Рубрика: հասարակագիտություն

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Շուկայական տնտեսության առավելություններն են

  1. Հնարավորության սահմաններում ապահովում է ռեսուրսների արդյունավետ օգտագործումը: Արտադրողների միջև մրցակցությունը ստիպում է օգտագործել ռեսուրսները մաքսիմալ արդյունավետ, որպեսզի միավոր ապրանքի արտադրության ծախսերի կրճատման հաշվին ապահովեն ավելի մեծ շահույթ:
  2. Պայմանների փոփոխության դեպքում ապահովում է ավելի մեծ ճկունություն: Մարդկանց պահանջարկը անընդհատ փոխվում է: Ազատ մրցակցային շուկայի պայմաններում արտադրողներն անմիջապես արձագանքում են պահանջարկի փոփոխությանը և թողարկում համպատասխան բարիքներ:
  3. Խթանում է գիտատեխնիկական առաջադիմությանը: Արտադրողների միջև մրցակցությունը ստիպում է նոր տեխնիկայի ու տեխնոլոգիայի կիրառման միջոցով նվազեցնել միավոր ապրանքի արտադրության ծախսերը, բարելավել դրա որակը և ավելացնել քանակը: Այս հանգամանքը պահանջարկ է ձևավորում գիտական նորությունների նկատմամբ և խթանում դրանց ներդրումը արտադրության մեջ:
  4. Բարիքի և ծառայության որակի բարձրացման խթանումը: Արտադրողների միջև մրցակցությունը ստիպում է նրանց անընդհատ բարելավել ապրանքի որակը, հակառակ դեպքում նրնաք կարող են դուրս մղվել մրցակցությունից:

Շուկայական տնտեսության թերություններն են.

  1. Արտաքին ազդեցությունների ոչ արդյունավետ կարգավորումը: Արտաքին ազդեցությունը կարող է լինել դրական և բացսական: Օրինակ արտաքին միջավայրի աղտոտումը բացսական է ազդում մարդկանց առողջության վրա, հետևաբար նրանք ստիպված են լինում կատարել լրացուցիչ ծախսեր կատարել՝ դեղորայք ձեռք բերել, վճարել բժշկական հետազոտությունների հմար և այլն: Դրական արտաքին ազդեցության դեպքում , օրինակ կանաչապատում, վարակիչ հիվանդությունների դեմ պայքար և այլն անհրաժեշտ օգտակարություն է ապահովվում հասարակության բոլոր անդամների համար:
  2. Չի ապահովում հասարակական բարիքների նկատմամբ մարդկանց պահանջմունքների բավարարումը: Հասարակական բարիքներ են համարվում ա.ազգային անվտանգության համկարգի ձևավորում բ.քաղաքացիների իրավունքների ապահովում գ. հասրակական կարգի պաշտպանություն դ. տարբեր տեսակի ծառայությունների ապահովում (առողջապահություն, կրթություն, ճանապարհների կառուցում)
  3. Չի ապահովում տեղեկատվության ձեռքբերման համաչափություն: Տնտեսվարող սուբյեկտների մի մասը ունի անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերելու հնարավորություն իսկ մյուսները՝ ոչ: Այս հանգամանքը սպասվելիք իրադարձությունների վերաբերյալ անորոշ իրավիճակ է ստեղծում : Անհրաժեշտություն է առաջանում ապահովագրման գործընթացի ներգրավմանը:
  4. Սոցիալական հիմնախնդիրների առկայությունը: Դրանք կապված են սոցիալապես անապահով ընտանիքների, թոշակառուների, անաշխատունակների նվազագույն կենսապայմանների ապահովման հետ:
  5. Մենաշնորհների առկայությունը: Խոշոր մենաշնորհների ձևավորումը թուլացնում է մրցունակությունը և խաչընդոտում ռեսուրսների արդյյունավետ օգտագործումը:

Պետության հիմնական տնտեսական գործառույթներն են

  1. Հասարակական բարիքների արտադրությունը: Հասարակական բարիքների արտադրությունն իրականցվում է հետևյալ ուղղություններով՝ ա. համապատասխան օրենքների ընդունում և իրագործում բ. երկրի ներսում կարգուգանոնի հաստատում և այլն
  2. Արտաքին բացսական ազդեցությունների նվազեցմանն ու դրականի խրախուսմանն ուղղված գործնեությունը: Արտաքին բացսական ազդեցությունների վերացման գործում պետական միջամտությունը կատարվում է 2 եղանակով՝ վարչական և տնտեսական: Վարչական մեթոդներով պետությունը պատժամիջոցներ է կիրառում այտ տնտեսական գործնեության նկատմամբ , որի արդյունքները վտանգավոր են շրջակա միջավայրի համար: Տնտեսական լծակը դա աղտոտման հարկի կիրառումն է , որի միջոցով փոխհատուցվում են դրանցով պայմանավորված կորուստները:

Արտաքին դրական ազդեցությունների խրախուսման նպատակով պետությունը դրամական օժանդակություն է տրամադրում առողջապահության, կրթության , գիտության ոլորտներին և այլն: Այդ ներդրումները մեծ չափով նպաստում են տնտեսության զարգացմանը:

3. Տեղակատվական անհամաչափության հաղթահարումը: Տեղակատվական անհամաչափության հաղթահարման նպատակով պետությունը ինֆորմացիա է տրամադրում սպասվող ինֆլացիայի, տոկոսադրույքի փոփոխություն , ապահովագրման ենթակա ռիսկերի վերաբերյալ, մյուս կողմից պետությունը վերահսկում և պատժամիջոցներ է կիրառում անորակ արտադրության համար:

4. Եկամուտների վերաբաշխում: Մրցակցային շուկան եկամուտների հավասարություն չի կարող ապահովվել: Սակայն առկա են բազմաթիվ սոցիալական խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է կատարել եկամուտների վերաբաշխում՝ հորուստներից դեպք աղքատներ:

5. Հիմնարան հետազոտությունների իրականացում: Կան գիտական գործնեության այնպիսի բնագավառներ , որոնք ունեն ռազմավարական նշանակություն: Դրանցից են տիեզերագնացությունը, միջուկային էներգիայի ստացումը ևայլն: Այս ոլորտները գորշում են պետության հովանավորությամբ:

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ: ԲՅՈՒՋԵԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Պետությանը անհրաժեշտ են հսկայական գումարներ՝ իր գործառույթները իրականցնելու համար: Այդ նպատակով պետությունը գումարներ է հավաքագրում ձեռնարկություններից և տնային տնտեսություներից: Այս ձևով ձևավորվում է պետական բյուջե: Պետական բյուջեն համապետական ֆինանսական միջոցների հաշիվն է, որտեղ նշված են դրանց ձևավորման աղբյուրները և օգտագործման ուղղությունները որոշակի ժամանակահատվածում: Սովորոբար 1 տարում: Պետական բյոըջեն հաստատում է օրենսդիր մարմինը՝ Ազգային ժողովը, իսկ դրա կատարումն իրականացվում է գործադիր մարմինի՝կառավորության կողմից: Պետական բյուջեն բաղկացած է եկամուտների և ծախսերի մասից: Եկամուտների հիմնական աղբյուրներն են հարկերը և ոչ հարկային վճարումներից ստացված միջոցները:

Հարկի տնտեսական բովանդակությունը: Հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով տրվող պարտադիր անհատույց և նախապես սահմանված վճար է:

Հարկման սուբյեկտը իրավաբանական կամ ֆիզիկական անձն է, ով վճարում է օրենսդրությամբ սահմանված հարկերը:

Հարկման օբյեկտը են համարվում տարբեր տեսակի եկամուտները՝ աշխատավարձ, տոկոս, ռենտա, շահույթ և այլն:

Հարակային միավորը հարկման ենթակա օբյեկտի այն մեծությունն է, որի նկատմամբ սահմանվում է հարկման դրույքաչափը: Եթե հարկման օբյեկտը աշխատավարձն է , ապա հարկման միավորը դրա չափն է, իսկ հողի դպքում չափը հա-ով է և այլն:

Հարկի դրույքաչափը հարկային միավոր նկատմամբ սահմանված մեծությունն է՝ տոկոսներով կամ բացարձակ գումարով, որը պարտադիր գանձվում է պետության կողմից: Աշխատավարձի դեպքում այն կարող է լինել 20եկամտահարկ, իսկ 1 հա հողատարածքի նկատմամբ օրինակ 1000դրամ վճար և այլն՞

Հարկի տեսակները: Ըստ հարկման եղանակի հարկերը լինում են ՈՒՂՂԱԿԻ և ԱՆՈՒՂՂԱԿԻ;

Ուղղակի հարկերը սահմանվում է գույքի (ունեցվածքի) և եկամտի նկատմամբ: Ուղղակի հարկի տեսակներն են՝եկամտահարկ, գույքահարկ, շահութահարկ, հողի հարկ և այլն:

Անուղղակի հարկը գանձվում է բարիքների վաճառքից ու ծառայություններից՝ հարկման դրույքաչափ սահմանելու միջոցով: Անուղղակի հարկի տեսակներից են՝ ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը(գանձվում է ոգելից խմիչքներից, ծխախոտից, զարդեղենից, նավթամթերքից) և մաքսատուրքը: Ակցիզային հարկը դրույքաչափը սահմավում է տվյալ բարիքի չափման միավորով: Օրինակ գարեջրի 1լ համար 70 դրամ, ծխախոտի 1կգ համար 1500դրամ և այլն: Մաքսատուրքը սահմանվում է ներմուծվող և արտահանվող բարիքների նկատմամբ:

Տուրքի բովանդակությունը: Տուրքերը պետական տարբեր ծառայությունների դիմաց տրվող վճարներն են: Դրանք գանձվում են նոտարական գործողությունների, անձնագրի տրման և գրանցման, ամուսնության, ամուսնալուծության, ծննդյան վկայական, անուն ազգանուն կամ հայրանունը փոխելու հետ կապված տարբեր փաստաթղթերի տրման դեպքում և այլն:

Պետական բյուջեի ծախսերի ուղղությունները: Պետական բյուջեի ծախսերն են:

1.Պետական ապարատի ծախսերը: Այն ներառում է օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ամբողջ համակարգը:

2. Պաշտպանության ծախսերը:

3. Սոցիալական ծախսերը: Այն ներառում է կրթության, գիտության, առողջապահության, սոցիալապես անապահով խավերի ապահովության նպատակով կատարվող ծախսերը:

4.Տնտեսության զարգացման ծախսեր: Օրինակ պետությունը իր հաշվին ֆինանսավորում է տրասպորտի, հաղորդակցության կամ գիտության զարգացմանը նպաստող ծրագրեր:

5.Այլ ծախսեր պահուստային (ֆոնդերի ձևավորում և այլն) :

ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ՝ ԴԻՖԻՑԻՏԸ; Եթե բյուջեի ծախսերը գերազանցում են եկամուտները, ապա առաջանում է պակասուրդ: Իսկ եթե բյուջեի եկամուտները գերազանցում են ծախսերը, ապա առաջանում է հավելուրդ: Եթե բյուջեի եկամտային մասը չի ապահովվում, ապա բյուջեի պակասուրդը նվազեցնելու համար պետությունը դիմում է մի շարք քայլերի, օրինակ կրճատում է բյուջեից կատարվող ծախսերը: Սա ծայրահեղ դեպքում է կատարվում: Բյուջեի պակասուրդի ֆինանսավորման իրակնա ուղին տնտեսության զարգացումն է և այդ հիմքի վրա հասարակության բոլոր անդամների եկամուտների մեծացումը, որի հետևանքով մեծանոմ է գանձվող հարկերը՝ հետևապես մեծանում է պետական բյուջեր եկամտի չափերը: Եթե դա շոշաձելի արդյունք չի տալիս ապա պետությունը այլ քալեր է ձեռնակում: Առաջինը փողի էմիսինա է (թողարկում): Դրա հետևանքով մեծանում է շրջանառվող փողի քանակությունը, ինչը կարեղ է հանգեցնել ապրանքների գների բարձրացման և դրամական միավորի գնողունակության նվազման: Դա բացասաբար է անրադառնում բնակչության կենսամակարդակի վրա: Հետևաբար այս մեթոդը անընդունելի է ահմարվում:

Երկրոդ եղանակը դա պարտատոմսերի թողարկումն է: Այս ճանապարհով պետությունը պարտք է վերցնում քաղաքացիներից, ձոռնարկություններից, այլ երկրներից՝ հետագայում որոշակի տոկոսադրույքով վերադարձնելու պայմանով:

Պետական Պարտք: Պետական Պարտքը տվյալ երկրի տնտեսվարող սուբյեկտներին և արտասահմանյան երկրներին կամ կազմակերպություններին ունեցած պարտքն է: Պարտքը լինում է ներքին (օրինակ պետական պարտատոմսերի թողարկում) և արտաքին (Համաշխարհային բանկ, Միջազգային արտայժույթի ֆոնդ և այլն):

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ-ՆԱԽԱԳԻԾ

Հասարակության զարգացմանը զուգընթաց պետության կողմից իրականացվող գործառույթների շրջանակն ավելի է ընդլայնվել և այսօր, բացի նվազագույն գործառույթներից (պաշտպանություն, օրինականության ապահովում, սեփականության իրավունքի պաշտպանություն, մակրոտնտեսական կառավարում, առողջապահություն), պետությունն իր վրա է վերցրել եաև շրջակա միջավայրի պահպանության, հակամենաշնորհային քաղաքականության, սպառողների իրավունքների պաշտպանության, գործազրկության մակարդակի նվազեցման և ապահովագրման ու բազմաթիվ այլ խնդիրների լուծման պատասխանատվությունը: Այդ պատճառով էլ պետության ներուժի և նրա դերի միջև ճիշտ համամասնության որոշումը կենսականորեն անհրաժեշտ է պետության գործառույթների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու համար:

Այստեղ հատկապես պետք է ընդգծել, որ զարգացմանը զուգահեռ մեծանում է տնտեսության և նրա կարգավորման կարևորությունը, քանի որ յուրաքանչյուր երկրի տնտեսական համակարգը նյութական և ոչ նյութական բարիքներ արտադրողների ու սպառողների միջև հատուկ կարգավորվող մեխանիզմ է: Ըստ որում, տնտեսական համակարգը, լինելով հասարակության զարգացման վճռորոշ գործոնը, օրեցօր ընդլայնվում է, քանի որ մեծանում եե թողարկվող արտադրանքի անվանացանկը, տեսականին, աշխատանքի բաժանման ու մասնագիտացման հետևանքով անընդհատ ճյուղավորվում եե արտադրողների տնտեսական կապերը և սպառողների հետ հարաբերությունները: Այդ ամենի հետևանքով տնտեսությունը դառնում է չափազանց դինամիկ: Այս տեսանկյունից էլ տնտեսության կառավարման հիմնախնդիրն արտադրության մասնակիցների գործողությունների կորդինացումն է: Ցանկացած երկիր տնտեսական ծաղկման համար պարտական է արտադրողների ջանքերի համաձայնեցված գործողություններին, այն դեպքում, երբ ճգնաժամը նրանց միջև եղած հակասությունների (չհամաձայնեցված գործողությունների) հետևանք է:

Որպես պետությանը վերապահված բացառիկ գործառույթ կարելի է նշել այնպիսի զուտ հանրային բնույթի բարիքների ապահովումը, ինչպիսին են անվտանգությունը, կարգուկանոնը, իրավապահպանումը: Կան նաև այնպիսի հանրային բարիքներ, որոնք կարող են տրամադրվել և պետական, և մասնավոր ընկերությունների կողմից, օրինակ ապահովագրություն (այդ թվում նաև կենսաթոշակային), կրթություն, գիտություն, առողջապահություն, կապի և տրանսպորտային ծառայություններ, ինչպես նաև բանկային գործունեություն (ընդ որում, չի բացառվում նաև մասնավոր կենտրոնական բանկի գոյությունը): Կան նաև պետական միջամտության համար անթույլատրելի ոլորտներ, ինչպիսիք են, ասենք, զանգվածային լրատվամիջոցները (խոսքն ամբողջությամբ ԶԼՄ-ին տիրապետելու մասին է), շահույթ ստանալու նպատակ հետապնդող ձեռնարկատիրական գործունեությունը և այլն:

Կարելի է միանշանակ ասել, որ պետության գործառույթների դասակարգման որևէ վերջնական և համընդհանուր (ունիվերսալ) տարբերակ գոյություն չունի: Տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր պետություններում հասարակական կյանքում ընդհանրապես և տնտեսական կյանքում մասնավորապես, պետության դերին ներկայացվող պահանջները փոփոխվում են կապված հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և բազմաթիվ այլ իրողությունների հետ: Սակայն մի բան հստակ է. այդ գործառույթները ժամանակի ընթացքում ունեցել են անընդհատ ընդլայնման միտում:

Պետության կարգավորիչ դերի պահանջ գոյություն ունի մեր կյանքի գրեթե բոլոր բնագավառներում, սակայն ասվածը պետք է դրսևորվի պետության գործառույթի իրականացման ժամանակ’ շուկայական մրցակցության ու բազմակացութաձև սեփականության պայմաններում, որտեղ ոչ պետական սեփականությունը թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) ծավալում գերակշիռ բաժին ունի: Այդ կապակցությամբ մեծանում է պետական ձեռնարկատիրության (այդ թվում’ խոշոր կորպորատիվ կառուցվածքներում և բաժնետոմսերի պետական փաթեթների կառավարմանը պետության մասնակցության տարբեր ձևերի) արդյունավետության բարձրացման խնդրի լուծումը և սեփականության ձևերի փոփոխության վրա նրա ներգործությունը:

Տնտեսության զարգացման համար կարևոր է ճիշտ իրագործել պետության կողմից հաստատված կանոնները, քանի որ նույնիսկ դրանց մի մասի ոչ ճիշտ իրագործումը հանգեցնում է տնտեսական ու սոցիալական ճգնաժամերի: Հետևապես, պետության դերը հասարակության տնտեսական ու սոցիալական զարգացման գործում առանձնահատուկ է. պետությունը ոչ միայն պետք է հաստատի ու հետևի ամրագրված կանոնների իրագործմանը, այլև ինքը ենթարկվի դրանց:

Ժամանակակից աշխարհում պետության դերի վերիմաստավորումը ենթադրում է արդեն գոյություն ունեցող կամ նոր այլընտրանքային կառավարման գործիքակազմերի կիրառություն, որոնք կարող են բարձրացնել նրա գործունեության արդյունավետությունը: Այսօր տնտեսությունների մեծ մասում պետական կարգավորման դերն առավել ընդլայնված և համեմատաբար բարդ է, քան նախկին ժամանակահատվածներում, քանի որ պետական կարգավորման դաշտում ներգրավված են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են շրջակա միջավայրի պահպանությունը, մենաշնորհների կարգավորումը, առողջապահությունը, սոցիալական ապահովությունը, կրթությունը այլն: Իհարկե, այս ամենն առաջացնում է պետական ծախսերի մեծացման անհրաժեշտություն, որը բերում է պետության վերաբաշխման գործառույթի մեծացման, կամ որ նույնն է ՀՆԱ-ում պետական ծախսերի մակարդակի ավելացման: Հաշվի առնելով նշված օբյեկտիվ պատճառները, այնուամենայնիվ, պետությունները չպետք է գնան ծախսերի անընդհատ մեծացման ճանապարհով, այլ պետք է հեարավորինս շատ ոլորտներ հանձնեն մասնավոր ընկերությունների տնօրինմանը: Պետությունը պետք է անի միայն այն, ինչը քաղաքացիներն իրենք չեն կարող անել լավագույն ձևով: Դրանով հասարակությունը ձեռք կբերի ընտրության ավելի մեծ հնարավորություն, հետևաբար’ նաև ազատություն: Իսկ ազատությունը ոչ միայն հասարակության զարգացման գլխավոր նպատակն է, այլ նաև դրա կարևորագույն նախապայմաններից մեկը:

Այսինքն, հասարակական արտադրության առավելագույն արդյունավետության կարելի է հասնել՝ յուրաքանչյուր անհատի անսահմանափակ տնտեսական ազատություն տալով։ Պետությունը միայն պետք է ընդունի օրենքներ և վերահսկի դրանց կատարումը, իսկ շուկայական ուժերը կարող են արդյունավետ աշխատեցնել տնտեսությունը՝ դուրս բերելով այն ցանկացած ճգնաժամից։

օգ. նյութեր

https://cyberleninka.ru/article/n/ROL-GOSUD%D0%90RSTV%D0%90-V-EHKONOMICHESKOJ-SISTEME-64

https://www.academia.edu

Оставьте комментарий