Բարոյագիտությունը կամ էթիկան գիտություն է բարոյականության մասին։ Անձի բարոյական աշխարհում ներառված են բարությունը, ճշմարտասիրությունը, գեղեցիկի հանդեպ ձգտումը, պարտքի զգացումը, պատասխանատվությունը, իդեալները, խիղճը, արդարությունը, ազատությունը, ընկերությունը, սերը:
Էթիկան փիլիսոփայական ուսմունք է բարոյականության էության, նրա կառուցվածքի, զարգացման, գործառնությունների, օրենքների և հասարակության մեջ նրա ունեցած դերի մասին: Կարելի է ասել, որ էթիկան անձի բարոյական վարքի չափորոշիչ համակարգն է: Էթիկա տերմինը երբեմն օգտագործվում է նաև որոշակի սոցիալական խմբի բարոյական և բարոյագիտական նորմերի համակարգի նշանակման համար:
Էթիկայի արժեքներն են մարդկային գլխավոր արժեքները, դրանցից են կյանքի, գիտակցության, գործունեության, տառապանքի, ուժի, կամքի ազատության, կանխատեսման, նպատակաուղղվածության արժեքները: Սիրո և Առաքինության արժեքները, որոնցից են կյանքի, գիտակցության, գործունեության, տառապանքի, ուժի, կամքի ազատության, կանխատեսման, նպատակաուղղվածության արժեքը: