1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոտակայքում կար մի հյուրանոց, որի համար շատ ծանր ժամանակներ էին: Քանի որ ձմռան պատճառով հաճախորդներ չկային, այդ պատճառով նա հեռացրել էր աշխատողներին: Բայց մի օր նա զամացավ, երբ հյուրանոցի դուռը թակեցին: Դռան առաջ մի ցնցոտիավոր ծերունի էր կանգնած: Նա ցրտահարված էր և շատ սոված էր: Նրա մոտ ընդհանրապես գումար չկար, սակայն հյուրանոցի տերը խղճաց նրան և ներս հրավիրեց: Ծերունու ճաշ ուտելու ժամանակ նրա մորուքին ճակնդեղը լաքա էր թողել: Ծերունին գիշերեց մի օր և գնալուց ասաց, որ նա կվերադարձնի գումարը երբ ունենա: Հյուրանոցի տերը բան չասաց, որովհետև նա վստահ էր, որ ծերունին չի կարողանալու վերադարձնել գումարը: Օրերը տաքացան հյուրանոցի գործերը լավացան: Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Եկեղեցում նրա ուշադրությունը գրավեցին սրբապատկերները: Նրան վերջին սրբապատկերի ծերունին շատ ծանոթ տվաց: Նա մոտեցավ նկարին և տեսավ ցնցոտիավոր ծերունուն, որի մորուքի վրա լաքա կար: Նա որոշեց այդ սրբապատկերի դիմաց մոմ վառել: Մի քիչ փորելով ավազը նա շոշափեց ինչ-որ կոշտ իր: Այնտեղից գտավ մեկ ռուբլի, իսկ ռուբլու կողքը ևս երկու ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:
Հյուրանոցի տերը բարեպաշտ և աստվածապաշտ մարդ էր, քանի որ չնայած նրա, որ ձմռանը հյուրանոցը այցելուներ չուներ, նա խղճաց աղքատ ծերունուն և ոչ միայն ապաստան տվեց, այլ նաև կերակրեց նրան։ Կարծում եմ, նա այդ արեց առանց որևէ ետին մտքի և նա վստահ էր, որ ծերունին երբեք էլ չի կարողանա նրան վճարել այդ գումարը, նա ուղղակի անշահախնդիր օգնեց ծերունուն։
Իսկ երբ ամռանը նրա այցելուները շատացան, նա որոշեց գնալ եկեղեցի և շնորհակալություն հայտնել Աստծուն։ Թերևս, ոչ բոլորը կհամարեին դա Աստծո օրհնություն, այլ հաջողված բիզնեսը կվերագրեին իրեն կարողությանը։
Կարծում եմ յուրաքանչյուր մարդ պարտավոր է իր աշխատած գումարի մի մասը տրամադրել կարիքավորներին, ես վստահ եմ, որ այդ դեպքում մարդու արած գործն օրհնված կլինի, ինչպես հյուրանոցի տիրոջը։ Եվ վերջապես, մարդու գործն է մնայուն այլ ոչ թե կուտակած հարստությունը․․․