Միգրացիան դա մարդկանց տեղաշարժն է մի երկրից մյուսը: Աշխատանքային ռեսուրսների միջազագային պատճառներն են
Առաջին՝ երկրների միջև առկա տնտեսական զարգացման աստիճանների տարբերությունը:
Երկրորդ՝ ոչ տնտեսական գործոնները ,մասնավորապես՝ քաղաքական, կրոնական, ազգային, ռասսայական և այլն:
Միգրացիայի պատճառներն են՝
- մշտական բնակություն
- աշխատանք
- ընտանիքի վերամիավորում
- կրթություն
Աշխատանքային միգրացիան աշխարհում ներկայումս ամենանշանակալից միգրացիոն հոսքերից մեկն է։ Միացյալ ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական հարցերի վարչության տվյալներով 2013 թ.դրությամբ միջազգային միգրանտների ընդհանուր թիվը 232 մլն մարդ էր,
որի 74%-ը աշխատանքային միգրանտներ էին, այն դեպքում, երբ 2010 թ․ 214մլն միգրանտների 90%-ն էր լքել հայրենի բնակավայրը աշխատելու նպատակով։ Վերջին տասնամյակների ընթացքում, ինչպես ընդունված է ասել, «տրանսֆորմացիոն» երկրներում շարունակաբար իրականացվող քաղաքական, տնտեսական և սոցիալական խորը, հաճախ նաև արմատական բարեփոխումները, իսկ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո նաև զարգացած երկրներում ընթացող սոցիալ-տնտեսական գործընթացները, հանգեցրին հասարակական կյանքի արմատական վերափոխումների, ինչն էլ դարձավ բնակչության, հատկապես` նրա աշխատունակ մասիմիգրացիոն նոր ալիքի ձևավորման շարժառիթ։
Եթե նախկինում ուղեղների ներգրավման օջախներ էին առավելապես զարգացած երկրները,
ապա այժմ զարգացող երկրները ևս ձգում են խելոքներին:
ՀՀ բնակչության որակական և քանակական բնութագրիչների վրա ընդհանրապես, իսկ աշխատանքային ռեսուրսների վրա մասնավորապես, արտագաղթի ազդեցությունը միանշանակ գնահատել հնարավոր չէ։ Եթե արտագաղթը դիտարկենք որպես աշխատանքի ներքին շուկայի լարվածությունը թուլացնող գործոն, ապա սոցիալ-տնտեսական զարգացման արդի փուլում բարձր որակավորում ունեցող մասնագետների և բանվորական ներուժի կորուստը տեսանելի ապագայում կարող է հանգեցնել մարդկային կապիտալի չբավարարվող պահանջարկի լուրջ հիմնախնդիրի։ Բնակչության զանգվածային արտագաղթի երկրներում մարդկային կապիտալի կորստի
«համարժեքը», կարծեք թե, դառնում են միգրանտների դրամական փոխանցումները դեպի հայրենիք։
Անշուշտ, հատկապես նոր շուկաներ ձևավորող երկրների սոցիալտնտեսական զարգացման մեջ աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումներն էական և բավական ակտիվ դեր են խաղում։ Որպես սոցիալ-տնտեսական զարգացման գործոն` բնակչության դրամական փոխանցումներն իրենց կարևորությամբ արտաքին ֆինանսավորման երկրորդ
աղբյուրն են՝ ուղղակի ներդրումներից հետո։ Դրանք հսկայական ազդեցություն ունեն աշխատանքի ներքին շուկայի, անձնական սպառման, ներմուծման, պետական բյուջեի և սոցիալ-տնտեսական հարաբերությունների այլ ոլորտների վրա։ Վերջին հաշվով, դա խթանում է, որպեսզի արտասահմանից ստացված եկամուտները հայրենիքում ծախսվեն սպառման ավելի առաջադիմական և քաղաքակիրթ ձևերի վրա, իսկ հետագայում նաև բարձրացնեն դրանց ներդրումային ակտիվությունը։

