Рубрика: Հասարակագիտություն 2

Հաշմանդամների Իրավունքները

Հաշմանադամն այն անձն է, որը, առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումների հետևանքով ունի հասարակական պաշտպանության անհրաժեշտություն։

Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամներն ունեն սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ անձնական բոլոր այն իրավունքները, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեսյի 1978 թվականի դեկտեմբերի 9-ի ընդունած հաշմանդամների իրավունքների մասին հռչակագրում, Հայաստանի Հանրապետության սահամանադրությունում, սույն օրենքում եւ օրենսդրության այլ ակտերում:

Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է հաշմանդամների անհատական գրանցման, նրանց կողմից իրենց ընդունակությունների, իրավունքների ու ազատությունների իրացման, Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիների հետ համահավասար հասարակական կյանքի տնտեսական եւ սոցիալական բնագավառներին մասնակցելու պայմանների եւ հնարավորությունների ապահովումը:

Ըստ օրենքի հաշմանդամության հանդեպ որևէ խտրականություն ցուցաբերելը արգելվում է : Այս առումով պետության հիմնական խնդրիներին են՝ հաշմանդամության կանխարգելման և բուժման ծրագրեր իրականացնելը, հաշմանդամների մասնակցությունը հասարակական կյանքին խթանելը:

Հաշմանդամությունը երբեք չի կարող կրճատել մարդու մտավոր կարողությունները: Կան շատ հաշմանդամներ, ովքեր առավել լավ են աշխատում քան հաշմանդամություն չունեցողները:

Հաշմանդամները ունեն՝ կրթության իրավունք: Պետությունը պարտավոր է հոգ տանել նրանց կրթության համար, այդ իսկ պատճառով պատրաստվում են հատուկ մասնագետներ: Նրանց համար հաճախ կիրառվում են փոքր-ինչ արտասովոր մեթոդներ, օրինակ՝ տեսողական խանգարումներ ունեցողների համար գործում է՝ Բրայլի համակրգը:

Հաշմանդամները նաև ունեն աշխատանքի իրավունք: Անթույլատրելի են հաշմանդամության պատճառով մարդուն աշխատանքի ընդունման կամ պաշտոնի բարձրացման մերժումը, աշխատանքից հեռացումը կամ այլ աշխատանքի փոխադրումը: Անհրաժեշտություն է նրանց համար լավ պայմանների ստեղծումը: Պետք է նշել, որ լավ պայմաններ բավար չեն նաև լավ վերաբերմունք է անհրաժեշտ:

Հաշմանդամները մեր հասարակության մի մասն են կազմում և նրանց որևէ կերպ առանձնացնելը պարզապես անկարելի է:

Оставьте комментарий