Այրի կնոջ և դատավորի առակը:
Առակը սովերեցնում է , որ անդադար ու անձանձրույթ պետք է աղոթել Աստծուն,ով անտարակույս կլսի իրեն դիմողի աղոթքների ու աղաչանքները այլ ոչ թե անիրավ և անաստված դատավորին , ով լսեց այրի կնոջը միայն նրա համար, որ վերջինս արդեն ձանձրացնում էր իրեն:
Այրին Քրիստոսին թողած՝ ապավինում էր անիրավ դատավորին`իրավունք էր խնդրում մեկ այլ դևից, որպեսզի ձերբազատվի մեկ այլ անիրավի բռնությունից:
Անիրավ տնտեսի առակը
Տանուտերն Աստված է, տնտեսն էլ մարդն է։ Աշխարհի բոլոր բարություններն Աստուծո ունեցվածքն են: Մարդը դրանց տերը չէ, այլ մատակարարող պաշտոնյան: Աստված աշխարհի բարությունները մարդուն է հանձնել, որ այս աշխարհում դրանք օգտագործելով՝ հանդերձյալ աշխարհի համար արդյունք և շահ պատրաստի։ Աշխարհի բարիքները մարդու ձեռքում ժամանակավոր են։ Մի օր դրանք այլևս ձեռքի տակ չպիտի ունենա։ Աստված դրանք հանձնել է, որպեսզի նա որևէ ձևով օգտվի այդ բարիքներից, և երբ դրանք իր ձեռքից պակասեն, այսինքն՝ երբ մարդը մեռնի, իր ապագա կյանքում այս աշխարհի մատակարարությունից օգուտ քազած լինի։
Ուշագրավ է նաև օգուտ քաղելու ձևը։ Երբ տնտեսը մուրհակները փոխել էր տալիս, նա կարող էր օգտվել տարբերության գումարից՝ նույն պահին պարտապաններից պատշաճ մաս ստանալով, բայց տնտեսի նպատակն էր շահել միայն պարտապանների երախտապարտությունը, որպեսզի երբ պաշտոնից ազատվի, նրանց տներում բնակություն և կերակուր գտնի։ Նա ցանկացավ ընկերներ ձեռք բերել՝ մարդկանց լավություն անելով, որ ընկերոջն արած լավությունից մի օր էլ ինքը օգտվեր։ Առակի նպատակն է հասկացնել և ուսուցանել, թե մարդ պարտավոր է ձեռքում եղած աշխարհի բարիքներից ընկերոջը օգուտ հանել, օգնել, նպաստել, ողորմել։
«Աշխարհի որդիները» նրանք են, ովքեր ճարպիկ են ու խորամանկ և բոլոր գործերում իրենց շահն են փնտրում: Իսկ «լույսի որդիները» նրանք են, ովքեր Աստծուն սիրելով և հանդերձյալ կյանքի ձգտելով՝ չեն հոգում երկրավորի մասին, այլ միայն հոգևոր հարստությունն են արժևորում: Սակայն առաջինները նույնպես կարող են փրկվել վերջինների նման, եթե իրենց անօրինությունը գիտակցեն ու ղզջան, եթե իրենց հանցանքները ընդունեն ու խոստովանեն, եթե ապաշխարեն ու փորձեն իրենց մեղքերը քավել` ներելով և ողորմություն անելով, քանզի «աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն»:
Առակների նպատակը
Կարծում եմ, նա այդպես է իրականացնում մարդկանց նկատմամբ Եսայու մարգարեությունը, որ ասում է.
«Անդադար կլսեն, բայց չեն հասկանա,
շարունակ կնայեն, բայց չեն տեսնի…
Ուշագրավ է, որ Աստծու ներշնչմամբ գրված այդ խոսքերը սաղմոսերգուն ասել էր Հիսուսի ծնվելուց դարեր առաջ։ Ստացվում է, որ իր Որդու երկիր գալուց դեռ հարյուրավոր տարիներ առաջ Աստված որոշել էր, որ նա ուսուցանելու է առակների միջոցով։ Ուրեմն կարելի է ենթադրել, որ Աստված գնահատում է ուսուցանելու այս մեթոդը։
Հիսուսը այնպես է սովորեցնում, որ նրանց համար հեշտ լինի հիշել։ Սովորաբար տպավորիչ օրինակը կամ առակը չի մոռացվում։ ինչպես Հիսուսն ինքն ասաց, առակները օգնում էին զատորոշելու նրանց, ում «սիրտը կարծրացել էր» ճշմարտության հանդեպ: Իսկ ինչպե՞ս էին նրա առակները բացահայտում մարդկանց մղումները։ Որոշ դեպքերում նա միտումնավոր կերպով էր առակներով խոսում, որ մղի իր ունկնդիրներին հարցեր տալու դրանց լիարժեք նշանակությունը հասկանալու համար։ Խոնարհ մարդիկ այդպես էլ անում էին, իսկ հպարտ կամ անտարբեր մարդիկ՝ ոչ: Փաստորեն, առակների միջոցով ճշմարտությունը հայտնի էր դառնում նրանց, ում սիրտը ծարավ էր ճշմարտության, սակայն թաքնված էր մնում նրանցից, ում սիրտը հպարտ էր։ Հիսուսի առակներն ու օրինակները շատ առումներով էին օգտակար։ Դրանք հետաքրքրություն էին առաջացնում մարդկանց մեջ՝ մղելով նրանց լսելու։ Նաև պատկերներ էին ստեղծում մտքում, ինչի շնորհիվ հեշտ էր լինում հասկանալ։
Ժայռի վրա կառուցել տունը
Ժայռը հենց Ինքը` Հիսուս Քրիստոսն է, իսկ ավազը` այս աշխարհը: Եթե քո կյանքը կառուցում ես այս աշխարհի վրա, ինչ-որ կառուցել ես, վաղ թե ուշ փլվելու է:
Մենք պետք է իմաստուն լինենք, եւ մեր կյանքը կառուցենք Հիսուս Քրիստոսի վրա, այսինքն` ապրենք Նրա Խոսքի համաձայն: Այդ ժամանակ ոչ մի չարիք, նեղություն եւ դժվարություն չի կարող մեզ կործանել:
Պետք է Խոսքը ոչ միայն լսող լինենք, այլ նաև կատարող:
Հավատի լույսը
Այս առակով Հիսուսը ուզում է մարդկանց սովորեցնել , որ կարևորը մարդու ներաշխարհն է, ոչ թե արտաքինը: Մարմնի ճրագն աչքն է. երբ քո աչքն առողջ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ քո աչքը հիվանդ է, քո ամբողջ մարմինը խավար կլինի: Շատ անգամ մարդիկ տարված են արտաքին երևացող բաներ մաքրելով, մինչդեռ մեր ներսը լի է հափշտակությամբ և չարությամբ: Բայց երբ մարդը լսում է հավատում է Աստծո խոսքին, նրա մարմինը նմանվում է ճրագի, որն իրենից լույս է ճառագում, հետևաբար կարևորը մարդու հավատն է ու ներքին լույսը, այլ ոչ թե արտաքինը, որն շատ անգամ խափուսիկ է:
Նոր գինին հին տիկերի մեջ չի դրվում
Հիսուսի բերած համեմատությունների համաձայն` հին սովորությունները հնացած տիկերի են նման, իսկ Իր ուսմունքն ու քարոզները` նոր գինու: Հնի հետ դրանք անհարիր են, պետք է նոր գինին նոր տիկի մեջ լցնել, Նոր Ուխտը նոր օրենքներով կազմել, որպեսզի հաստատուն հիմքով պատրաստվի և պահպանվի:
Սերմնացանի առակը
Սերմնացանը Քրիստոս է, սերմը` Աստծո խոսքը, որն իր մեջ կրում է ճշմարիտ ու հոգևոր կյանքի սկիզբը: Արտը` ողջ մարդկությունն է, Աստծո խոսքը միշտ նույն արդյունքը չի ունենում: Բոլորն էլ, երբ լսում կամ ընթերցում են Աստծո խոսքը, ստանում են սուրբ սերմերի իրենց բաժինը, բայց թե դրանք ինչպե՞ս կաճեն` պայմանավորված է մարդու հոգևոր մակարդակից: Առակում խոսքը 4 տիպի մարդկանց մասին է:
Առաջին տիպի մարդիկ դրանք այն մարդիկ են, որոնց միտքը կարծր հողի նման չոր է: Երբ կարդում կամ լսում են Տիրոջ խոսքը անտարբերության արտաքին շերտը չի թողնում, որ հոգևոր սերմը թափանցի սրտի մեջ, և այն մնում է հիշողության մակերեսին և չար ուժերը՝ աշխարհի զվարճանքներն ու գայթակղությունները, թռչունների նման մարդկանցից հափշտակում են Տիրոջ խոսքը:
Երկրորդն այն մարդիկ են, ովքեր լսելով Ավետարանի քարոզը սիրո, արդարության, ինքնազոհության մասին, անմիջապես բորբոքվում են լուցկու նման, բայց անմիջապես հանգում: Քարքարոտ տեղում միայն մանր խոտ է աճում, այդպես էլ այս մարդիկ հանդարտ կյանքի պայմաններում ընդունակ են կատարել ջանքեր չպահանջող մանր շատ գործեր: Նրանք դեմ չեն առաքինությանը, բարոյականությանը, սակայն կկամենային Երկնքի արքայություն մտնել առանց բարդությունների: Իսկ երբ համոզմունքների համար ստիպված տանջանքներ ու զրկանքներ են կրում, անմիջապես ուրանում են Տիրոջը: Եսասիրության քարքարոտ շերտը չի թողնում, որ Աստծո խոսքը հասնի ու արմատավորվի նրանց սրտում:
Երրորդն այն մարդիկ են, ովքեր կամենում են միաժամանակ ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային Նրանք պիտանի չեն Աստծո արքայության համար, քանի որ կամենում են ապրել ըստ Աստծո օրենքների, բայց միաժամանակ չեն ցանկանում հրաժարվել աշխարհի ունայնությունից: Ի վերջո, աշխարհիկ հոգսերի, հետաքրքրությունների և հակումների հորձանուտը կլանում է նրանց իսպառ` հոգու միջից արտամղելով այն ամենն, ինչ լուսավոր է, խորհրդավոր և վեհ:
Չորրորդն այն կատարյալ մարդիկ են, ում խոսքը գործից չի տարբերվում, ովքեր Աստծո խոսքը լսելով և ընդունելով՝ փորձում են ապրել աստվածահաճո կյանքով: Ճիշտ է, բոլորը միանման չեն կարողանում ավետարանական խոսքին հնազանդվել, քանզի մեկը պտղաբերում է երեսուն, մյուսը` վաթսուն, մյուսը` հարյուր, որը նշանակում է, թե մեկն ի վիճակի է կատարել մեկ երրորդն այն ամենի, ինչ իրենից պահանջում է քրիստոնեական հավատը, մյուսը` մոտավորապես երկու երրորդը, և միայն քչերին է հաջողվում կատարել ամեն ինչ լիարժեք և կատարելապես: Դրանք ընտրյալ անհատականություններն են:
Պահված գանձի օրինակը
Այստեղ շեշտը դրված է գանձի վրա, երբ հողագործը գտնում է այդ գանձը, նրա մոտ մեծ ցանկություն է առաջանում տիրանալ այդ գանձին՝ վաճառելով ամեն ինչ, ինչ որ ուներ: Ստացվում է, որ երկնային արքայությունը ժառանգելու համար պետք է հրաժարվել այս աշխարհում ունեցած հարստությունից: Ստացվում է , որ մարդը կարող է պատահաբար գտնել երկնքի արքայությունը և պետք է իմաստուն կերպով ընտրություն կատարել:
Նոր կարկատանը հին հագուստի վրա
Այստեղ մեկնաբանությունը նույնն է ինչ որ ՛՛Նոր գինին հին տիկերի մեջ չի դրվում ՛՛ առակում: Հիսուսի բերած համեմատությունների համաձայն` հին սովորությունները հնացած հագուստի են նման, իսկ Իր ուսմունքն ու քարոզները` նոր կտորի: Հնի հետ դրանք համադրելը անհարիր է: Պետք է նոր Ուխտը նոր օրենքներով կազմել, որպեսզի հաստատուն հիմքով պատրաստվի և պահպանվի:
Ճրագի օրինակը
Կարծում եմ ճրագը դա քրիստոնեությունն է, որը չէր կարող երկար ժամանակ ծածուկ մնալ ու գաղտնի գործել, միայն թե այդ լույսը համարձակ դուրս բերող էր պետք:
Որոմի առակը
Ագարակատերը դա Հիսուսն է , իսկ ագարակը՝ աշխարհը: Ցորենի սերմերը բարի, իսկ որոմի սերմերը չար մարդիկ են: Բարի մարդկանց գործերը բարի պտուղներ են տալիս, չարերինը՝ չար: Ցորենն ու որոմն առանձնացնելը նշանակում է, որ ամեն մարդ իր գործերի համար արժանի հատուցում պետք է ստանա: Իսկ չար մարդիկ միանգամից չեն պատժվում, քանի որ այդ դեպքում հնարավոր է նեղություն կամ վիշտ պատճառել նաև բարի մարդկանց: Ու բացի այդ, յուրաքանչյուրին ժամանակ է տրվում զղջալու և ուղղվելու համար:
Աշակերտ լինելու գինը
Մարդկայնի կյանքը դա աշտարակի կառուցման նման է, որի հիմքը մարդու սերն է: Հիսուսին հետևելու իմաստը՝ փրկությունն է, որի համար անհրաժեշտ է սիրել Աստծուն ամբողջ հոգով ու մտքով: Եվ Հիսուսին հետևելուց առաջ մարդը պետք է հաշվի նստի ինքն իր հետ և հասկանա այն գինը, որ պիտի վճարի՝ հիսուսին աշակերտ լինելու համար:
Անպետք աղը
Աղը նյութի մեջ լուծվելիս նրա էությունն ու արտաքին տեսքը չի փոխում, այլ միայն իր համն է տալիս. նույնպես և քրիստոնեությունը մարդու կամ մարդկային հասարակության մեջ որևէ արտաքին բեկում չի առաջացնում, սակայն ազնվացնում է մարդու հոգին և դրա միջոցով փոփոխում նրա ամբողջ կյանքը: ՛՛Եթե աղը անհամանա՛՛ ասելով նա ի նկատի ուներ այն մարդկանց, ովքեր մեկ անգամ ճաշակելով Սուրբ Հոգու հետ ազնիվ հաղորդությունը, այնուհետև ընկան աններելի մեղքի մեջ և նրանք այլևս առանց Աստծո առանձնակի օգնության ընդունակ չեն ոչնչով հոգեպես նորոգվել:










