Փոքր հասակում մեծերից հաճախ էի լսում այս արտահայտությունը, բայց երբեք խորը չէր մտորում դրա բուն իմաստի մասին: Տարիքի հետ միայն սկսում ես գիտակցել, որ ընտանիքն է մարդու ունեցած ողջ հարստությունը: Երբ ընտանիքում տիրում է սերն ու համերաշխությունը, փոխըմբռնումն ու կարեկցանքը, այլևս ոչ մի արտաքին ուժ ի զորու չէ ներս խուժել տան պատերից ներս ու խախտել ընտանիքի անդորրը:
Ինպես բոլոր ընտանիքնեը, իմ ընտանիքը նույնպես ունի իր սովուրույթներն ու ավանդույթները: Օրինակ մեր ընտանիքում սովորույթ է ընթրել ողջ ընտանիքով, հայրս ու մայրս փորձում են միշտ ժամանակին տուն վերադառնալ աշխատանքից, որպեսզի ողջ ընտանիքը հավաքվի ընթրիքի սեղանի շուրջ:
Մեծ ոգևորությամբ են տանը պատրաստվում ՛՛Զատիկի՛՛ տոնին: Տատիկս անպայման պատրաստում է տոնը խորհրդանշող բոլոր ուտեստները, չնայած որ բոլոր ուտեստներն են , որ մեր կողմից սիրելի են, բայց ինչպես տատիկս է պնդում, առանց դրանց տոնական սեղանը այլևս տոնական չի լինի:
