Рубрика: Մայրենի

308. ՏՈՒՆ բազմիմաստ բառը նախադասությունների մեջ օգտագործիր քեզ հայտնի բոլոր իմասներով:

տան, [գոյական]
1. Բնակության կամ տարբեր հիմնարկների ու ձեռնարկությունների օգտագործման համար կառուցված շենք, շինություն, կառույց:

Հեռվում կանգնած, տղան կարոտով նայում էր հարազատ քաղաքի տներին:
2. Բնակարան:

Ամեն օր պապս տնից դուրս էր գալիս աքլորականչին:
3. Մարդու մշտական բնակավայրը (հայրենի գյուղը՝ քաղաքը՝ երկիրը):

Զինվորը սրտատրոփ սպասում էր , թե երբ էր տուն վորադառնալու բանակից:
4. Ընտանիք, գերդաստան:

Զավենի տան միակ նեցուկն էր՝ բոլորին պահողը:
5. Տնային տնտեսություն:

Արամը տան գործերում բոլորովին անընդունակ էր, սակայն շատ ճարպիկ էր առևտրում:
6. Կուլտուր-լուսավորական, գիտական, կենցաղային և հաստատություն, ինչպես և դրա շենքը: Անին մեծ սիրով էր այցելում Պիոներական տուն՝ասեղնագործության դասերի:

7. Առևտրական հիմնարկություն՝ հաստատություն:

Մեր տունը գտնվում էր անմիջապես Առևտրի տուն հարևանությամբ:
8. (պատմական): Ազնվական տոհմ:

Նախարարական տներից շատերը վայելում էին առանձին արտոնություններ (Րաֆֆի):

9. (պատմաական) Թագավորական տոհմ, Հարսաություն, դինաստիա:

Արշակունյաց տուն:
10. (գրականագիտություն): Հանգերի համակարգով և ընդհանուր առոգանությամբ կամ միայն առոգանությամբ (առանց հանգավորման) միավորված մի քանի չափածո տողերի միասություն, որ չափական ստեղծագործության մեկ կառուցվածքային հատվածն է կազմում:

Քառատող տուն, ութտողանի տուն:
11. Զանազան խաղերի մեջ (նարդի, դամա ևն)՝ խաղատախտակի բաժանմունքներից յուրաքանչյուրը:
12. Սենյակ:

Իրիցկինը ներքի տնից դուրս վազեց (Ա. Բակունց):


13. (փոխաբերական) Գյուղ՝ քաղաք կամ երկիր, որպես բնակիչների ընդհանուր կացարան՝ օջախ: Ամեն օր ծեգին… դիտում (եմ) մեր քաղաքամայր տունը նորակերտ (Սարմեն):
14. Երգ, ծուխ:

Գյուղն ուներ ութսուներեք տուն (Գ. Սարյան):

Оставьте комментарий