Թերևս յուրաքնչյուրս իր կյանքում գոնե մեկ անգամ լսած կլինի ՛՛ յոթն անգամ չափիր, մեկ անգամ կտրիր՛՛ կամ ՛՛ ամեն ինչ իր ժամակին է գեղեցիկ՛՛ և նմանատիպ շատ ու շատ ասացվածքներ ու արտահայտություններ, բայց քչերս ենք փորձել մտածել ու հասկանալ դրանց բուն էությունը մինչ ինքներս չենք կանգնել դժվարության կամ փաստի առաջ: Ասեք, երբ մոռանում էս շնորհավորել սիրածդ էակին՝ ծննդյան տոնի առթիվ ու հիշում ես այդ մասին մեկ կամ մի քանի օր անց ու փորձում ես ամեն ինչ անել մեղքդ քավելու համար, մեղավորի աչքերով կանգնում ես նրա առաջ ու սպասում ՛՛դատաստանիդ՛՛, եթե նույնիսկ նա ժպտում է քեզ ու ասում , որ ամեն ինչ կարգին է, միևնուն է , զգում ես, որ ինչ որ բան այն չէ, ինչ որ բան ուշացել է, ժամանակին չէ…
Կամ երբ ծուլացել ես ու անբողջ ամիս տնային հանձնարարություններդ չես կատարել, հետո շնչակտուր նստել ու մի ամբողջ գիշեր կատարել ես ամբողջ ամսվա հանձնարարությունները, միևնույն է երբ նայում ես ուսուցչի դեմքին ու փորձում ես գոհունակության նշույլ տեսնել, ուսուցչի մեղմ ժպիտի տակ կարդում ես ՛՛ ապրես որ կատարել ես, բայց… ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ՛…
Այո, իսկապես ամեն ինչ իր ժամանկին է գեղեցիկ, հակառակ դեպքում այն նմանվում է կիսատ ասված խոսքի կամ ընդհանրապես չարված գործի, որը ժամանակի ազդեցության տակ կորցնում է իր ողջ մոգական ուժը…