Рубрика: Գրականություն

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը վատ.
Ես սիրում եմ աչքերըդ խոհուն
Եվ խոսքերըդ վհատ….

Ես սիրում եմ արտերը ոսկի
Եվ դաշտերը պայծառ,
Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար…

Միայնակ՝ ես սիրում եմ նստել
Երերուն լույսերում,
Ես սիրում եմ երազ ու ըստվեր. —
Ես իմ սերն եմ սիրում…

Այս բանաստեղծության մեջ քնարական հերոսը նկարագրում է իր անպատասխան սերը; Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար
:

Հորոսը այնքան է խճճվել, որ արդեն ինքն էլ չգիտի

այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը վատ.

«Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ»

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ
Ու ողջ կյա՛նքդ մի անսահման քաղցր նինջ…

Տերյան ընթերցելիս  մեզ թվում է, թե նա թախծի ու աշնան բանաստեղծ է, բայց այս երկուսից զատ Տերյանը նաև հիանալի սիրային քնարերգու է:

Վերջին ուղևորություն վավերագրական ֆիլմ

՛՛Վերջին ուղևորություն՛՛ վավերագրական ֆիլմը նկարահանվել է 2012 թվականին: Այն Վահան Տերյանի և նրա կնոջ՝ Անահիտ Շահիջանյանի, նրանց համատեղ կյանքի վերջին օրերի մասին է։ Բանաստեղծի խոհերն ու զրույցները, որենք գրվել են ավելի քան 100 տարի առաջ, թվում է՝ հենց այսօրվա մասին են։ Ֆիլմի համահեղինակներն են Հրայր Թամրազյանը և Գայանե Դանիելյանը։ Ազատություն ռադիոկայանի թողարկած այս ֆիլմում՝ Վահան Տերյանի դերում նկարահանվել է Արտաշես Մխիթարյանը, իսկ Տերյանի կնոջ դերում՝ Նարինե Գրիգորյանը։ Ֆիլմի ռեժիսորն է Հրայր Թամրազյանը, օպերատորը՝ Լևոն Գրիգորյանը։ Մոնտաժի հեղինակն է Հայկ Գրիգորյանը։

Ֆիլմը  հաղթող է ճանաչվել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Լավագույնը` 2012 թվականի հուլիս-օգոստոսին» մրցույթի «Նորարարություն» կատեգորիայում։ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը երաշխավորել է տեսաֆիլմը ավագ դպրոցում որպես ուսումնաօժանդակ նյութ օգտագործելու համար։

Ֆիլմը առաջին անգամ էի դիտում, այն բավականին տպավորիչ էր… Ես ինձ համար բացահայտեցի Վահան Տերյանին և՛որպես քաղաքական գործիչ և՛ որպես մեծ ու անձնվեր հայրենասեր: Նա երազում էր ստեղծել հոգևոր, այլ ոչ թե նյութական հայրենիք: Նա նյութական հայրենիքին անհոգի դիակ էր անվանում: Տերյանը իր հայրենիքի ու ժողովրդի հոգևոր փրկությունը տեսնում էր ժողովրդի եվրոպականացման մեջ: Նա մեզ համարում էր աշակերտ ՝եվրոպայի առջև: Նրա հայցքը ուղղված էր դեպի եվրոպական մշակույթ ու մտածողություն: Նա կոչ էր անում ընդունել եվրոպական կուլտուրան, մտնել նրանց շարքերն, որպես կուլտուրական ազգ՝ պահպանելով ազգային դիմագիծը:

Քաղաքական առումով, Տերյանը իր ժողովրդի փրկությունը կապում էր կոմունիստների և հոկտեմբերյան հեղափոխության հետ, բայց Լենինն ու Ստալինը իրենց կեղքին չէին հանդուրժի Տերյանի նման նվիրյալ իր ժողովրդի համար: Նրան կարճ ժամանակ անց ազատեցին պաշտոնից, իսկ 1919 հոկտեմբերին հույժ գաղտնի հանձնարարությամբ ՛՛ակսորեցին՛՛ Թուրքեստան :

Ճամփորդության ժամանակ Տերյանի առողջական վիճակը խիստ վատանում է և նա ու իր 20-ամյա կինը՝ Անահիտը չշարունակելով ճամփորդությունը գնում են Օրենբուրգ՝ Անահիտի ծանոթների մոտ, որտեղ էլ ըստ ֆիլմի Տերյանը անցկացնում է կյանքի վերջին օրերը:

Рубрика: Էկոլոգիա

Ջուրը

Ջուրն առկա է երկրագնդի բոլոր թաղանթներում։ Այն կենդանի նյութի կարևորագույն բաղադրիչն է, առանց որի կյանքն անհնար է։  Ջուրը երկրագնդի վրա գոյացնում է նաև առանձին թաղանթ‘ ջրոլորտ, որն աշխարհագրական թաղանթի անհրաժեշտ բաղադրիչն է։  Ջուրը միաժամանակ կարևորագույն բնական ռեսուրս է:

. Ջրային ռեսուրսների բաշխվածությունը երկրի վրա

Երկրի ընդհանուր մակերեսից 510 միլիոն կմ2 զբաղեցնում է ցամաքը, ինչը կազմում է 29,2%: Մոլորակի մնացած մասը՝ ծովերն ու օվկիանոսներն են: Օվկիանոսների ջրամատակարարումը հասնում է 1370 միլիոն կմ 3-ի: Գետերի և լճերի մաքուր ջուրը զբաղեցնում է մոտ 230 հազար կմ 3, սառցադաշտերը ՝ 24 միլիոն կմ 3: Սառցադաշտերի հալումը կարող է բարձրացնել օվկիանոսների մակարդակը 0,64 մ-ով որը սակայն կբերի հողերի մոտ 1% խորտակման: Թեև հսկայական է երկրագնդի ջրային զանգվածը, սակայն դրա մեծ մասը աղի է և պիտանելի չէ մարդու կողմից օգտագործման համար: Քաղցրահամ ջրի պաշարները կազմում են ողջ ջրային զանգվածի 2.5%-ը, ընդ որում դրա միայն մի մասն է պիտանի խմելու համար: 

Ստորգետնյա ջրերը (մինչև 5 կմ հաստությամբ) 60 միլիոն կմ 3 են, որից 4 միլիոն խարանարդ.կմ գտնվում է ջրի ակտիվ փոխանակման գոտում: Ջուրը անընդհատ շարժման մեջ է `դրա քանակն ու որակը փոփոխվում են ժամանակի և տարածության մեջ:

. Ջրային ռեսուրսների հիմնախնդիրները ըստ տարածաշրջանների

Երկրագնդի ցամաքում ջրային պաշարները չափազանց անհավասար են բաշխված: Զարգացող երկրներում 1 մլրդ մարդ զրկված է մաքուր ջուր օգտագործելու հնարավորությունից իսկ աշխարհի բնակչության 20%-ը զգում է նրա անբավարարությունը: Ներկայումս Պարսից ծոցի արաբական երկրներում 1 լիտր հում նավթի փոխանակումը մեկ լիտր ջրի հետ համարվում է շահավետ գործարք: Ջրի անբավարարությամբ են տառապում Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր արևելքի,Ասիայի երկրները: Ջուրը վճռորոշ սահմանափակող գործոն է դարձել Հարավային Աֆրիկայի զարգացման համար: Հսկայական քանակի ջուր է օգտագործում Եվրոպան:

Աֆրիկայում եւ Մերձավոր արեւելքում ջրի հարցն արդեն սրված է և պատճառ է հանդիսանում ոչ միայն հետամնացության եւ աղքատության, այլև քաղաքական անկայունության, էթնիկական և միջպետական կոնֆլիկտների: Եգիպտոսը, Սուդանը եւ Եթովպիան մշտապես թշնամանքի մեջ են Նեղոսի ջրերի համար: Այդպիսի խնդիր կա պաղեստինցիների եւ հրեաների միջև Հորդանանի ջրերի, Թուրքիայի եւ Իրաքի միջեւ՝ Տիգրիս գետի ջրերի, Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ՝ Եփրատի ջրերի, Հնդկաստանի եւ Բանգլադեշի միջեւ՝ Գանգես գետի հոսքի համար: 

. Ջրային ռեսուրսները Հայաստանում

29.800 քառ.կմ մակերես ունեցող Հայաստանի տարածքում ձևավորվող ջրային պաշարների
միջին բազմամյա հոսքը կազմում է 6.2 մլրդ մետր խորանարդ:

ՀՀ-ը հարուստ չէ մակերևութային հոսքով: Մակերևութային ջրային
պաշարները կազմավորվում են երկրի տարածքով անցնող գետերով և տարածքում եղած լճերով:

Հանրապետության տարածքում
համեմատաբար խոշոր գետերն են. Արաքս գետի ավազանում Ախուրյանը Կարկաչուն վտակով,
ՄեծամորըՔասախ վտակով,Հրազդանը Մարմարիկով, Արփան Եղեգիսով,Որոտանը Սիսիանով և
Գորիսով, Ազատը, Վեդին, Մեղրին և Ողջին, Կուրի ավազանումԴեբեդը Փամբակ և Ձորագետ
վտակներով, Աղստևը` Գետիկով, Տավուշը և Հախումը, որոնք ունեն 100 կմ և ավելի երկարություն
կամ 1000 կմ քառ. և ավելի մեծ ջրհավաք ավազան:

Հայաստանի տարածքում եղած լճերը հիմնականում բարձր
լեռնային են և փոքր, բացառությամբ Սևանա լճից, որի մակերեսը կազմում է 1326 քառ.կմ և գտնվում է ծովի մակերևույթից 1897 մ բարձրության վրա: Մյուսներից կարելի է նշել Արփի, Քուր, Ակնա, Այղր և Սև լջերը, որոնցում կուտակված մակերևութային հոսքի ջրերը մասնակցում են աղբյուրների և գետերի սնուցմանը:

Երկրի հիդրոլոգիական ցիկլի ամենավերջին հաշվարկների համաձայն, ամեն տարի տեղումների
տեսքով լրացուցիչ գոյանում է ավելի քան 17.6 մլրդ. խորանարդ մետր ջուր, իսկ մոտ 11.5 մլրդ. խոր.մետր ջրի քանակություն ենթարկվում է գոլորշիացման: Երկրի ջրային բալանսը լրացվում է 2
անդրսահմանային ջրային աղբյուրների հաշվին, 0.94 մլրդ. խոր. մետր ջրի գետային հոսքը
կատարվում է Հայաստանի Արաքս գետից, իսկ ջրի 1.19 մլրդ. խոր. մետր դեպի արարատյան
արտեզյան ավազան է հոսում Թուրքիայի ստորգետնյա ջրերով:

ՀՀ-ը հարուստ չէ ջրային ռեսուրսներով, իսկ նրա
աշխարհագրական դիրքի պատճառով համարյա բացառվում է հարևան պետություններից ջուր
տեղափոխելու հնարավորությունը:

. ՓՀԷԿ-եր՝ էկոլոգիական աղետներ Հայաստանի գետային ցանցի համար

 ՀՀ-ում կառուցված և շահագործվող ՓՀԷԿ-երը ոչ թե էլեկտրաէներգիա ստանալու էկոլոգիապես անվտանգ տարբերակ են, այլ իսկական էկոլոգիական աղետ Հայաստանի գետային էկոհամակարգերի համար։ Վստահաբար այս պնդումը վերաբերում է գետերի վրա շահագործվող ՓՀԷԿ-երի գերակշիռ մեծամասնությանը։

Օրինակ՝ Դեբեդի վտակ Մարց գետի վրա կառուցված է եկու ՓՀԷԿ՝ «Մարցիգետ-2» և «Մարցիգետ-1», որոնց շահագործման արդյունքում գետը մոտ 11 կմ երկարությամբ հատվածում հոսում է ոչ թե իր բնական հունով, այլ խողովակների միջով։ Սակավաջուր շրջանում, իսկ դա կազմում է տարվա մեջ գրեթե 8 ամիս, Մարց գետն ըստ էության վերանում է՝ իր ողջ կենսաբազմազանության հետ միասին։ Հետևաբար անհրաժեշտ է իրականացնել լուրջ փոփոխություններ այս ոլորտը կարագավորող օրենսդրական ակտերի մեջ՝ հատկապես գետերի էկոլոգիական հոսքի քանակը հաշվելու եղանակի առումով։ 

. Ընտրել հայաստանյան գետերից մեկը, նկարագրել էկոլոգիական վիճակը, տնտեսական նշանակությունը:

Հրազդան գետը, թափվում է Արաքս, Երկարությունը,կմ 141, Ջրահավաք մակերեսը քառ.կմ 2310, Ընդհանուր անկումը, մ 1090 :

Հրազդան գետը Արաքս գետի խոշոր վտակներից է: Ունի 141 կմ երկարություն։։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում ԳեղարքունիքիԿոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։ Ջրի տարեկան միջին ծախսը 22,6 մ³/վրկ է, առավելագույնը՝ 138 մ³/վրկ, նվազագույնը՝ 9 մ³/վրկ, տարեկան հոսքը 712 միլիոն մ³։

Հրազդան գետի ջրերն օգտագործվում են էներգետիկ, ոռոգման և ռեկրեացիոն նպատակներով: Գետը ենթարկվում է հզոր մարդածին ազդեցության: Գյուղատնտեսական,
արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերի ազդեցության արդյունքում գետի ջրերն
աղտոտվում են, իսկ հիդրոբիոնտները ենթարկվում են լուրջ փոփոխությունների:

 Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ՝ՍևանիՀրազդանիԱրգել, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը որոնք ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։  Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։

Ջրի համաշխարհային հիմնախնդիրները

Այսօր ջուրը մարդկության գլոբալ խնդիր է: Ժամանակակից աշխարհում մոտ կես միլիոն մարդ զգում է դրա սուր պակասություն, իսկ մինչև 2025 թվականը փորձագետները կանխատեսում են աիդ թվի աճ մոտ 5 անգամ: Ինչպես մյուս դեպքերում, մարդկության ջրային խնդրի սրման հիմնական պատճառը քաղաքաշինությունն է: Մարդկությունը իր կարիքները հոգալու համար խախտում և աղտոտում է էկոհամակարգը, ինչը հանգեցնում է իրավիճակի վատթարացման: Այսօր , յուրաքանչյուր մարդ անմտորեն ծախսում է ջուրը շատ ավելի մեծ ծավալներով, քան իրեն պետք է:

ՆԿԱՐ 1. Մաքուր ջրի պաշարների բաշխման քարտեզ:

Եթե յուրաքնաչյուր մարդ ատամները լվանալու ընթացքում անջատի ծորակի ջուրը, ապա 1 առավոտվա ընթացքում նա կխնայի առնվազն 20լիտր մաքուր ջուր:

Պետք է պաշտպանել ջուրը ախտոտումից: Այդ նպատակով կառավարությունները պետք է մշակեն համատեղ ծրագրեր `կանխելու ջրամբարներում թափոնների արտանետումից և բոլոր արդյունաբերական կայաններում տեղադրեն մաքրման օբյեկտներ և կայաններ:

Աշխարհի ամենաաղտոտ գետերը

Գանգես գետ — Հնդկաստանի սուրբ կեղտոտ գետ, Աշխարհի ամենաաղտետված գետերից մեկը
Դեղին գետ Խուանխե- ևս համարվում է շատ կեղտոտ գետերից մեկը
Միսիսիպիի ջրերը- Ամերիկայում ամենակեղտոտ և անկենդան գետը
Քինգ գետը- Ավստրալիայի ամենաաղտոտ գետն է
Վոլգա գետը -համարվում է կեղտոտ

Рубрика: Մայրենի

301. Տեքստը պատմիր ա. օդաչուի անունից բ. որպես լրագրող գ. որպես մի մարդ, որն ինքը չի հավատում և չի ուզում , որ մյուսները հավատան:

Ա. Երբ Բելգիայի երկնքում ՛՛թռչող ափսե՛՛ հայտվեց, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան ՛որսանք՛: ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Մոտավորապես քառասունհինգ րոպե հետապնդեցինք ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Մենք ՉԹՕ-ն չէինք տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ մեզ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես փոխում էր թռիչքի հետագիծն ու արագությունը:

Բ. Երբ Բելգիայի երկնքում ՛՛թռչող ափսե՛՛ հայտվեց, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան ՛որսան՛: ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Ըստ մեր տեղեկության, կործանիրները մոտավորապես քառասունհինգ րոպե հետապնդեցինք ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Օդաչուները ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ մեզ հաջողվում է ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես փոխում է թռիչքի հետագիծն ու արագությունը:

Գ. Բ. Երբ Բելգիայի երկնքում այսպես ասած ՛՛թռչող ափսե՛՛ հայտվեց, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան ՛որսան՛: Ասում են, որ ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց, ինչին այնքան էլ իրական չէ: Ասում են ,կործանիրները մոտավորապես քառասունհինգ րոպե հետապնդեցինք ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Այնքան էլ հավատս չի գալիս, քանի որ այդքան մեծ արագությամբ թռչող ՉԹՕ-ին դժվար թե հնարավոր լիներ 45 րոպե հետապնդել: Ըստ լուրերի, օդաչուները ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները, որոնք ըստ իս, կարող էին և սխալվել: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում է ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես փոխում է թռիչքի հետագիծն ու արագությունը, որը ինձ խիստ տարօրինակ է թվում, քանի որ եթե ՉԹՕ արդեն իսկ թռչում է մեր երկնքում, ինչ իմաստ ունի թաքնվել, երբ իրեն նկատում են: