Рубрика: Էկոլոգիա

Կյանքը կորոնավիրուսից հետո:

Թերևս վերջի մի քանի ամսվա ընթազքում ամենաքննարկված թեման դա նոր կորոնավիրուսի տարածումն է ամբողջ աշխարհում: Սկզբում մարդիկ այդքան էլ լուրջ չէի վերաբերում դրան, ոմանք պնդում էին , որ դա սովորական գրիպի տեսակ է և պետք չէ վախենալ, մյուս մասը խուճապի մատնված կոչ էր անում կտրուկ քայլեր ձեռնարկել՝ վարակի հետագա տարածումը կանխելու համար, բայց վերջում ունենք այն ինչ հիմա ունենք: Աշխարհը կանգնած է գլոբալ ճգնաժամի առջև:

Եթե սկզբում երկրները գործեին համաձայնեցված, կարծում եմ նման տարածում չէր լինի, բայց քանի որ երկրները միջոցառումներ էին ձեռնարկում յուրաքանչյուրը իր համար, դրա պատճառով վիրուսի մեկուսացման գործում հաջողություններ չգրանցվեց : Աշխարհը ուշացումով, բայց ընդունեց, որ իրենք գործ ունեն համընդհանուր թշնամու հետ, այնպես որ անհրաժեշտ է գործել փոխհամաձայնեցված: Երկրները սկեցին օգնել միմյանց, օրինակ Գերմանիան հիվանդներ է ընդունում Իտալիայից՝ բժշկակակն օգնություն ցույց տալու նպատակով, Եվրոմիությունը օգնություն էր ցուցաբերում Չինաստանին , երբ հիվանդությունը այնտեղ թափ էր առել, փոխարենը հիմա Չինաստանը նրանց բժշկակակն տեխնիկա և բժիշկներ է ուղարկում՝ օգնության նպատակով: Աշխարհի առողջապահական համակարգերը փորձի փոխանակում են անում՝ հիվանդության տարածումն կանխարգելելու և բուժումը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Հուսով եմ , որ հետագայում էլ երկրները մի կողմ կդնեն քաղաքական նկատառումները և կշարունակել համագործակցել միմյանց հետ:

Իսկ ինչպիսին կլինի կյանքը կոռոնավիրուսից հետո…. կարծում եմ առաջվանը դժվար թե լինի: Նախ այն պատճառով որ համաշխարհային էկոնոմիկան ճգնաժամի առաջ կգանգնի…իսկ դրա հետևանքները վերացնելու համար երկար տարիներ և հսկայական ֆինանսական միջոցներ կպահանջվի, քանի որ բոլոր ոլորտները շատ թե քիչ իրար հետ փոխկապակցված են: Կզարգանան ոլորտներ, որոնց վրա մինչ այդ այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձվել, օրինակ հեռավար-ուսուցումը: Եթե մինչ համաճարակի տարածումը ինչ -որ մեկը առաջարկեր , օրինակ Հայաստանում ուսուցումը դարձնել հեռահար, դժվար թե պետությունը դրան լուրջ վերաբերվեր, իսկ հիմա ստեղծված իրավիճակը ստիպում է գնալ դրան, ինչը կարծում եմ հիանալի հնարավորություն է գնահատելու բոլոր առավելությունները և թերությունները, հետագայում այն ավելի արդյունավետ դարձնելու համար: Կարծում եմ մարդիկ կսկսեն ավելի մեծ տեղ հատկացնել իրենց հիգիենային և հուսով եմ համաճարակի վերացումից հետո էլ, մարդիկ կշարունակեն հետևել հիգիենայի կանոններին, ինչպես հիմա: Այս օրերին մարդիկ ավելի հոգատար են դարձել միմյանց հանդեպ, ավելի ուշադիր և պատրաստ օգնելի դիմացինին:

Իսկ այս մարդկային քաոսի մեջ հանգստանում է բնությունը…. Օդային երթևեկությունն ու մեքենաների հոսքը նվազել է, արտադրությունը մասամբ դադարեցվել է, իսկ հանածո վառելիքի սպառումը ՝ նվազել: Վիրուսի տարածման և տնտեսական անկման անհանգստացնող լուրերի արանքում կա մի դրական կետ. Ջերմոցային գազերի արտանետումները նվազել են, իսկ քաղաքներում օդի որակը բարելավվել է: Փորձագետները կանխատեսում են, որ դա կարող է հանգեցնել գլոբալ արտանետումների առաջին նկատելի անկմանը՝ 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամից հետո:

Оставьте комментарий