ա) կիսաշրջանաձև
բ) իսկույնևեթ
գ) հերարձակ

ա) կիսաշրջանաձև
բ) իսկույնևեթ
գ) հերարձակ

Աղջկա մի ժպիտը գերեց սիրտը:
Ինչ որ մեկը գանձ է թաղել այս ծառի տակ:
Անձրևը և քամին մաշել, հարթել էին քարը:
Բարկ արևը խանձել էր արտերը:
Քարտը լրացնում են միայն չափահաս քաղաքացիները:
Իտալական դատարանը ազատազրկման է դատապարտել ու տուգանել նրան:
Ընկերները 8 տարին նրան համարեցին տղամարդ ու նա նրանց հետ հավասար աշխատեց:
Քամու երգը դյութել էր նրան:
Հետաքրքրասերների մի մեծ խումբ շրջապատել էր աղջկան:
Ընկերոջս հրավիրել են համերգի:
Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին գրավում ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի սքանչելի պարիսպները. որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ:
Սակայն ճամփորդներին ամենից ավելի դյութում էր Նաբուգոդսնոսոր թագավորի հիազմայլ պալատը: Պալատի կողքին վեր էր խայանում շլացուցիչ մի կերտվածք՝ կախովի այգիները: Թագավորը դրանք արարել էր իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր՝ իր հայրենիքի զմրուխտ լեռներին ու անտառներին սովոր: Հեղձուցիչ ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում էր Մեդիայի լեռնային անտառների զեփյուռին ու շվաքին : Կնոջ տխրությունը նվազեցնելու համար Նաբուգոդսնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել: Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին նշանավոր կախովի պարտեզները: Հասարակ մահկանացուների համար պարտեզները մտնելը շատ խրթին էր. չէ որ դրանք արքայակն պալատի բարձր պարիսպների ետևում էիր, իսկ մուտքը պահպանում էր քստմնելի պահակախումբը:
Այսպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել. դրանք հիասքանչ էին մտածված և հեքիաթային գեղեցկություն ունեին . իզուր չէ, որ ներառվել էին աշխարհի յոթ հրաշալիքների շարքը: