ԳԱՆՁԱ-ն որտեղ ծնվել է մեծ բանաստեղծը՝ այդ ժամանակ մտնում էր Ռուսական կայսրության կազմի մեջ: Կառավարությունը գյուղացիներից գանձում էր բավականին բարձր հարկեր ուստի գյուղացիների դրությունը գնալով վատանում էր: Տարիներ անց, Մոսկվայում արդեն հայտնի ուսանողական ցույցերի կազմակերպիչն ու սուր քնադատական հոդվածներով հայտնի բանաստեղծը, ով հարենի գյուղում ուներ համեստ ու ռոմանտիկ երիտասարդի համբավ, հոգով ըմբոստ հեղափոխական էր, ով պրոպագանդում էր հեղափոխություն:
Արամը՝Վահանի ավագ եղբայրը, Վահանին տանում է Մոսկվա՝ սովորելու Լազարյան ճեմարանում: Հետագայում Վահանը Թիֆլիսում ծանոթանում է Ստեփան Շահումյանի հետ: 1905 ականներին Տերյանին ձերբակալում են , որպես հեղափոխության ակտիվ մասնակից: Դա ճակատագրական եղավ Տերյանի համար, ով դարձավ սոցիալ-դեմոկրատ: Բանտից դուրս գալուց հետո նա ժամանկավոր բնակվում է իր ընկեր Պողոս Մակինցյանի բնակարանում, ով ապրում էր ոմն ՝ Եկատիրինա Վլադիմիրովնա անունով կնոջ հետ, ով փորձում է սիրախաղ խաղալ Պողոսի լավագույն ընկերոջ հետ, սակայն Տերյանը բացառում է հարաբերությունների խեղաթյուրում: 1908թ Թիֆլիսում լույս է տեսնում ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ ժողովածուն, որը շատ լավ է ընդունվում բոլորի կողմից:
Վահանը սիրահարվում է Անթառամին, ում հանդիպում է Մոսկվայի հայկակակն եկեղեցում, բայց Սուսաննա Պախալովան , ով ի տարբերություն Անթառամին, տիրապետում էր կանացի հնարքներին, այնպես աննկատ սողոսկեց նրանց հարաբերություններում, որ Տերյանը ստիպված եղավ ամուսնանալ: Նրանց առաջին զավակը ծնվեց միայն 5 տարի անց:
1917 թվական, Արևմտյան Հայաստանից եկող լուրերը հուսահատեցրել էիր բանաստեղծին: Որբանոցներում շրջելիս նա խնդրում է երեխաներին գրի առնել այն ինչ նրանք տեսել են: Այս գրվածքները հետո լուրջ փաստաթղթեր են դառնում:
տան, [գոյական] 1. Բնակության կամ տարբեր հիմնարկների ու ձեռնարկությունների օգտագործման համար կառուցված շենք, շինություն, կառույց:
Հեռվում կանգնած, տղան կարոտով նայում էր հարազատ քաղաքի տներին: 2. Բնակարան:
Ամեն օր պապս տնից դուրս էր գալիս աքլորականչին: 3. Մարդու մշտական բնակավայրը (հայրենի գյուղը՝ քաղաքը՝ երկիրը):
Զինվորը սրտատրոփ սպասում էր , թե երբ էր տուն վորադառնալու բանակից: 4. Ընտանիք, գերդաստան:
Զավենի տան միակ նեցուկն էր՝ բոլորին պահողը: 5. Տնային տնտեսություն:
Արամը տան գործերում բոլորովին անընդունակ էր, սակայն շատ ճարպիկ էր առևտրում: 6. Կուլտուր-լուսավորական, գիտական, կենցաղային և հաստատություն, ինչպես և դրա շենքը: Անին մեծ սիրով էր այցելում Պիոներական տուն՝ասեղնագործության դասերի:
7. Առևտրական հիմնարկություն՝ հաստատություն:
Մեր տունը գտնվում էր անմիջապես Առևտրի տուն հարևանությամբ: 8. (պատմական): Ազնվական տոհմ:
Նախարարական տներից շատերը վայելում էին առանձին արտոնություններ (Րաֆֆի):
9. (պատմաական) Թագավորական տոհմ, Հարսաություն, դինաստիա:
Արշակունյաց տուն: 10. (գրականագիտություն): Հանգերի համակարգով և ընդհանուր առոգանությամբ կամ միայն առոգանությամբ (առանց հանգավորման) միավորված մի քանի չափածո տողերի միասություն, որ չափական ստեղծագործության մեկ կառուցվածքային հատվածն է կազմում:
Քառատող տուն, ութտողանի տուն: 11. Զանազան խաղերի մեջ (նարդի, դամա ևն)՝ խաղատախտակի բաժանմունքներից յուրաքանչյուրը: 12. Սենյակ:
Իրիցկինը ներքի տնից դուրս վազեց (Ա. Բակունց):
13. (փոխաբերական) Գյուղ՝ քաղաք կամ երկիր, որպես բնակիչների ընդհանուր կացարան՝ օջախ: Ամեն օր ծեգին… դիտում (եմ) մեր քաղաքամայր տունը նորակերտ (Սարմեն): 14. Երգ, ծուխ:
Վաղուց ի վեր դելֆիններից զարմանահարաշ պատմությունների նման հեքիաթներ են պատմում:
Ըստ հունական լեգենդի, մի դելֆին, ամեն օր մի տղայի ծովածոցն անցկացնելով տանում էր դպրոց ու հետ բերում:
Նոր Զելանդիայի ծովակալության ծովածոցում, մի դելֆին,ում անունը Պիլորուս Ջեկ էր, երեսուն տարի շարունակ ուղեկցում էր նավերին և նրա պաշտպանությունը մշակված էր օրենքով:
Անկախության վերականգնում և ամրապնդում :Աշոտ առաջին,Սմբատ առաջին:
Բագրատունյաց հայաստանի վերելքը:/ էջ160-167/
Հազարումի եկեղեցիների քաղաք՝ Անին:/գրավոր/
Խալիֆայությանը ենթակա երկրներում, այդ թվում և Հայաստանում, ավելի ու ավելի էր զորեղանում արաբական լուծը թոթափելու ձգտումը: Արտաքին քաղաքական իրադրությունը բարենպաստ էր դրա համար:
Արաբական խալիֆայությունն անկում էր ապրում: Առանձին երկրների, հատկապես ծայրամասերի արաբ ամիրաներն ամրապնդել էին իրենց իշխանությունը և ձգտում էին անջատվել խալիֆայությունից: Կայուն չէր դրությունը նաև պետության կենտրոնում: Ժողովրդական ազատագրական ապստամբությունները և գահակալական կռիվները խարխլում էին տերության հիմքերը:Ինչպես գիտենք, VIII-IX դարերում ժողովրդական ապստամբություններ բռնկվեցին նաև Հայաստանում: Ճիշտ է, արաբական իշխանություններին հաջողվում էր ճնշել այդ ելույթները, սակայն նրանք չէին կարողանում տերության քայքայման առաջն առնել: Մյուս կողմից, խալիֆայության դժվարին դրությունից օգտվում էր նրա մշտական հակառակորդ Բյուզանդիան: Վերջինս ամեն կերպ աջակցում էր հակաարաբական կենտրոնախույս ուժերին: Այդ պատճառով խիստ սրվել էին արաբա-բյուզանդական հարաբերությունները: Օրավուր թուլացող խալիֆայությունը հարկադրված էր դիմելու զիջումների: Հայաստանի անկախության վերականգնման համար ստեղծվեցին նպաստավոր պայմաններ: Արաբական պետության թուլացման և տրոհման ժամանակաշրջանում երկրի տնտեսական կյանքում տեղի էին ունենում խոշոր փոփոխություններ: Ամրապնդվում էր հայ իշխանների տնտեսությունը, ընդարձակվում էին նրանց տիրույթները: Զարգանում էր երկրի տնտեսությունը, վերելք էին ապրում գյուղատնտեսությունը և արհեստագործությունը: Տնտեսապես և ռազմականապես զորեղացող հայ նախարարներն անկախության էին ձգտում: Նրանք էլ գլխավորեցին հայկական պետականությունը վերականգնելու համաժողովրդական շարժումը: Հայ ժողովրդի բոլոր խավերը միասնական էին, և բոլորն էլ երազում էին անկախությունը վերականգնելու մասին: Խալիֆայության թուլացումից Հայաստանում ամենից հմտորեն օգտվում էին Բագրատունիները: Նրանք ձգտում էին իրենց իշխանությունն ու ազդեցությունը տարածել ոչ միայն ամբողջ Հայաստանում, այլ այսրկովկասյան երկրներում:Խալիֆայությունը, համոզվելով, որ բռնությամբ հնարավոր չէ հնազանդ պահել դեպի Բյուզանդիա հակվող հայ ժողովրդին, ստիպված էր զիջումների գնալ: 855թ. երկրի սպարապետ հաստատվեց Աշոտ Բագրատունին: 862թ. նա նշանակվեց Հայոց իշխանաց իշխան: Այդ նշանակում էր, որ խալիֆայությունը փաստորեն երկրի կառավարումը հանձնեց հայերին: Դրանով նա աստիճանաբար գերիշխանություն ձեռք բերեց մյուս իշխանների նկատմամբ: Աշոտին հանձնվեց նաև հարկահանության իրավունքը, իսկ հարկերն էլ կրճատվեցին մոտ երեք անգամ: Աշոտ Բագրատունին խոհեմ ու հեռատես քաղաքական գործիչ էր և հմտորեն գլխավորում էր երկրի անկախության վերականգնման գործընթացը:Աշոտ Բագրատունին կարողացավ իր գերիշխանությունը տարածել Արծրունի, Սյունի, արցախյան և այլ նշանավոր իշխանական տների վրա: Նրա գերիշխանությունն ընդունեցին նաև վրաց և աղվանից իշխանները: Աշոտը վերակազմեց հայոց բանակը՝ նրա թիվը հասցնելով 40 հազարի: Նա իր եղբայր Աբասին նշանակեց բանակի հրամանատար՝ սպարապետ: Աշոտը հմտորեն օգտագործեց արաբ ամիրաների ներքին հակասությունները և նրանց թույլ չտվեց միջամտելու Հայաստանի ներքին գործերին: Հայաստանի տարածքում գտնվող արաբական ամիրայություններն ընդունեցին նրա իշխանությունը: Այսպիսով, Բագրատունիների ձեռքն անցավ երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը: Երկիրն ըստ էության վերականգնեց իր փաստական անկախությունը: Արաբական իշխանությունը Հայաստանում դարձավ անվանական: Հայաստանի անկախության վերականգնման մեջ մեծապես շահագրգռված Հայոց եկեղեցին ըստ ամենայնի աջակցում էր Բագրատունիներին: Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ 869թ. հայ իշխանների հատուկ ժողով հրավիրվեց, որը միահամուռ որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել Հայոց թագավոր: Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը պաշտոնապես ճանաչելու համար ժողովը միաժամանակ դիմեց խալիֆին: Խալիֆայությունը երկար ժամանակ ձգձգում էր Հայոց թագավորության ճանաչումը: Բյուզանդիան իր հակառակորդ Արաբական խալիֆայությանը թուլացնելու նպատակով խրախուսում էր Հայաստանի անկախանալը և շտապեց դաշինք կնքել նրա հետ: Դեռևս 876թ. բյուզանդական կայսր հայազգի Վասիլ Ա-ն հատուկ պատգամավորություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ: Կայսրը հայտնում է, որ ինքը ծագում է հայ Արշակունիներից, և քանի որ Բագրատունիները Հայաստանի թագադիր ասպետներն են եղել, նրանից թագ է խնդրում: Ի նշան փոխադարձ բարեկամության՝ Աշոտը թագ է ուղարկում Վասիլ Ա-ին: Բյուզանդական կայսրին թագադրելու այս փաստը մի կողմից վկայում էր Աշոտ Բագրատունու հեղինակության աճի մասին, մյուս կողմից՝ ուղղված էր խալիֆայության դեմ: Հայաստանը IX դարի 60-ական թվականներից փաստացի վերականգնեց իր անկախությունը՝ շարունակելով ձևականորեն գտնվել Արմինիա փոխարքայության կազմում: Խալիֆայությունը ոչ մի կերպ չէր հաշտվում Հայաստանի փաստական անկախության վերականգնման փաստի հետ: Խալիֆի հատուկ հանձնարարությամբ Հայաստան ուղարկված նոր ոստիկան Ահմադը Հայաստանի արաբ ամիրաների հետ դավադրություն է կազմակերպում Աշոտի դեմ: Նրանք որոշում են բարեկամություն հաստատելու պատրվակով անկախության ձգտող հայ իշխաններին հրավիրել Դվին և ոչնչացնել: Սակայն Աշոտ Բագրատունին ուշի-ուշով հետևում էր արաբների գործողություններին: Նրա մարդիկ ձերբակալում են ոստիկանի սուրհանդակներին, որոնց մոտ հայտնաբերվում է ոստիկան Ահմադի նամակը՝ ուղղված արաբ ամիրաներին: Ահմադը պահանջում էր նրանցից հարձակվել Դվինի վրա՝ իբր թե կռվում են նոր նշանակված ոստիկանի դեմ: Նպատակն այն էր, որ ոստիկանը հրավիրեր ոչինչ չկասկածող հայ իշխաններին, ձերբակալեր նրանց ու ոչնչացներ: Տեղեկանալով ոստիկանի ծրագրերին՝ Աշոտը հայ իշխաններին պատվիրում է կազմ ու պատրաստ սպասել իր հրամանին: Ինքը գնում է ոստիկանի մոտ, իսկ սպարապետ Աբասին հանձնարարում զորքով մոտենալ Դվինին: Դավադրության նշանակված օրը հայ իշխանների փոխարեն Դվին է մտնում հայկական զորքը: Սպարապետ Աբասը մտնում է ոստիկանի վրանը և ցույց տալիս նրա գաղտնի նամակը: Սարսափած արաբ ոստիկանին դուրս են բերում վրանից և ձերբակալում: Արաբական զորքը զինաթափում են և երկրից դուրս քշում: Ոստիկանին նժույգի փոխարեն նստեցնում են ջորու վրա, տանում մինչև Հայաստանի հարավային սահմանը և ուղարկում «այնտեղ, որտեղից եկել էր»: Այսպիսի անփառունակ վախճան ունեցավ արաբական վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում: Հանդիպելով հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը և համոզվելով, որ, ի վերջո, Հայաստանը կվերականգնի իր անկախությունը, նոր խալիֆը 885թ. արքայական թագ և թանկարժեք հանդերձներ ուղարկեց Աշոտ Բագրատունուն՝ ճանաչելով նրան Հայոց թագավոր: Իր հերթին Բյուզանդիայի Վասիլ Ա կայսրը շտապեց ճանաչել Աշոտի գահակալությունը: Կայսրը ևս արքայական թագ ուղարկեց և բարեկամական դաշինք կնքեց նրա հետ: Հայաստանի իշխանների և հարևան երկրներից եկած հյուրերի ներկայությամբ Բագարան քաղաքում մեծ հանդիսավորությամբ Աշոտ Բագրատունին կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից օծվեց Հայոց թագավոր: Այսպիսով, Հայաստանի տարիներ առաջ հաստատված փաստական անկախությունը միջազգային ճանաչում ստացավ: Հիմնվեց Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը (885-1045), և վերականգնվեց ավելի բան 450 տարի առաջ վերացած հայկական պետությունը: Դա պատմական շրջադարձային նշանակություն ունեցող երևույթ էր և մեծապես նպաստեց Հայաստանի հետագա վերելքին:
Սմբատ Ա կամ Սմբատ Նահատակ (850, Բագրատունիների թագավորություն — 914, Երնջակ բերդ, Բագրատունիների թագավորություն), հայոց թագավոր Բագրատունիների հարստությունից, Աշոտ Ա-ի որդին։ Վերջինս հայոց գահը ժառանգել է 890 թվականին, սակայն հայոց գահին վերջնական հաստատվել է 892 թվականին։ Աշոտ Ա-ի մահից հետո, հայոց գահը ավագության իրավունքով անցնում է Սմբատին, սակայն Աշոտ Ա-ի եղբայրը՝ Աբաս սպարապետը նույնպես հավակնություններ ուներ թագի նկատմամբ։ Արդյունքում՝ սկսվում են գահակալական կռիվներ, որը դառնում է ազգամիջյան պատերազմների պատճառ։ Ի վերջո Սմբատը կարողանում է հաղթանակ տոնել իր հորեղբոր նկատմամբ և վերջնականապես 892 թվականին հաստատվում հայոց գահին։ Նույն թվականին Սմբատի իշխանությունը ճանաչվում է նաև Արաբական խալիֆայությունը։
Սմբատը, շարունակելով հոր գործը, 893 թվականին պայմանագիր է կնքում Բյուզանդիայի հետ, որտեղ թագավորում էր Լևոն Զ-ն՝ Հայկական (մակեդոնական) արքայատոհմից։ Այն իրենից ներկայացնում է առևտրային պայմանագիր, որը կարևոր էր Բագրատունյաց Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Միևնույն ժամանակ այն նաև դաշնակցային և բարեկամական պայմանագիր էր։ Այդ ժամանակ Հայաստանում ոստիկան էր նշանակված ԱտրպատականիՍաջյան ամիրայության գահակալ Աֆշինը, որը չէր կարողանում համակերպվել հայ-բյուզանդական այսօրինակ մերձեցման հետ և իր զորքով ներխուժում է Հայաստան։ Սակայն Սմբատ Ա-ն կարողանում դիվանագիտական ուղիներով լուծել այս հարցը և Աֆշինը վերադառնում է Ատրպատական[1]։
894 թվականին տեղի է ունենում սարսափելի բնական աղետ՝ երկրաշարժ, որի պատճառով Դվին մայրաքաղաքը դառնում է կիսավեր և անպաշտպան։ Երկրաշարժի պատճառով զոհվում է շուրջ 70 հազար մարդ։ Օգտվելով բարենպաստ պայմաններից՝ Աֆշինը նորից զորք է հավաքում և ներխուժում Հայաստան։ Ճակատամարտը տեղի է ունենում Արագածոտն գավառիԴողս գյուղում, որտեղ Աֆշինի զորքերը ջախջախիչ պարտության են կրում և ստիպված լինում խաղաղություն խնդրել Սմբատից։ Հայաստանում հաստատվում է կարճատև խաղաղություն, որը Սմբատն օգտագործում է կենտրոնացված պետություն հիմնելու համար։ Նա արշավանքներ է ձեռնարկում դեպի Գուգարք, որը գրավվել էր վրացիների կողմից, և վերամիավորում է այն Հայաստանին։ 899 թվականին Սմբատը թագադրում է վրաց գահերեց իշխան Ատրներսեհ Բագրատունուն որպես վրաց թագավոր։ Այս քայլով նա փորձում էր Վիրքը ենթարկել հայկական պետության շահերին[1]։ 901 թվականին Աֆշինին փոխարինում է Յուսուֆը, որը արշավում է Հայաստան և գրավում Դվինը։ Սմբատը պաշարում է քաղաքը և հետ գրավում այն․ Յուսուֆ ամիրան ստիպված էր նահանջել Ատրպատական։ 903 թվականին աբխազները սկսում են ասպատակել Գուգարքը և Վիրքը։ Սմբատը հավաքագրում է մի ահռելի զորք և արշավում Աբխազաց թագավորություն, գրավում այն, ապա իր երկրին միացնում մի շարք աբխազական գավառներ, այդ թվում՝ Կղարջքը և Արտահանը։
Յուսուֆը, տեսնելով, որ չի կարող ռազմական ուժով հաղթել Սմբատին, դիմում է խորամանկության։ Այդ ժամանակ Արծրունիների և Սյունիների միջև առաջացել էին ներքին հակասություններ, իսկ Սմբատը խնդիրները լուծել էր ի օգուտ Սյունիների։ Գագիկ Արծրունին դժգոհ է մնում այդ որոշումից և ապստամբում է։ Յուսուֆն էլ սպասում էր այսպիսի առիթի, որպեսզի երկպառակություն մտցնի հայերի մեջ։ Նա միանգամից թագ է ուղարկում Գագիկին և նրան ճանաչում «հայոց արքա»։ Միաժամանակ՝ 909 թվականին Յուսուֆը զորքով Ատրպատականի կողմից ներխուժում է Հայաստան։ Վճռական ճակատամարտը տեղի է 910 թվականին ունենում Ձկնավաճառում, որտեղ Սմբատը պարտություն է կրում, քանի որ Սևորդյան իշխանները դավաճանում են նրան։ Այդ ժամանակ Հայաստանում գտնվող արաբ ամիրաները, որոնք մինչ այդ հարկատու էին Սմբատին, ապստամբում են։ Ապստամբում են նաև հայ անջատողական տրամադրություններ ունեցող իշխաններից շատերը։ Սմբատը պատսպարվում է Կապույտ բերդում, իսկ Յուսուֆը պաշարում է այն։ Բանակցությունների ժամանակ Յուսուֆը տալիս է անձի ապահովության խոստումներ։ Երկիրը ավերումից պաշտպանելու համար Սմբատը անձնատուր է լինում, սակայն Յուսուֆը չի պահում իր երդումը և նրան խոշտանգելով տանում է Դվին, ապա փորձում է նրանից հրաման կորզել, որ հայոց երկրի պաշտպանվող ամրությունները, բերդերը ևս անձնատուր լինեն, սակայն մերժում է ստանում։ Յուսուֆը 914 թվականին գլխատում է Սմբատին և մարմինը խաչ հանում Դվինի դարպասների վրա[1]։
Անժառանգ Աշոտ Երկաթի եղբայր Աբասին (928-953) հաջորդեց որդին` Աշոտ Գ Ողորմածը (953-977)։ Նա մեծացրեց զորքի թվաքանակը։ 966 թվականին Տարոնի իշխանության բռնակցումից հետո` 974 թվականին, Բյուզանդիայի կայսր Հովհան Չմշկիկը արշավեց Հայաստանի վրա։ 80 հազարանոց հայկական բանակը Աշոտ Գ-ի գլխավորությամբ դուրս եկավ բյուզանդացիների դեմ՝ թույլ չտալով նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքերը։ Աշոտ արքան մայրաքաղաքը Կարսից տեղափոխել է Անի։ Այն կառուցվել էր Ախուրյան և Անի գետերի միախառնման վայրում՝ ծովի մակերևույթից 1500 մետր բարձրությամբ հրվանդանի վրա։ Այս տարածքը Հայաստանի հնագույն բնակավայրերից էր, որտեղ պահպանվել են կիկլոպյան պարիսպի մնացորդներ, մ.թ.ա. 8-7-րդ դարերի դամբարաններ։Քաղաքն ունեցել է զարգացման 3 շրջան՝Կամսարականների, Բագրատունիների (X-XI դդ) և Զաքարյանների (XII-XIV դդ)։
Անի մայրաքաղաքի մասին
Հայոց թագավորությունը երկար ժամանակ չունեցավ մշտական մայրաքաղաք։ Դվինը շարունակում էր մնալ արաբական ամիրայության կենտրոն, իսկ այն արաբներից մաքրելու համար մղվող պայքարն առայժմ հաջողությամբ չէր պսակվում։ Բացի այդ, Դվինը դուրս էր Բագրատունիների հիմնական տնտեսական կենտրոն Շիրակից։ Նրանք անգամ թագավորանիստ Կարս քաղաքը տնտեսական առումով հարմար չգտան դարձնելու մշտական մայրաքաղաք։ Երկրի տնտեսական զարգացումն ինքնաբերաբար ծնեց այդպիսի կենտրոն։ Շիրակում հնագույն Անի ամրոցի շուրջ ծնունդ առավ մի նոր քաղաք, որը Բագրատունիները 961 թ հռչակեցին մայրաքաղաք։Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում։ Անին, դառնալով մայրաքաղաք, արագ աճեց ու կառուցապատվեց շքեղ շինություններով և պարսպապատվեց։Անին մայրաքաղաք դարձնելու տոնակատարությունը միացվեց Աշոտ Գ-ին թագադրելու հանդիսության հետ։ Անի էին հրավիրված Հայաստանի և հարևան երկրների՝Վիրքի, Աղվանքի նշանավոր դեմքերը։ Այդ հանդիսությունները ժամանակակիցների վրա այն տպավորությունն էին գործում, որ կարծես վերականգնվել էր Հայ Արշակունիների թագավորությունը։961 թ Աշոտ Ողորմածը դարձնում է Անին իր երկրի մայրաքաղաքը։ 989 թ Սմբատ Բ արքան կառուցում է Սմբատաշեն պարիսպը, որն ուներ 2500 մ երկարություն, 8-10 մ բարձրություն։ Այն ավարտվում էր ատամնաշարով։ Պատերից մեկի վրա Սմբատ Բ-ի քանդակն էր, ձեռքում՝ քաղաքի մանրակերտը։Անին հայտնի էր իր եկեղեցիներով։ Միայն պալատական համալիրի մեջ մտնում էր 7 եկեղեցիներ, որոնցից ամենավեհասքանչը Մայր տաճար Սուրբ Աստվածածին եկեղեցին էր։ Անիի զվարթնոցատիպ Գագկաշեն եկեղեցին, որը ոչ թե վերջինիս կրկնությունն էր, այլ կատարելագործված տարբերակը։ Այստեղ, պատերից մեկի վրա ամրացված էր Գագիկ թագավորի 2,26 մ բարձրություն ունեցող արձանը։ Անիի այլ հայտնի եկեղեցիներն էին՝ Անիի Սուրբ Առաքելոցը, Ս. Փրկիչը, Տիգրան Հոնենցու, Մանուչեի եկեղեցիները։ Վերջինս հետագայում վերածվել է մզկիթի։Անին առևտրական հանգույց էր զանազան երկրների միջև։
Բագրատունյաց Հայաստանը ունեցել է 4 մայրաքաղաք՝ Բագարան (885-914), Երազգավորս (914-928), Կարս (928-961), Անի (961-1045)։