Рубрика: Հասարակագիտություն 2

Արտաքին առևտուր

Առևտուր, ապրանքի ծառայությունների, արժեքների և փողի փոխանակման միջոց է։ Լայն իմաստով առևտուրը գործունեության տեսակ է, որը կապված է ապրանքների առք ու վաճառքի հետ։ Առևտուրը լինում է Ներքին և Արտաքին:

Առևտուրը երկրի ներսում կոչվում է ներքին, այլ երկրների հետ կատարվողը՝ արտաքին (միջազգային )։ Արտաքին առևտուրը՝ երկրների միջազգային սահմանների և տարածքների միջև կապիտալի, ապրանքների և ծառայությունների փոխանակումն է։ Այս տեսակի առևտուրը նպաստում է համաշխարհային տնտեսության ձևավորմանը, որտեղ գները, առաջարկն ու պահանջարկը կարող են ազդել և փոխվել տարբեր համաշխարհային իրադարձությունների արդյունքում։ Շատ երկրներում այսպիսի առևտուրը կարևոր դեր է խաղում և ապահովում է համախառն ներքին արդյունքի/ՀՆԱ-ի մեծ մասը։ Քաղաքական ասպեկտը, միջազգային առևտրի մեջ դիտարկելիս, հաշվի ենք առնում այն փաստը, որ միջազգային առևտուրը ենթադրում է առևտուր/փոխանակում տարբեր երկրների և ազգերի միջև, հետևաբար քաղաքական ոլորտում առավել խաղաղ երկրները ունեն միջազգային առևտրում մասնակցության առավել մեծ հնարավորություններ։ Բացի դրանից, երկու երկիր կփոխանակվեն տարբեր ապրանքներով կամ ծառայություններով, եթե ունեն բարեկամական կամ խաղաղ հարաբերություններ։

Համաշխարհային մասշտաբով արտաքին առևտուրը սպառողներին և երկրներին հնարավորություն է տալիս օգտվել այն ապրանքներից և ծառայություններից, որոնք հասանելի չեն սեփական երկրում։  Արտահանվող և ներմուծվող ապրանքների առևտուրը՝ միջազգային առևտուրը, չափազանց կարևոր է բոլոր երկրների համար։ Միջազգային առևտրի միջոցով սպառողը հնարավորություն է ստանում բավարարելու պահանջարկի մեծ մասը և օգտագործելու աշխարհի այս կամ այն տարածաշրջանից արտահանվող ապրանքներ. օրինակ՝ Հայաստանի բնակիչները համտեսում են արևադարձային մրգեր (ադամաթուզարքայախնձորնարինջ, արմավ) և ճաշակում բրնձով փլավ։Այսպիսով, այն գործընթացը, երբ ապրանքները վաճառվում են համաշխարհային շուկայում համարվում է արտահանում: Արտաքին առևտուրը թույլ է տալիս հարուստ երկրներին առավել արդյունավետ օգտագործել իրենց ռեսուրսները, ինչպիսիք են աշխատուժը, տեխնոլոգիաները և կապիտալը։ Քանի որ տարբեր երկրներ առանձնահատուկ են՝ ունենալով տարբեր առավելությունները, օրինակ՝ հող, կապիտալ, աշխատուժ, տեխնոլոգիա և այլն։ Հետևաբար նման երկրները կարող են իրենց ունեցած ռեսուրսներով ավելի արդյունավետ և քիչ ծախսերով արտադրել ապրանքներ և վաճառեն ավելի էժան։ Միջազգային առևտրում սա նշանակում է՝ երկիրը մասնագիտանում է տվյալ ապրանքի արտադրության մեջ։

 

Оставьте комментарий