- Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում
- Կիլիկյան Հայաստանի թագավորության հռչակում և ամրապնդում:
- Լևոն «Մեծագործ»:/գրավոր կամ վիդեոնյութի տեսքով:
- Զաբել թագուհի:/գրավոր կամ վիդեոնյութ
- Դիտե′ք Թագակիրները: Ուսյալ արքայուհին
Բագրատունյաց թագավորության անկումից հետո հայկական անկախ նոր պետություն առաջացավ Կիլիկիայում: Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավ-արևելքում: Հարավից այն եզերում է Միջերկրական ծովը, իսկ հյուսիսում նրա սահմաններն անցնում են Կիլիկյան Տավրոսի լեռներով: Արևելքում Կիլիկիայի սահմաններն անցնում են Ամանոսի (Սև) լեռներով: Նշված տարածքը բնաշխարհագրական առումով բաժանվում է երեք մասի՝ Լեռնային Կիլիկիա, Դաշտային Կիլիկիա , Քարուտ Կիլիկիա: XI դ. Հայաստանի համար ստեղծված անբարենպաստ իրավիճակի պատճառով սկսվում է հայ բնակչության զանգվածային արտագաղթը դեպի Փոքր Հայք, Կապադովկիա, Ասորիք և Կիլիկիա: Այն կապված էր Բյուզանդիայի՝ հայերին Հայաստանից արտագաղթեցնելու քաղաքականության և սելջուկ-թուրքերի արշավանքների հետ: Նրանց մի մասը հաստատվեց Կիլիկիայում: Բյուզանդացիները XI դ. Հայաստանից Կապադովկիա և Կիլիկիա էին տեղափոխում նաև մի շարք արքայական և իշխանական տներ՝ իրենց հպատակ բնակչությամբ: Հայաստանից ստիպված եղան արտագաղթել նաև Արծրունիները և Բագրատունիները: Կիլիկիայում մինչ այդ ապրում էին հույներ, ասորիներ, հրեաներ, արաբներ և փոքրաթիվ հայեր: Սակայն XI դ. վերջերին Կիլիկիայի բնակչության գերակշռող մասն արդեն հայեր էին:
Հայկական իշխանությունների առաջացումը
Կապադովկիայում, Կիլիկիայում և Հյուսիսային Ասորիքում հաստատված հայ իշխանների մի մասը զինվորական ծառայության դիմաց կայսրությունից ստանում էր այս կամ այն գավառի կառավարումը:
Հայ ստվար բնակչության, Հայոց եկեղեցու և հայկական արքայական ու իշխանական տների առկայությունը Կիլիկիայում նախադրյալներ ստեղծեց հայկական պետականության ստեղծման համար: 1071թ. Մանազկերտի ճակատամարտում Բյուզանդիայի պարտվելուց հետո, Կիլիկիայում և սահմանամերձ շրջաններում հաստատված հայ իշխանները փորձեցին օգտվել Բյուզանդիայի թուլացումից և անկախանալ: Հայ իշխաններից Ռուբենը 1080թ. Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց Ռուբինյանների իշխանությունը(1080-1198): Հենվելով հայ բնակչության օժանդակության վրա՝ Ռուբենը կարողացավ բյուզանդացիներից գրավել Լեռնային Կիլիկիայի մի մասը:Ռուբենին հաջորդում է որդին՝ Կոստանդին 1-ը (1095-1100թթ) ով բյուզանդացներից խլեց Վահկա վերդը և դարձրեց իշխանության կենտրոն: Նրան հաջորդում է որդին՝ Թորոս 1-ը 1100-1129թթ, ով Գագիկ II թագավորի սպանության համար մահապատժի ենթարկեց հույն Մանդալեի որդիներից: 1107թ Կիլիկիա ներժուժեցին Իկոնիայի սելջուկները, ում Թորոսը ջախջախեց և դուրս շպրտեց երկիրց: Թորոսին հաջորդեց որդին՝ Լևոն 1-ը 1129-1137թթ, ով ձեռնամուխ եղավ Դաշտային Կիլիկիայի գրավմանը և էլ ավել մեծացրեց երկրի տարացքները: Բյուզանդան չէր կարողանում հաշտվել Կիլիկիան կորցնելու մտքի հետ և 1137թ գարնանը հարձակվում է Կիլիկիայի վրա: Լևոնը կնոջ և 2 որդիների հետ Ռուբենի և Թորոսի հետ գերեվարվեց: Լևոնին և Ռուբենեն Կոստանդապոլսում մահապատժի են ենթարկում, իսկ Թորոսը ապրում է արքունիքում՝ շահելով կայսեր համակրանքը: Հոտո փախավ և վերադաձավ Կիլիկիա: Թորոս II (1145-1169) ջախջախեց Կիլիկիա ներխուժած Բյուզանդական զորքին 1152թին: Նա վերականգնեց հայկական պետականությունը և ստեղծեց 30.000 բանակ: Թորոս II հաջորդեց եղբայրը՝Մլեհը 1169-1175թթ ում վարած թաղաքականությունը ու բարեփոխումները նպաստեցին պետության ամրապնդմանը, սակայն նրա իսլամական պետություններ հետ համագործելու փաստը դուր չէր գալիս հոգևորականների, ովքեր էլ կազմակերպեցին ու սպանեցին նրան: Մլեհին հաջորդեց նրա եղբորորդին Ռուբեն -3ը ով գրավեց Կիլիկիայի արևմտյան շրջանները՝ դրանով վերացնելով Բյուզանդիայի վերջին հենակետը:
Քաղաքական իրավիճակը Մերձավոր Արևելքում XIIդ վերջին: Թագավորության հռչակումը:
XII դ. վերջին Մերձավոր Արևելքում տեղի ունեցան փոփոխություններ, որոնք զգալի ազդեցություն թողեցին Կիլիկյան Հայաստանի վրա: Այդ ժամանակ հզորացել էր Եգիպտոսի Այուբյան սուլթանությունը: Վերջինիս սուլթան Սալահեդդինը 1187թ. պարտության մատնեց խաչակիրներին և գրավեց Երուսաղեմը: Իկոնիայի սելջուկյան սուլթանությունն իր հերթին գտնվում էր հզորության գագաթնակետին: Եգիպտոսը և Իկոնիան թշնամաբար էին տրամադրված Կիլիկիայի նկատմամբ:
Կիլիկիայի Հայաստանյան իշխանությունը անցնում է Ռուբենի Եղբայր՝ Լևոն II-ին 1187-1219թթ: 1187թ. Իկոնիայի սուլթանության զորքերը հարձակվեցին Կիլիկիայի վրա և հասան մինչև Սիս: Սակայն հայերին հաջողվեց նրանց երկրից դուրս վտարել: Սելջուկների այս արշավանքը Լևոնին ստիպեց մտածելու երկրի հյուսիսային սահմանների ամրապնդման մասին: Այս նպատակով նա գրավեց և ամրացրեց սահմանային մի քանի բերդեր:
Երուսաղեմը մահմեդականներից հետ գրավելու համար 1189թ. սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը: Լևոն Բ-ն կապեր հաստատեց խաչակիրների առաջնորդներից մեկի՝ Սրբազան Հռոմեական կայսրության (Գերմանիայի) կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ՝ խոստանալով օգնել խաչակիրներին: Դրա դիմաց կայսրը համաձայնեց Լևոնին ճանաչել Կիլիկիայի թագավոր: Սակայն Ֆրիդրիխը Կիլիկիայի գետերից մեկում խեղդվեց, և Լևոնի թագադրությունը հետաձգվեց:
Այսուհանդերձ, Լևոնը մասնակցեց խաչակիրների մղած կռիվներին: Հայկական զորքերը մասնակցեցին Աքքայի գրավմանը: Լևոնն Անգլիայի Ռիչարդ Առյուծասիրտ թագավորին օգնեց գրավելու բյուզանդացիներից Կիպրոս կղզին: Սակայն հակասություններ կային նաև հայերի և խաչակիրների միջև: Այդ ժամանակ Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանների համար նորից վեճ բորբոքվեց Անտիոքի և Կիլիկիայի միջև: Սահմանային վեճերը լուծելու պատրվակով Անտիոքի դուքս Բոհեմունդ Գ-ն Լևոնին հրավիրեց Անտիոք՝ նպատակ ունենալով նրան ձերբակալել: Դքսի նկրտումների մասին Լևոնն իմացավ հենց դքսի կնոջից, որն ըստ Միքայել Շաթիրյանի եղել է Լևոն Բ-ի սիրուհին ու կանխեց Բոհեմունդին: Լևոնն ինքը նշանակեց հանդիպման վայրը և ձերբակալեց Բոհեմունդին: 1194թ. հաշտություն կնքվեց, որի համաձայն Բոհեմունդը Կիլիկիային էր վերադարձնում նրանից խլված տարածքները: Սրա դիմաց նա ազատ արձակվեց: Անտիոքի և Կիլիկիայի բարեկամությունն ամրապնդելու համար կողմերը որոշեցին Բոհեմունդի ավագ որդի ու ժառանգորդ Ռայմոնդին ամուսնացնել Լևոնի եղբայր Ռուբենի դուստր Ալիսի հետ: Ծնված արու զավակը պետք է ժառանգեր Անտիոքը և Կիլիկիան: Դրանով Լևոնը ձգտում էր իրավական հիմք ունենալ՝ ապագայում Անտիոքի զգալիորեն հայաբնակ իշխանությունը Կիլիկիային միավորելու և ավելի կենսունակ ու հզոր պետություն կազմակերպելու համար։ Այսպիսով, Լևոնի շրջակա թշնամիների դեմ տարած մի շարք հաղթանակներով բարձրացրեց պետության միջազգային հեղինակությունը և նախադրյալներ ստեղծեց Կիլիկյան Հայաստանում թագավորություն հիմնելու համար։
Թագավոր:
1197 թվականին Հենրիխ VI կայսրը թագ ուղարկեց Լևոնին։ Լևոնը թագադրվեց 1198 թվականի հունվարի 6-ին՝Սուրբ Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի Մայր Տաճարում։ Լևոնին օծեց հայոց կաթողիկոս Գրիգոր Զ. Ապիրատը: Լևոնը հետևողական պայքար ծավալեց Անտիոքի ժառանգության համար։ Երբ մահացավ Անտիոքի իշխան Ռայմոնդը, նրա և Ալիսի որդի Ռայմոնդ-Ռուբենը դարձավ Անտիոքի իշխանության ժառանգորդը: Սակայն նրա դեմ դորս եկավ նրա հորեղբայր Բոհեմունդը, որը գրավեց Անտիոքը և իր ձեռքը վերցրեց իշխանությունը: Լևոնը որոշեց պաշտպանել իր հայրենակցի շահերը և 1216թ նա գրավեց Անտիոք քաղաքը ևիշխանությունը հանձնեց Ռայմոնդ-Ռուբենին: Չունենալով արու օրինական ժառանգ (Լևոն Բ-ն ուներ արու ժառանգ (ոչ օրինական), բայց մինչ նրան քաղաքական ասպարեզ բերելը և այդ մասին բարձրաձայնելը կինը՝ Սիբիլ իշխանուհին կազմակերպում է այդ տղայի սպանությունը) Լևոնը Անտիոքի գահաժառանգ Ռուբեն-Ռայմոնդին որդեգրեց և հռչակեց Հայոց գահաժառանգ: Դիվանագիտական այդ քայլով Լևոնը ձգտում էր Անտիոքի դքսությունը միավորել Կիլիկիայի թագավորությանը, կազմակերպել քրիստոնյա կայուն պետություն և նվաճողներից ազատագրել հայկական բոլոր հողերը։ Սակայն շուտով նրա գոծնեությունից հիասթափված՝ Լևոնը փոխեց իր որոշումը և Կ իլիկիայի թագաժառանգ նշանակեց իր մանկահասակ դուստր Զաբելին: Լևոնը վախճանվեց 1219 թվականի մայիսի 2-ին։ Լևոնի կտակի և ժողովրդի պահանջի համաձայն նրա մարմինը ամփոփվեց Սիսում, սիրտը՝Ակներում: Նա իր հաջորդներին թողեց հզոր մի պետություն: Նա հայոց պատմության մեջ մնաց որպես Լևոն Մեծագործ:
Զաբելը թագադրվում է Կիլիկիայի հայոց թագուհի:
Զաբել թագուհին ծնվել է 1215թ. Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում, ժառանգել է հոր՝ Լևոն 2-րդ Մեծագործի գահը` 4 տարեկան հասակում: Նա Ռուբինյանների թագավորական տոհմի վերջին շառավիղն էր։
1217 թ., Լևոն 2-րդը, կամենալով կապերն ամրապնդել խաչակիրների հետ, հայտարարում է, որ Զաբելը չափահաս դառնալով կամուսնանա Հունգարիայի թագաժառանգի հետ: Որոշման պահին արքայազնը ութ, իսկ Զաբելը՝ երկու տարեկան էր: Սակայն երբ 1219 թ. մայիսի 2-ին Լեւոնը մահանում է իսկ Անդրեաշը չի ժամանում հայոց արքայի հուղարկավորությանը, իսկ արքունի խորհուրդը դա պատճառ համարելով՝ չեղյալ է հայտարարում Զապելի ամուսնության մասին արքայի որոշումը:
Փոքրիկ թագուհու խնամակալ են դառնում Կոստանդին Գունդստաբլը, ով Հեթումյան տոհմի իշխան էր, հայոց կաթողիկոս Հավհաննես Սսեցին և Ատան պայլը: Վերջին երկուսի մահից հետոԿոստանդին գունդստաբլը մնում է որպես միակ խնամակալ: Մինչև թագուհին կմեծանար, նա էր կառավարում երկիրը: Սա Կիլիկիայի համար ռազմաքաղաքական բարդ ժամանակաշրջան էր: 1219թ մայիսի 2-ին Զաբելը թագադրվում է որպես Կիլիկիայի հայոց թագուհի: Կոստանդին գունդստաբլը 1222թ. քաղաքական նկատառումներով մանկահասակ թագուհուն ամուսնացնում է Անտիոքի դքսի որդու՝ Ֆիլիպի հետ, ում հանձնվեց հայող գահը որոշակի պայմաններով: Նա երկիրը պիտի կառավարեր հայկական օրենքներով և հարգեր Հայոց եկեղեցու դավանանքը: Սակայն վերջինս արքունիքից հեռացնում է հայ իշխաններին, կարևոր պաշտոնները հանձնում խաչակիրներն ու թալանում արքունի գանձարանը: Զայրացած իշխանները նրան ձերբակալում են ու բանտարկում , որտեղ էլ նա թունավորվում է և մեռնում:
Գահակալության խնդիրը լուծելու համար, 1226թ. հունիսին Տարսոն քաղաքի Սուրբ Սոֆիա տաճարում 11-ամյա Զաբել թագուհուն ամուսնացնում են Կոստանդին Գունդստաբլի որդու՝ 13-ամյան Հեթումի հետ: Հեթումը հռչակվեց հայոց թագավոր 1226-1270թթ և հիմք դրվեց Հեթումյանների արքայատոհմին: Երբ Զաբելը չափահաս է դառնում, ամուսնությունը հաստատվում է, և Հեթումն ու Զաբելը միասին ունենում են 3 որդի և 5 դուստր, որոնցից կրտսերը՝ Լևոն Գ-ն 1270 թվականին ժառանգել է գահը:
Զաբել թագուհին աչքի է ընկել քաղաքական ու հասարակական մեծ գործունեությամբ: Նա հմուտ է եղել ուսման ն գիտության մեջ, նպաստել շինարարական աշխատանքներին, 1238 թվականին ամուսնու հետ վերաշինել է տվել Անդուլ մենաստանը և դարձրել ամառանոց։ Սսում կառուցել է տվել Կաթողիկե և Սբ․ Մարինե եկեղեցիները, 1241 թվականին Սսում հիմնել է բարեգործական հիվանդանոց, որտեղ դեղորայքն ու բուժումն անվճար էր: Հիվանդանոցում աշխատում ու հիվանդներին խնամում էր նաեւ հայոց թագուհին:
Թագուհու հովանու տակ այստեղ գործում էին նշանավոր գիտնականներ և մշակութային գործիչներ Մխիթար Հերացին, Թորոս Ռոսլինը, Վարդան Այգեկցին, Սարգիս Պիծակը և այլք:
Խելացի և իմաստուն թագուհին ինչպես նրան բնութագրել են ժամանակակիցները մահացավ 1252թ.-ին՝ երիտասարդ տարիքում 37 տարեկանում: Նրա մարմինն ամփոփեցին Դրազարկի թագավորական դամբարանում:
Կիլիկիայի աշխարհագրությունը հնում և այսօր:Կլիկիան որպես Թուրքիայի տարածք:
Կիլիկիա Փոքր Ասիայի հարավարևելյան հատվածն ընդգրկող շրջան։ Որպես վարչաքաղաքական հատված՝ եղել է առանձին միավոր՝ Խեթական թագավորության ժամանակներից մինչև Բյուզանդական կայսրություն՝ ավելի քան երկու հազար հինգ հարյուր տարի։ Այժմ գրեթե ամբողջությամբ պատկանում է Թուրքիայի Հանրապետությանը, բացի Քեսաբի շրջանից (Սիրիայի Արաբական Հանրապետություն)։




