Դիմադրել- (ինչին )- մտքին, ճնշմանը, ցավին, հեռանալուն, առաջանալուն, մոռանալուն
Խուսափել (ինչից )- Մտքից, ճնշումից, հեռանալուց, առաջանալուց, մոռանալուց
317.Տրված պարզ նախադասությունները դարձրու բարդ՝ավելացնելով փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն:
Այ աղվեսներ, ձեռք քաշեք ձեր պոչերից,հրեն գյուղի շները կատաղած ձեր կաղմն են վազում:
Ութ տարի մնացի այդ երկրում, բայց այն այդպես էլ ինձ հարազատ երկիր չդարձավ:
Բոբն արագ վազեց հանդերձանքի կույտի մոտ՝ փնտրելու իր սև տաբատը:
Նա ուժ հավաքեց, որպեսզի կարողանար պատմել ողջ ճշմատրությունը:
318. Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրիր այնպես, որ իմաստները տարբեր լինեն:
Հայրն ու մայրը ողջունեցին մեզ, համբուրեցին, շնորհավորեցին իրար:
Հայրն ու մայրը ողջունեցին, մեզ համբուրեցին, շնորհավորեցին իրար:
Հայաստանը, ուր որոշել էր գնալ, մանուկ հասակից չէր տեսել:
Հայաստանը, ուր որոշել էր գնալ մանուկ հասակից, չէր տեսել:
Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը, անտառները, սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:
Խաղաղ գիշերվա մեջ՝ թույլ լույս արձակելով, երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:
Խաղաղ գիշերվա մեջ թույլ լույս արձակելով` երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:
Ծովափին կանգնած` աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին:
Ծովափին կանգնած աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին:
320. Փակագծում տրված բայերը պահանջված ձևով գրիր և Ա և Բ տեքստերում բայի ժամանակները համեմատիր:
Ա. Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կա, որտեղ ծխելը ոչ միայն արգելվում է, այլև պատժվում: Գյուղացիներից ո´վ էլ լինի, եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին բռնվի, կտուգանվի: Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք եղավ, որն արժանացավ պատժի: Բնակիչներն արդեն վարժվել են այն մտքին, որ ծխողներն իրենց գյուղում տեղ չունեն: Հնաբնակները պատմում են, որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց է սկիզբ առել և սերնդից սերունդ փոխանցվել: Այժմ ոչ ոք չի հիշում թե ե´րբ և ինչ պատճառով է առաջացել այդ լավ սովորույթը:
Բ. Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կար, որտեղ ծխելը ոչ միայն արգելվում էր, այլև պատժվում: Գյուղացիներից ո´վ էլ լիներ, եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին բռնվեր, տուգանվում էր: Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք էր եղել, որն արժանացել էր պատժի: Բնակիչներն արդեն վարժվել էին այն մտքին, որ ծխողներն իրենց գյուղում տեղ չունեին: Հնաբնակները պատմում են, որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց սկիզբ էր առել և սերնդից սերունդ էր փոխանցվում: Ոչ ոք չէր հիշում, թե ե´րբ և ինչ պատճառով էր առաջացել այդ լավ սովորույթտը:
Ա տեքստը գրված է` ներկայով, իսկ Բ տեքստը` անցյալով:
