Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի առաջարկով 2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի մինչև 50 միկրոն հաստության պոլիեթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը և իրացումը ՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից արտադրված տոպրակների։ 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներից սկսած իրականացվել են իրազեկման արշավներ և արդեն բավականին մեծ փոփոխություններ կան: Ենթադրվում էր, որ փոփոխությունները երկու փուլով պետք է իրականացվեն. առաջին փուլում համապատասխան վճարով էր լինելու ( մեր երկրում սկսեցին գումար գանձել՝ 10-20 դրամ, պոլիէթիլենային տոպրակների համար: Սակայն, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ քայլը ոչ միայն չնպաստեց պոլիէթիլենի շրջանառության նվազեցմանը, այլեւ ուղղված չէր դրան, որովհետեւ պոլիէթիլենային տոպրակների վաճառքից ստացված հասույթը հիմնականում ուղղվում է սուպերմարկետների տնտեսական հզորացմանը՝ 10 դրամից չնչին բնապահպանական հարկ է վճարվում, իսկ մնացածը գանձվում է որպես շահույթ։ ), երկրորդում տարածվելու էր արգելքը, հետևաբար տնտեսվարողները ժամանակ ունեն վերապրոֆիլավորվել շուկայում:Առաջին փուլը արդեն տևական ժամանակ է ինչ գործարկվում է և, եթե մի քանի տարի առաջ այն քաղաքացիները, որոնք տոպրակ չէին ուզում, նրանց տարրօրինակ հայացքով էին նայում, ապա այսօր դա զարմանք չի հարուցում: Նախարարի խոսքով` մեկանգամյա օգտագործման պլաստիկի օգտագործման արգելքը դրվում ոչ միայն աղտոտումը կանխարգելելու նպատակով, այլ այն պատճառով, որ այն մտնում է սննդային շղթա: Այսօր ամբողջ աշխարհը գնում է նրան, որ հրաժարվի մեկանգամյա օգտագործման պլաստիկից, քանի որ այն ներթափանցում է հողաշերտ, հայտնվում ձկների ու կենդանիների ստամոքսում: Նշեմ, որ Հայաստանում գրեթե բոլոր սուպերմարկետներում գործարկվում է մինչև 50 միկրոն հաստության պոլիեթիլենային տոպրակներ: Այստեղից հարց է առաջանում , թե մարդիկ որպես աղբի տոպրակ ինչ են օգտագործելու: Էրիկ Գրիգորյանը շտապեց արձանագրել , որ աղբի տոպրակները պատրաստվում են երկրորդային հումքից, հետևաբար չեն արգելվի:
Օրինագիծը դրական արձագանք գտավ ԱԺ-ում: Ես նույնպես շատ դրական եմ վերաբերվում կենցաղային պլաստիկի օգտագործման արգելմանը Հայաստանում և հույս ունեմ , որ հաջորդ քայլը կլինի պլասմասե շշերի, մեկանգամյա օգտագերծման սպասքի արգելումը:
Ինչ ուղղություններով է օգտագործվում պլաստիկը:
Գրեթե անհնար է մանրամասն նկարագրել, թե որտեղ է այժմ օգտագործվում պլաստիկը: Այն լայնորեն օգտագործվում է շինարարության, համակարգչային տեխնոլոգիաների, հեռախոսների, հագուստի և շատ ավելին` արտադրության մեջ: Այսինքն ՝ դա անհրաժեշտ է ամենուր: Այդ իսկ պատճառով ես կցանկանայի ուշադրություն դարձնել այս նյութի օգտակարությանը և դրա ազդեցությանը մարդու առողջության վրա:
Եթե մենք խոսում ենք շինարարակն պլասմասայի մասին, ապա այն ներառում է էկոլոգիապես մաքուր նյութեր: Դա լիովին անվնաս է մարդկանց համար: Պլաստիկի արտադրության մեջ բոլոր տեխնոլոգիաներին և համամասնություններին համապատասխանելը երաշխավորում է նյութի բարձր ամրությունը: Ժամանակակից գիտությունը մեզ հնարավորություն է տալիս ստեղծել տարբեր նյութեր, որոնք արդյունավետորեն օգտագործվում են կյանքում: Փաստացի, տեխնոլոգիական առաջընթացը հասել է մեծ մաշտաբների: Արդեն անհնար է պատկերացնել մեր ապագան առանց այդ նյութերի:
Երկարակյաց և թեթև պլաստիկե արտադրանքները ամուր կապված են մեզ առօրյա կյանքում: Վառ օրինակ է պլաստիկ քարտերի արտադրությունը: Այժմ նրանց մեզ ամենուրեք պետք են `աշխատավարձ ստանալիս, սուպերմարկետում զեղչ ստանալիս, գործուղումների ժամանակ և այլն: Բացի այդ, պլաստիկը արդյունավետորեն օգտագործվում է պլաստիկ տարաների, մեքենաների մասերի, տարբեր հսկիչ և նախազգուշացնող համակարգերում, ինչպես նաև բժշկության մեջ: Վերջին նորույթը արհեստական սիրտ է:
Մեր կյանքում ամենատարածված ոլորտը, որտեղ օգտագործվում է պլաստիկը, դա բջջային հեռախոսների և համակարգիչների արտադրությունն է: Ամեն օր շփվում ենք այս նյութի հետ և կարող ենք զգալ այս նյութի որակը, հյուսվածքն ու թեթևությունը: Պլաստիկի շնորհիվ շատ հարմարանքներ ավելի արդյունավետ են գործում, ունեն գրավիչ ձևավորում և պարզեցնում են մեր կյանքը:
Այնուամենայնիվ, գիտնականների կողմից հորինված յուրաքանչյուր նոր նյութ այս կամ այն աստիճանով բացասաբար է անդրադառնում էկոլոգիայի վրա: Ժամանակակից պլաստիկը ձեռք է բերվում նավթամթերքից: Եվ եթե նյութն ինքնին ոչ թունավոր է շահագործման ընթացքում, ապա ուտիլիզացման ընթացքում այն վնասակար է դառնում մարդու և շրջակա միջավայրի համար: Էկոլոգիական կապի խաթարման հետևանքով մեր մոլորակի հսկայական տարածքները դառնում են կյանքի համար ոչ պիտանի:


A red plastic band discarded in Caribbean Sea threatens the life of a blue striped grunt fish.
Պլաստիկը լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին ՝ սկսած դրա արտադրությունից մինչև ուտիլիզացում: Գործարանները, որոնք արտադրում են պլասմասե արտադրանք, տարեկան մթնոլորտ են բաց թողնում մինչև 400 միլիոն տոննա ածխածնի երկօքսիդ, իսկ մոտավորապես 800 տեսակ կենդանիներ այսօր կանգնած են ոչնչացման եզրին ՝ դրանք ուտելու կամ դրանցից թունավորվելու պատճառով:
Մեկանգամյա օգտագործման պարկերը խցանում են քաղաքի կոյուղու համակարգը և ստեղծում ջրհեղեղի սպառնալիքներ, իսկ պլաստիկ բեկորները խցանում են ափերն ու հանգստավայրերը, որոնք նախատեսված են հանգստի համար ՝ վնասելով զբոսաշրջության զարգացմանը:
Հայտնի է, որ պլաստիկը քայքայվում է մոտ 200-400 տարվա ընթազքում: Հայտնվելով հողի մեջ, պլաստմասսան քայքայվում է մանր մասնիկների և աղտոտում հողը քիմիական նյութերով, որոնք գործարանները օգտագործել են արտադրության ընթացքում: Դա կարող է լինել քլոր, տարբեր քիմիական նյութեր, թունավոր կամ քաղցկեղածին հակաբորբոքիչներ:
Պլաստիկի միկրոմասնիկները և դրանց քիմիական նյութերը ստորերկրյա ջրերի միջոցով թափվում են մոտակա ջրային աղբյուրները, ինչը հաճախ հանգեցնում է կենդանիների զանգվածային մահվան:

The unaltered stomach contents of a dead albatross chick photographed on Midway Atoll National Wildlife Refuge in the Pacific in September 2009 include plastic marine debris fed the chick by its parents. (Chris Jordan)
Պլաստիկը կազմում է օվկիանոսներում եղած ամբողջ աղբի մոտ 80 տոկոսը: Արևի լույսի ազդեցության տակ այն քայքայվում է փոքր մասնիկների: Արդյունքում, ստացվում է, որ նույն թափոնները, որոնք մենք դեն ենք նետում, վերադառնում են մեր ճաշի սեղանին ջրի կամ ուտեստի տեսքով:
Քանի որ պոլիէթիլենային տոպրակ հավաքելը ծախսատար է, այդ պատճառով այն կրճատելու քաղաքականությունը ոչ թե վերամշակումն է, այլ՝ նվազեցումը: Հեշտ եւ արագ միջոցը բազմակի օգտագործման պայուսակների կիրառումը խթանելն է:
2021թ Եվրոմիության մի շարք երկրներում կարգելվի պլաստիկե մեկանգամյա սպասքի, տարաների, ձողիկների և մի շարք այլ ապրանքների վաճառքը:
2019թ Վրաստանը պաշտոնապես արգելեց ցանկացած հաստության մեկանգամյա օգտագործման պլաստիկ պայուսակների արտադրությունը, ներմուծումն և վաճառքը:
2020թ Նեպալի իշխանությունը արգելեց 30 մկմ-ից պակաս հաստությամբ մեկանգամյա պլաստիկ արտադրանքի վաճառքը և օգտագործումը:
Իսրայելը դեռևս արգելք չի մտցրել ամբողջ երկրում, բայց արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել պաշտպանելու Կարմիր ծովի ափերը: Լողափներում այժմ անհնար է օգտագործել ոչ միայն պայուսակներ և պլաստիկե արտադրանքներ, այլև ցանկացած նյութից պատրաստված տարաներ, որոնք նախատեսված չեն կրկնակի օգտագործման համար, այդ թվում `ստվարաթուղթ և ալյումին:
2020թ ապրիլից Մեծ Բրիտանիայում կարգելվի պլաստիկե ձողիկների + բամբակե ճարմանդների օգտագործումը:
Այս տարի Նյու Յորքը դարձավ ԱՄՆ երրորդ նահանգը, որն արգելեց պլաստիկ պայուսակների օգտագործումը:
Ինչ վերաբերում է պլաստիկ շշերին և մեկանգամյա օգտագործման սպասքին, կարծում եմ դրանք կարելի է փոխարինել ապակով և թղթով կամ ալյումինով: Ճիշտ է արժեքի տեսանկյունից դրանք ավելի թանկ են, բայց մարդկությունը պարտավոր է հոգ տանել բնության և հետագա սերունդների առողջության մասին:





