Рубрика: English

Complete the sentences with the past simple or the past continuous.

a) We moved house several times when I was a child.

b) My parents met when they were studying at university.

e) When I finished school, I started work in a bank.

d) When I looked out of the window this morning, it was raining

e) When I got to work, I switched on my computer.

f) When the teacher came into the classroom, I was talking to my friend on the phone.

Рубрика: Գրականություն

Տեղեկություն Արմենուհի Տիգրանյանի մասին:

Չարենցը կրքոտ սիրով սիրել է բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանինՙ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի քրոջը, որը եղել է Հայաստանի գլխավոր դատախազ Վարդգես Ահարանոյանի (գրող Ավետիս Ահարանյանի որդին է) կինը: Արմենուհի Տիգրանյանի գրական ծածկանունը Մենուհի (1888-1962) էր: Դաշնակցական դատախազը Չարենցին չսիրելու երկու հիմնավոր պատճառ ուներՙ Չարենցը բոլշեւիկ էր եւ իր կնոջ սիրեցյալը: Վարդգես Ահարոնյանը չկարողացավ ներել կնոջ դավաճանությունը, մերժեց ընդունել նրան և շատ չանցած` ամուսնացավ մեկ ուրիշի հետ:  Այսքանից հետո Վարդգես Ահարոնյանը 1964-ին Հայաստանին է հանձնել իր կնոջ ու Չարենցի ամբողջ նամակագրույթյունը:

Երկիրն է նիրհում-կարծում եմ այս բանաստեղծության մեջ նա խոսում է իր կարոտի մասին ՝դեպի իր հայրենիքը և իր սիրած էակը.

Երկիրն է նիրհում

Երկիրն է նիրհում վեհ ու անխռով,
Յաւերժութեան մէջ ծովն է երազում,
Հոգիս արբած է նորից քու բոյրով,
Նորից քո անմահ երգն եմ ես լսում։

Երազող երկրի վեհապանծ գրկում
Յաւերժութիւնն է անվերջ տրոփում,
Իմ կարօտ սրտի խորունկ ծալքերում
Սիրոյ-հմայքի շուշաններ փթթում։

Մենք Ղարիբ Անցորդկարծում եմ այս բանաստեղծության մեջ նա մեզ համեմատում է ղարիբ անցորդի հետ, ով չունի ապաստան, կայան. ով պիտի այնքան քայլի մինչև կհասնի մի օտար աշխարհի: Տպավորություն է, որ նա այս բանաստեղծությունը գրել է այն ժամանակ երբ մեկնեց արտասահման՝միանալու ամուսնուն, և քանի որ նա սկզբում մեկնեց Բեռլին , հետո Փարիզ, ինձ մոտ տպավորություն է , որ հենց այդ ժամանակ նա ունեցել է ՂԱՐԻԲԻ զգացողություն, ինչի հետևանքով գրվել է այս բանաստեղծությունը:

Մենք Ղարիբ Անցորդ…

Մենք ղարիբ անցորդ՝կեանքի ճամբէքով
Բեռնաւոր, յոգնած եկանք որ «անցնենք»,
Վաղուց մոռացուած հանգստի վայրից
Ընդմիշտ աքսորուած՝ եկանք որ «անցնենք»։

Ու պիտի քայլենք քանի ճամբորդ ենք,
Ապաստան, կայան չկայ մեզ համար,
Մի օր վաստանած մե՛նք էլ կը հասնենք
Տխուր, վշտահար մի օտար աշխարհ…

Նորից մի Կարօտ…Այստեղ Արմենուհի Տիգրանյանը խոսում է կարոտի , թախծի մասին, որ պարուրում են նրա հոգին,

Նորից մի Կարօտ…

Նորից մի կարօտ, սիրոյ մի թախիծ,
Ղանօթ մեղեդին երազ անցեալի
Պարուրեց հոգիս…

Նորից մի համբոյր վաղանցուկ գարնան
Վարդի բուրմուքով
Օրօրեց հոգիս…

Տարէք հողմեր…այս բանաստեղծության մեջ ես նորից կարոտ եմ տեսնում, կարոտ դեպի հայրենի դաշտերը, սարի լանջերն ու անտառները:

Տարէք հողմեր…

Տարէք հողմեր, անսանձ հողմեր,
Սիրտս էլ անտուն, անկայուն,
Սիրտս էլ անհէր, սիրտս էլ անմէր,
Ձեր վայրերը անանուն։

Ես էլ կ՛ուզեմ համբոյր քաղել
Լերկ ժայռերի լանջերից,
Ես էլ կ՛ուզեմ արցունք քամել
Հեռո՜ւ, հեռո՜ւ ափերից։

Սարերն ընկնեմ, անտառ ու ձոր,
Երգեր հիւսեմ, երգեմ ու լամ,
Դաշտերն ընկնեմ ոլոր-մոլոր,
Ծառ ու ծաղիկ փետտեմ ու լամ։

Տարէք հողմեր, անսանձ հողմեր,
Սիրտս էլ անտուն, անկայուն,
Սիրտս էլ անհէր, սիրտս էլ անմէր,
Ձեր վայրերը անանուն։

Ո՞վ ես դու…բանաստեղծության մեջ ես սիրահարվածության նոտա եմ տեսնում…նա ինքն իրեն հարց է տալիս, թե ով ես դու, որ կգաս և իրեն նանիկ կասես և նա այլևս էլ չի մտածի, չի կարոտի և չի արտասվի;

Ո՞վ ես դու…

Ո՞վ ես դու, որ ունես գուրգուրանք,
Ո՞վ ես դու, որ գիտես օրօրել։
Թէ դու կաս, դու միայն սփոփանք,
Սէր-յոյզեր ինձ կարող ես բերել։

Դու կ՛գաս, դու կ՛ասես ինձ նանիկ,
որ անուշ ու մեղմուշ մրափեմ,
Մոռացուեմ երազով երջանիկ,
Չխոկամ, չյիշեմ, չարտասուեմ։

Հոգի, Հոգի Լինէիսիրահարված բանաստեղծուհին այստեղ ուզում է անէանալ, դառնալ հոգի և անվախճան սիրով պարուրել ամենքին:

Հոգի, հոգի լինէի,
Անձեւ, աննիւթ, անմարմին,
Բայց ապրէի, ձուլուէի,
Սիրող, երգող սրտերին։

Եւ անվախճան մի սիրով
Փայփայէի մեղմագին,
Անմահների օրօրօվ
Օրօրէի ամէնքին։

Տերյանն իր «Կատվի դրախտ» բանաստեղծաշարը նվիրել է Արմենուհի Տիգրանյանին: Տերյանի և Տիգրանյանի սիրերգերը քնարական նամակների տպավորություն են թողնում. մեկը մյուսի արձագանքն է, մեկը մյուսի «պատասխանը»։

Մեղքի մթին քարայրից,
Ուր հսկում ես դու անքուն…
Սա Տերյանի քնարական կանչն է։ Ահա և Տիգրանյանի բանաստեղծական պատասխանը.
Ո՞վ ես ասա, որ կանչում ես
Ինձ քո գիրկը սև մեղքի
Ունի՞ հոգիդ նրբությունը
Ցողի, բույրի աղոթքի

***

Ո՞վ կարող է չսիրել Ձեզ,

Չստրկանալ Ձեր կամքին,

Ո՞վ կարող է հլու և հեզ

Չաղոթել Ձեզ, օ, տիկին:

Դուք այնպիսի խոսքեր գիտեք

Եվ այնպիսի նուրբ նազեր-

Դահճին անգամ Դուք կդյութեք,

Կստրկացնեք և կայսեր:

Դուք այնպես մեղմ գիտեք շոյել

Հիվանդ ու խենթ իմ հոգին.

Ո՞վ կարող է Ձեզ չգովել,

Ու չերգել Ձեզ, օ, տիկին…

Տերյանը այս բանաստեղծության մեջ մեծարում է Արմենուհուն, աստվածացնում նրան , ասում, որ նա կարող է դյութել նույնիսկ դահիճին և որ նա այնպես մեղմորեն կարողանում է դյութել իր հիվանդ հոգին, որ անհնար է չերգել նրան: