рубрика: հասարակագիտություն

Գեղեցիկ հասկացությունը

Մեզ շրջապատող ամեն բան գեղեցիկ է․․․

Գեղեցիկը դա կատեգորիա, որը բնութագրում է իրականության մեջ և արվեստում դրսևորվող գեղագիտական բարձրագույն արժեքը։ Գեղեցիկի պրոբլեմի տարբեր մեկնաբանումները միշտ եղել են գաղափարա-փիլիսոփայական և բուն գեղագիտական շահերի, նախասիրությունների բախման առարկա։ Բացահայտելով գեղեցիկի բնույթն ու աղբյուրները՝ իդեալիստական գեղագիտությունը այն վերագրում է զուտ անհատի գիտակցությանը ,կամ վերացական ոգուն, գաղափարին ։ Նախամարքսյան մատերիալիստները մեծ մասամբ գեղեցիկը բացատրել են բնական օրինաչափություններով՝ ռիթմով,համաչափությամբ ևն, ձգտել են ապացուցել գեղեցիկի օբյեկտիվությունը՝ այն համարելով նյութական աշխարհի հատկություն։

Рубрика: հասարակագիտություն

Բուդդայականության ծագումը

Շուդհոդանա թագավորը,որը Բուդդայի հայրն էր իրեն մեկուսացրել էր աշխարհից և իրեն շրջապատել էր շքեղությամբ։Նա անում էր ամեն ինչ որպեսզի իր թագաժառանգը ոչ մի դժվարություն չտեսնի։Գաուտաման ապրում էր անհոգ կյանքով ,նա ուներ սիրելի կին և մի երեխա։Մի օր երբ նա դուրս է գալիս պալատից և ականատես է լինում թաղման,տեսնում է զառամյալ ծերունու,հասկանում է ,որ կյանքում գոյություն ունեն <հիվանդություն>,<ծերություն>,<մահ> և այլ հասկացություններ։Այդ ամենից ազդված արքայազնը սկսում է մտածել մարդկային կյանքի իմաստի մասին։ Նա լքում է պալատը և 29 տարեկանում միանում ճգնավորակյացներին,որոնց հետ վեց տարի անցկացնելուց և խորը մտածմունքներից հետո 35 տարեկանում դառնում է Բուդդա՝լուսավորված,արտնացած։Նա 45 տարի քարոզում է այդ կրոնը։Օր օրի աճում է նրա աշակերտների թիվը և այսպես էլ տարածվում է Բուդդայականությունը,այժմ դառնալով  երեք համաշխարհային կրոններից մեկը։  

Բուդդան լքում է պալատը։
Рубрика: Պատմություն

Էրեբունի բերդաքաղաքի հիմնադրման պատմությունը

Էրեբունի ամրոց, ամրոց Վանի թագավորությունում։ Քաղաքը կառուցել է Մենուայի որդի Արգիշտի Ա-ն մ․թ․ա 782-ին, և ինքն էլ անվանակոչել է այն։ Էրեբունի ամրոցի կառուցման թվականը համարվում է Երևան քաղաքի հիմնադրման տարեթիվը։

Էրեբունին ուրարտական խոշոր ռազմա-ստրատեգիական հենակետ էր և իր հզոր զինվորական կայազորով կոչված էր ամրապնդելու երկրի դիրքերը հյուսիսային սահմանների հատվածում, ռազմատենչ, հատկապես Ուդարի-Էտուինի ցեղախմբերի ներխուժման վտանգը կանխելու համար։

———————————————————————————————————

Էրեբունի ամրոցը կառուցվել է Ք․ա 782 թվականին ուրարտական թագավորության արքաններց Արգիշտի 1-ի կողմից։Ըստ Խորխորյան առձանագրությունների Արգիշտի 1-ը Խաթե ու Ծուփան երկրներից այստեղ վերաբնակեցրել է շուրջ 6500 զինվորի։1879 թվականին այդ բլրի ստորոտից հայտնաբերվում են առաջին սեպագիրները ամրոցի վերաբերյալ ու հենց դրա հետևանքով 1950 էվականին սկսվում է Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները։Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված արձանագրություններից պարզ է դառնում,որ ամրոցը կառուցվել է Արգիշտի 1-ի կողմից։ Այսօր արդեն  2800-ամյա Երևանը` Հայաստանի Հանրապետության և համայն հայության մայրաքաղաքը, այդ բերդաքաղաքի ուղղակի ժառանգորդն է և ի հպարտություն բոլոր երևանցիների` մեկը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից։

Картинки по запросу էրեբունի բերդաքաղաքի հիմնադրման պատմությունը
Картинки по запросу էրեբունի բերդաքաղաքի հիմնադրման պատմությունը
Картинки по запросу էրեբունի բերդաքաղաքի հիմնադրման պատմությունը
Картинки по запросу էրեբունի բերդաքաղաքի հիմնադրման պատմությունը