Рубрика: հասարակագիտություն

Սերնդեսերունդ

Մարդկության պատմությանը բացմաթիվ հասարակարգեր են հայտնի: Այդ համակարգերից ամենաանարդյուտավետը համարվում է ամբողջատիրությունը( տոտոլիտարիզմ): Ամբողջատիրությունը կենտրոնացված կառավարման հրամայավար ձև է, որը կարգավորում է պետական և մասնավոր գործունեության բոլոր կողմերը:  Առավել հայտնի ամբողջատիրական ռեժիմներն էին կոմունիստականը ԽՍՀՄ-ում, որը գոյատևեց 70 և ֆաշիստականը Գերմանիայում՝ որը գոյատևեց 12 տարի:

Ամբողջատիրական պետությունը բնորոշվում է ողջ հասարակության մեջ ներթափանցելու, նրա առանձին մասերը համընդհանուր վերահսկողության ենթարկելու և կուսակցական ղեկավարության կողմից պլանավորման ձգտումով: ԽՍՀՄ-ում ամբողջատիրության տնտեսական հիմքը դարձավ սեփականության պետականացումը:

Ամբողջատիրությունը բռնապետի ամբողջական գաղափարախոսությունն է, որը պետք է հարգվի և որին պետք է ենթարկվեն բոլոր մարդիկ պետության մեջ առանց բացառության: Դա ամբողջական վերահսկողությունն է զանգվածային լրատվության բոլոր միջոցների, տնտեսության, քաղաքականության և մասնագիտական գործունեության և նույնիսկ անձնական կյանքի և մարդկանց հոգիների նկատմամբ: Նման բռնապետության պայմաններում մարդու համար տեղ չկա իր անձի, իր իրավունքների և ազատության համար: Ամբողջատիրական պետությունը չի կարող լինել իրավական, այսինքն այնպիսին, որտեղ դատարանը անկախ կլիներ իշխանություններից, իսկ օրենքները իրապես կպաշտպանվեին: Նման պետությունը ուղղակի անկարող է նման համակարգի գոյության պայմաններում: Ձևականորեն օրենքները պաշտպանում էին բոլոր քաղաքացիների իրավունքները, բայց իրականում միայն նրանց, ովքեր չէին ընկնում «ազգի թշնամիների» կամ «ռեյխի թշնամիների» ցուցակի մեջ: Ամբողջատիրական գաղափարախոսության հիմքը «մեկ ընդհանուր մեծ գաղափար»-ն է, որը ներկայացվում է որպես բոլոր խնդիրների լուծման բանալի:

Կարծում եմ, մեղմ ասած, դժվար է ապրել նման համակարգում, որտեղ իշխանությունը պարտադրում է իր ճշմարտությունը և ժողովուրդը պիտի անվերապահորեն հավատար այդ ճշմարտությունը, այլ կարծիք լիներ չէր կարող, դա դիտվում էր որպես այլախոհություն և խստագույնս պատժվում էր: Մարդիկ զուրկ էին այլընտրանքային տեղեկատվական դաշտից , ամբողջ տեղեկատվությունը կենտրոնացված էր 1 ձեռքում և ուղեղների լվացումը այնքան խորն էր ընթանում, որ մարդիկ ակամայից դառնում էին այդ գաղափարների կրողները: Մարդիկ դառնում էին ոչ թե մտածող, այլ պատրաստի գաղափարի կրող: Իմ կարծիքով, մարդիկ ովքեր հիմա մեծ երանությամբ են հիշում այդ ժամանակաշրջանը, կարոտում են իրենց երիտասարդությունը: Մարդիկ ավելի շատ կատարածուներ էին, պետությունը կայացնում էր որոշումներ, իսկ մնացածը դրանք կատարում էր, չկար ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն և մարդիկ սովորել էին դրան, քանի որ իրենց վրա ոչ մի պատասխանատվություն չէր ընկնում, ինչպես ասում էին, այդպես էլ արվում էր և այդ ամենը պետությունը այնպես գրագետ էր համեմում, որ մարդիկ իրենց կատարածու լինելուց միայն երջանիկ էին : Հասարակության մոտ կար քիչ թե շատ հավասարության զգացում, չկար սոցիալական մեծ տարբերություն, ավելի ճիշտ կարծում եմ, որ այն ժամանակ էլ կար, բայց մարդիկ վախենում էին իրենց ունեցածը ի ցույց դնել: Մարդը ապրում էր ընդհանուր գաղափարների համար, շատ էին հնչում հավասարություն, եղբայրության, արդարության լոզունգները, բայց հիմա երբ ետ հայացք ենք գցում այդ համակարգերի վրա, որպես պատմական իրողություն, փաստում ենք , որ դրանք ոչնչոցնում էին հենց մարդուն:

Բայց այն ժամանակ կային իրողություններ, որոնց վրա աչք փակելը այնքան էլ ճիշտ չի լինի: Օրինակ Խորհրդային Միության տարիներին(70-80ական թթ) սոցիալական ոլորտում քայլեր էին արվում մարդկանց կենսապայամանները բարելավվելու համար: Ապահովված էր կենսական մինիմումը: 1-2% էր կազմում մարդկանց թիվը, որոնք օրվա հացի գումար չունեին: Այսօր պաշտոնական տվյալներով ՀՀ-ում աղքատությունը կազմում է մոտ 30%: Հիմա ամեն ինչ մասնավորի ձեռքին է, եթե գումար ունես կարող ես բնակարան գնել , եթե ոչ, ապա չես կարող: Այն ժամանակ պետությունն էր ապահովվում, պետության ներուժը թույլ էր տալիս դա անել: Կամ մեկ այլ օրինակ, Խորհրդային սահմանադրությունը՝ իր ընտրակարգով թույլ էր տալիս ազգային ժողովի պատգամավորին հետ կանչել, եթե նա իր ընտրողի շահերը չէր արտահայտում, այսօր դա իսպառ վերացել է: Մենք չենք կարող ազդել պատգամավորի վրա , ով օրենքներ է ընդունում, որով մենք ապրելու ենք: Կրթությունը ամբողջովին անվճար էր ի տարբերություն հիմա:

Կրթական կյանքը սովետական Հայաստանում

Խորհրդային Հ-ում կրթությունը կարելի է բաժանել 2 փուլի: Առաջինը ընդգրկում է 1945-1966թթ, իսկ երկրորդը 1966-1980ական թթ-ի վերջը: Փուլերից յուրաքանչյուրն ուներ իր առանձնահատկությունները, եթե առաջին փուլում կրթության կազմակերպումը նպատակաուղղված էր համակարգի վերակառուցմանը և առավել բնորոշ էին քանակական փոփոխությունները ապա երկրորդ փուլում շեշտը դրված էր բովանդակային փոփոխություն ու որակի վրա: Դպրոցների ինքնուրույնությունը սահմանափակված էր կառավարման ծայրահեղ կենտրոնացմամբ,վարչահրամայական մեթոդների կիրառմամբ որի հետևանքով արմատավորվում էր միօրինակությունը և բացառում էր բազմազանությունն ու բազմակարծությունը: Դպրոցական դասագրքերը հիմնականում հաջողված էին, շարադրված էին մատչելի, համակարգված ու տրամաբանված: 1960-ականների սկզբին արդեն Խորհրդային կրթական համակարգը մեծ ճանաչում ու համբավ ուներ ամբողջ աշխարհում: Դրա վառ ապացույցն է մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, որոնք ապրել ու աշխատել են այդ ժամանակաշրջանում: Ուսանողը դեռ ԲՈՒՀ -ը չավարտած արդեն գիտեր, որ ինքը աշխատելու է այսինչ կամ այնինչ տեղը:

Հիմա այդպես չէ, նախ կրթուրյունը վճարովի է և ԲՈՒՀ—ը ավարտելուց հետո անձը վստահ չէ, որ կկարողանա գտնել իր մասնագիտությամբ աշխատանք: Բայց մյուս կողմից, կրթական համակարգը ազատ է, մասնագիտությունների ընտրանին շատ մեծ, մարդ կարող է կրթություն ստանալ Հայաստանում բայց աշխատանքի անցնել արտասահմանում: Այժմյան սերունդը ձեռքի տակ ունի հսկայական ինֆորմացինոն դաշտ, որտեղ յուրաքանչյուրը կգտնի այն ինչն իրեն հետաքրքիր է: Համացանցի առկայությունը ամբողջովին փոխեց մարդկանց կենսակերպը:

Հանգիստը ԽՍՀՄ-ում

Հանգիստը ԽՍՀՄ-ում կազմակերպվում էր այսպես կոչված Պրոֆմիությունների միջոցով: Աշխատավոր մարդիկ ստանում էիր ուղեգրեր, հանգիստը կազմակերպելու համար, բայց միայն ԽՍՀՄ կազմի մեջ մտնող երկրներում: Հիմա, մարդը հանգիստը կազմակերպում է իր միջոցներով ՝ առանց որևէ սահմանափակման :

Բժշկությունը նույնպես անվճար էր: Այժմ բժշկությունը մեծամասամբ վճարովի է, բայց կարծում եմ որակը անհամեմատ ավելի բարձր է: Չնայած, որ պետությունը ջանքեր է գործադրում, որպեսզի ամեն տարի ավելի շատ մարդ օգտվի Պետպատվերներից:

Ես ուրախ եմ, որ ապրում եմ անկախ, ազատ Հայաստանի Հանրապետությունում, որտեղ յուրաքանչյուր անձ կարող է բարձրաձայնել իր կարծիքը, ունի ազատ ընտրություն հնարավորություն և անսահմանափակ ինֆորմացիոն դաշտ: