Рубрика: Մայրենի

307. ԱՄԵՆԱ և ԱԳՈՒՅՆ ածանցներով կազմված ածականների իմաստները համեմատիր. որ ածանցն է չափազանց շատի իմաստ հաղորդում, որը ամենաշատի:

Թանգարանում հնագույն (չափազանց հին) գործիքներ են պահվում: Այդ դամբարանից գիտությանը հայտնի ամենահին (ամենա) գործիքները գտան:

Դժվարագույն (չափազանց) խնդիրն են ինձ տվել: Գրքի ամենադժվար(ամենա.) խնդիրը սա է:

Փոքրագույն(չափազանց) ձկներ են լողում իմ ակվարիումում: Իմ ակվարիումի ամենփոքր(ամենա.) ձուկն սա է:

Рубрика: Մայրենի

306. Նախադասությունն այնպես փոխիր, որ ընդգծված բառը փակագծում տրված ձևով լինի:

Վաղուց ի վեր դելֆիններից զարմանահարաշ պատմությունների նման հեքիաթներ են պատմում:

Ըստ հունական լեգենդի, մի դելֆին, ամեն օր մի տղայի ծովածոցն անցկացնելով տանում էր դպրոց ու հետ բերում:

Նոր Զելանդիայի ծովակալության ծովածոցում, մի դելֆին,ում անունը Պիլորուս Ջեկ էր, երեսուն տարի շարունակ ուղեկցում էր նավերին և նրա պաշտպանությունը մշակված էր օրենքով:

Рубрика: Պատմություն

Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը

  • Անկախության վերականգնում և ամրապնդում :Աշոտ առաջին,Սմբատ առաջին:
  • Բագրատունյաց հայաստանի վերելքը:/ էջ160-167/
  • Հազարումի եկեղեցիների քաղաք՝ Անին:/գրավոր/

Խալիֆայությանը ենթակա երկրներում, այդ թվում և Հայաստանում, ավելի ու ավելի էր զորեղանում արաբական լուծը թոթափելու ձգտումը: Արտաքին քաղաքական իրադրությունը բարենպաստ էր դրա համար:

Արաբական խալիֆայությունն անկում էր ապրում: Առանձին երկրների, հատկապես ծայրամասերի արաբ ամիրաներն ամրապնդել էին իրենց իշխանությունը և ձգտում էին անջատվել խալիֆայությունից: Կայուն չէր դրությունը նաև պետության կենտրոնում: Ժողովրդական ազատագրական ապստամբությունները և գահակալական կռիվները խարխլում էին տերության հիմքերը:Ինչպես գիտենք, VIII-IX դարերում ժողովրդական ապստամբություններ բռնկվեցին նաև Հայաստանում: Ճիշտ է, արաբական իշխանություններին հաջողվում էր ճնշել այդ ելույթները, սակայն նրանք չէին կարողանում տերության քայքայման առաջն առնել: Մյուս կողմից, խալիֆայության դժվարին դրությունից օգտվում էր նրա մշտական հակառակորդ Բյուզանդիան: Վերջինս ամեն կերպ աջակցում էր հակաարաբական կենտրոնախույս ուժերին: Այդ պատճառով խիստ սրվել էին արաբա-բյուզանդական հարաբերությունները: Օրավուր թուլացող խալիֆայությունը հարկադրված էր դիմելու զիջումների: Հայաստանի անկախության վերականգնման համար ստեղծվեցին նպաստավոր պայմաններ: Արաբական պետության թուլացման և տրոհման ժամանակաշրջանում երկրի տնտեսական կյանքում տեղի էին ունենում խոշոր փոփոխություններ: Ամրապնդվում էր հայ իշխանների տնտեսությունը, ընդարձակվում էին նրանց տիրույթները: Զարգանում էր երկրի տնտեսությունը, վերելք էին ապրում գյուղատնտեսությունը և արհեստագործությունը: Տնտեսապես և ռազմականապես զորեղացող հայ նախարարներն անկախության էին ձգտում: Նրանք էլ գլխավորեցին հայկական պետականությունը վերականգնելու համաժողովրդական շարժումը: Հայ ժողովրդի բոլոր խավերը միասնական էին, և բոլորն էլ երազում էին անկախությունը վերականգնելու մասին: Խալիֆայության թուլացումից Հայաստանում ամենից հմտորեն օգտվում էին Բագրատունիները: Նրանք ձգտում էին իրենց իշխանությունն ու ազդեցությունը տարածել ոչ միայն ամբողջ Հայաստանում, այլ այսրկովկասյան երկրներում:Խալիֆայությունը, համոզվելով, որ բռնությամբ հնարավոր չէ հնազանդ պահել դեպի Բյուզանդիա հակվող հայ ժողովրդին, ստիպված էր զիջումների գնալ: 855թ. երկրի սպարապետ հաստատվեց Աշոտ Բագրատունին: 862թ. նա նշանակվեց Հայոց իշխանաց իշխան: Այդ նշանակում էր, որ խալիֆայությունը փաստորեն երկրի կառավարումը հանձնեց հայերին: Դրանով նա աստիճանաբար գերիշխանություն ձեռք բերեց մյուս իշխանների նկատմամբ: Աշոտին հանձնվեց նաև հարկահանության իրավունքը, իսկ հարկերն էլ կրճատվեցին մոտ երեք անգամ: Աշոտ Բագրատունին խոհեմ ու հեռատես քաղաքական գործիչ էր և հմտորեն գլխավորում էր երկրի անկախության վերականգնման գործընթացը:Աշոտ Բագրատունին կարողացավ իր գերիշխանությունը տարածել Արծրունի, Սյունի, արցախյան և այլ նշանավոր իշխանական տների վրա: Նրա գերիշխանությունն ընդունեցին նաև վրաց և աղվանից իշխանները: Աշոտը վերակազմեց հայոց բանակը՝ նրա թիվը հասցնելով 40 հազարի: Նա իր եղբայր Աբասին նշանակեց բանակի հրամանատար՝ սպարապետ: Աշոտը հմտորեն օգտագործեց արաբ ամիրաների ներքին հակասությունները և նրանց թույլ չտվեց միջամտելու Հայաստանի ներքին գործերին: Հայաստանի տարածքում գտնվող արաբական ամիրայություններն ընդունեցին նրա իշխանությունը: Այսպիսով, Բագրատունիների ձեռքն անցավ երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը: Երկիրն ըստ էության վերականգնեց իր փաստական անկախությունը: Արաբական իշխանությունը Հայաստանում դարձավ անվանական: Հայաստանի անկախության վերականգնման մեջ մեծապես շահագրգռված Հայոց եկեղեցին ըստ ամենայնի աջակցում էր Բագրատունիներին: Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ 869թ. հայ իշխանների հատուկ ժողով հրավիրվեց, որը միահամուռ որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել Հայոց թագավոր: Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը պաշտոնապես ճանաչելու համար ժողովը միաժամանակ դիմեց խալիֆին: Խալիֆայությունը երկար ժամանակ ձգձգում էր Հայոց թագավորության ճանաչումը: Բյուզանդիան իր հակառակորդ Արաբական խալիֆայությանը թուլացնելու նպատակով խրախուսում էր Հայաստանի անկախանալը և շտապեց դաշինք կնքել նրա հետ: Դեռևս 876թ. բյուզանդական կայսր հայազգի Վասիլ Ա-ն հատուկ պատգամավորություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ: Կայսրը հայտնում է, որ ինքը ծագում է հայ Արշակունիներից, և քանի որ Բագրատունիները Հայաստանի թագադիր ասպետներն են եղել, նրանից թագ է խնդրում: Ի նշան փոխադարձ բարեկամության՝ Աշոտը թագ է ուղարկում Վասիլ Ա-ին: Բյուզանդական կայսրին թագադրելու այս փաստը մի կողմից վկայում էր Աշոտ Բագրատունու հեղինակության աճի մասին, մյուս կողմից՝ ուղղված էր խալիֆայության դեմ: Հայաստանը IX դարի 60-ական թվականներից փաստացի վերականգնեց իր անկախությունը՝ շարունակելով ձևականորեն գտնվել Արմինիա փոխարքայության կազմում: Խալիֆայությունը ոչ մի կերպ չէր հաշտվում Հայաստանի փաստական անկախության վերականգնման փաստի հետ: Խալիֆի հատուկ հանձնարարությամբ Հայաստան ուղարկված նոր ոստիկան Ահմադը Հայաստանի արաբ ամիրաների հետ դավադրություն է կազմակերպում Աշոտի դեմ: Նրանք որոշում են բարեկամություն հաստատելու պատրվակով անկախության ձգտող հայ իշխաններին հրավիրել Դվին և ոչնչացնել: Սակայն Աշոտ Բագրատունին ուշի-ուշով հետևում էր արաբների գործողություններին: Նրա մարդիկ ձերբակալում են ոստիկանի սուրհանդակներին, որոնց մոտ հայտնաբերվում է ոստիկան Ահմադի նամակը՝ ուղղված արաբ ամիրաներին: Ահմադը պահանջում էր նրանցից հարձակվել Դվինի վրա՝ իբր թե կռվում են նոր նշանակված ոստիկանի դեմ: Նպատակն այն էր, որ ոստիկանը հրավիրեր ոչինչ չկասկածող հայ իշխաններին, ձերբակալեր նրանց ու ոչնչացներ: Տեղեկանալով ոստիկանի ծրագրերին՝ Աշոտը հայ իշխաններին պատվիրում է կազմ ու պատրաստ սպասել իր հրամանին: Ինքը գնում է ոստիկանի մոտ, իսկ սպարապետ Աբասին հանձնարարում զորքով մոտենալ Դվինին: Դավադրության նշանակված օրը հայ իշխանների փոխարեն Դվին է մտնում հայկական զորքը: Սպարապետ Աբասը մտնում է ոստիկանի վրանը և ցույց տալիս նրա գաղտնի նամակը: Սարսափած արաբ ոստիկանին դուրս են բերում վրանից և ձերբակալում: Արաբական զորքը զինաթափում են և երկրից դուրս քշում: Ոստիկանին նժույգի փոխարեն նստեցնում են ջորու վրա, տանում մինչև Հայաստանի հարավային սահմանը և ուղարկում «այնտեղ, որտեղից եկել էր»: Այսպիսի անփառունակ վախճան ունեցավ արաբական վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում: Հանդիպելով հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը և համոզվելով, որ, ի վերջո, Հայաստանը կվերականգնի իր անկախությունը, նոր խալիֆը 885թ. արքայական թագ և թանկարժեք հանդերձներ ուղարկեց Աշոտ Բագրատունուն՝ ճանաչելով նրան Հայոց թագավոր: Իր հերթին Բյուզանդիայի Վասիլ Ա կայսրը շտապեց ճանաչել Աշոտի գահակալությունը: Կայսրը ևս արքայական թագ ուղարկեց և բարեկամական դաշինք կնքեց նրա հետ: Հայաստանի իշխանների և հարևան երկրներից եկած հյուրերի ներկայությամբ Բագարան քաղաքում մեծ հանդիսավորությամբ Աշոտ Բագրատունին կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից օծվեց Հայոց թագավոր: Այսպիսով, Հայաստանի տարիներ առաջ հաստատված փաստական անկախությունը միջազգային ճանաչում ստացավ: Հիմնվեց Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը (885-1045), և վերականգնվեց ավելի բան 450 տարի առաջ վերացած հայկական պետությունը: Դա պատմական շրջադարձային նշանակություն ունեցող երևույթ էր և մեծապես նպաստեց Հայաստանի հետագա վերելքին:

Սմբատ Ա կամ Սմբատ Նահատակ (850Բագրատունիների թագավորություն — 914Երնջակ բերդԲագրատունիների թագավորություն), հայոց թագավոր Բագրատունիների հարստությունից, Աշոտ Ա-ի որդին։ Վերջինս հայոց գահը ժառանգել է 890 թվականին, սակայն հայոց գահին վերջնական հաստատվել է 892 թվականին։ Աշոտ Ա-ի մահից հետո, հայոց գահը ավագության իրավունքով անցնում է Սմբատին, սակայն Աշոտ Ա-ի եղբայրը՝ Աբաս սպարապետը նույնպես հավակնություններ ուներ թագի նկատմամբ։ Արդյունքում՝ սկսվում են գահակալական կռիվներ, որը դառնում է ազգամիջյան պատերազմների պատճառ։ Ի վերջո Սմբատը կարողանում է հաղթանակ տոնել իր հորեղբոր նկատմամբ և վերջնականապես 892 թվականին հաստատվում հայոց գահին։ Նույն թվականին Սմբատի իշխանությունը ճանաչվում է նաև Արաբական խալիֆայությունը։

Սմբատը, շարունակելով հոր գործը, 893 թվականին պայմանագիր է կնքում Բյուզանդիայի հետ, որտեղ թագավորում էր Լևոն Զ-ն՝ Հայկական (մակեդոնական) արքայատոհմից։ Այն իրենից ներկայացնում է առևտրային պայմանագիր, որը կարևոր էր Բագրատունյաց Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Միևնույն ժամանակ այն նաև դաշնակցային և բարեկամական պայմանագիր էր։ Այդ ժամանակ Հայաստանում ոստիկան էր նշանակված Ատրպատականի Սաջյան ամիրայության գահակալ Աֆշինը, որը չէր կարողանում համակերպվել հայ-բյուզանդական այսօրինակ մերձեցման հետ և իր զորքով ներխուժում է Հայաստան։ Սակայն Սմբատ Ա-ն կարողանում դիվանագիտական ուղիներով լուծել այս հարցը և Աֆշինը վերադառնում է Ատրպատական[1]։

894 թվականին տեղի է ունենում սարսափելի բնական աղետ՝ երկրաշարժ, որի պատճառով Դվին մայրաքաղաքը դառնում է կիսավեր և անպաշտպան։ Երկրաշարժի պատճառով զոհվում է շուրջ 70 հազար մարդ։ Օգտվելով բարենպաստ պայմաններից՝ Աֆշինը նորից զորք է հավաքում և ներխուժում Հայաստան։ Ճակատամարտը տեղի է ունենում Արագածոտն գավառի Դողս գյուղում, որտեղ Աֆշինի զորքերը ջախջախիչ պարտության են կրում և ստիպված լինում խաղաղություն խնդրել Սմբատից։ Հայաստանում հաստատվում է կարճատև խաղաղություն, որը Սմբատն օգտագործում է կենտրոնացված պետություն հիմնելու համար։ Նա արշավանքներ է ձեռնարկում դեպի Գուգարք, որը գրավվել էր վրացիների կողմից, և վերամիավորում է այն Հայաստանին։ 899 թվականին Սմբատը թագադրում է վրաց գահերեց իշխան Ատրներսեհ Բագրատունուն որպես վրաց թագավոր։ Այս քայլով նա փորձում էր Վիրքը ենթարկել հայկական պետության շահերին[1]։ 901 թվականին Աֆշինին փոխարինում է Յուսուֆը, որը արշավում է Հայաստան և գրավում Դվինը։ Սմբատը պաշարում է քաղաքը և հետ գրավում այն․ Յուսուֆ ամիրան ստիպված էր նահանջել Ատրպատական։ 903 թվականին աբխազները սկսում են ասպատակել Գուգարքը և Վիրքը։ Սմբատը հավաքագրում է մի ահռելի զորք և արշավում Աբխազաց թագավորություն, գրավում այն, ապա իր երկրին միացնում մի շարք աբխազական գավառներ, այդ թվում՝ Կղարջքը և Արտահանը։

Յուսուֆը, տեսնելով, որ չի կարող ռազմական ուժով հաղթել Սմբատին, դիմում է խորամանկության։ Այդ ժամանակ Արծրունիների և Սյունիների միջև առաջացել էին ներքին հակասություններ, իսկ Սմբատը խնդիրները լուծել էր ի օգուտ Սյունիների։ Գագիկ Արծրունին դժգոհ է մնում այդ որոշումից և ապստամբում է։ Յուսուֆն էլ սպասում էր այսպիսի առիթի, որպեսզի երկպառակություն մտցնի հայերի մեջ։ Նա միանգամից թագ է ուղարկում Գագիկին և նրան ճանաչում «հայոց արքա»։ Միաժամանակ՝ 909 թվականին Յուսուֆը զորքով Ատրպատականի կողմից ներխուժում է Հայաստան։ Վճռական ճակատամարտը տեղի է 910 թվականին ունենում Ձկնավաճառում, որտեղ Սմբատը պարտություն է կրում, քանի որ Սևորդյան իշխանները դավաճանում են նրան։ Այդ ժամանակ Հայաստանում գտնվող արաբ ամիրաները, որոնք մինչ այդ հարկատու էին Սմբատին, ապստամբում են։ Ապստամբում են նաև հայ անջատողական տրամադրություններ ունեցող իշխաններից շատերը։ Սմբատը պատսպարվում է Կապույտ բերդում, իսկ Յուսուֆը պաշարում է այն։ Բանակցությունների ժամանակ Յուսուֆը տալիս է անձի ապահովության խոստումներ։ Երկիրը ավերումից պաշտպանելու համար Սմբատը անձնատուր է լինում, սակայն Յուսուֆը չի պահում իր երդումը և նրան խոշտանգելով տանում է Դվին, ապա փորձում է նրանից հրաման կորզել, որ հայոց երկրի պաշտպանվող ամրությունները, բերդերը ևս անձնատուր լինեն, սակայն մերժում է ստանում։ Յուսուֆը 914 թվականին գլխատում է Սմբատին և մարմինը խաչ հանում Դվինի դարպասների վրա[1]։

Անժառանգ Աշոտ Երկաթի եղբայր Աբասին (928-953) հաջորդեց որդին` Աշոտ Գ Ողորմածը (953-977)։ Նա մեծացրեց զորքի թվաքանակը։ 966 թվականին Տարոնի իշխանության բռնակցումից հետո` 974 թվականին, Բյուզանդիայի կայսր Հովհան Չմշկիկը արշավեց Հայաստանի վրա։ 80 հազարանոց հայկական բանակը Աշոտ Գ-ի գլխավորությամբ դուրս եկավ բյուզանդացիների դեմ՝ թույլ չտալով նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքերը։ Աշոտ արքան մայրաքաղաքը Կարսից տեղափոխել է Անի։ Այն կառուցվել էր Ախուրյան և Անի գետերի միախառնման վայրում՝ ծովի մակերևույթից 1500 մետր բարձրությամբ հրվանդանի վրա։ Այս տարածքը Հայաստանի հնագույն բնակավայրերից էր, որտեղ պահպանվել են կիկլոպյան պարիսպի մնացորդներ, մ.թ.ա. 8-7-րդ դարերի դամբարաններ։Քաղաքն ունեցել է զարգացման 3 շրջան՝Կամսարականների, Բագրատունիների (X-XI դդ) և Զաքարյանների (XII-XIV դդ)։

Անի մայրաքաղաքի մասին

Հայոց թագավորությունը երկար ժամանակ չունեցավ մշտական մայրաքաղաք։ Դվինը շարունակում էր մնալ արաբական ամիրայության կենտրոն, իսկ այն արաբներից մաքրելու համար մղվող պայքարն առայժմ հաջողությամբ չէր պսակվում։ Բացի այդ, Դվինը դուրս էր Բագրատունիների հիմնական տնտեսական կենտրոն Շիրակից։ Նրանք անգամ թագավորանիստ Կարս քաղաքը տնտեսական առումով հարմար չգտան դարձնելու մշտական մայրաքաղաք։ Երկրի տնտեսական զարգացումն ինքնաբերաբար ծնեց այդպիսի կենտրոն։ Շիրակում հնագույն Անի ամրոցի շուրջ ծնունդ առավ մի նոր քաղաք, որը Բագրատունիները 961 թ հռչակեցին մայրաքաղաք։Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում։ Անին, դառնալով մայրաքաղաք, արագ աճեց ու կառուցապատվեց շքեղ շինություններով և պարսպապատվեց։Անին մայրաքաղաք դարձնելու տոնակատարությունը միացվեց Աշոտ Գ-ին թագադրելու հանդիսության հետ։ Անի էին հրավիրված Հայաստանի և հարևան երկրների՝Վիրքի, Աղվանքի նշանավոր դեմքերը։ Այդ հանդիսությունները ժամանակակիցների վրա այն տպավորությունն էին գործում, որ կարծես վերականգնվել էր Հայ Արշակունիների թագավորությունը։961 թ Աշոտ Ողորմածը դարձնում է Անին իր երկրի մայրաքաղաքը։ 989 թ Սմբատ Բ արքան կառուցում է Սմբատաշեն պարիսպը, որն ուներ 2500 մ երկարություն, 8-10 մ բարձրություն։ Այն ավարտվում էր ատամնաշարով։ Պատերից մեկի վրա Սմբատ Բ-ի քանդակն էր, ձեռքում՝ քաղաքի մանրակերտը։Անին հայտնի էր իր եկեղեցիներով։ Միայն պալատական համալիրի մեջ մտնում էր 7 եկեղեցիներ, որոնցից ամենավեհասքանչը Մայր տաճար Սուրբ Աստվածածին եկեղեցին էր։ Անիի զվարթնոցատիպ Գագկաշեն եկեղեցին, որը ոչ թե վերջինիս կրկնությունն էր, այլ կատարելագործված տարբերակը։ Այստեղ, պատերից մեկի վրա ամրացված էր Գագիկ թագավորի 2,26 մ բարձրություն ունեցող արձանը։ Անիի այլ հայտնի եկեղեցիներն էին՝ Անիի Սուրբ Առաքելոցը, Ս. Փրկիչը, Տիգրան Հոնենցու, Մանուչեի եկեղեցիները։ Վերջինս հետագայում վերածվել է մզկիթի։Անին առևտրական հանգույց էր զանազան երկրների միջև։

Բագրատունյաց Հայաստանը ունեցել է 4 մայրաքաղաք՝ Բագարան (885-914), Երազգավորս (914-928), Կարս (928-961), Անի (961-1045)։

ԱնունԻշխել էՆշումներ
Աշոտ Ա885890նախկին Հայոց իշխանԻշխանաց իշխան, շահնշահ հայոց և վրաց
Սմբատ Ա890914Աշոտ Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Աշոտ Բ Երկաթ914928Սմբատ Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Աբաս Ա Բագրատունի928953Սմբատ Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Աշոտ Գ Ողորմած953977Աբաս Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Սմբատ Բ Տիեզերակալ977990Աշոտ Գ-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Գագիկ Ա Շահնշահ9901020Սմբատ Բ-ի եղբայր, շահնշահ հայոց և վրաց
Հովհաննես-Սմբատ10201041Գագիկ Ա-ի որդի, Շիրակի թագավոր
Աշոտ Դ10221042Գագիկ Ա-ի որդի, Սևանի թագավոր
Գագիկ Բ10421045Աշոտ Դ-ի որդի, Անիի վերջին թագավոր
10451079Կեսարիայի իշխան-թագավոր
Աշոտ Ե10791088Գագիկ Բ-ի որդի, Կեսարիայի իշխան-թագավոր

Рубрика: English

CHOOSE PAST SIMPLE OR PAST PERFECT

Choose past simple or past perfect 1

Choose the past simple or the past perfect tense

1) We had already eaten when John came  (come) home.
2) Last year Juan  passed (pass) all his exams.
3) When I  got (get) to the airport I discovered I had forgotten my passport.
4) I went to the library, then I bought  (buy) some milk and went home.
5) I opened my handbag to find that I had forgotten (forget) my credit card.
6) When we arrived  (arrive) at the station, the train had already left.
7) We got home to find that someone had broken  (break) into the house.
8) I opened the fridge to find that someone had eaten  (eat) all my chocolate.
9) I had known my husband for three years when we got  (get) married.
10) Julie was very pleased to see that John had cleaned  (clean) the kitchen.
11) It hadn’t rained (rain) all summer, so the grass was completely dead.
12) When he arrived (arrive) at the party, Julie had just left.
13) After arriving home, I realised I hadn’t bought (buy) any milk.
14) The laundry was wet — it  had rained (rain) while I was out.
15) William felt ill last night because he had eaten  (eat) too many cakes.
16) Keiko met (meet) William last September.
17) First I tidied the flat, then I  sat (sit) down and had a cup of coffee.
18) John played  (play) the piano when he was a child, but he doesn’t play now.
19) When I opened the curtains the sun was shining and the ground was white. It had snowed (snow) during the night.
20) When Julie got home from her holiday, the flat was a mess. John had had  (have) a party.
Рубрика: Պատմություն

Հայաստանը 7-րդ դարում, Հայ արաբական պայմանագիր

Պարսկա-բյուզանդական պատերազմի վերսկսումը:

Հայաստանը 7-րդ դարի առաջին տասնամյակներում կրկին հայտնվեց պարսկա-բյուզանդական պատերազմների ոլորտում։

Պատերազմի առաջին տարիներին նախաձեռնությունը Պարսկաստանի (Իրանի) կողմն էր։ Խոսրով 2-րդի զորքերը ներխուժում են Արևմտյան Հայաստան, որտեղ հայ ժողովրդի պայքարը գլխավորում է Վահան իշխանը Տարոնում։

Պատերազմի շրջանում՝ 607-608 թվականներին, Բյուզանդիայի գործուն աջակցությամբ Վրաց եկեղեցին ընդունում է քաղկեդոնականությունը և անջատվում Հայ եկեղեցուց։

Սասանյանների զորքերը գրավում են Բյուզանդական կայսրությանը ենթակա տարածքները ԱսորիքումՓոքր Ասիայում և Եգիպտոսում։ 614 թվականի նրանք տիրում են նաև Երուսաղեմին, որտեղից, որպես ավար, ոսկու և արծաթի հետ տանում են նաև Խաչափայտը, որի վրա խաչել էին Քրիստոսին։

615 թվականին Խոսրով 2-րդը գումարում է Տիզբոնի ժողովը, որին մասնակցում էին պարսից տիրապետության տակ հայտնված երկրներից հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչներ։ Հայերից ներկա էին Կոմիտաս Մամիկոնյան և Մաթեոս Ամատունի եպիսկոպոսներն ու Սմբատ Վագրատունին։ Վիճաբանություններից հետո ընդունվում են տիեզերական առաջին երեք ժողովների վճիռները, և մերժվում են 451 թվականի Քաղկեդոնի ժողովի որոշումները։ Խոսրովը հրամայում է․ «Ամեն քրիստոնյա, որ իմ իշխանության տակ է, հայոց հավատին թող հարի»։ Տիզբոնի ժողովից հետո Կոմիտաս Մամիկոնյանը պաշտոնապես օծվում է հայոց կաթողիկոս (615-628 թվականներին)։ Նրա ջանքերով կառուցվում է հոյակերտ Ս․ Հռիփսիմեի տաճարը (618 թվականին)։

7-րդ դարի 20-ական թվականներին Հերակլ կայսրը մի քանի արշավանք է ձեռնարկում դեպի Պարսկաստան։ Բյուզանդացիները լուրջ հաջողություններ են ունենում։ 631 թվականի սեպտեմբերի 14-ին Հերակլը Խաչափայտը վերադարձնում է Երուսաղեմ։ Հենց այդ օրն էլ քրիստոնյաները սկսում են նշել Խաչվերացի եկեղեցական տոնը։

Արևելյան Հայաստանում սկսվել էր անկախացման գործընթաց՝ մարզպան Վարազտիրոց Բագրատունու գլխավորությամբ։ Դրանից անհանգստացած՝ ախոյան երկրները մոռանում են իրենց միջև առկա թշնամությունը և կրկին հայերի դեմ գործում միասնաբար։

Կայսրը Վարազտիրոցին ուղարկում է Կոստանդնուպոլիս։ Չհաշտվելով «պատվավոր աքսորյալի» վիճակի հետ՝ նա մասնակցում է Հերակլի դեմ կազմակերպած դավադրությանը։ Դավադրության բացահայտումից հետո Հերակլը բոլորին դաժանորեն պատժում է, իսկ Վարազտիրոցին աքսորում մի կղզի։

Արևմտյան Հայաստանում հայրենասիրական ուժերը համախմբվում են իշխան Դավիթ Սահառունու շուրջ, որը ստանձնում է երկրի զորավարությունը։ Հերակլը նրան տալիս է «պատրիկ-կյուրապաղատի» աստիճան և ճանաչում հայոց իշխան։ Հերակլի այդպիսի վերաբերմունքը թելադրված էր թե՛ Բյուզանդիային համակած ճգնաժամով և թե՛արաբների հարձակումներով։ Դավիթ Սահառունին մինչև 7-րդ դարի 30-ական թվականների վերջը գլխավորում է երկրի միավորման գործը։ Նրան փոխարինում է Թեոդորոս Ռշտունին։

640 թվականին սկսվեցին արաբական զորքերի ներխուժումները Հայաստան։ Հաջորդ տարի արաբները հարձակվում են Դվինի վրա։ Չնայած բնակիչների համառ դիմադրությանը՝ նրանք գրավում, ավերում ու թալանում են քաղաքը, բնակիչներից շատերին կոտորում, իսկ 35000 մարդ գերեվարում և տանում են խալիֆայության խորքերը։ Արաբական արշավանքները հետագա տարիներին կրկնվում են։

Բյուզանդական կայսր Կոստանդին (Կոստաս) 2-րդը, չհաշտվելով Թեոդորոս Ռշտունու ինքնուրույն քաղաքականության հետ, նրան մեղադրում է Հայաստանում գտնվող բյուզանդական մի ջոկատի՝ արաբներից 643 թվականին կրած պարտության մեջ և ձերբակալում։ Այդ նույն ժամանակ գերությունից փախչում և հայրենիք է վերադառնում Վարազտիրոցը։ Կայսրությունն արաբների դեմ հայերի աջակցությունը ստանալու համար նրան շնորհում է կյուրապաղատի կոչում և հանձնում հայոց իշխանի պաշտոնը։ Սակայն Վարազտիրոցը շուտով մահանում է։ Հայաստանը կայսրության ոլորտում պահելու ձգտումով Կոստասն ազատ է արձակում Թեոդորոսին և ճանաչում նրա իշխանությունը։

Հայ-արաբական պայմանագիրը

Խալիֆայությունը չէր հրաժարվել Հայաստանը նվաճելու ծրագրից։ Նման պայմաններում հայ հոգևոր ու աշխարհիկ իշխանների մի խմբավորում՝ Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի ղեկավարությամբ, շարունակում էր հույսեր կապել քրիստոնյա Բյուզանդիայի օգնության հետ։ Սակայն մյուս թևը՝ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ, փորձում էր քաղաքական հարաբերություններ հաստատել Արաբական խալիֆայության հետ։ Ռշտունին Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով 652 թվականին մեծ ընծաներով ուղղվեց Ասորիքի (Սիրիա) և Վերին Միջագետքի՝ այդ ժամանակվա կառավարիչ Մուավիայի մոտ։ Արաբները, ձեռնտու համարելով հայերի հետ դաշինքը, Դամասկոսում կնքում են հայ-արաբական դաշնագիր։

Ըստ պայմանագրի՝ խալիֆայությունն առնվազն 3 տարի հարկ չէր գանձելու, իսկ դրանից հետո հայերն այնքան էին վճարելու, որքան կամենային։ Ի հաշիվ գանձվող հարկի՝ հայերը 15-հազարանոց այրուձի էին պահելու, որը պետք է պատրաստ լիներ գործելու այլ տեղերում։ Հայաստանում արաբական զորք չէր լինելու։ Բյուզանդացիների ներխուժման դեպքում խալիֆայությունն այնքան զորք էր ուղարկելու, որքան հայերը կամենային։

Պայմանագրի կնքումը սրում է հայ-բյուզանդական հարաբերությունները։ 653 թվականին Կոստանդին 2-րդը 100-հազարանոց բանակով ներխուժում է Հայաստան։ Այդ իրավիճակում, «պայմանագրի» համաձայն արաբները չեն հապաղում ներխուժել Հայաստան։ Նրանք հետապնդում են բյուզանդական զորքին, որը նախ փախչում է Տայք, իսկ այնտեղից՝ Տրապիզոն, որտեղ էլ պարտություն է կրում հետապնդող արաբական զորքից։

Թեոդորոս Ռշտունին գնում է Դամասկոս՝ Մուավիայի մոտ, և որպես հայոց իշխան՝ Հայաստանի հետ միաժամանակ իշխանություն ստանում նաև Վիրքի ու Աղվանքի վրա՝ մինչև Ճորա պահակն ընկած տարածքները։

Արաբների հաջորդ ասպատակությունը և բյուզանդական ներխուժումը մեծ ավերածություններ են պատճառում երկրին։ Արաբները Հայաստանից հեռանում են մեծ ավարով և բազում գերիներով։ Ռշտունին, կամովին միանալով գերիներին, 656 թվականին մահանում է օտարության մեջ։ Նրա մարմինը թաղում են հայրենի կալվածքում՝ Ռշտունիքում։

ՀԱՅ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԱՐԱԲԱԿԱՆ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅԱՆ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

IX դ. սկզբներին հայ իշխանական տները, օգտվելով արաբական իշխանության թուլացումից, աստիճանաբար ընդլայնեցին իրենց տիրույթներն ու ամրապնդեցին սեփական իշխանությունը:Դրանց մեջ հատկապես առանձնանում էին Բագրատունիները: Տեր դառնալով երկրի քաղաքական կյանքից հեռացած տոհմերի տիրույթներին՝ արաբ եկվոր ամիրաների դեմ համառ պայքարում նրանք տիրացան երկրի գրեթե մեկ երրորդին: Այդ հաղթանակների կազմակերպիչն ու ոգեշնչողն Աշոտ Բագրատունին էր՝ Մսակեր մականունով: 804թ. արաբները նրան ճանաչեցին Հայոց իշխան, որն իր եղբորը նշանակեց սպարապետ: Նրանց տիրույթներն ընդգրկում էին Տարոնը, Արշարունիքը, Շիրակը, Աշոցքը, Բագրևանդը և Տայքը: Աշոտն իր իշխանության կենտրոն էր դարձրել Բագարան բերդաքաղաքը՝ Ախուրյանի ափին: Բագրատունիները ոչ միայն իրենց ձեռքում կենտրոնացրին քաղաքական իշխանությունը, այլև հսկողության տակ վերցրին եկեղեցին: Նրանց ազդեցությունը տարածվում էր անգամ Վերին Միջագետքում: Բագրատունիների մի ճյուղը հաստատվել էր Վիրքում և համագործակցում էր Հայաստանի իրենց տոհմակիցների հետ: Բագրատունիներից բացի աչքի էին ընկնում Վասպուրականի տեր Արծրունիները, Սյունյաց և Արցախի իշխանական տոհմերը: Նրանք ևս զենքի ուժով ընդարձակեցին իրենց տիրույթները՝ բազմիցս հաղթելով արաբ ամիրաներին: IX դարում կրճատվել էր Հայաստանից խալիֆայության գանձարան մուծվող հարկի ծավալը: Նվազել էր ոչ միայն նրա չափը, այլև վճարումը դարձել էր անկանոն, դեպքից դեպք: Մինչդեռ հարկատվությունն արաբական տիրապետության ճանաչման հիմնական պայմանն էր: Աշոտ Մսակերին հաջորդեց որդին՝ Բագարատը, որն ստացել էր Հայոց իշխանաց իշխանի պաշտոնը: Վերջինիս իրավունքները Հայոց իշխանի համեմատ շատ ավելի մեծ էին: Նա փաստորեն դարձել էր Արմինիայի ոստիկանի տեղապահ՝ փորձելով անգամ դառնալ ոստիկան: Բագարատ Բագրատունու օրոք Հայաստանը վերականգնեց իր ինքնավարությունը:

850-855թթ. ապստամբությունը և Հայաստանի փաստական անկախության հաստատումը

Հայաստանի ինքնավարությունը վերացնելու և հարկային լուծը վերականգնելու հանձնարարությամբ 849թ. երկիր ուղարկվեց Աբուսեթ ոստիկանը: Բագարատ Բագրատունին, հակառակ ընդունված կարգի, չներկայացավ ոստիկանին, այլ մեծարժեք ընծաների հետ նրան ուղարկեց հավաքված հարկերը:

Արաբ ոստիկանն ստիպված եղավ դրանով բավարարվել և հետ դառնալ: Պատճառն այն էր, որ Հայաստանի հարավային նահանգների նախարարները ռազմական դաշինք էին ստեղծել միմյանց հետ և դարձել խիստ վտանգավոր: Հեռանալով երկրից՝ Աբուսեթն իր հետ տանում էր հայ իշխանների վերաբերյալ տեղի մահմեդական բնակչության բողոքագրերը: Այնուամենայնիվ, նա արաբական զորքը տրամադրեց երկու զորավարների՝ կարգադրելով ասպատակել Տարոնն ու Վասպուրականը և բռնությամբ հավաքել հարկերը: Բագարատ Բագրատունու և Վասպուրականի իշխան Աշոտ Արծրունու գլխավորությամբ հայկական միացյալ զորքը ջախջախեց արաբներին: Արաբներն այլևս չէին կարող անտարբեր լինել: 850թ. նրանց հերթական արշավանքը գլխավորեց ճանապարհին մահացած Աբուսեթի որդի Յուսուփը: Վերջինս, մտնելով Հայաստան, ասպատակ սփռեց Վասպուրականում, ապա իր մոտ կանչեց Բագարատ Բագրատունուն՝ նրան խոստանալով տալ Արմինիայի կառավարչի պաշտոնը: Սակայն Յուսուփը Խլաթում խաբեությամբ ձերբակալեց Բագարատ Բագրատունուն և շղթայակապ ուղարկեց Բաղդադ: Յուսուփն ավերածություններ գործեց Տարոնում, նրա բնակչությանը գերության քշեց կամ դաժան կտտանքների ենթարկեց: Այդ վայրագությունները, սակայն, անպատասխան չմնացին: Իրենց քաջությամբ հռչակված Խութ ու Սասուն գավառների լեռնականները Բագարատ Բագրատունու որդիների և Հովհան Խութեցու գլխավորությամբ հարձակվեցին արաբների վրա ու Մուշում նրանց գլխովին ջախջախեցին: Յուսուփը, որ պատսպարվել էր քաղաքի եկեղեցու գմբեթում, սպանվեց մի սասունցի երիտասարդի կողմից: Լեռնականների հաղթանակն այնքան փառավոր ու տպավորիչ էր, որ այն կազմեց «Սասնա ծռեր» ժողովրդական դյուցազնավեպի հիմքը: Արաբների դեմ սկսված ազատագրական պայքարը տարածվեց նաև Արմինիայի մյուս երկրներում:Արաբական խալիֆայությունն ապստամբությունը ճնշելու համար մեծ բանակով 851թ. գարնանն ուղարկեց իր դաժանությամբ հայտնի, ազգությամբ թուրք Բուղային: Նրան կարգադրվել էր Հայաստանի բոլոր իշխաններին շղթայակապ արքունիք ուղարկել ու տիրել նրանց ունեցվածքին: Բուղան սկզբում ներխուժեց Տարոն: Այնուհետև ձերբակալեց ապստամբության ղեկավար խշխաններին, սրատել տվեց բնակչության մի մասին, իսկ շատերին գերեվարեց: Նույն կերպ նա վարվեց ապստամբած Վասպուրականի տերերի հետ: Սակայն նա անկարող եղավ ճնշելու ապստամբությունը, որովհետև հայ իշխանները շարունակում էին համառ դիմադրել: 853թ. գարնանը Բուղան ավերեց Սյունիքը, այնուհետև Արևելյան Վրաստանը: Այստեղ, սակայն, նա լեռնականներից պարտվեց: Բուղան նույն ճակատագրին արժանացավ Արցախում, որտեղ Եսայի իշխանի գլխավորությամբ Քթիշ ամրոցի պաշտպանները մեկ տարի շարունակ հերոսական մարտեր էին մղում նրա դեմ: 855թ. Բուղան հետ կանչվեց: Նա հատկապես ձախողվել էր Վասպուրականում և հարկադրված ճանաչել Արծրունիների իշխանությունը:850-855թթ. ապստամբությունը Արաբական խալիֆայության դեմ հայ ժողովրդի ամենահուժկու ու ամենամեծ ելույթն էր: Ապստամբությունը խորապես ցնցեց Հայաստանում արաբական տիրապետության հիմքերը և ուղի հարթեց հայկական պետականության վերականգնման համար:

Рубрика: English

PAGE 105, EX 1. Read the 2 sentences below. discuss the differences between the 2 ways of saying the same thing

They are interested in the fact that i married a movie star. Նրանց հետաքրքրում է այն փաստը, որ ես ամուսնացել եմ կինոյի աստղի հետ: What they are interested in is the fact that i married a movie star-Այն ինչ նրանց հետաքրքրում է, դա փաստն է որ ես ամուսնացել եմ կինոյի աստղի հետ կամ նրանց հետաքրքրողն այն փաստն է, որ ես ամուսնացել եմ կինոյի աստղի հետ:

I don’t understand where they get this stuff from-Ես չեմ հասկանում, թե որտեղից են նրանք ստանում այդ նյութերը:What I don’t understand is where they get this stuff from-Ինչը ես չեմ հասկանում այն է, թե որտեղից են նրանք ստանում այդ նյութերը:

Рубрика: Մայրենի

305. Ըստ տրված հետևության, տեսած, լսած կամ կարդացած մի պատմություն պատմիր: Ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ:

Թերևս յուրաքնչյուրս իր կյանքում գոնե մեկ անգամ լսած կլինի ՛՛ յոթն անգամ չափիր, մեկ անգամ կտրիր՛՛ կամ ՛՛ ամեն ինչ իր ժամակին է գեղեցիկ՛՛ և նմանատիպ շատ ու շատ ասացվածքներ ու արտահայտություններ, բայց քչերս ենք փորձել մտածել ու հասկանալ դրանց բուն էությունը մինչ ինքներս չենք կանգնել դժվարության կամ փաստի առաջ: Ասեք, երբ մոռանում էս շնորհավորել սիրածդ էակին՝ ծննդյան տոնի առթիվ ու հիշում ես այդ մասին մեկ կամ մի քանի օր անց ու փորձում ես ամեն ինչ անել մեղքդ քավելու համար, մեղավորի աչքերով կանգնում ես նրա առաջ ու սպասում ՛՛դատաստանիդ՛՛, եթե նույնիսկ նա ժպտում է քեզ ու ասում , որ ամեն ինչ կարգին է, միևնուն է , զգում ես, որ ինչ որ բան այն չէ, ինչ որ բան ուշացել է, ժամանակին չէ…

Կամ երբ ծուլացել ես ու անբողջ ամիս տնային հանձնարարություններդ չես կատարել, հետո շնչակտուր նստել ու մի ամբողջ գիշեր կատարել ես ամբողջ ամսվա հանձնարարությունները, միևնույն է երբ նայում ես ուսուցչի դեմքին ու փորձում ես գոհունակության նշույլ տեսնել, ուսուցչի մեղմ ժպիտի տակ կարդում ես ՛՛ ապրես որ կատարել ես, բայց… ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ՛…

Այո, իսկապես ամեն ինչ իր ժամանկին է գեղեցիկ, հակառակ դեպքում այն նմանվում է կիսատ ասված խոսքի կամ ընդհանրապես չարված գործի, որը ժամանակի ազդեցության տակ կորցնում է իր ողջ մոգական ուժը…

Рубрика: Մայրենի

304. Տրված բառերն ու արտահայտությունները հոմանիշներով փոխարինիր:

Լիբիական մեռյալ անապատի տաք ավազների մեջ,տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են ձգվում: Բուրգերն են՝ եգիպտական թագավորների դամբարաները: Ահռելի ու մեծասքանչ այդ բուրգերը ասես թե անապատի ավազներից են ելնում ու ճզմում մարդուն իրենց անսովոր չափերով ու խիստ ստվերագծերով: Բուրգի ներքևում կանգնած՝ դժվար է մտածել , որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռակերտեր են: Այն ժամանակ դրանք առանձին քարաբեկորներով են կառուցվել: Մեր օրերում երեխաները այդպես խարանարդիկներով են բուրգեր կառուցում:

Բնօրինակ տեքստը ավելի վերամբարձ է: Ստացված տեքստը ՝ավելի խասակցական:

Рубрика: Մայրենի

302. Տրված նախադասություններն ձևի և իմաստի ի՞նչ տարբերություն ունեն:

. Ֆրանսիացի գիտնականներն պարզեցին (անցյալ կատարյալ), որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով ( չհաշված յոթ-ութ հազար բարբառը)

. Ֆրանսիացի գիտնականներն պարզել են (սահմանական անցյալ), որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով ( չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

. Ֆրանսիացի գիտնականներն պարզում են(անկատար ներկա), որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով ( չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

.Ֆրանսիացի գիտնականներն պարզեցին (անցյալ կատարյալ), որ երկրագնդի բնակչությունը խոսում էր (անցյալ անկատար)երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով ( չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

. Ֆրանսիացի գիտնականներն կպարզեն(ենթադրական ապառնի), որ երկրագնդի բնակչությունը խոսել է (վաղակատար ներկա)երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով ( չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

. Ֆրանսիացի գիտնականներն կպարզեն (ենթադրական ապառնի), որ երկրագնդի բնակչությունը խոսում է (անկատար ներկա) երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով ( չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

. Ֆրանսիացի գիտնականներն կպարզեն (ենթադրական ապառնի) որ երկրագնդի բնակչությունը խոսելու է (սահմանական ապառնի) երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով ( չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

. Ֆրանսիացի գիտնականներն պարզել են(վաղակատար ներկա), որ երկրագնդի բնակչությունը խոսելու է(սահմանական ապառնի) երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով ( չհաշված յոթ-ութ հազար բարբառը):