Рубрика: Հասարակագիտություն 2

Բանկերի գործնեությունը

Բանկը դա ֆինանսական կազմակերպություն է, որը կենտրոնացնում է ժամանակավորապես ազատ դրամական միջոցները՝ ավանդներ ներգրավելու միջոցով և տեղաբաշում է դրանք՝ վարկերի, փոխառությունների տրամադրման, ավանդների տեղաբաշխման և ներդրումների իրականացման միջոցով։ Բանկերը կարող են հիմնադրվել Բաժնետիրական ընկերությունների, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և կոոպերատիվների տեսքով։

Ըստ իրականացվող գործառնությունների բովանդակության՝ բանկերը լինում
են

1. Էմիսիոն բանկեր: Այս բանկերը պետության դրամավարկային
քաղաքականության հիմնական օղակն են, երկրի ողջ բանկային համակարգի հսկիչ
բանկը: Էմիսիոն բանկերը հավաքագրում են ռեզերվային պահանջներ, տրամադրում
են վարկեր և, ամենակարևորը, նրան է պատկանում բանկային տոմսերի և
թղթադրամի թողարկման մենաշնորհը: Էմիսիոն բանկերի դերը սովորաբար խաղում
են կենտրոնական բանկերը:

2.Առևտրային կամ կոմերցիոն բանկեր: Առևտրային բանկերը իրավաբանական
անձ հանդիսացող ինքնուրույն տնտեսավարող սուբյեկտներ են, որոնք իրավունք ունեն
իրենց անունից ներգրավել և տեղաբաշխել դրամական միջոոցներ, իրականացնել
օրենսդրությամբ նախատեսված բանկային այլ գործառնություններ: Նրանք
հանդիսանում են երկրի վարկային համակարգի հիմքը և կենտրոնացնում են
վարկային պաշարների գլխավոր մասը: Առևտրային բանկերը հիմնականում
վարկավորում են արդյունաբերական, առևտրական և այլ ձեռնարկություններին:
Հաճախ այս բանկերին անվանում են նաև դեպոզիտային բանկեր, քանի որ
վարկավորման ռեսուրսների հիմնական մասը, չհաշված բանկի սեփական կապիտալը,
կազմավորվում են դրանց կողմից սպասարկվող հաճախորդների միջոցներից՝
դեպոզիտներից:

3.Ինվեստիցիոն բանկեր: Այս բանկերին հաճախ անվանում են նաև
բանկիրային տներ: Մասնագիտացած են տնտեսության տարբեր ճյուղերի
ֆինանսավորմամբ և երկարաժամկետ վարկավորմամբ, իրականացնում են նաև
արժեթղթերի առքուվաճառք ինչպես ֆոնդային բորսաներում, այնպես էլ նրա
սահմաններից դուրս: Ինվեստիցիոն բանկերի միջոցները ձևավորվում են
հիմնականում դրամական շուկայում սեփական բաժնետոմսերի և փոխառության
տոմսերի տեղաբաշխման ուղիով: Ինվեստիցիոն բանկերի և կոմերցիոն բանկերի
հիմնական տարբերությունն այն է, որ առաջիններս դեպոզիտներ չեն ընդունում, չեն
կատարում հաշվարկային գործառնություններ և չեն տրամադրում կարճաժամկետ
վարկեր:

4. Հիպոթեկային բանկեր: Այս բանկերի հիմնական գործառույթը քաղաքային և
գյուղական բնակչության վարկավորումն է գրավ դրված անշարժ գույքի, առավելապես
հողի դիմաց: Հիպոթեկային վարկը երկարաժամկետ վարկ է, որը գլխավորապես
կիրառվում է գյուղատնտեսության մեջ, ինչպես նաև բնակարանային և այլ
շինությունների ժամանակ: Հիպոթեկային պարտավորությունների ժամանակ, օրինակ՝
գրավ դրված հողի ռենտան տոկոսի ձևով ստանում է այն բանկը, որը տնտեսապես
համարվում է գրավ դրված հողի տերը:

5.Խնայողական բանկեր: Սրանք ոչ մեծ, տեղական նշանակության վարկային
կազմակերպություններ են, որոնք գտնվում են պետության հսկողության տակ, հաճախ
էլ պատկանում են նրան: Այս բանկերի պասիվ գործարքներն ընդգրկում են
բնկաչությունից ընթացիկ հաշիվներում ներդրումների ընդունումը, իսկ ակտիվը
ներկայացված է լինում սպառողական և հիպոթեկային վարկերով, բանկային
վարկերով, մասնավոր և պետական արժեթղթերի գնումով: Ինչ-որ առումով
խնայողական բանկերը նմանվում են առևտրային բանկերին:

Ժամանակակից ֆինանսավարկային համակարգում բանկերի նշանակությունն
այնքան մեծ է, որ անհրաժեշտություն է առաջանում առանձնահատուկ ուշադրություն
դարձնել այդ կառուցվածքի տեսակների գործունեության հիմնական ուղղությունների
գնահատման վրա: Բանկն իրավաբանական անձ է, որն իրավունք ունի օրենքով
սահմանված կարգով և դրված լիցենզիայի հիման վրա իրականացնել բանկային
գործունեություն: Վերջինս իրենից ներկայացնում է ավանդներ ընդունելու
առաջարկությամբ հանդես գալը և ավանդն ընդունողի անունից ու ռիսկով դրանք
տեղաբաշխելը` վարկեր, ավանդներ, դեպոզիտներ տրամադրելու կամ ներդրումներ
կատարելու միջոցով:

Оставьте комментарий