Պատերազմ… քաղաքական-հասարակական միավորումների (պետություններ, ցեղեր, քաղաքական խմբավորումներ և այլն) միջև հակամարտություն, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի (բանակներ) միջև ռազմական (մարտական) գործողությունների տեսքով։
Որպես կանոն, պատերազմը հետապնդում է հակառակորդին սեփական կամքի պարտադրման նպատակ։ Ըստ 19-րդ դարի ռազմական փորձագետ Կարլ ֆոն Կլաուզևիցի ձևակերպման՝ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով»[1]: Այդ իմաստով պատերազմը կազմակերպված զինված բռնություն է, որի խնդիրը քաղաքական նպատակներին հասնելն է։ Որպես կանոն, պատերազմը հակառակ կողմին սեփական կամքը թելադրելն է։ Պատերազմում նպատակին հասնելու հիմնական միջոցը կազմակերպված զինված պայքարն է՝ որպես գլխավոր և վճռորոշ միջոց, կարևորվում են նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, ինֆորմացիոն և պայքարի այլ միջոցնրը։ Այս իմաստով պատերազմը կազմակերպված զինված բռնություն է, որի նպատակն է հասնել քաղաքական նպատակների։ Տոտալ պատերազմը դա զինված բռնություն է, որը հասցվել է ծայրահեղ սահմանների։ Պատերազմի գլխավոր միջոց են հանդիսանում զինված ուժերը (բանակ, ավիացիա և նավատորմ)։ Պատերազմի ընդհանուր նպատակը մշտապես թշնամուն ուժազրկելու մեջ է՝ մինչև վերջինս դադարի դիմադրելը։ Դրան կարելի է հասնել ոչ բարեկամական զինված ուժերին և պետություններին հաղթելու, իսկ երբեմն էլ գոյության համար անհրաժեշտ միջոցները անհասանելի դարձնելու միջոցով։
Պատերազմի առաջացման պատճառները և դրանց դասակարգումը:
Պատերազմների առաջացման հիմնական պատճառը քաղաքական ուժերի ձգտումն է օգտագործել զինված ուժերը ներքին և արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար։ Ըստ իրենց մասշտաբի պատերազմները բաժանվում են համաշխարհային և տարածաշրջանային (կոնֆլիկտ)։ Կարևոր նշանակություն ունի նաև պատերազմների բաժանումը «ներքին» (external warfare) և «արտաքին» (internal warfare) պատերազմների։ Պատերազմները դասակարգվում են նաև որպես «արդարացի» և «աանարդար»։
- Արդարացի պատերազմ են ազատագրական պատերազմները՝ անհատական կամ կոալիցոն պատերազմները, որոնք համապատասխանում են ՄԱԿ-ի կանոադրության 51-րդ հոդվածին կամ ազգային-ազատագրական պատերազմները՝ ուղղված ինքնորոշման իրավունքի իրականացման սահմանապակման դեմ։ Ժամանակակից աշխարհում արդարացի, բայց ոչ թույլատրելի են համարվում պատերազմները, որոնք մղվում են Աբխազիայում, Ղարաբաղում, Քաշմիրում, Պաղեստինում։
- Անարդարացի՝ «նվաճողական» կամ անօրինական ագրեսիա։ Միջազգային իրավունքով բռնությունը որակվում է որպես միջազգային հանցագործություն։ 1990 -ական թվականներին հայտնվեց հումանիտար պատերազմ հասկացությունը, որը համարվում է բռնություն հանուն բարձրագույն նպատակի՝ էթնիկ զտման կանխում կամ խաղաղ բնակչության հումանիտար օգնություն։

Ըստ իրենց պատճառների պատերազմները կարող են բաժանվել տնտեսական (Իրանական պատերազմը) և գաղափարական (Վիետնամական պատերազմ) պատերզմների։
