Рубрика: Էկոլոգիա

Կանաչապատումը Երևանում

Կանաչապատումը տարածքներն ոչ միայն բնակավայրի արտաքին տեսքը հաճելի դարձնելու առումով են կարևոր, այլև միկրոկլիմայի պահպանման և բարելավման միջոցներ են։ Պատահական չէ, որ ժամանակակից զարգացած քաղաքներում կանաչ շինարարությունը համարվում է թիվ մեկ անելիքը։

Երևանը դեռևս խորհրդային տարիներից աչքի է ընկել օդային ավազանի աղտոտման բարձր մակարդակով, հետևաբար Երևանի բոլոր գլխավոր հատակագծերում  հատուկ ուշադրություն է դարձվել կանաչապատման հարցերին։ Ներկայումս Երևան քաղաքում հաշվառված է մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող մի քանի հարյուր կազմակերպություն: Օդի և հողի աղտոտման հիմնական պատճառներից են նաեւ շարունակաբար ավելացող տրանսպորտային միջոցները: Նշված գործոնների ազդեցությամբ է պայմանավորված ածխաթթու գազի մակարդակի շարունակական ավելացումը:

Մայրաքաղաք Երևանում օդի աղտոտվածությունը, բնակլիմայական պայմանները, շինարարության ծավալները, տրանսպորտային միջոցների ավելացումը, կանաչապատ տարածքների ծավալային անբավարարությունը Երևանը դարձրել են էկոլոգիապես խիստ ծանրաբեռնված:

Նշենք նաեւ, որ Երևանի բոլոր վարչական շրջաններում հողերը բնութագրվում
են աղտոտման գումարային գործակցի /ԱԳԳ/ բարձր մակարդակով.

Հաշվի առնելով վերը նշված պատկերը, առաջիկա տարիներին պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի մեկ շնչին ընկնող կանաչ զանգվածը ներկայիս 7.6 քմ–ից հասնի մինչև 12.0-12.5 քմ-ի (որոշ հավարկներով էլ մինչև  21 ք/մ-ի ):

Երևան քաղաքի կանաչապատման ներկայիս վիճակը դեռևս բավարար չէ քաղաքի կանաչ տարածքի կազմակերպման համար ներկայացվող ժամանակակից պահանջներին: Ծառերի և թփերի այն տեսականին, որն ընդգրկված է եղել Երևան քաղաքի կանաչապատման մեջ, մեծ մասամբ կազմավորվել է պատահական ձևով և իր մեջ ներառել է քաղաքի պայմանների նկատմամբ ոչ կայուն տեսակներ։ Հետևաբար, կանաչապատման պետք է ընտրել այնպիսի ծառեր և թփեր, որանք հարմար են հենց մեր կլիմային:

Վերջին 8 տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի ծրագրով իրականացվել են ոռոգման ցանցերի ընդլայնման, նորերի ստեղծման լայնածավալ աշխատանքներ, ինչն իր հերթին նպաստեց կանաչ տարածքների բարելավմանը, վերականգնմանը և ավելացմանը։ Ոռոգման ցանցերի ընդլայնման և նորերի ստեղծման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականը։

Ստեղծված նոր ոռոգման ցանցերի և ինտենսիվ ոռոգման շնորհիվ վերականգնվեցին և վերականգնման փուլում են գտնվում նախկինում կանաչապատ մի շարք զանգվածներ։

Չնայած վերջին տարիներին կանաչապատման ոլորտում իրականացված հսկայածավալ աշխատանքներին, այնուամենայնիվ չլուծված են մնում մի շարք խնդիրներ։ Անթրոպոգեն բեռնվածության կտրուկ բարձրացման ներկայիս պայմաններում Երևան քաղաքի կանաչապատման հիմնախնդիրը ստանում է բացառիկ կարևոր սոցիալական, էկոլոգիական ու տնտեսական նշանակություն և պահանջում է լուծման համալիր մոտեցում։

Շատ կարևոր է ոռոգման ցանցի հիմնախնդրի լուծումը, ներկայումս ամբողջ աշխարհում ամենաարդյունավետը համարվում է կաթիլային ոռոգման համակարգը: Հաշվի առնելով մեր երկրի բնակլիմայական պայմանները, կարծում եմ որ մեր երկրի համար դա կլինի ամենաարդյունավետ լուծումը՝ ոռոգման խնդիրը լուծելու համար: