- Գրավոր ներկայացրե′ք իրենից ինչ է պահանջարկը:Որն է Պահանջարկի օրենքը:
- Նշեք պահանջարկի փոփոխության ոչ գնային գործոններ:
- Փորձեք վերլուծե′լ և ներկայացնե′լ թե համաճարակների,և այլ ոչ կայուն իրավիճակների պայմաններում ինչ ապրանքներ են շուկայում ձևավորում մեծ պահանջարկ և որ ապրանքներն են դադարում պահանջարկված լինելուց:
Պահանջարկ, ապրանքների ու ծառայությունների այն քանակն է, որը գնորդները ցանկանում են գնել տվյալ պահին, տվյալ գնով։ Պահանջարկի չափերը որոշվում են գնորդների վճարունակ հնարավորություններով, այսինքն՝ դրամական միջոցների այն գումարով, որով պետք է ապրանքներ գնվեն։ Տարբերում են բնակչության կամ անձնական (անհատական) և արտադրողների կամ արտադրական (արտադրողական)։ Պահանջարկի առաջին օբյեկտ են ժողովրդական սպառման ապրանքներն ու անձնական սպառման համար օգտագործվող ծառայությունները, երկրորդի՝ արտադրողական սպառման պրոցեսում կիրառվող արտադրության միջոցները։ Պահանջարկի մեծությունը պայմանավորված է գնով։ Այդ մեծության վրա ազդում են գնային և ոչ գնային գործոններ։ Պահանջարկը հասարակության ամբողջ պահանջմունքը չէ, այլ միայն բավարարման ենթակա, դրամական միջոցներով ապահովված ապրանքային զանգվածի պահանջմունքը։
Պահանջարկի օրենք
Պահանջարկի մեծության հիմնական հատկությունն այն է, որ այլ հավասար պայմաններում տվյալ ապրանքի գնի իջեցումը մեծացնում է պահանջարկը և հակառակը․ գնի և պահանջարկի միջև գործում է հակադարձ կամ բացասական կապ, որն էլ իրենից ներկայացնում է պահանջարկի օրենքը։ Օրենքի հիմքում ընկած է՝
- Մարդիկ իրենց սովոր արդյունքից շատ գնում են միայն ապրանքի էժան լինելու դեպքում։ Բարձր գինը թուլացնում, իսկ ցածր գինն ուժեղացնում է գնում կատարելու գնորդի ցանկությունը․ գինը գնորդի համար խոչընդոտ է, որը խանգարում է նրան գնում կատարել։ Ինչքան մեծ է խոչընդոտը, այնքան քիչ ապրանք են գնում և հակառակը։
- Տվյալ արդյունքի հաջորդական միավորները բերում են ավելի պակաս բավարարվածություն․ սպառողներն արդյունքի լրացուցիչ քանակություններ կգնեն այն դեպքում, երբ դրանց գինն իջնի։
- Գործում է եկամտի էֆեկտը։ Եկամտի կրճատումը տանում է ծախսերի կրճատման։ Փողի նախկին գումարով կարելի է գնել տվյալ արդյունքի ավելի մեծ քանակություն, առանց այլընտրանքային ապրանքներից հրաժարվելու։ Մի ապրանքի գնի իջեցման շնորհիվ խնայված գումարով հնարավորություն է առաջանում ավելացնել մյուս ապրանքների պահանջարկը։
- Պահանջարկի օրենքն ունի նաև փոխարինման էֆեկտ, այն ենթադրում է, որ ավելի ցածր գնի դեպքում խթանվում է մարդկանց ավելի էժան ապրանքներ գնելու ցանկությունը՝ նմանատիպ այն ապրանքների փոխարեն, որոնք այդ ժամանակ համեմատաբար թանկ են։
պահանջարկի փոփոխության ոչ գնային գործոններ են.
- 1. Բնակչության եկամուտներ
- 2. Փոխարինող և փոխլրացնող ապրանքների պահանջարկը և գին
- 3 Շուկայի չափեր
- 4 Գնորդների թիվ
- 5 Գնորդների ճաշակ, նախասիրություններ և ազգային առանձնահատկություններ
- 6 Սպասումներ
- 7 Գովազդ
հղում https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%BB%D5%A1%D6%80%D5%AF
Սովորաբար ոչ կայուն և անկախատեսելի իրավիճակներում սպառողները հիմնականում գնում են առաջին անհրաժեշտության պարագաներ, առանց որի չեն կարող գոյատևել: Դրանք են սնունդը , խմելու ջուրը , հիգիենայի պարագաները և այլն: Առաջնահերթ բարիքների պահանջարկը կարող է կտրուկ բարձրանալ, քանի որ սպառողներն դրանք սկսում են գնել ավելի մեծ քանակությամբ քան երբեմն կարող են սպառել: Հետևաբար պահանջարկի հետ զուգահեռ , կարող են բարձրանալ տվյալ ապրանքների գները:
Օրինակ , Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված, մարդիկ սկսեցին գնել մեծ քանակությամբ բժշկակն դիմակներ, որը բերեց դրա պահանջարկի ավելացման և գնի բարձացման: Եթե 1 դիմակը արժեր 30 դրամ, այժմ հնարավոր է ձեռք բերել հատը 300դրամով: Նույնը կարող եմ ասել բժշկական սպիրտի և ախտահանող միջողների մասին:
