Рубрика: հասարակագիտություն

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Շուկայական տնտեսության առավելություններն են

  1. Հնարավորության սահմաններում ապահովում է ռեսուրսների արդյունավետ օգտագործումը: Արտադրողների միջև մրցակցությունը ստիպում է օգտագործել ռեսուրսները մաքսիմալ արդյունավետ, որպեսզի միավոր ապրանքի արտադրության ծախսերի կրճատման հաշվին ապահովեն ավելի մեծ շահույթ:
  2. Պայմանների փոփոխության դեպքում ապահովում է ավելի մեծ ճկունություն: Մարդկանց պահանջարկը անընդհատ փոխվում է: Ազատ մրցակցային շուկայի պայմաններում արտադրողներն անմիջապես արձագանքում են պահանջարկի փոփոխությանը և թողարկում համպատասխան բարիքներ:
  3. Խթանում է գիտատեխնիկական առաջադիմությանը: Արտադրողների միջև մրցակցությունը ստիպում է նոր տեխնիկայի ու տեխնոլոգիայի կիրառման միջոցով նվազեցնել միավոր ապրանքի արտադրության ծախսերը, բարելավել դրա որակը և ավելացնել քանակը: Այս հանգամանքը պահանջարկ է ձևավորում գիտական նորությունների նկատմամբ և խթանում դրանց ներդրումը արտադրության մեջ:
  4. Բարիքի և ծառայության որակի բարձրացման խթանումը: Արտադրողների միջև մրցակցությունը ստիպում է նրանց անընդհատ բարելավել ապրանքի որակը, հակառակ դեպքում նրնաք կարող են դուրս մղվել մրցակցությունից:

Շուկայական տնտեսության թերություններն են.

  1. Արտաքին ազդեցությունների ոչ արդյունավետ կարգավորումը: Արտաքին ազդեցությունը կարող է լինել դրական և բացսական: Օրինակ արտաքին միջավայրի աղտոտումը բացսական է ազդում մարդկանց առողջության վրա, հետևաբար նրանք ստիպված են լինում կատարել լրացուցիչ ծախսեր կատարել՝ դեղորայք ձեռք բերել, վճարել բժշկական հետազոտությունների հմար և այլն: Դրական արտաքին ազդեցության դեպքում , օրինակ կանաչապատում, վարակիչ հիվանդությունների դեմ պայքար և այլն անհրաժեշտ օգտակարություն է ապահովվում հասարակության բոլոր անդամների համար:
  2. Չի ապահովում հասարակական բարիքների նկատմամբ մարդկանց պահանջմունքների բավարարումը: Հասարակական բարիքներ են համարվում ա.ազգային անվտանգության համկարգի ձևավորում բ.քաղաքացիների իրավունքների ապահովում գ. հասրակական կարգի պաշտպանություն դ. տարբեր տեսակի ծառայությունների ապահովում (առողջապահություն, կրթություն, ճանապարհների կառուցում)
  3. Չի ապահովում տեղեկատվության ձեռքբերման համաչափություն: Տնտեսվարող սուբյեկտների մի մասը ունի անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերելու հնարավորություն իսկ մյուսները՝ ոչ: Այս հանգամանքը սպասվելիք իրադարձությունների վերաբերյալ անորոշ իրավիճակ է ստեղծում : Անհրաժեշտություն է առաջանում ապահովագրման գործընթացի ներգրավմանը:
  4. Սոցիալական հիմնախնդիրների առկայությունը: Դրանք կապված են սոցիալապես անապահով ընտանիքների, թոշակառուների, անաշխատունակների նվազագույն կենսապայմանների ապահովման հետ:
  5. Մենաշնորհների առկայությունը: Խոշոր մենաշնորհների ձևավորումը թուլացնում է մրցունակությունը և խաչընդոտում ռեսուրսների արդյյունավետ օգտագործումը:

Պետության հիմնական տնտեսական գործառույթներն են

  1. Հասարակական բարիքների արտադրությունը: Հասարակական բարիքների արտադրությունն իրականցվում է հետևյալ ուղղություններով՝ ա. համապատասխան օրենքների ընդունում և իրագործում բ. երկրի ներսում կարգուգանոնի հաստատում և այլն
  2. Արտաքին բացսական ազդեցությունների նվազեցմանն ու դրականի խրախուսմանն ուղղված գործնեությունը: Արտաքին բացսական ազդեցությունների վերացման գործում պետական միջամտությունը կատարվում է 2 եղանակով՝ վարչական և տնտեսական: Վարչական մեթոդներով պետությունը պատժամիջոցներ է կիրառում այտ տնտեսական գործնեության նկատմամբ , որի արդյունքները վտանգավոր են շրջակա միջավայրի համար: Տնտեսական լծակը դա աղտոտման հարկի կիրառումն է , որի միջոցով փոխհատուցվում են դրանցով պայմանավորված կորուստները:

Արտաքին դրական ազդեցությունների խրախուսման նպատակով պետությունը դրամական օժանդակություն է տրամադրում առողջապահության, կրթության , գիտության ոլորտներին և այլն: Այդ ներդրումները մեծ չափով նպաստում են տնտեսության զարգացմանը:

3. Տեղակատվական անհամաչափության հաղթահարումը: Տեղակատվական անհամաչափության հաղթահարման նպատակով պետությունը ինֆորմացիա է տրամադրում սպասվող ինֆլացիայի, տոկոսադրույքի փոփոխություն , ապահովագրման ենթակա ռիսկերի վերաբերյալ, մյուս կողմից պետությունը վերահսկում և պատժամիջոցներ է կիրառում անորակ արտադրության համար:

4. Եկամուտների վերաբաշխում: Մրցակցային շուկան եկամուտների հավասարություն չի կարող ապահովվել: Սակայն առկա են բազմաթիվ սոցիալական խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է կատարել եկամուտների վերաբաշխում՝ հորուստներից դեպք աղքատներ:

5. Հիմնարան հետազոտությունների իրականացում: Կան գիտական գործնեության այնպիսի բնագավառներ , որոնք ունեն ռազմավարական նշանակություն: Դրանցից են տիեզերագնացությունը, միջուկային էներգիայի ստացումը ևայլն: Այս ոլորտները գորշում են պետության հովանավորությամբ:

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ: ԲՅՈՒՋԵԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Պետությանը անհրաժեշտ են հսկայական գումարներ՝ իր գործառույթները իրականցնելու համար: Այդ նպատակով պետությունը գումարներ է հավաքագրում ձեռնարկություններից և տնային տնտեսություներից: Այս ձևով ձևավորվում է պետական բյուջե: Պետական բյուջեն համապետական ֆինանսական միջոցների հաշիվն է, որտեղ նշված են դրանց ձևավորման աղբյուրները և օգտագործման ուղղությունները որոշակի ժամանակահատվածում: Սովորոբար 1 տարում: Պետական բյոըջեն հաստատում է օրենսդիր մարմինը՝ Ազգային ժողովը, իսկ դրա կատարումն իրականացվում է գործադիր մարմինի՝կառավորության կողմից: Պետական բյուջեն բաղկացած է եկամուտների և ծախսերի մասից: Եկամուտների հիմնական աղբյուրներն են հարկերը և ոչ հարկային վճարումներից ստացված միջոցները:

Հարկի տնտեսական բովանդակությունը: Հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով տրվող պարտադիր անհատույց և նախապես սահմանված վճար է:

Հարկման սուբյեկտը իրավաբանական կամ ֆիզիկական անձն է, ով վճարում է օրենսդրությամբ սահմանված հարկերը:

Հարկման օբյեկտը են համարվում տարբեր տեսակի եկամուտները՝ աշխատավարձ, տոկոս, ռենտա, շահույթ և այլն:

Հարակային միավորը հարկման ենթակա օբյեկտի այն մեծությունն է, որի նկատմամբ սահմանվում է հարկման դրույքաչափը: Եթե հարկման օբյեկտը աշխատավարձն է , ապա հարկման միավորը դրա չափն է, իսկ հողի դպքում չափը հա-ով է և այլն:

Հարկի դրույքաչափը հարկային միավոր նկատմամբ սահմանված մեծությունն է՝ տոկոսներով կամ բացարձակ գումարով, որը պարտադիր գանձվում է պետության կողմից: Աշխատավարձի դեպքում այն կարող է լինել 20եկամտահարկ, իսկ 1 հա հողատարածքի նկատմամբ օրինակ 1000դրամ վճար և այլն՞

Հարկի տեսակները: Ըստ հարկման եղանակի հարկերը լինում են ՈՒՂՂԱԿԻ և ԱՆՈՒՂՂԱԿԻ;

Ուղղակի հարկերը սահմանվում է գույքի (ունեցվածքի) և եկամտի նկատմամբ: Ուղղակի հարկի տեսակներն են՝եկամտահարկ, գույքահարկ, շահութահարկ, հողի հարկ և այլն:

Անուղղակի հարկը գանձվում է բարիքների վաճառքից ու ծառայություններից՝ հարկման դրույքաչափ սահմանելու միջոցով: Անուղղակի հարկի տեսակներից են՝ ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը(գանձվում է ոգելից խմիչքներից, ծխախոտից, զարդեղենից, նավթամթերքից) և մաքսատուրքը: Ակցիզային հարկը դրույքաչափը սահմավում է տվյալ բարիքի չափման միավորով: Օրինակ գարեջրի 1լ համար 70 դրամ, ծխախոտի 1կգ համար 1500դրամ և այլն: Մաքսատուրքը սահմանվում է ներմուծվող և արտահանվող բարիքների նկատմամբ:

Տուրքի բովանդակությունը: Տուրքերը պետական տարբեր ծառայությունների դիմաց տրվող վճարներն են: Դրանք գանձվում են նոտարական գործողությունների, անձնագրի տրման և գրանցման, ամուսնության, ամուսնալուծության, ծննդյան վկայական, անուն ազգանուն կամ հայրանունը փոխելու հետ կապված տարբեր փաստաթղթերի տրման դեպքում և այլն:

Պետական բյուջեի ծախսերի ուղղությունները: Պետական բյուջեի ծախսերն են:

1.Պետական ապարատի ծախսերը: Այն ներառում է օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ամբողջ համակարգը:

2. Պաշտպանության ծախսերը:

3. Սոցիալական ծախսերը: Այն ներառում է կրթության, գիտության, առողջապահության, սոցիալապես անապահով խավերի ապահովության նպատակով կատարվող ծախսերը:

4.Տնտեսության զարգացման ծախսեր: Օրինակ պետությունը իր հաշվին ֆինանսավորում է տրասպորտի, հաղորդակցության կամ գիտության զարգացմանը նպաստող ծրագրեր:

5.Այլ ծախսեր պահուստային (ֆոնդերի ձևավորում և այլն) :

ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ՝ ԴԻՖԻՑԻՏԸ; Եթե բյուջեի ծախսերը գերազանցում են եկամուտները, ապա առաջանում է պակասուրդ: Իսկ եթե բյուջեի եկամուտները գերազանցում են ծախսերը, ապա առաջանում է հավելուրդ: Եթե բյուջեի եկամտային մասը չի ապահովվում, ապա բյուջեի պակասուրդը նվազեցնելու համար պետությունը դիմում է մի շարք քայլերի, օրինակ կրճատում է բյուջեից կատարվող ծախսերը: Սա ծայրահեղ դեպքում է կատարվում: Բյուջեի պակասուրդի ֆինանսավորման իրակնա ուղին տնտեսության զարգացումն է և այդ հիմքի վրա հասարակության բոլոր անդամների եկամուտների մեծացումը, որի հետևանքով մեծանոմ է գանձվող հարկերը՝ հետևապես մեծանում է պետական բյուջեր եկամտի չափերը: Եթե դա շոշաձելի արդյունք չի տալիս ապա պետությունը այլ քալեր է ձեռնակում: Առաջինը փողի էմիսինա է (թողարկում): Դրա հետևանքով մեծանում է շրջանառվող փողի քանակությունը, ինչը կարեղ է հանգեցնել ապրանքների գների բարձրացման և դրամական միավորի գնողունակության նվազման: Դա բացասաբար է անրադառնում բնակչության կենսամակարդակի վրա: Հետևաբար այս մեթոդը անընդունելի է ահմարվում:

Երկրոդ եղանակը դա պարտատոմսերի թողարկումն է: Այս ճանապարհով պետությունը պարտք է վերցնում քաղաքացիներից, ձոռնարկություններից, այլ երկրներից՝ հետագայում որոշակի տոկոսադրույքով վերադարձնելու պայմանով:

Պետական Պարտք: Պետական Պարտքը տվյալ երկրի տնտեսվարող սուբյեկտներին և արտասահմանյան երկրներին կամ կազմակերպություններին ունեցած պարտքն է: Պարտքը լինում է ներքին (օրինակ պետական պարտատոմսերի թողարկում) և արտաքին (Համաշխարհային բանկ, Միջազգային արտայժույթի ֆոնդ և այլն):

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ-ՆԱԽԱԳԻԾ

Հասարակության զարգացմանը զուգընթաց պետության կողմից իրականացվող գործառույթների շրջանակն ավելի է ընդլայնվել և այսօր, բացի նվազագույն գործառույթներից (պաշտպանություն, օրինականության ապահովում, սեփականության իրավունքի պաշտպանություն, մակրոտնտեսական կառավարում, առողջապահություն), պետությունն իր վրա է վերցրել եաև շրջակա միջավայրի պահպանության, հակամենաշնորհային քաղաքականության, սպառողների իրավունքների պաշտպանության, գործազրկության մակարդակի նվազեցման և ապահովագրման ու բազմաթիվ այլ խնդիրների լուծման պատասխանատվությունը: Այդ պատճառով էլ պետության ներուժի և նրա դերի միջև ճիշտ համամասնության որոշումը կենսականորեն անհրաժեշտ է պետության գործառույթների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու համար:

Այստեղ հատկապես պետք է ընդգծել, որ զարգացմանը զուգահեռ մեծանում է տնտեսության և նրա կարգավորման կարևորությունը, քանի որ յուրաքանչյուր երկրի տնտեսական համակարգը նյութական և ոչ նյութական բարիքներ արտադրողների ու սպառողների միջև հատուկ կարգավորվող մեխանիզմ է: Ըստ որում, տնտեսական համակարգը, լինելով հասարակության զարգացման վճռորոշ գործոնը, օրեցօր ընդլայնվում է, քանի որ մեծանում եե թողարկվող արտադրանքի անվանացանկը, տեսականին, աշխատանքի բաժանման ու մասնագիտացման հետևանքով անընդհատ ճյուղավորվում եե արտադրողների տնտեսական կապերը և սպառողների հետ հարաբերությունները: Այդ ամենի հետևանքով տնտեսությունը դառնում է չափազանց դինամիկ: Այս տեսանկյունից էլ տնտեսության կառավարման հիմնախնդիրն արտադրության մասնակիցների գործողությունների կորդինացումն է: Ցանկացած երկիր տնտեսական ծաղկման համար պարտական է արտադրողների ջանքերի համաձայնեցված գործողություններին, այն դեպքում, երբ ճգնաժամը նրանց միջև եղած հակասությունների (չհամաձայնեցված գործողությունների) հետևանք է:

Որպես պետությանը վերապահված բացառիկ գործառույթ կարելի է նշել այնպիսի զուտ հանրային բնույթի բարիքների ապահովումը, ինչպիսին են անվտանգությունը, կարգուկանոնը, իրավապահպանումը: Կան նաև այնպիսի հանրային բարիքներ, որոնք կարող են տրամադրվել և պետական, և մասնավոր ընկերությունների կողմից, օրինակ ապահովագրություն (այդ թվում նաև կենսաթոշակային), կրթություն, գիտություն, առողջապահություն, կապի և տրանսպորտային ծառայություններ, ինչպես նաև բանկային գործունեություն (ընդ որում, չի բացառվում նաև մասնավոր կենտրոնական բանկի գոյությունը): Կան նաև պետական միջամտության համար անթույլատրելի ոլորտներ, ինչպիսիք են, ասենք, զանգվածային լրատվամիջոցները (խոսքն ամբողջությամբ ԶԼՄ-ին տիրապետելու մասին է), շահույթ ստանալու նպատակ հետապնդող ձեռնարկատիրական գործունեությունը և այլն:

Կարելի է միանշանակ ասել, որ պետության գործառույթների դասակարգման որևէ վերջնական և համընդհանուր (ունիվերսալ) տարբերակ գոյություն չունի: Տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր պետություններում հասարակական կյանքում ընդհանրապես և տնտեսական կյանքում մասնավորապես, պետության դերին ներկայացվող պահանջները փոփոխվում են կապված հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և բազմաթիվ այլ իրողությունների հետ: Սակայն մի բան հստակ է. այդ գործառույթները ժամանակի ընթացքում ունեցել են անընդհատ ընդլայնման միտում:

Պետության կարգավորիչ դերի պահանջ գոյություն ունի մեր կյանքի գրեթե բոլոր բնագավառներում, սակայն ասվածը պետք է դրսևորվի պետության գործառույթի իրականացման ժամանակ’ շուկայական մրցակցության ու բազմակացութաձև սեփականության պայմաններում, որտեղ ոչ պետական սեփականությունը թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) ծավալում գերակշիռ բաժին ունի: Այդ կապակցությամբ մեծանում է պետական ձեռնարկատիրության (այդ թվում’ խոշոր կորպորատիվ կառուցվածքներում և բաժնետոմսերի պետական փաթեթների կառավարմանը պետության մասնակցության տարբեր ձևերի) արդյունավետության բարձրացման խնդրի լուծումը և սեփականության ձևերի փոփոխության վրա նրա ներգործությունը:

Տնտեսության զարգացման համար կարևոր է ճիշտ իրագործել պետության կողմից հաստատված կանոնները, քանի որ նույնիսկ դրանց մի մասի ոչ ճիշտ իրագործումը հանգեցնում է տնտեսական ու սոցիալական ճգնաժամերի: Հետևապես, պետության դերը հասարակության տնտեսական ու սոցիալական զարգացման գործում առանձնահատուկ է. պետությունը ոչ միայն պետք է հաստատի ու հետևի ամրագրված կանոնների իրագործմանը, այլև ինքը ենթարկվի դրանց:

Ժամանակակից աշխարհում պետության դերի վերիմաստավորումը ենթադրում է արդեն գոյություն ունեցող կամ նոր այլընտրանքային կառավարման գործիքակազմերի կիրառություն, որոնք կարող են բարձրացնել նրա գործունեության արդյունավետությունը: Այսօր տնտեսությունների մեծ մասում պետական կարգավորման դերն առավել ընդլայնված և համեմատաբար բարդ է, քան նախկին ժամանակահատվածներում, քանի որ պետական կարգավորման դաշտում ներգրավված են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են շրջակա միջավայրի պահպանությունը, մենաշնորհների կարգավորումը, առողջապահությունը, սոցիալական ապահովությունը, կրթությունը այլն: Իհարկե, այս ամենն առաջացնում է պետական ծախսերի մեծացման անհրաժեշտություն, որը բերում է պետության վերաբաշխման գործառույթի մեծացման, կամ որ նույնն է ՀՆԱ-ում պետական ծախսերի մակարդակի ավելացման: Հաշվի առնելով նշված օբյեկտիվ պատճառները, այնուամենայնիվ, պետությունները չպետք է գնան ծախսերի անընդհատ մեծացման ճանապարհով, այլ պետք է հեարավորինս շատ ոլորտներ հանձնեն մասնավոր ընկերությունների տնօրինմանը: Պետությունը պետք է անի միայն այն, ինչը քաղաքացիներն իրենք չեն կարող անել լավագույն ձևով: Դրանով հասարակությունը ձեռք կբերի ընտրության ավելի մեծ հնարավորություն, հետևաբար’ նաև ազատություն: Իսկ ազատությունը ոչ միայն հասարակության զարգացման գլխավոր նպատակն է, այլ նաև դրա կարևորագույն նախապայմաններից մեկը:

Այսինքն, հասարակական արտադրության առավելագույն արդյունավետության կարելի է հասնել՝ յուրաքանչյուր անհատի անսահմանափակ տնտեսական ազատություն տալով։ Պետությունը միայն պետք է ընդունի օրենքներ և վերահսկի դրանց կատարումը, իսկ շուկայական ուժերը կարող են արդյունավետ աշխատեցնել տնտեսությունը՝ դուրս բերելով այն ցանկացած ճգնաժամից։

օգ. նյութեր

https://cyberleninka.ru/article/n/ROL-GOSUD%D0%90RSTV%D0%90-V-EHKONOMICHESKOJ-SISTEME-64

https://www.academia.edu

Рубрика: English

PROJECT ”An email to my friend”

Hi Jon

How are you? Unfortunately the coronavirus reached to your country. I have just seen that shocking news on TV. I’m worry about you and hope all of you are safe and healthy! Below some tips which may be useful. The safest ways to protect ourself is to stay at home and go out as rare as possible. Do not touch strangers. Be sure, to wear a mask and gloves when going out, also will be suggested. The first thing need to do when we back home is to wash hands, take a shower and change clothes as well. Do some simple indoor exercises. Keep the room well ventilated. The virus will be away from us, healthy and happy forever. Wish us all the best!!!!!

Your Vladimir

Task 3. Prepositions of time: on, in, at 

Complete the sentences using  in, on, at

1. I started my job in 2007

2. I usually get to work at about 8.15

3.I’m never late for work. I’m always on time

4. I work best in the morning

5. Occasionally, I have to work on Saturdays.

6 In the summer, I sometimes cycle to work

7. I get paid on 28th of each month

8. We have a pay review in April

9. We have a big office party on Christmas

10. I am very interested in Art.

Task 4. Find the word that is closest in meaning to the word

1.comprehend

a) describe  b)understand c) make use of  d)prepare

2. internal

a)forever  b) inside  c) outside  d)brief

3.occur

a)render  b)fall  c)take place d)reach

4. native

a)alien  b)born in a particular  c)foreign  d)buried in a particular place

5. believe

a)notice  b)mean  c) suppose  d) reach

6. wish

a)ability b) desire  c)want  d) likeness

7. high

a) lofty  b)significant  c)scale d)low

8. complete

a)found  b) make c)compare  d) finish

9.provide

a) fall  b) supply c) develop d) improve

10.demand

a)discover  b) believe  c)require  d) render

Listening Exercises

A. Listen to the phone message and answer the questions.

Audio Player00:0001:32Use Up/Down Arrow keys to increase or decrease volume.

Listening Exercise 2

A. Listen to the recording and answer the questions.

A. Listen to the recording and answer the questions.

Audio Player01:1701:17Use Up/Down Arrow keys to increase or decrease volume.

1.The man wants to ______.

try out for the company basketball team

2.The woman is worried that ______.

her husband’s health isn’t good

3.First, the woman suggests that her husband _____.

see a doctor

4.Her husband should ____.

eat less fatty foods

5.Why does the man’s wife recommend cycling?

It helps strengthen the heart.

Рубрика: Էկոլոգիա

ՑՈՒՅՑ ՊԼԱՍՏԻԿԻ ԴԵՄ

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի առաջարկով 2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի մինչև 50 միկրոն հաստության պոլիեթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը և իրացումը ՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից արտադրված տոպրակների։ 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներից սկսած իրականացվել են իրազեկման արշավներ և արդեն բավականին մեծ փոփոխություններ կան: Ենթադրվում էր, որ փոփոխությունները երկու փուլով պետք է իրականացվեն. առաջին փուլում համապատասխան վճարով էր լինելու ( մեր երկրում սկսեցին գումար գանձել՝ 10-20 դրամ, պոլիէթիլենային տոպրակների համար: Սակայն, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ քայլը ոչ միայն չնպաստեց պոլիէթիլենի շրջանառության նվազեցմանը, այլեւ ուղղված չէր դրան, որովհետեւ պոլիէթիլենային տոպրակների վաճառքից ստացված հասույթը հիմնականում ուղղվում է սուպերմարկետների տնտեսական հզորացմանը՝ 10 դրամից չնչին բնապահպանական հարկ է վճարվում, իսկ մնացածը գանձվում է որպես շահույթ։ ), երկրորդում տարածվելու էր արգելքը, հետևաբար տնտեսվարողները ժամանակ ունեն վերապրոֆիլավորվել շուկայում:Առաջին փուլը արդեն տևական ժամանակ է ինչ գործարկվում է և, եթե մի քանի տարի առաջ այն քաղաքացիները, որոնք տոպրակ չէին ուզում, նրանց տարրօրինակ հայացքով էին նայում, ապա այսօր դա զարմանք չի հարուցում:  Նախարարի խոսքով` մեկանգամյա օգտագործման պլաստիկի օգտագործման արգելքը դրվում ոչ միայն աղտոտումը կանխարգելելու նպատակով, այլ այն պատճառով, որ այն մտնում է սննդային շղթա: Այսօր ամբողջ աշխարհը գնում է նրան, որ հրաժարվի մեկանգամյա օգտագործման պլաստիկից, քանի որ այն ներթափանցում է հողաշերտ, հայտնվում ձկների ու կենդանիների ստամոքսում: Նշեմ, որ Հայաստանում գրեթե բոլոր սուպերմարկետներում գործարկվում է մինչև 50 միկրոն հաստության պոլիեթիլենային տոպրակներ: Այստեղից հարց է առաջանում , թե մարդիկ որպես աղբի տոպրակ ինչ են օգտագործելու: Էրիկ Գրիգորյանը շտապեց արձանագրել , որ աղբի տոպրակները պատրաստվում են երկրորդային հումքից, հետևաբար չեն արգելվի:

Օրինագիծը դրական արձագանք գտավ ԱԺ-ում: Ես նույնպես շատ դրական եմ վերաբերվում կենցաղային պլաստիկի օգտագործման արգելմանը Հայաստանում և հույս ունեմ , որ հաջորդ քայլը կլինի պլասմասե շշերի, մեկանգամյա օգտագերծման սպասքի արգելումը:

Ինչ ուղղություններով է օգտագործվում պլաստիկը:

Գրեթե անհնար է մանրամասն նկարագրել, թե որտեղ է այժմ օգտագործվում պլաստիկը: Այն լայնորեն օգտագործվում է շինարարության, համակարգչային տեխնոլոգիաների, հեռախոսների, հագուստի և շատ ավելին` արտադրության մեջ: Այսինքն ՝ դա անհրաժեշտ է ամենուր: Այդ իսկ պատճառով ես կցանկանայի ուշադրություն դարձնել այս նյութի օգտակարությանը և դրա ազդեցությանը մարդու առողջության վրա:

Եթե ​​մենք խոսում ենք շինարարակն պլասմասայի մասին, ապա այն ներառում է էկոլոգիապես մաքուր նյութեր: Դա լիովին անվնաս է մարդկանց համար: Պլաստիկի արտադրության մեջ բոլոր տեխնոլոգիաներին և համամասնություններին համապատասխանելը երաշխավորում է նյութի բարձր ամրությունը: Ժամանակակից գիտությունը մեզ հնարավորություն է տալիս ստեղծել տարբեր նյութեր, որոնք արդյունավետորեն օգտագործվում են կյանքում: Փաստացի, տեխնոլոգիական առաջընթացը հասել է մեծ մաշտաբների: Արդեն անհնար է պատկերացնել մեր ապագան առանց այդ նյութերի:

Երկարակյաց և թեթև պլաստիկե արտադրանքները ամուր կապված են մեզ առօրյա կյանքում: Վառ օրինակ է պլաստիկ քարտերի արտադրությունը: Այժմ նրանց մեզ ամենուրեք պետք են `աշխատավարձ ստանալիս, սուպերմարկետում զեղչ ստանալիս, գործուղումների ժամանակ և այլն: Բացի այդ, պլաստիկը արդյունավետորեն օգտագործվում է պլաստիկ տարաների, մեքենաների մասերի, տարբեր հսկիչ և նախազգուշացնող համակարգերում, ինչպես նաև բժշկության մեջ: Վերջին նորույթը արհեստական ​​սիրտ է:

Մեր կյանքում ամենատարածված ոլորտը, որտեղ օգտագործվում է պլաստիկը, դա բջջային հեռախոսների և համակարգիչների արտադրությունն է: Ամեն օր շփվում ենք այս նյութի հետ և կարող ենք զգալ այս նյութի որակը, հյուսվածքն ու թեթևությունը: Պլաստիկի շնորհիվ շատ հարմարանքներ ավելի արդյունավետ են գործում, ունեն գրավիչ ձևավորում և պարզեցնում են մեր կյանքը:

Այնուամենայնիվ, գիտնականների կողմից հորինված յուրաքանչյուր նոր նյութ այս կամ այն ​​աստիճանով բացասաբար է անդրադառնում էկոլոգիայի վրա: Ժամանակակից պլաստիկը ձեռք է բերվում նավթամթերքից: Եվ եթե նյութն ինքնին ոչ թունավոր է շահագործման ընթացքում, ապա ուտիլիզացման ընթացքում այն ​​վնասակար է դառնում մարդու և շրջակա միջավայրի համար: Էկոլոգիական կապի խաթարման հետևանքով մեր մոլորակի հսկայական տարածքները դառնում են կյանքի համար ոչ պիտանի:

Պլաստիկը լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին ՝ սկսած դրա արտադրությունից մինչև ուտիլիզացում: Գործարանները, որոնք արտադրում են պլասմասե արտադրանք, տարեկան մթնոլորտ են բաց թողնում մինչև 400 միլիոն տոննա ածխածնի երկօքսիդ, իսկ մոտավորապես 800 տեսակ կենդանիներ այսօր կանգնած են ոչնչացման եզրին ՝ դրանք ուտելու կամ դրանցից թունավորվելու պատճառով:

Մեկանգամյա օգտագործման պարկերը խցանում են քաղաքի կոյուղու համակարգը և ստեղծում ջրհեղեղի սպառնալիքներ, իսկ պլաստիկ բեկորները խցանում են ափերն ու հանգստավայրերը, որոնք նախատեսված են հանգստի համար ՝ վնասելով զբոսաշրջության զարգացմանը:

Հայտնի է, որ պլաստիկը քայքայվում է մոտ 200-400 տարվա ընթազքում: Հայտնվելով հողի մեջ, պլաստմասսան քայքայվում է մանր մասնիկների և աղտոտում հողը քիմիական նյութերով, որոնք գործարանները օգտագործել են արտադրության ընթացքում: Դա կարող է լինել քլոր, տարբեր քիմիական նյութեր, թունավոր կամ քաղցկեղածին հակաբորբոքիչներ:
Պլաստիկի միկրոմասնիկները և դրանց քիմիական նյութերը ստորերկրյա ջրերի միջոցով թափվում են մոտակա ջրային աղբյուրները, ինչը հաճախ հանգեցնում է կենդանիների զանգվածային մահվան:

Պլաստիկը կազմում է օվկիանոսներում եղած ամբողջ աղբի մոտ 80 տոկոսը: Արևի լույսի ազդեցության տակ այն քայքայվում է փոքր մասնիկների: Արդյունքում, ստացվում է, որ նույն թափոնները, որոնք մենք դեն ենք նետում, վերադառնում են մեր ճաշի սեղանին ջրի կամ ուտեստի տեսքով:

Քանի որ պոլիէթիլենային տոպրակ հավաքելը ծախսատար է, այդ պատճառով այն կրճատելու քաղաքականությունը ոչ թե վերամշակումն է, այլ՝ նվազեցումը: Հեշտ եւ արագ միջոցը բազմակի օգտագործման պայուսակների կիրառումը խթանելն է: 

2021թ Եվրոմիության մի շարք երկրներում կարգելվի պլաստիկե մեկանգամյա սպասքի, տարաների, ձողիկների և մի շարք այլ ապրանքների վաճառքը:

2019թ Վրաստանը պաշտոնապես արգելեց ցանկացած հաստության մեկանգամյա օգտագործման պլաստիկ պայուսակների արտադրությունը, ներմուծումն և վաճառքը:

2020թ Նեպալի իշխանությունը արգելեց 30 մկմ-ից պակաս հաստությամբ մեկանգամյա պլաստիկ արտադրանքի վաճառքը և օգտագործումը:

Իսրայելը դեռևս արգելք չի մտցրել ամբողջ երկրում, բայց արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել պաշտպանելու Կարմիր ծովի ափերը: Լողափներում այժմ անհնար է օգտագործել ոչ միայն պայուսակներ և պլաստիկե արտադրանքներ, այլև ցանկացած նյութից պատրաստված տարաներ, որոնք նախատեսված չեն կրկնակի օգտագործման համար, այդ թվում `ստվարաթուղթ և ալյումին:

2020թ ապրիլից Մեծ Բրիտանիայում կարգելվի պլաստիկե ձողիկների + բամբակե ճարմանդների օգտագործումը:

Այս տարի Նյու Յորքը դարձավ ԱՄՆ երրորդ նահանգը, որն արգելեց պլաստիկ պայուսակների օգտագործումը:

Ինչ վերաբերում է պլաստիկ շշերին և մեկանգամյա օգտագործման սպասքին, կարծում եմ դրանք կարելի է փոխարինել ապակով և թղթով կամ ալյումինով: Ճիշտ է արժեքի տեսանկյունից դրանք ավելի թանկ են, բայց մարդկությունը պարտավոր է հոգ տանել բնության և հետագա սերունդների առողջության մասին:



Рубрика: English

The Story of the Aral Sea

In 2009 in Kazakhstan, a group of fishermen met on a Sunday afternoon. They were on the beach of the North Aral Sea. They ate food. They did some sports. Afterwards, they told stories and sang songs about the Aral Sea and fishing. It was a good party.

The fishermen were happy because there were fish in the water. For many years, there weren’t many fish. At one time, the Aral Sea in Central Asia was the fourth largest lake in the world. It had an area of 67,300 square kilometres. Two of the biggest rivers in Central Asia, the Amu Darya and the Syr Darya, went into the Aral Sea. But the water almost disappeared.

The Aral Sea was a busy place. Almost 20 percent of the Soviet Union’s fish came from here. 40,000 people lived and worked near the lake. Then people used the water in the two rivers for agriculture, so the water didn’t arrive at the Aral Sea. Also, it didn’t rain for many years.

Then, in 2005, the Kazakh government and the World Bank built a dam. The dam separated the north and south parts of the sea. Then the north part of the Aral Sea started to fill with water again.

Philip Micklin is a scientist. He studies the Aral Sea. In 2010 he said ‘Nature can come back.’ But in 2014, he saw satellite pictures of the east part of the Aral Sea. It was completely dry. 

In June 2015 a scientist from Uzbekistan, Yusup Kamalov, and a National Geographic reporter visited the Aral Sea. They found a huge desert. They stood on the sand. Once it was the edge of the water. Now the water is 80 kilometres away. They drove to the water. On the way, they passed oil and natural gas rigs. Kamalov said that every year there are more oil rigs. They arrived at the edge of the Aral Sea. The water was very salty. There were no fish. Kamalov said, ‘This is what the end of the world looks like’.

Թարգմանություն

2009թվականին, Ղազախստանում, մի խումբ ձկնորսներ հանդիպեցին կիրակի օրը՝ կեսօրին: Նրանք գտնվում էին Հյուսիսային Արալ ծովի լողափում : Նրանք հաց կերան : Նրանք մի քիչ սպորտով զբաղվեցին: Դրանից հետո նրանք պատմություններ պատմեցին և երգեր երգեցին Արալ ծովի և ձկնորսության մասին: Լավ երեկույթ էր:

Ձկնորսները ուրախ էին, քանի որ ջրի մեջ ձկներ կային: Երկար տարիներ ձկները այնքան էլ շատ չէին: Ժամանակին Կենտրոնական Ասիայի Արալ ծովը համարվում էր աշխարհում չորրորդ ամենամեծ լիճը: Այն ուներ 67,300 քառակուսի կիլոմետր տարածք: Կենտրոնական Ասիայի ամենամեծ գետերից երկուսը ՝ Ամու Դարյա և Սիրիա Դարիա, թափվում էին Արալ ծով: Բայց ջուրը գրեթե անհետացավ:

Արալ ծովը բանուկ տեղ էր: Խորհրդային Միության ձկների գրեթե 20 տոկոսը այստեղից էր գնում: 40 000 մարդ ապրում և աշխատում էր լճի մերձակայքում: Մարդիկ երկու գետերի ջրերը օգտագործում էին գյուղատնտեսության համար, ուստի ջուրը չէր հասնում Արալ ծով: Բացի այդ երկար տարիներ անձրև չէր գալիս:

Այնուհետև, 2005-ին, Ղազախստանի կառավարությունը և Համաշխարհային բանկը ամբարտակ կառուցեցին: Ամբարտակը առանձնացրեց ծովի հյուսիսային և հարավային մասերը: Այնուհետև Արալ ծովի հյուսիսային մասը նորից սկսեց ջուր լցվել:

Ֆիլիպ Միկլինը գիտնական է: Նա ուսումնասիրում է Արալ ծովը: 2010-ին նա ասաց. «Բնությունը կարող է վերադառնալ»: Բայց 2014թ-ին նա տեսավ Արալ ծովի արևելյան մասի նկարները՝ արված արբանյակներից: Այն ամբողջովին չոր էր:

2015 թվականի հունիսին Ուզբեկստանի գիտնական Յուսուպ Կամալովը և National Geographic- ի թղթակիցը այցելեցին Արալ ծով: Նրանք գտան մի հսկայական անապատ: Նրանք կանգնած էին ավազի վրա, որը մի ժամանակ ջրի եզրն էր եղել: Այժմ ջուրը 80 կմ հեռավորության վրա է գտնվում: Նրանք մեքենայով գնացին դեպի ջրի կողմը: Ճանապարհին նրանք անցան նավթային և բնական գազի սարքավորումների մոտով: Կամալովն ասաց, որ ամեն տարի ավելի շատ նավթային հորատանցքեր են ավելանում: Նրանք հասան Արալ ծովի եզրին: Ջուրը շատ աղի էր: Ձուկ չկար: Կամալովն ասաց. «Ահա այսպիսի տեսք ունի աշխարհի վերջը»:

fishermen (n) men whose job is to catch fish- ՁԿՆՈՐՍ
dam (n) a wall to stop water flowing ՊԱՏՆԵՇՙ ԱՄԲԱՐՏԱԿ
rig (n) a structure for getting oil or gas out of the ground ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ

beach (n) land with sand or stones that is next to the sea- ԾՈՎԱՓ, ԱՓ

desert (n) a large area of land where there is little rain and not many plants grow ԱՆԱՊԱՏ

east (n) the direction from which the sun rises in the morning; opposite to west ԱՐևԵԼՔ

lake (n) a large area of water with land all around it ԼԻՃ

north (n) the direction on the left when you look at the sunrise; opposite to south ՀՅՈՒՍԻՍ

rain (v) when water falls from the sky in drops, it rains ԱՆՁՐև

river (n) water that travels along a natural channel across the land to the sea ԳԵՏ

sand (n) the substance usually found on beaches and in deserts that is made of very small pieces of rock ԱՎԱԶ

sea (n) the salty water that covers about three-quarters of the Earth’s surface ԾՈՎ

south (n) the direction on the right when you look at the sunrise; opposite the north ՀԱՐԱՎ

Reading comprehension: 

Read the article and choose the correct option.

1. Where is the Aral Sea?

in Central Asia

in Kazakhstanin

in Uzbekistan

2. What is the problem in the Aral Sea?

It’s full of oil.

It’s getting bigger.

It’s getting smaller.

Read the article again and choose the correct option.

3. According to paragraph 1, which sentence is true?

Kazakh fishermen are good at sport.

Kazakhstan is next to the North Aral Sea.

The fishermen met every Sunday.

4. Why did the fishermen meet?

because it was Sunday

to go fishing

to have a party

5. Which word describes the fishermen in 2009?

pleased

rich

sad

6. According to paragraph 2, which sentence is true?

The Amu Darya and Syr Darya are the biggest rivers in the world.

The Aral Sea is one of the biggest lakes in the world.

The biggest lake in the world is bigger than 67,300 square kilometres.

7. According to paragraph 3, which sentence is true?

Nobody knows why the Aral Sea got smaller.

There are two reasons why the Aral Sea got smaller.

There’s one reason why the Aral Sea got smaller.

8. What happened because of the dam?

The water in the Aral Sea disappeared.

There was more water in the North Aral Sea.

There was more water in the South Aral Sea.

9. How did Yusup Kamalov and the reporter travel to the Aral Sea?

by boat

by car

on foot

10. Why were there no fish in the sea?

because of the oil rigs

because of the salt

because of the sand

Extra activities: 


.

Рубрика: Գրականություն

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ 1914-1993

Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզԼոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 19391941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող: Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։

Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր՝ Սահակի անվան առաջին մասի «ՍԱՀ» և ազգանվան վերջավորության «յան» համատեղումով։

Նորից կարմիր ու կանաչ (վերլուծություն )

Նորից կարմիր ու կանաչ
Իմ երազները
Բաց են արել մեր հին տան
Հին դարբասները:

Մայրս խմոր է արել,
Սպիտակ խեժ է,
Խեժը գնդել է, շարել,
Թոնիրը թեժ է:

Հացը բուրում է՝ հողից
Մինչև եթերը…
Խղճիս ստրուկն եմ նորից
Ու գլխիս տերը:

Աշխարհն այնպես արևոտ,
Այնպես թեթև է,
Եվ մահս՝ յոթ անգամ յոթ
Լեռան ետև է:

Նորից կարմիր ու կանաչ
Իմ երազները
Բաց են արել մեր հին տան
Հին դարբասները:

Այս բանաստեղծության մեջ, բանաստեղծը ներկայացնում է իր կարոտը դեպքի մանկության երանելի օրերը: Նա հիշում է իրենց տան բաց դարպասները, մորը՝ ով պատրաստվում է հաց թխել, հացի բույրը, աշխարհն այնպես արևոտ է նրան թվում իսկ մահը ՛՛ յոթ անգամ յոթ սարի ետևը՛՛

Չնայած նրան, որ Սահյանը ընդամենը 13 տարի ու ապրել հայրենի Լոր գյուղում, նրա բանաստեղծությունների մի մեծ զանգված նվիրված է հիշողություններով ու ապրումներով հագեցած այդ շրջանին:

Հարցեր և առաջադրանքներ՝ 1

  • Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:

Սարն առել վրան ծիրանի մի քող, Ննջում է կարծես ծաղկե անկողնում,

Անտառն արևի բեկբեկուն մի շող, Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել, Վիզը երկարել ու ջուր է խմում,

Հովն ամպի թևից մի փետուր պոկել, Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ, Ոսկե բոցի պես թևը ծիծառի

  • Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:

Օրվա բոլոր ժամերն էլ ունեն իրենց գեղեցկությունը, բայց ես ավելի շատ սիրում եմ արևածագը: Այն ավետում է նոր օրվա սկիզբը: Սիրում եմ, երբ արևի շողերը դանդաղ մուտք են գործում իմ սենյակ ու ընկնում ուղիղ դեմքիս: Սիրում եմ արթնանալ արևի ջերմությունից, այն մի տեսակ բարձրացնում է տրամադրությունս ու աշխուժություն մտցնում օրվա մեջ: Հեքիաթային է հատկապես ամառվա արևածագը, երբ արևի առաջին շողերի հետ լսվում է թռչունների ծլվլոցը...

1. Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,

Ննջում է կարծես ծաղկե անկողնում,

Անտառն արևի բեկբեկուն մի շող

Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,

Վիզը երկարել ու ջուր է խմում,

Հովն ամպի թևից մի փետուր պոկել,

Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ

Ոսկե բոցի պես թևը ծիծառի…

Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ

Թող մայրամուտը մի քիչ երկարի: 

Հարցեր և առաջադրանքներ 2՝

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

երկնչել-Վախենալ, երկյուղ կրել

  • Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):

Կարծում եմ առվի հոսելը

  • Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…

Կարծում եմ, բանաստեղծը այս տողով նկարագրում է աշունը հայոց լեռներում, երբ մասուրը ամենուրեք արդեն հասել է ու թափվում է հոսող առվակների մեջ , որը տպավորություն է ստեղծում որ ժայռից է մասուր կաթում:

  • Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

ժայռից է մասուր կաթում, Կարմիր սարսուռ, Առուն բարի է, երկնչում է քարից, Առուն ինչպես կլռի:

Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:

Խոսքի պատկերավորման միջոցներն են Մակդիր(օրինակ՝ քար սիրտ, ծով երկինք), Համեմատություն, Փոխաբերություն, Անձնավորում, Չափազանցություն, Նվազաբերություն:

 Ժայռից մասուր է կաթում

Կարմիր սարսուռ է կաթում,

Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,

Հասկանալի է այնպես,

Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,

Բայց երբ թռչում է քարից,

Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,

Սերս եկել է ջրի,

Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Աշուն է, ուշ է: 

Հարցեր և առաջադրանքներ 3 ՝  

  • Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Ամպրոպից հետո երկինքը ավելի կապույտ է լինում, խոտերն ավելի կանաչ, ճերմակ շուշանը ավելի ճերմակ, կակաչն ավելի կարմիր, մեղրածաղիկն ավելի դեղին: Ամպրոպից հետո սարերն ավելի բարձր են երևում, ձորերն ավելի խորը, տափաստաններն՝ ավելի արձակ: Ծառերն ավելի խոնարհ են լինում, հավքերը մեր գլխավերևում ավելի սրտով են իրար կանչում , արևն ավելի բարի է լինում և մենք ավելի սիրով ենք իրար բարևում: Ամպրոպից հետո աշխարհը և դու հասկանալի եք լինում ավելի:

  • Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

կապույտ երկինք, կանաչ խոտ, ճերմակ շուշան, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խոր ձորեր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառ, բարի արև

  • Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Ամպրոպից հետո, ճերմակ, ավելի: Դրանք բանաստեղծությանը տալիս են արտահայտչողականություն և հնչերանք:

  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի

  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Կարծում եմ նա է, որ ՛՛ամպրոպից՛՛ հետո ամեն ինչ ավելի պարզ ու ակնհայտ է դառնում կյանքում: Հաճախ մարդկանց կյանքում ՛ամպրոպը՛ անհրաժեշտություն է, քանի որ այդ պահին մարդիկ ավելի անկեղծ են արտահայտվում, չկա կեղծիք ու սուտ, մարդ բարձրաձայնում է այն , ինչ իրոք մտածում է, ու ինչպես հեղինակն է նկատում

աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

Ամպրոպից հետո

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

 Քո ընտրությամբ անգիր սովորիր Սահյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը, ձայնագրիր, տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստիր

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
     Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
     Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
     Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
     Սեփական հոգին խորովել չկա,
     Ախր ուրիշ տեղ
     Սեփական բախտից խռովել չկա:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
     Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ
     Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
     Այսքան վաստակած հոգնություն չկա,
     Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
     Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
     Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
     Եկած` ուսերով Արագած սարի
     Ուսերին հենված Սասնա տուն չկա:
     Ախր ուրիշ տեղ
     Ամեն մի քարից, առվից, ակոսից
     Իմ աչքերով իմ աչքերին նայող
     Մանկություն չկա…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
     Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
     Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Իտալական գրականություն. Դինո Բուցատի

1. Սիրո դեմ (վերլուծություն)

Դինո Բուցատիի այս պատմվածքը բավականին տպավերիչ է և մի տեսակ գեղարվեստական գրավչություն ունի: Պատմվածքը սիրո մասին է, որ տածում է հերոսուհի Իրենը: Արդեն 4 ամիս է ինչ ՛՛նա հեռացել է՛՛ և Իրենին թվում է, թե ինքը արդեն ազատ է այդ սիրուց, պետք էր միայն վերացնել այն ամենը ինչը կարող է նրան հիշեցնել, սկսած զգեստներից, որ նա կրել է իրենց համատեղ կյանքի ժամանակ, վերջացրած նկարներով, նամակներով, գրքերով, նույնիսկ շնից էր պետք ազատվել ու ընդհանուր ընկերներից:

Այդ ամենն իրեն հաջողվել էր անել, հուսահատ վճռականությամբ , բայց նա իր մեջ ուժ էր գտել այդ անելու, նույնիսկ մտածել էր աշխատանքի գնալու ու նոր մարդկանց հետ ծանոթանալու մասին: Կարծես թե ամեն ինչ պատրաստ էր՝ նոր կյանք սկսելու համար ու մի առավոտ, երբ նա հագել էր իր դերձակի կարած նոր կապույտ զգեստը ու պատրաստվում էր դուրս գնալ տանից, հարևանի տանից լսված մեղեդու մի քանի նոտան տակնուվրա արեցին Իրենի հոգին: Սերը, որն այս ողջ ընթացքում կարծես թաքնվել էր, դուրս է թռչում մոլեգնած փոթորկի պես ու նորից տակնուվրա անում Իրենի առանց այն էլ վիրավոր հոգին:

Կարծում եմ հեղինակն ուզում է ասել , որ մարդն անզոր է պայքարել սիրո հզոր ուժի դեմ, և հաճախ, երբ թվում է թե մարդն արդեն հաղթել է այդ ուժին, հերիք է մի փոքրիկ կայծ, մի հայացք, մի նոտա ու ….բոլոր ջանքերը հավասարվում են հողին…

2. Կորսված օրեր

Հարցեր և առաջադրանքներ

1. Քո կարծիքով` ինչո՞ւ է պատմվածքը կոչվում «Կորսված օրեր»

Որովհետև օրը , որն արդեն անցել է, այլևս հնարավոր չէ ետ բերել և եթե դու խոհեմորեն չես ապրել օրդ, ապա ետ գնալ և փոխել այն այլևս հնարավոր չէ: Այդպես էլ Էռնեստ Կաձիրան, արկղերը բացելուց հետո միայն ինչ-որ ցավ զգաց իր ներսում, բայց ետ բերել օրերը այլևս հնարավեր չէր:

2. Դու քո ո՞ր օրերն ես համարում կորսված, ինչո՞ւ:

Կորսված եմ համարում այն օրերը, երբ կարող եմ ժամանակ անցկացնել ընտանիքիս, ընկերներիս կամ ինձ սիրող մարդկանց հետ բայց չեմ անում, քանի որ պահը անցնում է, իսկ այն արդեն ոչ մի գնով ետ չես բերի:

3. Պատմիր քո մի հիշարժան` «գտնված» օրվա մասին:

Անցած տարի այնպես ստացվեց , որ ես ստիպված էր որոշ ժամանակով մեկուսացած մնալ արտաքին աշխարհից ու ունեի բավականին ժամանակ խորհելու իմ ապրած ու ՛՛կորցրած՛՛ օրերի մասին: Կարողացա վերաարժևորել արժեքներս ու շատ բաներ, որ մինչ այդ կարծում էի, որ կյանքիս անբաժան մասն են կազմելու, կորցրեցին իրենց արժեքը և հակառակը… Երբեմն պետք է մի պահ կանգ առնել ու ետ նայել, քանի որ կյանքի այս հորձանուտի մեջ հաճախ չենք էլ նկատում թե ինչքան օրեր ենք անդարձ կորցնում…

4. Ի՞նչը հնարավոր չէ փողով ձեռք բերել:

Ժամանակը, երջանկությունը, սերը….

3. Ճագարներ լուսնի տակ

1. Քո կարծիքով` ո՞րն է պատմվածքի ասելիքը, ենթատեքստը:

Կարծում եմ ամբողջ ասելիքը թաքնված է այս տեղում: Ոչ էլ մենք գիտենք, երբ ընկերների հետ խաղում ենք ու ծիծաղում, թե  ինչ  է սպասում մեզ. ոչ ոք չի կարող իմանալ ցավերը, անականկալները, հիվանդությունները, որ գուցե պահված են վաղվա համար:

2. Համաձա՞յն ես պատմվածքի ասելիքի հետ, հիմնավորիր կարծիքդ:

Այո համաձայն եմ, ոչ ոք չգիտի թե ինչ է ապսվում իրեն վաղը:

3. Ի՞նչ ես կարծում` որտե՞ղ է թակարդը լարվել և ինչո՞ւ:

Այնտեղ, փոքր պատի ետևում, հորատանցք  տանող թունելի մեջ, որտեղ արշալույսին պիտի մտնեն քնելու, թակարդ է դրված: Թակարդը դրված է այտեղ, որտեղ ճագարները վերադառնալու են՝ քնելու:

4. Որո՞նք են երջանկության քո պատկերացումները:

Առողջ ընտանիք, սիրած զբաղմունք, խաղաղ Հայրենիք

Рубрика: հասարակագիտություն

Պահանջարկ:

  • Գրավոր ներկայացրե′ք իրենից ինչ է պահանջարկը:Որն է Պահանջարկի օրենքը:
  • Նշեք պահանջարկի փոփոխության ոչ գնային գործոններ:
  • Փորձեք վերլուծե′լ և ներկայացնե′լ թե համաճարակների,և այլ ոչ կայուն իրավիճակների պայմաններում ինչ ապրանքներ են շուկայում ձևավորում մեծ պահանջարկ և որ ապրանքներն են դադարում պահանջարկված լինելուց:

Պահանջարկապրանքների ու ծառայությունների այն քանակն է, որը գնորդները ցանկանում են գնել տվյալ պահին, տվյալ գնով։ Պահանջարկի չափերը որոշվում են գնորդների վճարունակ հնարավորություններով, այսինքն՝ դրամական միջոցների այն գումարով, որով պետք է ապրանքներ գնվեն։ Տարբերում են բնակչության կամ անձնական (անհատական) և արտադրողների կամ արտադրական (արտադրողական)։ Պահանջարկի առաջին օբյեկտ են ժողովրդական սպառման ապրանքներն ու անձնական սպառման համար օգտագործվող ծառայությունները, երկրորդի՝ արտադրողական սպառման պրոցեսում կիրառվող արտադրության միջոցները։ Պահանջարկի մեծությունը պայմանավորված է գնով։ Այդ մեծության վրա ազդում են գնային և ոչ գնային գործոններ։ Պահանջարկը հասարակության ամբողջ պահանջմունքը չէ, այլ միայն բավարարման ենթակա, դրամական միջոցներով ապահովված ապրանքային զանգվածի պահանջմունքը։

Պահանջարկի օրենք

Պահանջարկի մեծության հիմնական հատկությունն այն է, որ այլ հավասար պայմաններում տվյալ ապրանքի գնի իջեցումը մեծացնում է պահանջարկը և հակառակը․ գնի և պահանջարկի միջև գործում է հակադարձ կամ բացասական կապ, որն էլ իրենից ներկայացնում է պահանջարկի օրենքը։ Օրենքի հիմքում ընկած է՝

  • Մարդիկ իրենց սովոր արդյունքից շատ գնում են միայն ապրանքի էժան լինելու դեպքում։ Բարձր գինը թուլացնում, իսկ ցածր գինն ուժեղացնում է գնում կատարելու գնորդի ցանկությունը․ գինը գնորդի համար խոչընդոտ է, որը խանգարում է նրան գնում կատարել։ Ինչքան մեծ է խոչընդոտը, այնքան քիչ ապրանք են գնում և հակառակը։
  • Տվյալ արդյունքի հաջորդական միավորները բերում են ավելի պակաս բավարարվածություն․ սպառողներն արդյունքի լրացուցիչ քանակություններ կգնեն այն դեպքում, երբ դրանց գինն իջնի։
  • Գործում է եկամտի էֆեկտը։ Եկամտի կրճատումը տանում է ծախսերի կրճատման։ Փողի նախկին գումարով կարելի է գնել տվյալ արդյունքի ավելի մեծ քանակություն, առանց այլընտրանքային ապրանքներից հրաժարվելու։ Մի ապրանքի գնի իջեցման շնորհիվ խնայված գումարով հնարավորություն է առաջանում ավելացնել մյուս ապրանքների պահանջարկը։
  • Պահանջարկի օրենքն ունի նաև փոխարինման էֆեկտ, այն ենթադրում է, որ ավելի ցածր գնի դեպքում խթանվում է մարդկանց ավելի էժան ապրանքներ գնելու ցանկությունը՝ նմանատիպ այն ապրանքների փոխարեն, որոնք այդ ժամանակ համեմատաբար թանկ են։

պահանջարկի փոփոխության ոչ գնային գործոններ են.

հղում https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%BB%D5%A1%D6%80%D5%AF

Սովորաբար ոչ կայուն և անկախատեսելի իրավիճակներում սպառողները հիմնականում գնում են առաջին անհրաժեշտության պարագաներ, առանց որի չեն կարող գոյատևել: Դրանք են սնունդը , խմելու ջուրը , հիգիենայի պարագաները և այլն:  Առաջնահերթ բարիքների պահանջարկը կարող է կտրուկ բարձրանալ, քանի որ սպառողներն դրանք սկսում են գնել ավելի մեծ քանակությամբ քան երբեմն կարող են սպառել: Հետևաբար պահանջարկի հետ զուգահեռ , կարող են բարձրանալ տվյալ ապրանքների գները:

Օրինակ , Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված, մարդիկ սկսեցին գնել մեծ քանակությամբ բժշկակն դիմակներ, որը բերեց դրա պահանջարկի ավելացման և գնի բարձացման: Եթե 1 դիմակը արժեր 30 դրամ, այժմ հնարավոր է ձեռք բերել հատը 300դրամով: Նույնը կարող եմ ասել բժշկական սպիրտի և ախտահանող միջողների մասին:

Рубрика: Պատմություն

Բագրատունյաց Հայաստանի կառավարման համակարգը և տնտեսությունը:

. Պետական կարգը

Հայոց պետության գլուխ կանգնած էր թագավորը ։ Բագրատունյաց թագավորն ինքնակալ միապետ էր և անձամբ էր լուծում տնտեսության գործերը։ Նա կոչվում էր նաև արքա կամ Հայոց շահնշահ։ Երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը վարում էր նա։Նա կարող էր խորհրդակցել սպարապետի, կաթողիկոսի, իշխանաց իշխանի կամ այլ մեծամեծ պաշտոնյաների հետ։ Անիի Բագրատունի թագավորին էին ենթարկվում հպատակ թագավորները և Հայաստանում առաջացած մի քանի արաբական ամիրայություններ։ Երկրի կառավարման գործում թագավորին մեծապես օգնում էին իշխանաց իշխանը և հայոց սպարապետը։ Բագրատունի թագավորների գահը ժառանգում էր ավագ որդին հաճախ նաև եղբայրը: Այդ շրջանում Հայաստանը փաստորեն տարբեր թագավորություններից և իշխանություններից կազմված յուրահատուկ համադաշնություն էր՝ Անիի Բագրատունիների գլխավորությամբ:

Թագավորը պետությունը կառավարում էր արքունիքի միջոցով, որը գործակալությունների մի համակարգ էր։ Գործակալությունները ղեկավարում էին բարձրաստիճան պաշտոնյաները կամ գործակալները։ Դրանք սովորաբար արքայական տան անդամներ էին կամ արքային մերձավոր խոշոր ավատատերեր։Թագավորից ցածր կանգնած էին իշխանները ։ Իշխանը տիրող ավագանու ներկայացուցիչն է, նաև` առանձին ռազմաքաղաքական միավորման գլուխը 

Կարևոր էին հատկապես իշխանաց իշխանի և հայոց սպարապետի պաշտոնները։ Իշխանաց իշխանը թագավորին պատասխանատու էր իշխանների գործունեության համար։ Նրա ենթակայության տակ էին արքայական տիրույթները, պետական գանձարանը, երկրի մեծ ու փոքր պաշտոնյաներն ու հարկահանները։ Իշխանաց իշխանի բարձր պաշտոնը սովորաբար տրվում էր արքայի եղբայրներից մեկին կամ թագաժառանգին։ Հայոց սպարապետը պետության զինված ուժերի՝ բանակի հրամանատարն էր։ 9 — 11-րդ դարերում սպարապետությունը վարել են Բագրատունիների , ապա՝ Պահլավունիների ներկայացուցիչները։ Պատերազմի ժամանակ ենթակա թագավորությունների զորքերի հրամանատարները (սպարապետները) ենթարկվում էին Անիի թագավորության սպարապետին։

Գլխավոր դատավորի պաշտոնն առաջվա նման զբաղեցնում էր հայոց կաթողիկոսը ։ Դատավարությունն իրականացվում էր համաձայն եկեղեցական ժողովների մշակած կանոնների ու սովորութային իրավունքի նորմերի։ Միջնադարում եկեղեցին մեծ մասնակցություն ուներ երկրի կառավարման մեջ։ Բագրատունի թագավորների համար եկեղեցու դերը ավելի մեծացավ։ Թագավորների տիրապետությունը հեռավոր իշխանությունների վրա հաճախ ձևական բնույթ էր կրում։ Եկեղեցին էր ապահովում երկրի միասնականությունը։ Եպիսկոպոսական բոլոր թեմերը ենթակա էին հայոց կաթողիկոսին, որն իր հերթին ճանաչում էր թագավորի գերիշխանությունը։ Հայոց կաթողիկոսները մնայուն նստավայր չունեին։ Անին մայրաքաղաք դառնալուց հետո նրա մերձակայքում գտնվող Արգինան ի վերջո դարձավ մշտական նստավայր։ Բագրատունիների ժամանակաշրջանում չկար Արշակունյաց շրջանի այնքան հատուկ հակասությունը թագավորական իշխանության և եկեղեցու միջև։ Հայոց թագավորի դիրքորոշումը վճռական էր կաթողիկոսի ընտրության ժամանակ։ Գլխավոր դատավորի իրավունքն առաջվա նման պատկանում էր հայոց կաթողիկոսին։ Փոքր գործերի դատավարությունը կատարվում էր եկեղեցական ժողովների մշակած կանոններով և սովորութային իրավունքով։

Իշխանական տների նման՝ խոշոր հողատեր էր դարձել նաև Հայ եկեղեցին։ Մեծաքանակ վանքերը տիրում էին բազմաթիվ գյուղերի։ Տաթևի վանքին , օրինակ 10-րդ դարի սկզբներին պատկանում էր 22 գյուղ։

Բագրատունի թագավորները հատուկ նշանակություն էին տալիս բանակի կազմակերպմանը։ Պատերազմների ժամանակ բանակը համալրվում էր, և զորքի թիվը մեծանում էր։ Խաղաղ պայմաններում այն հասնում էր 80-100 հազարի։ Բանակը կազմված էր արքունական և մարզպանական գնդերից։ Արքունի գունդը անմիջականորեն ենթարկվում էր թագավորին, իսկ մարզպանական գունդը կազմվում էր իշխանական զորաջոկատներից։ Բանակը կազմված էր հեծելազորից, հետևակից և սակրավորական զորամասերից։ Զորքը համալրում էին ազատները, շինականները և քաղաքաբնակները։ Հայոց զորքի հիմքը այրուձին՝ հեծելազորն էր։ Բագրատունի թագավորների հենարանն էր արքունական գունդը, որը կազմված էր թագավորական տիրույթներից հավաքագրված ռազմիկներից։ Այն պահվում էր մեծ մասամբ մայրաքաղաքում և արքայական ամրոցներում։

Պետության կենտրոնացման և հզորացման այս քաղաքականությունը հանդիպում էր ոչ միայն որոշ հայ խոշոր ավատատերերի, այլև խալիֆայության համառ դիմադրությանը։

. Տնտեսական կյանքի զարգացումը:

Երկրի բարեկեցության հիմնական աղբյուրը երկրագործությունն ու անասնապահությունն էին, արհեստներն ու առևտուրը։ Հայկական լեռնաշխարհը երկրագործության համար բարենպաստ պայմաններ ուներ։ Խոշոր գետերի հովիտները գյուղատնտեսության զարգացման լավագույն կենտրոններ էին։ Դրանցից էին Այրարատյան , Շիրակի , Տարոնի (Մշո) , Բագրևանդի (Ալաշկերտի) , Բասենի և այլ դաշտեր։Նշված շրջանում նշանակալից առաջադիմեցին երկրագործությունն ու երկրագործական տեխնիկան։ Լայնորեն տարածվեց հողի մշակման եռադաշտային համակարգը։ Վարելահողը բաժանվում էր երեք մասի, որի մի մասը ցել էր արվում, այսինքն՝ հողը հերկվում և, առանց ցանքս կատարելու, թողնվում էր անմշակ վիճակում։ Վարելահողի երկրորդ մասում աշնանացան էր կատարվում, իսկ երրորդ մասում՝ գարնանացան։ Եռադաշտային համակարգը հնարավորություն էր տալիս հողին հանգիստ տալ՝ բերքատվությունը բարձրացնելու նպատակով։Երկրագործության մեջ հեղաշրջիչ եղավ երկաթե խոփով ծանր գութանի լայն տարածումը։

Այն հատկապես օգտագործում էին խոշոր տնտեսություններում, որով հեշտությամբ վարում էին նաև խոպան հողերը։ Հողամշակության մեջ կիրառվում էր հողը գոմաղբով պարարտացնելը։

Երկրագործության զարգացմանը նպաստում էր հողի ոռոգումը։ Այս շրջանում ընդարձակվում է ոռոգման ցանցը։ Օգտագործվում էին հին ջրանցքները, կառուցվում էին նորերը։ Ոռոգումը մեծապես նպաստում էր այգեգործության, խաղողագործության և բանջարաբոստանային կուլտուրաների մշակության զարգացմանը։ Հողամշակման և նրա տեխնիկայի բարելավմանը զուգընթաց առաջադիմում էր գյուղատնտեսական մթերքների մշակումը։ Գինու հնձանները , ջրաղացներն ու ձիթհանները գնալով լայն տարածում էին ստանում։

Գետահովիտներում ու հարթավայրերում աճեցվում էին պտղատու ծառեր։ Տարածված էին ծիրանը , դեղձը , տանձը , խնձորը , սալորը , ընկույզը և այլն։ Այրարատյան դաշտում, Վանա լճի ավազանում, Հայաստանի հարավային տաք կլիմա ունեցող վայրերում լայնորեն մշակվում էր խաղողը։ Եթե խաղողագործությունը հնամենի զբաղմունք էր Հայաստանում, ապա նորություն էր բանջարանոցային որոշ մշակաբույսերի՝ լոբու , վարունգի , կաղամբի , գազարի , ձմերուկի մշակությունը։ Հացաբույսերից լայն տարածում էր գտել ցորենի , գարու , հաճարի , բրնձի մշակումը։

Անասնապահություն

Երկրի լեռնային մասերի ընդարձակ արոտավայրերն անասնապահության զարգացման համար բարենպաստ պայմաններ էին ստեղծում։ Այդպիսի արոտավայրերով հարուստ էին Արագածի լանջերը, Սյունիքը , Սևանի ավազանը , Տաշիր-Ձորագետը , Վասպուրականը , Տարոնը , Սասունը և այլն։

Պահվում էին մեծ քանակությամբ խոշոր և մանր եղջերավոր անասուններ՝ կով , գոմեշ , ձի , ոչխար , այծ և այլն։ Ժամանակի պատմիչը վկայում է, որ Աշոտ Ա -ն Հայոց կաթողիկոսին էր տալիս «ձիերի երամակներ, տավարի նախիրներ և ոչխարի հոտեր»։ Մի արաբ հեղինակ վկայում է, որ «չի տեսել ավելի հարուստ և անասունների թվով ավելի նշանակալից մի երկիր, քան Արմենիան»։

Անասնապահությունը տնտեսության մեջ մեծ և կարևոր դեր էր կատարում։ Լայնորեն օգտագործվում էին անասունների կաթնամթերքը, միսը, կաշին։ Ոչխարի բուրդն օգտագործվում էր գորգեր, հագուստ և այլ գործվածքներ պատրաստելու համար։ Բացի այդ, անասնապահությունն ապահովում էր երկիրը քարշող և բեռնակիր անասուններով։ Հողի հերկումը կատարվում էր խոշոր եղջերավոր անասունների միջոցով։ Ձիերը, ավանակները և խոշոր եղջերավոր անասուններն օգտագործվում էին որպես հիմնական փոխադրամիջոց։

Տնտեսության մեջ զգալի կշիռ ունեին նաև որսորդությունը , մեղվաբուծությունը և ձկնորսությունը ։

Արհեստներ

Հայաստանի անկախության վերականգնումը մեծապես խթանեց արհեստագործության զարգացումը։ Արհեստագործությանն առատ հումք էին մատակարարում երկրագործությունն ու անասնապահությունը և օգտակար հանածոներով հարուստ ընդերքը։ Ոչխարի բրդի , բամբակի , վուշի , մետաքսաթելի , անասունների մորթու արտադրությունը մեծապես զարկ տվեց մանածագործական ու կաշեգործական արհեստների զարգացմանը։ Երկրի աճող պահանջմունքները բավարարելու համար ծաղկում ապրեց մետաղագործությունը ։ Գյուղատնտեսության բուռն վերելքը՝ կապված բնակչության արագ աճի հետ, մեծապես խթանեց գյուղատնտեսական գործիքների արտադրությունը։

Գնալով զարգացան շուկայական հարաբերությունները, ձևավորվեց երկրի ներքին շուկան, աշխուժացավ արտաքին առևտուրը։ Շուկայի պահանջմունքը բավարարելու համար արհեստավորներն սկսեցին հրաժարվել գյուղատնտեսական գործունեությունից։ Դրա հետևանքով արհեստները վերջնականապես անջատվեցին գյուղատնտեսությունից։ Արհեստավորները հաստատվում էին քաղաքներում ու մայրուղիների խաչմերուկներում, որտեղ աստիճանաբար ձևավորվեցին նոր քաղաքներ ու վաճառաշահ ավաններ։

Մեծ զարգացում ապրեց մետաղագործությունը ՝ շարունակելով անցյալի հարուստ ավանդույթները։ Զարգացան դարբնությունը , պղնձագործությունը , ոսկերչությունը և զինագործությունը ։ Մետաղագործ վարպետները պատրաստում էին գյուղատնտեսական գործիքներ, պղնձե ամանեղեն, եկեղեցական սպասք, պերճանքի առարկաներ, զարդեր և սառը զենքեր։ Վան և Երզնկա քաղաքները մեծ հռչակ էին ստացել հատկապես ոսկերչական բարձրարվեստ իրերի արտադրությամբ։

Բնակչության աճը և քաղաքներում նրա կենտրոնացումը զարկ տվեցին շինարարական արհեստներին։ Մեծ հռչակ էին վայելում հայ ճարտարապետները, քարտաշները և որմնադիրները։ Երկրում ամենուրեք կառուցապատվում էին քաղաքները, շինվում էին նոր բերդեր , քարավանատներ, աշխարհիկ ու եկեղեցական շենքեր և կամուրջներ։ Եկեղեցիները և աշխարհիկ շինությունները զարդարվում էին նրբաճաշակ քանդակներով։

Զարգացավ հյուսնությունը։ Պատրաստում էին գյուղատնտեսական գործիքներ, կենցաղային իրեր, շենքերի փայտյա մասեր և այլն։ Զարգացած էր փայտի փորագրությունը։ Անասնապահության լայն զարգացումը խթանեց կաշեգործական արհեստների վերելքը։ Մեծ տարածում ստացան կոշկակարությունը , գդակագործությունը և մագաղաթի մշակումը ։ Վերջինիս պահանջարկը հատկապես մեծ էր ձեռագիր մատյանների պատրաստման համար։

Մանածագործ վարպետները պատրաստում էին բրդե, բամբակե և մետաքսե գործվածքներ, որոնք մեծ պահանջարկ ունեին Արևելքի երկրներում։ Մեծ էր պահանջարկը դրանց նկատմամբ նաև երկրի ներսում։ Արաբ հեղինակ Մասուդիի խոսքերով՝ «հայկական գործվածքներն այնքան գեղեցիկ են, որ նրանց նմանը չկա ծայրից ծայր ամբողջ աշխարհում»։Առևտուր

Արհեստագործության վերելքը մեծապես պայմանավորված էր ներքին և արտաքին առևտրի կտրուկ աճով։ Քաղաքային բնակչությունը կարիք ուներ գյուղատնտեսական մթերքների, իսկ արհեստավորները գյուղատնտեսական հումքի մեծ պահանջ ունեին։ Ճիշտ է, քաղաքներում ևս զբաղվում էին գյուղատնտեսությամբ, սակայն քաղաքային բնակչության՝ գյուղատնտեսական մթերքների ու հումքի օրավուր աճող պահանջմունքները հիմնականում բավարարում էին գյուղացիները։ Նրանք շուկա էին դուրս բերում իրենց արտադրած մթերքներն ու գյուղատնտեսական հումքը՝ գնելով անհրաժեշտ գործիքներ, կենցաղային իրեր և այլ ապրանքներ։ Քաղաքներում վաճառքի կետեր ունեին նաև վանքերն ու արհեստավորները, որտեղ վաճառվում էին բնակչությունից և իրենց կալվածքներից ստացված մթերքները։

Աստիճանաբար մեծ քաղաքներում և ճանապարհների խաչմերուկներին սկսեցին կազմակերպվել կիրակնօրյա շուկաներ կամ տոնավաճառներ։ Բացի հաճախակի գործող տոնավաճառներից, տարվա մեջ մեկ անգամ, նախապես սահմանված օրերին, կազմակերպվում էին ամենամյա տոնավաճառներ։

9-11-րդ դարերում մեծ վերելք ապրեց արտաքին առևտուրը։ Շնորհիվ իր չեզոք դիրքի, Հայաստանը վերածվեց մշտապես իրար հետ պատերազմող Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի միջև տարանցիկ առևտրի կարևոր կենտրոնի։ Դրան մեծապես նպաստեցին Հայաստանն արևելքից արևմուտք և հարավից հյուսիս հատող կարևոր առևտրական մայրուղիները։ Տարանցիկ առևտրի մեջ ներգրավվեցին անգամ հեռավոր Չինաստանն ու Հնդկաստանը ։

Հայաստանը ոչ միայն ապրանքներ էր ներմուծում, այլև լայնորեն արտաքին շուկա էր հանում իր արտադրանքը։ Արտահանվում էին հացահատիկ , ձիեր, ջորիներ, երկաթ և գունավոր մետաղներ, գյուղատնտեսական մթերքներ, աղ, ներկեր և այլն։ Արտահանվող ապրանքների մեջ մեծ բաժին էր կազմում արհեստագործական արտադրանքը՝ մետաղե գործիքներ, ոսկյա և արծաթյա իրեր, բրդե, բամբակե ու մետաքսե գործվածքներ, պղնձե ամանեղեն և այլն։ Ներմուծվող ապրանքների մեջ առանձնանում էին հնդկական համեմունքները և թանկարժեք քարերը, չինական մետաքսե գործվածքները և ճենապակին, ռուսական մորթիներն ու մուշտակները և այլն։ Առևտրի զարգացումը խթանեց նաև դրամաշրջանառությունը, չնայած դրան զուգահեռ գործում էր պարզ ապրանքափոխանակությունը։ Առևտրատնտեսական հարաբերություններում խիստ բարձրացավ փողի դերը։ Սակայն առևտուրը կատարվում էր արաբական և բյուզանդական դրամներով, քանի որ Բագրատունի գահակալները սեփական դրամ չէին հատում։

Տարանցիկ առևտուրը հիանալի պայմաններ ստեղծեց միջազգային առևտրի մայրուղիների վրա գտնվող հայկական քաղաքների բարգավաճման և հարստացման համար։

. Որոնք են քաղաքային կյանքի վերելքի պատճառները: Ներկայացրե′ք միջնադարի հայկական խոշոր քաղաքները: 

Շնորհիվ իր չեզոք դիրքի, Հայաստանը վերածվեց մշտապես իրար հետ պատերազմող Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի միջև տարանցիկ առևտրի կարևոր կենտրոնի։ Դրան մեծապես նպաստեցին Հայաստանն արևելքից արևմուտք և հարավից հյուսիս հատող կարևոր առևտրական մայրուղիները։ Տարանցիկ առևտրի մեջ ներգրավվեցին անգամ հեռավոր Չինաստանն ու Հնդկաստանը ։ Տարանցիկ առևտուրը հիանալի պայմաններ ստեղծեց միջազգային առևտրի մայրուղիների վրա գտնվող հայկական քաղաքների բարգավաճման և հարստացման համար։  Քաղաքային կյանքի բուռն վերելքը պայմանավորված էր աշխատանքի հասարակական բաժանման արագ խորացմանբ։ Ինչպես նշվեց, արհեստագործությունն անջատվեց գյուղատնտեսությունից, արհեստներն ու առևտուրը գերազանցապես կենտրոնացան քաղաքներում։

Զարգացած միջնադարի հայոց ամենանշանավոր քաղաքը պետության մայրաքաղաք Անին էր։ Այն գտնվել է Ախուրյան գետի աջ ափին։ Հայոց թագավորները քաղաքի պաշտպանությունն ապահովելու համար կառուցում են ամրակուռ սրբատաշ պարիսպներ։ Քաղաքի այս մասում էին գտնվում արհեստավորների գործատները, առևտրականների կրպակները, շուկան և հյուրանոցները։ Առևտուրը կատարվում էր հատուկ հրապարակում, ուր միշտ կարելի էր հանդիպել օտարերկրյա վաճառականների։ Քաղաքի բնակչությունն ապահովված էր խմելու ջրով, որը բերվում էր 12 կմ հեռավորությունից՝ կավե խողովակներով։ Անին աչքի էր ընկնում ոչ միայն աշխարհիկ շքեղ շինություններով, այլև բազմաթիվ եկեղեցիներով ու վանքերով ։ Քաղաքը քարաշեն էր և ուներ սալահատակված փողոցներ։ Բյուզանդական պատմիչներից մեկի խոսքերով «Անին մեծ և բարեկարգ քաղաք է»։ Եվ, իրոք, Անին հայ մշակույթի, արհեստագործության, առևտրի և, մասնավորապես, ճարտարապետության ամենանշանավոր կենտրոնն էր։

9-11-րդ դարերում բարգավաճեց Դվին քաղաքը։ Քաղաքը գտնվում էր Այրարատյան դաշտով անցնող կարևոր մայրուղու վրա և բարգավաճում էր արհեստների ու առևտրի բարձր զարգացման շնորհիվ։ Քաղաքի կենտրոնը միջնաբերդն էր, որը գտնվում էր իշխող դիրք ունեցող մի բլրի վրա։ Ընդարձակ քաղաքը, որը շրջապատված էր ամրակուռ պարիսպներով, տարածվում էր միջնաբերդի բլրի ստորոտում և հարևան մի քանի բլուրների վրա։ Պարսպից դուրս քաղաքի արվարձաններն էին։ Դրանց բնակչության նշանակալից մասը հողագործներ էին։ Քաղաքն ուներ ընդարձակ շուկա, արհեստավորների մեծ թվով գործատներ և առևտրականների կրպակներ ու խանութներ։ Ի թիվս այլ արհեստների, Դվինը հատկապես աչքի էր ընկնում խեցեգործությամբ, ապակեգործությամբ ու ներկերի արտադրությամբ։ Արաբ հեղինակները մեծ շուքով են ներկայացնում Դվինը։ Քաղաքին մեծ վնաս ու ավերածություն պատճառեց 893 թվականի երկրաշարժը։ Սակայն Դվինը շատ արագ վերաշինվեց։

10-րդ դարում մեծ զարգացում ապրեց Վանանդի թագավորության կենտրոն դարձած Կարսը ։ Քաղաքը գտնվում էր Ախուրյան գետի աջ ափին։ Քաղաքն արհեստագործության ու առևտրի խոշոր կենտրոն էր և ակտիվորեն մասնակցում էր միջազգային տարանցիկ առևտրին։ Քաղաքն արագ զարգանում էր ու հարստանում շնորհիվ ծովային և ցամաքային առևտրի։

Վասպուրականի թագավորության կենտրոնն էր հինավուրց Վան քաղաքը, որը մեծ վերելք ապրեց 10-11-րդ դարերում։ Այն ծաղկեց հատկապես Գագիկ Արծրունու օրոք՝ դառնալով երկրի ամենամեծ և հարուստ քաղաքներից մեկը։ Անառիկ դիրքի շնորհիվ քաղաքը գրեթե ավերածությունների չի ենթարկվել։ Այն սերտ կապերի մեջ է եղել Անիի, Դվինի և Հայաստանի մյուս քաղաքների հետ։ Քաղաքից արտահանվող ապրանքների մեջ նշանակալից բաժին է կազմել տառեխ ձուկը՝ աղ դրած վիճակում։

Արծն քաղաքը 10-րդ դարի կեսերին հայտնվեց բյուզանդական տիրապետության ներքո։ Վերջինս Հայաստանի սակավաթիվ այն քաղաքներից էր, որ պարիսպներ չուներ։ Գտնվելով առևտրական ուղիների վրա՝ այն արագ բարգավաճեց և հարստացավ։ Մեծապես աճեց բնակչությունը։ Քաղաքը վերածվեց արհեստագործական և առևտրի խոշոր կենտրոնի։ Պատահական չէ, որ բյուզանդական հեղինակներն այն համարում են «մարդաշատ և բազմահարուստ», «լի մեծ քանակությամբ բազմապիսի ապրանքներով, որ բերում էին Պարսկաստանը, Հնդկաստանը և մնացած Ասիան»։

Անպարիսպ լինելու պատճառով Արծնը 11-րդ դարի կեսերին ավերվեց սելջուկ-թուրքերի կողմից։ Բնակչությունը ահավոր կոտորածների ենթարկվեց, քաղաքը կողոպտվեց և ավերվեց, իսկ կենդանի մնացածները տեղափոխվեցին հարևան Կարին քաղաք, որն ստացավ Արզն-ար-Ռում (Արզրում-Էրզրում) անունը։ Հայաստանի կարևոր քաղաքներից էին նաև Խլաթը , Նախճավանը , Կապանը , Բաղեշը և այլն։

օգտվել եմ « https://hy.wikipedia.org/w/index.php?title=Բագրատունիների_թագավորություն&oldid=3691960 » էջից

Եվրոպայում քաղաքների վերածննդի գործընթացը, որը սկսվեց XI դարում, կապված էր գյուղերի տնտեսական զարգացման և գյուղական բնակչության աճի հետ: Քաղաքները դարձան կարևոր վարչական և տնտեսական կենտրոններ:

Չնայած այն հանգամանքին, որ արդեն Արևմտյան Եվրոպայում վաղ միջնադարում կային քաղաքներ, որոնք մնացել են Հռոմեական կայսրության ժամանակներից կամ ավելի ուշ ի հայտ են եկել, կամ դրանք եղել են վարչական կենտրոններ, ամրացված կետեր կամ եկեղեցական կենտրոններ (արքեպիսկոպոսների, եպիսկոպոսների նստավայրեր և այլն), դրանք չեն եղել արհեստի և առևտրի նշանակալի կենտրոններ:

Արևմտյան Եվրոպայում դասական միջնադարյան քաղաքները առաջին անգամ հայտնվեցին (արդեն 9-րդ դարում) Իտալիայում (Վենետիկ, Ջենովա, Պիզա, Նեապոլ, Ամալֆի և այլն), ինչպես նաև Ֆրանսիայի հարավում (Մարսել, Արլես, Նարբոն և Մոնպելյե): Նրանց զարգացումը նպաստեց Իտալիայի և Ֆրանսիայի հարավային առևտրային հարաբերություններին Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության հետ:

Ինչ վերաբերում է Հյուսիսային Ֆրանսիայի քաղաքներին, Նիդեռլանդներին, Անգլիային, Գերմանիայի հարավ-արևմուտքին, Ռայնի երկայնքով և Դանուբի երկայնքով, ապա նրանց բարգավաճումը տեղի է ունեցել X-XII դարերում:

Рубрика: Մայրենի

322. Սխալ կամ ոչ հարմար գործածված բառերը գտիր և փոխիր:

Բարենցի ծովի Կիլդին կղզում մի շատ հետաքրքիր լիճ կա: Նրա ջուրը հինգ շերտ ունի:Առաջին շերտի՝ հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ ոչնչացնում է ամեն մի կենդանի բան: Դրա համար էլ ջրի այդ շերտում ոչ մի կենդանի էակ չկա:

Երկրորդ շերտը ծիրանագույն մանրեներով է ծածկված: Այդ մանրէները այնքան շատ են , որ չեն խանգարում, որ ցածի թունավոր գազը բարձրանա, հասնի երրորդ շերտ:

Ջրի երրորդ շերտը բնակեցված է ծովային ձկներով, ոզնիներով և այլ կենդանիներով,որոնք ապրում են աղի ջրերում:

Չորրորդ շերտում ջուրը շատ աղի է և կյանքի համար պիտանի չէ: Իսկ վերջին, հինգերորդ շերտում ջրհորի քաղցրահամ ջուր է: Դա էլ կենդանիների ուրույն արքայությունն է:

Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տարօրինակ լճի հինգ շերտերը երբեք իրար չեն խանվում:

323. Յուրաքանչյուր բարդ նախադասություն պարզեցրու՝ նրա մեջ եղած նախադասություններց մեկը հանելով

Հենրի Ռաուլինսոնը անգլիական մի նավում նավաստի էր, որն ուշադիր ականջ էր դնում տախտակամածին նստած ուղևորների խոսակցությանը: Նրանք ամեն տեսակի տարօրինակ հրաշքներ էին պատմում: Նա սկսեց երազել հեռավոր ճամփորդությունների ու արկածների մասին: Նա որոշեց այդ գերությունից դուրս պրծնել լայնարձակ աշխարհ:

324. Հարցում արտահայտեղ բառերի փոխարեն համապատասխան բառ կամ բառակապակցություն գրիր:

Միքայելը՝ ամենամոտ ընկերս, երեկ մեր տանն էր:

Տանտիրուհուց՝ Պն. Սմիթի կնոջից, հեռագիր էր ստացել:

Տղան անհամբեր սպասում էր Սևուկի՝ հավատարիմ շան երևալուն:

Մայրը որդուց՝ Սամվելից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:

Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը՝ Դավթին:

Հրազդանը՝ Արաքսի ձախ վտակը, Երևանով է անցնում:

Առավոտյան՝ երբ լույսը նոր էր բացվել, իմացանք ցնցող լուրը:

Պատմությունն իմացանք միայն հաջորդ օրը՝ սպանությունից մեկ օր անց:

Այդ խորամանկը թաքնվել էր իմ սենյակում՝ վարագույրի ետևում:

325. Գրիր փոքրիկ պատմություն, որից այսպիսի հետևություն արվի՝ լավություն արա գցիր ջուրը, մի օր դուրս կգա:

Մի աղքատ տղա դեղատնից գողանում է մորն անհրաժեշտ դեղորայք, քանի որ գումար չուներ որպեսզի վճարեր, սակայն դեղատան աշխատակիցը նրան հետապնդում և բռնում է: Մոտակայքում գտնվող խանութի տերը ականատես է լինում այս ամենին և համոզում է դեղատան աշխատակցին, որ ոստիկաններ չկանչի և վճարում է դեղորայքի գումարը, ապա հարցուփորձ է անում տղային և իմանալով գողության պատճառը, մի մեծ տոպրակ ուտելիք է լցնում և տալիս տղային: Եվ այսպես դեռ երկար ժամակ տղան գալիս էր խանութ ու վերցնում իր համար դրված ուտելիքներով տոպրակը: Տարիներ անց, խանութպանը սրտի կաթված է ստանում, նրան տանում են հիվանդանոց ուր բժիշկներ ասում են , որ նրան շտապ թանկարժեք վիրահատություն է անհրաժեշտ, բայց նրա ընտանիքը այդքան գումար չուներ:

Առավոտյան , երբ ընտանիքի անդամները գալիս են հիվանդանոց, նրանց է մոտենում բժիշկը և տեղեկացնում , որ վիրահատությունը բարեհաջող է անցել, որ վիրահատության գումարը վճարված է և հանում է դիմակը: Նրանք ճանաչում են տղային, որ տարիներ առաջ ամեն օր գալիս էր իրենց խանութ ու տանում իր համար անվճար դրված ուտելիքներով լի տոպրակը:

Լավություն արա գցիր ջուրը, մի օր դուրս կգա:

326. Տրված պարզ նախադասությունները բարդ դարձրու՝ավելացնելով փակագծում տրված հարցին պատասխանող տախադասություն:

Վագրը ծառի ետևից մռնչաց ՝ փորձելով վախեցնել իրեն հետապնդող որսագողերին:

Նավակը մյուս ափին էր կանգնած՝ քանի որ ուղևորները դեռ չէին ժամանել:

Ինքն էլ իր ասածին չի հավատում, քանի որ այն բանակնությունից շատ հեռու էր:

Մինչև կյանքի վերջը ծիծաղելու է վրադ, քանի որ անզգույշ քայլիդ պատճառով հիմար իրավիճակում հայտվեցիր:

327. Ընդգծված բառակապակցությունը փոխարինիր որպես կամ իբրև կաղապարներով:

Նավի սուր քթամասը ճեղքում էր ջուրը՝ որպես մի հսկա թուր:

Տակառը, որպես ապահով թաքստոցի նմանվող տեղ, կատվին շատ էր փրկել:

Անտառը, որպես մութ վարագույր, թաքցնում էր այդ հսկա կենդանիներին բախումը, բայց ձայները լցվում էիր:

Ամպերը, իբրև սպիտակ բրդի եթերային ծվեններ, սահում էիր մեր գլխի վրայով:

Ժայռերը, իբրև տարրօրինակ արձաններ, կանգնել էիր քամուն հանդիման:

Բարձր խոտը, իբրև քարացած ալիքներ, թրթռում էր քամուն ներդաշնակ:

Քամին, որպես այդ վայրերի միակ տիրակալ, շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:

328. Որտեղ անհրաժեշտ է Ը գրիր:

անակնկալ, անըմբռնելի, օրըստօրե, ակնթարթ, անընդմեջ, լուսնկա, մթընկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի, ակնհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց,

329. Դառնալ բազմիմաստ բառը օգտագործիր նախադասությունների մեջ քեզ հայտնի բոլոր իմաստներով:

1. Շրջվել, դիրքը՝ ուղղությունը փոխել:

Տղան շուտափույթ դառձավ դեպի աջ:

2.Փոխվել, մի բանի փոխարկվել՝ վերածվել:

Սառույցը հալվեց և դարձով ջուր:

3. Ետ կանգնել, վճռից՝ խոսքից հրաժարվել

Իսկական տղամարդը իր խեսքից ետ չի դառնա:

330. Փակագծերում տրված բայերը պահանջված ձևով գրիր. Ա և Բ տեքստերում համեմատիր բայի ժամանակները:

Ա. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխանները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեն:

Օրինակ, նրանցից շատերը կարծում են , որ կաթը պատրաստվում է ֆաբրիկայում:

Կրթության նախարարությունը, դրությունը շտկելու նպատակով, պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրվեն և օրվա մեջ երեք անգամ կազմակերպվեն նրանց կիթը:

Բ.

Ա. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ քաղաքի երեխանները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեին:

Օրինակ, նրանցից շատերը կարծում էին , որ կաթը պատրաստվում էր ֆաբրիկայում:

Կրթության նախարարությունը, դրությունը շտկելու նպատակով, պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրվեին և օրվա մեջ երեք անգամ կազմակերպվեին նրանց կիթը:

Ա նախադասությունները ներկա ժամանկով են, իսկ Բ՝ անցյալ:

Рубрика: Էկոլոգիա

Հեղափոխական մոտեցում կանաչապատման ոլորտում. Երևանում տնկվող ծառերը պետք է լինեն ամենաքիչը 5 տարեկան

  • վելուծություն
  • հարցադրումներ
  • այլ

նյութը այստեղ https://armenpress.am/arm/news/1006081.html

Մեծ հետաքրքրությամբ կարդացի նյութը, շատ ողջունելի է պն. Բեգոյանը մոտեցումը կապված տնկիների տարիքի հետ, քանի որ ինքս ականատես եմ եղել շիվերի տնկման ոչ արդյունավետ լինելուն: Կարող եմ օրինակ բերել Նոր-նորքի եկեղեցու հարակից տարծքում տարներ առաջ կազմակերպված ծառատունկին , երբ տնկվեց բավականին մեծ քանակությամբ շիվեր, բայց խնամքի և ոռոգման ոչ բավարար քանակի պատճառով շիվերն այդպես էլ ծառեր չդարձան:

Հավելյալ 500 աշխատատեղը շատ ողջունելի է, ինչը նշանակում է, որ ևս 500 ընտանիք կունենա առնվազն 1 աշխատող: Հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունը, ենթադրում եմ, որ ՊՈԱԿ-ում կաշխատեն հիմնականում միջին տարիքից բարձր անձիք, ինչը ողջունելի է, քանի որ ավելի երիտասարդ կադրերը այսօր Հայաստանում ավելի հեշտ են աշխատանք գտնում , քանի ասենք 50 տարեկանից բարձր անձիք:

Ինչ վերաբերվում է աղբի վերամշակմանը, ապա դա հիանալի կլինի, քանի որ մեր պես փոքր երկրի համար կարծում եմ, որ դա շատ օգտակար կլինի: Աղբի վերամշակումը դժվար է պատկերացնել առանց աղբի տեսակավորման: Հպարտությամբ և ուրախությամբ եմ լցվում , երբ մեր օրերում արդեն իսկ հանդիպում եմ վայրեր, որտեղ արդեն իսկ դրված են աղբամաններ նախատեսված թղթի, ապակու կամ պլաստիկի համար (օրինակ Աստղիկ բժշկական կենտրոնում ): Եվ եթե այսօրվանից յուրաքանչյուրս հասկանանք դրա կարևորությունը , կարծում եմ նախագիծը շատ կարճ ժամանակում հաջողություններ կգրացի: Ինչ վերաբերում է վտանգավոր թափոններին, հինալի կլինի ունենալ հանձնման կետեր, քանի որ մինչ օրս Հայաստանում չկա, որևէ տեղ, որտեղ կարելի է հանձնել շարքից դուրս եկած էլեկտրական կամ սովորական մարտկոցը(Էլեմենտ) և բնակչության մեծ մասը չգիտակցելով ինչ մեծ վնաս է հասցնում բնությանը, դրանք նետում են աղբամանը: Մեր տանը կա մարտկոցների համար նախատեսված տարա, որտեղ արդեն 1 տարուց ավել է հավաքում ենք շարքից դուրս եկած մարտկոցները, այպես որ հանձնման կետ բացվելուն պես սիրով այն կհանձնեմ:

Կուզենայի իմանալ թե ինչպես եք պատրաստվում ուտիլիզացնել վտանգավոր թափոնները, քանի որ Հայաստանում չկա նմատատիպ գործարան: Տարածաշրջանում միակ երկիրը, որտեղ ընդունում են ասենք, օրինակ , մարտկոցներ՝ուտիլիզացման համար, դա Ռուսաստանի դաշնության Չելյաբինսկ քաղաքն է , բայց այդ ապրանքը պահպանելու և այնտեղ փոխադրելու համար բավականին խոչընդոտներ կան:

Рубрика: English

Complete the sentences with the past simple or the past continuous.

a) We moved house several times when I was a child.

b) My parents met when they were studying at university.

e) When I finished school, I started work in a bank.

d) When I looked out of the window this morning, it was raining

e) When I got to work, I switched on my computer.

f) When the teacher came into the classroom, I was talking to my friend on the phone.