Рубрика: Մայրենի

316. Հարցում արտահայտող բառերը փոխարինիր համպատասխան բառակապակցություններով:

Դիմադրել- (ինչին )- մտքին, ճնշմանը, ցավին, հեռանալուն, առաջանալուն, մոռանալուն

Խուսափել (ինչից )- Մտքից, ճնշումից, հեռանալուց, առաջանալուց, մոռանալուց

317.Տրված պարզ նախադասությունները դարձրու բարդ՝ավելացնելով փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն:

Այ աղվեսներ, ձեռք քաշեք ձեր պոչերից,հրեն գյուղի շները կատաղած ձեր կաղմն են վազում:

Ութ տարի մնացի այդ երկրում, բայց այն այդպես էլ ինձ հարազատ երկիր չդարձավ:

Բոբն արագ վազեց հանդերձանքի կույտի մոտ՝ փնտրելու իր սև տաբատը:

Նա ուժ հավաքեց, որպեսզի կարողանար պատմել ողջ ճշմատրությունը:

318. Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրիր այնպես, որ իմաստները տարբեր լինեն:

Հայրն ու մայրը ողջունեցին մեզ, համբուրեցին, շնորհավորեցին իրար: 

Հայրն ու մայրը ողջունեցին, մեզ համբուրեցին, շնորհավորեցին իրար: 


Հայաստանը, ուր որոշել էր գնալ, մանուկ հասակից չէր տեսել: 

Հայաստանը, ուր որոշել էր գնալ մանուկ հասակից, չէր տեսել: 


Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը, անտառները, սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ: 


Խաղաղ գիշերվա մեջ՝ թույլ լույս արձակելով, երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:

Խաղաղ գիշերվա մեջ թույլ լույս արձակելով` երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:


Ծովափին կանգնած` աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին: 

Ծովափին կանգնած աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին: 

320. Փակագծում տրված բայերը պահանջված ձևով գրիր և Ա և Բ տեքստերում բայի ժամանակները համեմատիր:

Ա. Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կա, որտեղ ծխելը ոչ միայն արգելվում է, այլև պատժվում: Գյուղացիներից ո´վ էլ լինի, եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին բռնվիկտուգանվի: Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք եղավ, որն արժանացավ պատժի: Բնակիչներն արդեն վարժվել են այն մտքին, որ ծխողներն իրենց գյուղում տեղ չունեն: Հնաբնակները պատմում են, որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց է սկիզբ առել և սերնդից սերունդ փոխանցվել: Այժմ ոչ ոք չի հիշում թե ե´րբ և ինչ պատճառով է առաջացել այդ լավ սովորույթը:


Բ. Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կար, որտեղ ծխելը ոչ միայն արգելվում էր, այլև պատժվում: Գյուղացիներից ո´վ էլ լիներ, եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին բռնվեր, տուգանվում էր: Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք էր եղել, որն արժանացել էր պատժի: Բնակիչներն արդեն վարժվել էին այն մտքին, որ ծխողներն իրենց գյուղում տեղ չունեին: Հնաբնակները պատմում են, որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց սկիզբ էր առել և սերնդից սերունդ էր փոխանցվում: Ոչ ոք չէր հիշում,  թե ե´րբ և ինչ պատճառով էր առաջացել այդ լավ սովորույթտը:

Ա տեքստը գրված է` ներկայով, իսկ Բ տեքստը` անցյալով:

Рубрика: Մայրենի

315. Հարցում արտահայտող բառերը փոխարինիր համապատասխան բառակապակցություններով:

Հեռագիրը, որին բոլորը արդեն մի քանի օր է ինչ սպասում էին, բերել էին գիշերը:

Ծաղիկը՝ բոսորագույն ու փարթամ, դաշտում կարծես միակն էր:

Աշունը շուկան լցրել է մրգերով ՝ առատ ու բազմատեսակ:

Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը՝ թախծոտ ու հուսալքված:

Մի ժպիտ՝ խորհրդավոր ու ամոթխած, թառել էր դեմքին:

Рубрика: Без рубрики

313. Նախադասություններն ըստ օրինակի փոխիր. Ներգործական դարձրու.

Աղջկա մի ժպիտը գերեց սիրտը:

Ինչ որ մեկը գանձ է թաղել այս ծառի տակ:

Անձրևը և քամին մաշել, հարթել էին քարը:

Բարկ արևը խանձել էր արտերը:

Քարտը լրացնում են միայն չափահաս քաղաքացիները:

Իտալական դատարանը ազատազրկման է դատապարտել ու տուգանել նրան:

Ընկերները 8 տարին նրան համարեցին տղամարդ ու նա նրանց հետ հավասար աշխատեց:

Քամու երգը դյութել էր նրան:

Հետաքրքրասերների մի մեծ խումբ շրջապատել էր աղջկան:

Ընկերոջս հրավիրել են համերգի:

Рубрика: Մայրենի

312. Ընդգծված բառերն ու արտահայտություններն հոմանիշներով փոխարինիր այնպես, որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա:

Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին գրավում ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի սքանչելի պարիսպները. որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ:

Սակայն ճամփորդներին ամենից ավելի դյութում էր Նաբուգոդսնոսոր թագավորի հիազմայլ պալատը: Պալատի կողքին վեր էր խայանում շլացուցիչ մի կերտվածք՝ կախովի այգիները: Թագավորը դրանք արարել էր իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր՝ իր հայրենիքի զմրուխտ լեռներին ու անտառներին սովոր: Հեղձուցիչ ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում էր Մեդիայի լեռնային անտառների զեփյուռին ու շվաքին : Կնոջ տխրությունը նվազեցնելու համար Նաբուգոդսնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել: Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին նշանավոր կախովի պարտեզները: Հասարակ մահկանացուների համար պարտեզները մտնելը շատ խրթին էր. չէ որ դրանք արքայակն պալատի բարձր պարիսպների ետևում էիր, իսկ մուտքը պահպանում էր քստմնելի պահակախումբը:

Այսպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել. դրանք հիասքանչ էին մտածված և հեքիաթային գեղեցկություն ունեին . իզուր չէ, որ ներառվել էին աշխարհի յոթ հրաշալիքների շարքը:

Рубрика: Գրականություն

Հովհաննես Թումանյան, քառյակներ

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:

* * *

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:

Դու մի անհայտ Բանաստեղծ ես` չտեսնված մինչ էսօր,
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր:
Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր:

* * *

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.

Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.

Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:

* * *

Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր,
Ես լսում եմ Նրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.

Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր:

* * *

Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ,
Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
Անհիշելի վերհուշերի մշուշներում նրբաղոտ`
Երբեմն, ասես, զգում եմ ես, թե կհասնեմ Նրա մոտ…

* * *

Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում սպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան դեպի էնտե՜ղ, դեպի տու՜ն…

* * *

Քուն թե արթուն` օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վռազ եղավ, անցկացավ.
Վռազ անցան երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին,
Կյանքս թեթև տանուլ տված գրազ եղավ, անցկացավ:

* * *

Առատ, անհատ` Աստծու նման` միշտ տեղալուց հոգնել եմ ես,
Հոգիս ծարավ` սրան-նրան մտիկ տալուց հոգնել եմ ես.
Մինը պիտի գար իմ դեմը` ճոխ ու շռայլ անհաշիվ,
Ամեն ճամփում սպասելուց ու փնտրելուց հոգնել եմ ես:

* * *

Աստծու բանտն են տաճարները աշխարհքներում բովանդակ,
Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ:
Հարկավ` ազատ նա ժպտում է ամենուրեք ամենքին,
Բայց դու նայիր խեղճ ու կրակ մարդու գործին ու խելքին:

* * *

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:

* * *

Ծով է իմ վիշտն անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով:

* * *

Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:

* * *

Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել, լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:

* * *

Մեր կյանքը―կարճ մի վերելք,
Անցնել հանգիստ ամեն տանջանք ու վայելք,
Ապրել անախտ, անցնել անհաղթ―հոգիանալ ու նորեն
Նյութից զատված, անմեկ Աստված―վերադառնալ դեպ իրեն։

http://www.hye-books.com/HT01/c120.html

http://hy.wikisource.org/wiki/%D5%93%D5%A1%D6%80%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A1

Рубрика: Գրականություն

Հովհաննես Թումանյան, բանաստեղծություններ

Տպավորություններ

Հա՜, կյանքում ես միշտ այսպես եմ եղել —
Խնդացող տխուր, սրտաբեկ ուրախ.
Հազիվ ուզել եմ անհոգ ծիծաղել
Եվ սրտիս խորքից հառաչեւ եմ «ա՛խ»:

Գարնան երկինք է իմ դժբախտ հոգին —
Մերթ մութ ամպամած, մերթ մեղմ ու պայծառ,
Եվ տարերքների ուժով ահագին
Շափառուկները ճընշում են իրար:

Իմ հոգին էլ այն երկնքի նման,
Որ ծավալվում է ձեր գլխի վերև,
Ձեզ անհայտ, գաղտնի — տեսնում է շատ բան
Ե՜վ մոտ, և՜ հեռու, և՜ փայլուն, և՜ սև…

Շեշտակի թափով, բուռն ու մոլեգին
Ամենայն կողմից ցոլանում, հոսում,
Լցվում են նրանք իմ անտակ հոգին
Եվ ալեկոծում, չարչարում, հուզում:

Ես հազար աչքով բաներ եմ տեսնում,
Որ թաքնված են լռության ետև,
Հազար ականջով ձայներ եմ լսում,
Որ դեռ սրտերում շշուկ են թեթև:

Եվ ամեն կողմից ձայնե՛ր ու ձայնե՛ր,
Քնքուշ, կատաղի, թախծալի, զվարթ…
Եվ ես ընկնում եմ, համբառնում եմ վեր,
Անզուսպ մոլեգնում կամ ծփում հանդարտ:

Լրբենի մի ձայն, — և ինչպես մրրիկ
Վազում է արյունս իմ երակներում,
Պայթում է սիրտս, և օձի նման
Բարձրանում եմ ես, թշշում, գալարվում:

Մի ձայն էլ ահա, — տկա՛ր, խղճա՛լի…
Եվ ես փոխվում եմ նորից ու նորից.
Ա՛հ, աստվա՛ծ, աստվա՛ծ, իմ փոթորկալի
Հոգին տանջվում է այսքան ձայներից:

Վայրէջք

Քառասուն տարի բըռնած ճանապարհ՝
Շիտակ, անվեհեր
Գընում եմ ես վեր—
Դեպ Անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ։

Քառասուն տարի ճամփովն ահարկու
Անցել եմ էսպես
Ու հասել եմ ես,
Խաղաղությանն եմ հասել ես հոգու։

Թողել եմ ներքև, մեծ լերան տակին,

Ե՛վ փառքը, և՛ գանձ,
Ե՛վ քեն, և՛ նախանձ—
Ամենը, ինչ որ ճընշում է հոգին։

Եվ էն ամենը, արդ նայում եմ ես—
Տեսնում եմ նորից

Իմ լերան ծերից—
Էնպես հասարա՜կ, դատարկ են էնպե՛ս…

Եվ ես իմաստուն ու բեռըս թեթև,
Անհոգ ծիծաղով,
Երգով ու տաղով

Իջնում եմ զըվարթ իմ լերան ետև։

Քրիստոսն անապատում

Անապատի մեջ խավար ու տխուր,
Ցրված քարերից մի քարի վըրա,
Գլխակոր նըստած, մտախոհ ու լուռ՝
Աշխարհի մասին մըտածում էր նա։

Նրա ճակատը մութն էր ավելի,
Քան անապատը գիշերվա մթնում,
Մտածում էր նա՝ սեր-լույս ծավալի
Մարդկային կյանքի մութն անապատում։

Աչքի առաջև անց էին կենում

Սըրով, արյունով խուժադուժ ազգեր,
Անճար ու տըկար լաց էին լինում
Աղքատը, այրին ու որբը անտեր…

Եվ անապատում մի քարի վըրա
Միայնակ նըստած մըտածում էր նա…

 Պատրանք

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

Թե հոգնել ես…

Թե հոգնել ես հաղթահարված,

Կյանքի անվերջ հոգսերով,
Թե տանջվում ես արհամարհված
Բոցավառվող քո սիրով.

Թե կյանքի մեջ մի չար դիպված,
Մի ամոթ է քեզ ճնշում,
Թե չարաչար հիասթափված
Կյանքն ատում ես և գարշում,

Լավ իմացիր, ողջ անօգուտ
Պիտի հուզեն միմիայն քեզ,
Մի՛ սպառիր ուժը հոգուդ
Մտածմունքով կարճատես.

Հանգիստ եղիր, աղոթք արա,
Անհիշաչար եղիր միշտ,
Թող քո լացով չուրախանա
Քո թշնամին ամբարիշտ։

Կյանքի ցավը, բախտի խաղը,
Ատելությունն անմըտի,
Հավատացի՛ր, երբեք չարժեն
Վրդովմունքին քո սրտի։

Եվ այդ սիրտը քեզ չի տված,
Որ դու մաշես ամեն օր,
Այնտեղ պիտի ապրի Աստված,
Ոչ թե ցավեր նորանոր։

Տիեզերքի ընթերցումը

Որ հայացք ես ինձ տըվել վերամբարձ՝
Սուզվելու վերին սահմաններն արփի,
Որ միտք ես տըվել երկնաճեմ ու բաց՝
Չափելու ահեղ բացերն անչափի,

Որ կապել ես մեզ, հոգիս քեզ արել՝
Հոգուս անհունի հըրճվանքը տալով,
Բարձըր ճակատիս ժըպիտ ես վառել,
Վառել, զարդարել արփենի փայլով,

Անթարթափ աչքով, անխարխափ հոգով

Կարդում եմ քո վեհ ազդումներն անվերջ,
Կարդում եմ պայծառ, ուրախ ցերեկով,
Ու գիշերները ահավոր ու պերճ։

Վերանում է վեր հոգիս զըվարթուն—
Չըկա մոտ ու տար, չըկա վեր ու ցած,

Տիեզերքն ամբողջ հայրենիք ու տուն,
Ու ես մի ազատ՝ անտարբեր աստված։

Ժպտուն աչքեր

Դու մի՛ հավատա ժըպտուն աչքերին,
Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ՝
Բուսած կորըստյան անդունդի ծերին,
Միամիտ մարդկանց քաշելու համար։

Ահա պոետն էլ, պատրանքով հարբած,
Գերվեց մի անգամ ժըպտուն աչքերի,
Ու որքան տանջվեց, տառապեց խաբված,
Ու որքան սըրտում գանգատներ ունի…

Դու շատ մի՛ խաբվի ժըպտուն աչքերից,

Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ,
Ծըլում են սըրտի ավերակներից
Տըխուր հատակը ծածկելու համար։

Ահա պոետն էլ՝ տառապած մի մարդ,
Որ սըրտում էնքան գանգատներ ունի,

Բայց հաճախ էնպես ժըպտում է զըվարթ,
Ասես թե քեզնից բախտավոր լինի։

Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,

Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ

Ծով բարություն, շընորհք ու սեր

Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,

Սիրտս է առատ, լեն ու ազատ.

Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—

Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,

Աշխարհքով մին՝ ահա էսպես

Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր

Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,

Իր տրվածն եմ տալիս իրեն։

Рубрика: English

Good or Well: Fill in either good or well into the gaps.

1. My friend speaks English very  well.
2. My brother’s dog Barry is a  good dog.
3. She was ill last week, but now she is well again.
4. Her chocolate chip cookies taste really good .
5. ”  well done!” she sometimes says to me.
6. I didn’t sleep very well last night.
7. Her mother always bakes really good apple pies.
8. I like Ann’s sister because she can cook well .
9. The pupils in this class often work  well.
10. These children are very good at English.
11. She will look well after the patient .
12. He did well in his last exam.
13. These tickets are good for a week only.
14. They didn’t behave well yesterday afternoon.
15. Her blog is well known by all of us.

Рубрика: Գրականություն

Հովհաննես Թումանյան

Բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ. փետրվարի 19-ին: Թումանյանի ստեղծագործություններում մարմնավորված են հայ ժողովրդի հավաքական իմաստնությունն ու հանճարը, նրա տենչերն ու երազանքները:

Հովհաննես Թումանյանն սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, ապա Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան): 1883թ.-ից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887թթ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1893թ.-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ:

Նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ: Գրողի լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական: Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները: Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ: Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուր է համարել բանահյուսությունը: Այս սկզբունքով են ստեղծված «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները: «Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղը՝ իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով: «Անուշ» պոեմում հավերժական ու անմահ սիրո հուզիչ պատմություն է: Հերոսուհին՝ Անուշը, կորցնելով իր սերը, կորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունը, չի կարողանում ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեն նետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին: Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը:  Թումանյանը ծավալել է նաև հասարակական և գրական լայն գործունեություն: 1905-1906թթ. հաշտարար դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է: 1918թ. հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին: 1899թ. նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ: Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն և այլ լեզուներով: Երևանում գործում է Թումանյանի թանգարանը, Դսեղում՝ տուն-թանգարանը: Նրա անունով են կոչվել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, հրապարակ Մոսկվայում, Երևանի տիկնիկային թատրոնը, փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Երևանում և Այսրկովկասի տարբեր վայրերում: 1980թ. սահմանվել է Հայաստանի գրողների միության՝  Թումանյանի անվան ամենամյա մրցանակը: 1957թ. օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը: ՀՀ թղթադրամներից մեկի վրա պատկերված է Թումանյանի դիմանկարը: Մահացել է 1923թ.-ի մարտի 23-ին:

Рубрика: Մայրենի

311. Բառակապակցություններ կազմիր՝հարցում արտահայտող բառերը գոյականներով փոխարինելով:

Աշխատելու հնարավորություն, նպատակ աշխատելու, խաղալու հնարավորություն, նպատակ խաղալու, ուսման հնարավորություն, ուսման նպատակ, հանգստի հնարավորություն, հանգստի նպատակ, գործելու հնարավորություն, հնարավորություն գործելու, խաղալու հնարավորություն, սովորելու հնարավորություն, հնարավորությու հանգստանալու: