Рубрика: English

ESL Doctors Reading Comprehension Passage

When most people are ill with a non-life threatening condition they will most often see a General Practitioner, a GP, also called a Family Doctor. These doctors generally work in the local community in surgeries rather than in hospitals, so they are convenient for people to see for a consultation. However, other GPs can work in a very wide range of areas, such as in hospitals, in education and for insurance companies.

As the name suggests, GPs are doctors that do not have a specialty, such as a brain surgeon or cancer specialist: they are able to diagnose and treat all the possible diseases and problem that one of their patients might have. They can treat and manage most illnesses and perform some minor surgeries in their practice. Then for more serious cases they will refer the patient to a specialist that will work in a hospital.

If you are ill and need to see a GP you will normally need to make an appointment. Sometimes you can just walk into the surgery and see a doctor, but that is not very likely as GPs are normally very busy and all their appointment times will be fully booked. Often you have to wait several hours if not at least one of two days before you can get an appointment with a GP. If you are too ill to wait you have to go to a hospital and visit the accident and emergency department. 

GPs also make house-calls. These are when the GP comes to your house to treat you or see a patient. Most often a GP has to make house-calls to see elderly people who cannot get to the surgery easily. They might be ill and need to doctor to give them medicine or it could be that the GP just want to check on them and make sure that they are ok.

If you are ill, the doctor will normally prescribe you some medicine and tell you to go away for a few days before you go back and visit them again if you have not started to get better. The GP will also explain how you can have a better lifestyle that could prevent you from becoming ill in the first place. They will normally recommend that you stop smoking cigarettes (if you do), not to drink too much alcohol and to get exercise. Once you have your prescription you will need to visit a pharmacy to get the medicine the doctor prescribed you.

Когда большинство людей болеет не угрожающим жизни состоянием, они чаще всего обращаются к врачу общей практики, также называемому семейным врачом. Эти врачи обычно работают в местном сообществе в хирургии, а не в больницах, поэтому людям удобно обращаться за консультацией. Тем не менее, другие врачи могут работать в самых разных областях, таких как больницы, образование и страховые компании.

Как следует из названия, врачи общей практики — это врачи, у которых нет специальности, такие как нейрохирург или онколог: они могут диагностировать и лечить все возможные заболевания и проблемы, которые могут возникнуть у одного из их пациентов. Они могут лечить и лечить большинство болезней и выполнять некоторые незначительные операции в своей практике. Затем для более серьезных случаев они направят пациента к специалисту, который будет работать в больнице.

Если вы заболели и вам необходимо обратиться к врачу общей практики, вам обычно нужно записаться на прием. Иногда вы можете просто пойти на операцию и обратиться к врачу, но это не очень вероятно, так как врачи обычно очень заняты, и все время их назначения будет полностью забронировано. Часто вам приходится ждать несколько часов, если не меньше одного дня, прежде чем вы сможете записаться на прием к терапевту. Если вы слишком больны, чтобы ждать, вам нужно пойти в больницу и посетить отделение неотложной помощи.

Врачи также делают домашние звонки. Это когда терапевт приходит к вам домой, чтобы лечить вас или видеть пациента. Чаще всего врач общей практики вынужден звонить на дом, чтобы увидеть пожилых людей, которые не могут легко добраться до операции. Они могут заболеть, и им нужен врач, чтобы дать им лекарство, или, возможно, врач общей практики просто хочет проверить их и убедиться, что они в порядке.

Если вы заболели, врач обычно назначит вам лекарство и скажет вам отдыхат на несколько дней, прежде чем вы вернетесь и посетите его снова, если вы не начали поправляться. Врач также объяснит, как вы можете вести лучший образ жизни, который может предотвратить ваше заболевание. Обычно они рекомендуют вам бросить курить (если вы это делаете), не пить слишком много алкоголя и заниматься физическими упражнениями. После того, как у вас есть рецепт, вам нужно будет посетить аптеку, чтобы получить лекарство, которое вам прописал врач.

Рубрика: Հասարակագիտություն 2

Բանկերի գործնեությունը

Բանկը դա ֆինանսական կազմակերպություն է, որը կենտրոնացնում է ժամանակավորապես ազատ դրամական միջոցները՝ ավանդներ ներգրավելու միջոցով և տեղաբաշում է դրանք՝ վարկերի, փոխառությունների տրամադրման, ավանդների տեղաբաշխման և ներդրումների իրականացման միջոցով։ Բանկերը կարող են հիմնադրվել Բաժնետիրական ընկերությունների, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և կոոպերատիվների տեսքով։

Ըստ իրականացվող գործառնությունների բովանդակության՝ բանկերը լինում
են

1. Էմիսիոն բանկեր: Այս բանկերը պետության դրամավարկային
քաղաքականության հիմնական օղակն են, երկրի ողջ բանկային համակարգի հսկիչ
բանկը: Էմիսիոն բանկերը հավաքագրում են ռեզերվային պահանջներ, տրամադրում
են վարկեր և, ամենակարևորը, նրան է պատկանում բանկային տոմսերի և
թղթադրամի թողարկման մենաշնորհը: Էմիսիոն բանկերի դերը սովորաբար խաղում
են կենտրոնական բանկերը:

2.Առևտրային կամ կոմերցիոն բանկեր: Առևտրային բանկերը իրավաբանական
անձ հանդիսացող ինքնուրույն տնտեսավարող սուբյեկտներ են, որոնք իրավունք ունեն
իրենց անունից ներգրավել և տեղաբաշխել դրամական միջոոցներ, իրականացնել
օրենսդրությամբ նախատեսված բանկային այլ գործառնություններ: Նրանք
հանդիսանում են երկրի վարկային համակարգի հիմքը և կենտրոնացնում են
վարկային պաշարների գլխավոր մասը: Առևտրային բանկերը հիմնականում
վարկավորում են արդյունաբերական, առևտրական և այլ ձեռնարկություններին:
Հաճախ այս բանկերին անվանում են նաև դեպոզիտային բանկեր, քանի որ
վարկավորման ռեսուրսների հիմնական մասը, չհաշված բանկի սեփական կապիտալը,
կազմավորվում են դրանց կողմից սպասարկվող հաճախորդների միջոցներից՝
դեպոզիտներից:

3.Ինվեստիցիոն բանկեր: Այս բանկերին հաճախ անվանում են նաև
բանկիրային տներ: Մասնագիտացած են տնտեսության տարբեր ճյուղերի
ֆինանսավորմամբ և երկարաժամկետ վարկավորմամբ, իրականացնում են նաև
արժեթղթերի առքուվաճառք ինչպես ֆոնդային բորսաներում, այնպես էլ նրա
սահմաններից դուրս: Ինվեստիցիոն բանկերի միջոցները ձևավորվում են
հիմնականում դրամական շուկայում սեփական բաժնետոմսերի և փոխառության
տոմսերի տեղաբաշխման ուղիով: Ինվեստիցիոն բանկերի և կոմերցիոն բանկերի
հիմնական տարբերությունն այն է, որ առաջիններս դեպոզիտներ չեն ընդունում, չեն
կատարում հաշվարկային գործառնություններ և չեն տրամադրում կարճաժամկետ
վարկեր:

4. Հիպոթեկային բանկեր: Այս բանկերի հիմնական գործառույթը քաղաքային և
գյուղական բնակչության վարկավորումն է գրավ դրված անշարժ գույքի, առավելապես
հողի դիմաց: Հիպոթեկային վարկը երկարաժամկետ վարկ է, որը գլխավորապես
կիրառվում է գյուղատնտեսության մեջ, ինչպես նաև բնակարանային և այլ
շինությունների ժամանակ: Հիպոթեկային պարտավորությունների ժամանակ, օրինակ՝
գրավ դրված հողի ռենտան տոկոսի ձևով ստանում է այն բանկը, որը տնտեսապես
համարվում է գրավ դրված հողի տերը:

5.Խնայողական բանկեր: Սրանք ոչ մեծ, տեղական նշանակության վարկային
կազմակերպություններ են, որոնք գտնվում են պետության հսկողության տակ, հաճախ
էլ պատկանում են նրան: Այս բանկերի պասիվ գործարքներն ընդգրկում են
բնկաչությունից ընթացիկ հաշիվներում ներդրումների ընդունումը, իսկ ակտիվը
ներկայացված է լինում սպառողական և հիպոթեկային վարկերով, բանկային
վարկերով, մասնավոր և պետական արժեթղթերի գնումով: Ինչ-որ առումով
խնայողական բանկերը նմանվում են առևտրային բանկերին:

Ժամանակակից ֆինանսավարկային համակարգում բանկերի նշանակությունն
այնքան մեծ է, որ անհրաժեշտություն է առաջանում առանձնահատուկ ուշադրություն
դարձնել այդ կառուցվածքի տեսակների գործունեության հիմնական ուղղությունների
գնահատման վրա: Բանկն իրավաբանական անձ է, որն իրավունք ունի օրենքով
սահմանված կարգով և դրված լիցենզիայի հիման վրա իրականացնել բանկային
գործունեություն: Վերջինս իրենից ներկայացնում է ավանդներ ընդունելու
առաջարկությամբ հանդես գալը և ավանդն ընդունողի անունից ու ռիսկով դրանք
տեղաբաշխելը` վարկեր, ավանդներ, դեպոզիտներ տրամադրելու կամ ներդրումներ
կատարելու միջոցով:

Рубрика: Հասարակագիտություն 2

Փողի Պատմությունը

Փող, ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկը։ Փողն այն առանցքն է,որի շուրջը պտտվում է երկրագունդը: Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։ Փողի էությունն այն է, որ այն համարվում է արագ իրացվելի միջոց, որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել ցանկացած ապրանքի։

Նախքան փողի ի հայտ գալը գոյություն են ունեցել տարբեր արժեձևեր,որոնց միջոցով իրականացվել է ապրանքափոխանակությունը: Փողը ծագել է այն ժամանակ, երբ մարդիկ ստիպված են եղել փոխանակել իրենց աշխատանքի արդյունքները: 

Փողը շատ տնտեսագետներ անվանում են «շուկայի լեզու»: Եվ դա իրոք այդպես է, քանի որ հենց նրա միջոցով է իրականացվում ապրանքների և ռեսուրսների շրջապտույտը:

Սկզբունքորեն փող կարող է լինել ցանկացած իր, որը վաճառողների կողմից կարող է ընդունվել որպես ապրանքների և ծառայությունների դիմաց վճարման միջոց:

Այնուամենայնիվ, փողին ներկայացվում են մի շարք պահանջներ, որոնց սկզբնական շրջանում բավարարում էր ոսկին, իսկ այնուհետև թղթադրամները: Ապրանքային փողի համակարգը, ի վերջո, դարձավ հիմնական դրամական համակարգ: Այսինքն՝ ոսկու և արծաթի առևտրականները կամ բանկիրները իրենց ավանդատուներին տրամադրում էին վարկեր, որոնք կարող էին մարվել ապրանքային դրամի տեսքով: Ի վերջո՝ այդ մուտքերը ընդհանուր առմամբ ընդունվեցին որպես վճարման միջոց և օգտագործվում էին որպես փող:

Փողին ներկայացվող պահանջները հետևյալն են՝

  1. Փողի արժեքը պետք է կանխատեսելի ժամանակահատվածում լինի կայուն, այլապես անհնար կլինի հաշվարկներ կատարել և որոշումներ ընդունել:
  2. Փողը պետք է լինի հարմար, որպեսզի հեշտությամբ պահվի դրա կարիքն ունեցողի մոտ:
  3. Փողը պետք է լինի «ամուր», այլապես դրա օգտագործման և պահպանման ժամանակ կառաջանան մեծ դժվարություններ:
  4. Հավասար արժեք ունեցող դրամական նիշերը պետք է լինեն համասեռ (օրինակ՝ ոսկե դրամները պետք է լինեն միևնույն հարգի, այլապես նույն անվանական արժեք ունեցող մետաղադրամները կունենան տարբեր գնողունակություն):
  5. Փողը պետք է անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի բաժանել մասերի:
  6. Փողը պետք է հեշտ ճանաչվի ըստ գույնի, չափերի, հատուկ պոլիգրաֆի- ական հատկանիշների և արժեքի:
  7. Փողը պետք է լինի եզակի, այսինքն՝ հնարավոր չլինի կեղծել, քանի որ այդ դեպքում յուրաքանչյուր մարդ ցանկության դեպքում կարող է բացել իր սեփական «դրամահատման գործը»:

Փողը անընդհատ շրջանառություն մեջ է: Կա շրջանառության երկու ձև՝ կանխիկ և անկանխիկ: Փողի շրջանառության կանխիկ ձևն այն է, երբ այն փոխանցվում է առձեռն: Անկանխիկ ձևն այն է, երբ գումարը փոխանցվում է հաշվեմարից հաշվեհամար:

Рубрика: Հասարակագիտություն 2

Պատերազմ

Պատերազմ… քաղաքական-հասարակական միավորումների (պետություններցեղեր, քաղաքական խմբավորումներ և այլն) միջև հակամարտություն, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի (բանակներ) միջև ռազմական (մարտական) գործողությունների տեսքով։

Որպես կանոն, պատերազմը հետապնդում է հակառակորդին սեփական կամքի պարտադրման նպատակ։ Ըստ 19-րդ դարի ռազմական փորձագետ Կարլ ֆոն Կլաուզևիցի ձևակերպման՝ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով»[1]: Այդ իմաստով պատերազմը կազմակերպված զինված բռնություն է, որի խնդիրը քաղաքական նպատակներին հասնելն է։ Որպես կանոն, պատերազմը հակառակ կողմին սեփական կամքը թելադրելն է։ Պատերազմում նպատակին հասնելու հիմնական միջոցը կազմակերպված զինված պայքարն է՝ որպես գլխավոր և վճռորոշ միջոց, կարևորվում են նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, ինֆորմացիոն և պայքարի այլ միջոցնրը։ Այս իմաստով պատերազմը կազմակերպված զինված բռնություն է, որի նպատակն է հասնել քաղաքական նպատակների։ Տոտալ պատերազմը դա զինված բռնություն է, որը հասցվել է ծայրահեղ սահմանների։ Պատերազմի գլխավոր միջոց են հանդիսանում զինված ուժերը (բանակ, ավիացիա և նավատորմ)։ Պատերազմի ընդհանուր նպատակը մշտապես թշնամուն ուժազրկելու մեջ է՝ մինչև վերջինս դադարի դիմադրելը։ Դրան կարելի է հասնել ոչ բարեկամական զինված ուժերին և պետություններին հաղթելու, իսկ երբեմն էլ գոյության համար անհրաժեշտ միջոցները անհասանելի դարձնելու միջոցով։

Պատերազմի առաջացման պատճառները և դրանց դասակարգումը:

Պատերազմների առաջացման հիմնական պատճառը քաղաքական ուժերի ձգտումն է օգտագործել զինված ուժերը ներքին և արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար։ Ըստ իրենց մասշտաբի պատերազմները բաժանվում են համաշխարհային և տարածաշրջանային (կոնֆլիկտ)։ Կարևոր նշանակություն ունի նաև պատերազմների բաժանումը «ներքին» (external warfare) և «արտաքին» (internal warfare) պատերազմների։ Պատերազմները դասակարգվում են նաև որպես «արդարացի» և «աանարդար»։

  • Արդարացի պատերազմ են ազատագրական պատերազմները՝ անհատական կամ կոալիցոն պատերազմները, որոնք համապատասխանում են ՄԱԿ-ի կանոադրության 51-րդ հոդվածին կամ ազգային-ազատագրական պատերազմները՝ ուղղված ինքնորոշման իրավունքի իրականացման սահմանապակման դեմ։ Ժամանակակից աշխարհում արդարացի, բայց ոչ թույլատրելի են համարվում պատերազմները, որոնք մղվում են Աբխազիայում, Ղարաբաղում, Քաշմիրում, Պաղեստինում։
  • Անարդարացի՝ «նվաճողական» կամ անօրինական ագրեսիա։ Միջազգային իրավունքով բռնությունը որակվում է որպես միջազգային հանցագործություն։ 1990 -ական թվականներին հայտնվեց հումանիտար պատերազմ հասկացությունը, որը համարվում է բռնություն հանուն բարձրագույն նպատակի՝ էթնիկ զտման կանխում կամ խաղաղ բնակչության հումանիտար օգնություն։

Ըստ իրենց պատճառների պատերազմները կարող են բաժանվել տնտեսական (Իրանական պատերազմը) և գաղափարական (Վիետնամական պատերազմ) պատերզմների։

Рубрика: Հասարակագիտություն 2

Հաշմանդամների Իրավունքները

Հաշմանադամն այն անձն է, որը, առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումների հետևանքով ունի հասարակական պաշտպանության անհրաժեշտություն։

Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամներն ունեն սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ անձնական բոլոր այն իրավունքները, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեսյի 1978 թվականի դեկտեմբերի 9-ի ընդունած հաշմանդամների իրավունքների մասին հռչակագրում, Հայաստանի Հանրապետության սահամանադրությունում, սույն օրենքում եւ օրենսդրության այլ ակտերում:

Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է հաշմանդամների անհատական գրանցման, նրանց կողմից իրենց ընդունակությունների, իրավունքների ու ազատությունների իրացման, Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիների հետ համահավասար հասարակական կյանքի տնտեսական եւ սոցիալական բնագավառներին մասնակցելու պայմանների եւ հնարավորությունների ապահովումը:

Ըստ օրենքի հաշմանդամության հանդեպ որևէ խտրականություն ցուցաբերելը արգելվում է : Այս առումով պետության հիմնական խնդրիներին են՝ հաշմանդամության կանխարգելման և բուժման ծրագրեր իրականացնելը, հաշմանդամների մասնակցությունը հասարակական կյանքին խթանելը:

Հաշմանդամությունը երբեք չի կարող կրճատել մարդու մտավոր կարողությունները: Կան շատ հաշմանդամներ, ովքեր առավել լավ են աշխատում քան հաշմանդամություն չունեցողները:

Հաշմանդամները ունեն՝ կրթության իրավունք: Պետությունը պարտավոր է հոգ տանել նրանց կրթության համար, այդ իսկ պատճառով պատրաստվում են հատուկ մասնագետներ: Նրանց համար հաճախ կիրառվում են փոքր-ինչ արտասովոր մեթոդներ, օրինակ՝ տեսողական խանգարումներ ունեցողների համար գործում է՝ Բրայլի համակրգը:

Հաշմանդամները նաև ունեն աշխատանքի իրավունք: Անթույլատրելի են հաշմանդամության պատճառով մարդուն աշխատանքի ընդունման կամ պաշտոնի բարձրացման մերժումը, աշխատանքից հեռացումը կամ այլ աշխատանքի փոխադրումը: Անհրաժեշտություն է նրանց համար լավ պայմանների ստեղծումը: Պետք է նշել, որ լավ պայմաններ բավար չեն նաև լավ վերաբերմունք է անհրաժեշտ:

Հաշմանդամները մեր հասարակության մի մասն են կազմում և նրանց որևէ կերպ առանձնացնելը պարզապես անկարելի է:

Рубрика: Հասարակագիտություն 2

Երեխաների իրավունքները

Երեխայի իրավունքներ, մարդու հիմնարար իրավունքներից մեկը: Երեխաները և երիտասարդները օժտված են մարդկային միևնույն ընդհանուր իրավունքներով, ինչ մեծահասակները, ինչպես նաև հատուկ իրավունքներ, որոնցով ճանաչվում են նրանց հատուկ կարիքները: Երեխաները իրենց ծնողների սեփականությունը չեն, և ոչ էլ բարեսիրության անօգնական օբյեկտներ: Նրանք մարդկային էակներ են և իրենց իսկ իրավունքների սուբյեկտներ:

Երեխաների իրավունքների մասին առաջին և հիմնական փաստաթուղթը ՄԱԿ-ի երեխաների մասին կոնվենցիան է, որը հիմք ընդունելով են աշխարհի շատ երկրներ կազմել իրենց օրենսդրությունը: Փաստաթուղթը կազմված է 54 հոդվածից, որոնք մանրամասնում են մինչև 18 տարեկան (եթե տեղական օրենքով նա ավելի վաղ չի ճանաչվում չափահաս) անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքները՝ զերծ քաղցից և կարիքից, դաժանությունից, շահագործումից և չարաշահման այլ ձևերից։ Երեխաների իրավունքները ներառում են ծնողների և այլ անձանց հետ կապված հարաբերությունները, ֆիզիկական պաշտպանվածության, անվճար կրթության, առողջապահության, քաղաքացիական իրավունքները[1]:

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան 1993 թվականին` պարտավորություն ստանձնելով համապատասխանեցնել իր ներպետական օրենքները և պրակտիկան միջազգային այդ փաստաթղթի պահանջներին։ Հետագայում Կոնվենցիան լրացվեց երկու կից արձանագրություններով՝

  1. Մանկավաճառության, երեխաների մարմավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրությունը,
  2. Զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերող կամընտիր արձանագրությունը[2]։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը 1996 թվականի մայիսի 29-ին, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի ընդունում է երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագիր[4]:

Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանությունն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքում ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով առաջին անգամ` առանձին հոդվածով (Հոդված 37) ամրագրվեց երեխայի իրավունքների պաշտպանությունը[4]:

Սահմանադրության 37 հոդվածով սահմանվում է՝

  • Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:
  • Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:
  • Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:
  • Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:

Երեխաների իրավունքների կարևորությունը

Երեխաները անհատներ են

Երեխաները իրենց ծնողների կամ պետության սեփականությունը չեն, և ոչ էլ ընդամենը դեռևս ձևավորվող մարդիկ. նրանք ունեն մարդկային, ընտանիքի մյուս անդամների կարգավիճակին հավասար կարգավիճակ:

Երեխաները կյանքն սկսում են որպես միանգամայն կախյալ էակներ

Երեխաները պետք է հենվեն մեծահասակների վրա՝ ստանալու համար այն հոգածությունն ու ուղղորդումը, որ անհրաժեշտ է իրենց՝ դեպի անկախության տանող ճանապարհին: Մեծահասակների կողմից նման հոգածությունը իդեալական պայմաններում պետք է առկա լինի երեխաների ընտանիքներում, սակայն երբ առաջնային մեծահասակ խնամողները ի վիճակի չեն բավարարելու երեխաների կարիքները: Պետությունը պարտավոր է մշտապես հաշվի առնել երեխայի լավագույն շահը:

Կառավարության գործողությունները կամ անգործությունը երեխաների վրա ազդում են առավել զգալի, քան հասարակության որևէ այլ խմբի վրա

Գործնականում կառավարության քաղաքականության յուրաքանչյուր ոլորտ՝ կրթությունից մինչև առողջապահություն, այս կամ այն չափով ազդում է երեխաների վրա: Երեխաներին հաշվի չառնող անհեռատես քաղաքականություն մշակելը բացասաբար է անդրադառնում հասարակության բոլոր անդամների ապագայի վրա:

Երեխաների տեսակետները պետք է լսվեն և հաշվի առնվեն քաղաքական գործընթացներում

Երեխաները, որպես կանոն, չեն քվեարկում և, սովորաբար, չեն մասնակցում քաղաքական գործընթացներին: Առանց երեխաների կարծիքներին հատուկ ուշադրություն դարձնելու, ընդ որում՝ այդ կարծիքները արտահայտված լինեն տանը, թե դպրոցում, իրենց համայնքներում և անգամ կառավարությունների առջև, երեխաների տեսակետները մնում են չլսված՝ նրանց վրա ներկայումս ազդող կամ ապագայում ազդելիք բազմաթիվ կարևոր հարցերում:

Հասարակությունում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխություններ անհամաչափ, հաճախ՝ բացասական ներգործություն են ունենում երեխաների վրա

Ընտանիքի կառուցվածքի վերափոխումը, գլոբալիզացիան, կլիմայի փոփոխությունը, թվայնացումը, զանգվածային միգրացիան, զբաղվածության փոփոխվող միտումները, սոցիալական ապահովության նեղացող ծածկույթը շատ երկրներում ուժեղ ներգործություն ունեն երեխաների վրա: Այս փոփոխությունների ներգործությունը կարող է առանձնապես կործանարար լինել զինված հակամարտությունների և նման այլ արտակարգ իրավիճակներում:

Երեխաների առողջ զարգացումը վճռորոշ նշանակություն ունի ցանկացած հասարակության ապագա բարեկեցության հարցում

Զարգացման ընթացքով պայմանավորված՝ երեխաները, ավելի քան մեծահասարկները, առանձնապես խոցելի են կենսական այնպիսի անբավարար պայմանների առումով, ինչպիսիք են՝ աղքատությունը, առողջապահության, սնուցման անբավարարությունը, ապահով խմելու ջրի սակավությունը, բնակության անբավարար պայմանները և շրջակա միջավայրի աղտոտվածությունը: Հիվանդությունների, թերսնուցման և աղքատության հետևանքները հաճախ վտանգում են երեխաների, ուստիև՝ այն հասարակությունների ապագան, ուր նրանք ապրում են:

Երեխաների հարցում թերացող հասարակությունը խիստ թանկ է վճարում դրա դիմաց

Սոցիալական հետազոտություններում տեղ գտած եզրահանգումները ցույց են տալիս, որ վաղ տարիքում երեխաների ապրած իրադարձությունները էական ազդեցություն ունեն նրան հետագա զարգացման հարցում: 

Ամեն տարի հունիսի 1-ին նշվում է երեխաների պաշտպանության օրը:

Рубрика: Հասարակագիտություն 2

Կապիտալի արտահանում

Կապիտալի արտահանումմենաշնորհային շահույթի յուրացման, տնտեսական և քաղաքական այլ նպատակներով, մոնոպոլիաների և բուրժուական պետությունների կողմից արժեքների (դրամական կամ ապրանքային) արտահանում։ 

Կապիտալի արտահանումը միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր ուղղություներից է:

Կապիտալի արտահանումն իմպերիալիզմի հիմնական տնտեսական հատկանիշներից է, գոյություն է ունեցել նաև մինչմոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում, սակայն ապրանքների արտահանման համեմատ երկրորդական դեր է կատարել։ Իրականացվում է ձեռնարկատիրական և փոխատվական ձևերով։ Առաջինը կատարվում է մոնոպոլիաների կողմից արտասահմանում մասնաճյուղեր, ինքնուրույն դուստր ձեռնարկություններ և ազգային ու օտարերկրյա կապիտալների մասնակցությամբ խառը ձեռնարկություններ հիմնելու միջոցով։ Ունի երկու տարատեսակություն՝ ուղղակի և պորտֆելային։ Ուղղակի են արտասահմանյան ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողություն ապահովող, պորտֆելային՝ այդ նպատակի համար ձևականորեն անբավարար ներդրումները։ Փոխատվական կապիտալն արտահանվում է փոխառությունների, մատակարարումների վարկավորման, արտասահմանյան բանկերում ներդրումների միջոցով և ւոոկոս է բերում։ Արտասահմանում գործող կապիտալի մասսան մեծանում է և արտահանման շնորհիվ, և՝ վերաներդրումների՝ կապիտալի գործադրման երկրում ստացված հավելյալ արժեքի մի մասի կապիտալացման միջոցով։ Ըստ արտահանվող կապիտալի սեփականության բնույթի լինում են մասնավոր, կապիտալիստական երկրների կառավարությունների և միջազգային կապիտալիստական կազմակերպությունների ներդրումներ։

Վերջին երկուսը կապիտալի պետական-մոնոպոլիստական արտահանումն են։ Մոնոպոլիաները կապիտալն արտահանում են ոչ միայն տնտեսապես հետամնաց, այլև արդ. զարգացած երկրներ, որոնք կապիտալի սեփական «ավելցուկ» ունեն։ Վերջինը պայմանավորված է շահույթի միջին նորմայի, աշխատավարձի մակարդակի ազգային տարբերությամբ, արտադրողական ուժերի զարգացման անհամաչափությամբ, ազգային արտադրությանը տրվող առավելությամբ են։ Մասնավոր կապիտալի արտահանման կարևոր տեսակ է նաև արտոնագրի և լիցենզիայի վաճառքը։ Պետական կապիտալի արտահանումն ամենից առաջ ունի քաղաքական բնույթ, կապիտալիստական երկրների կառավարություններն օտարերկրյա պետություններ կապիտալ արտահանելով նպատակ ունեն պաշտպանել կապիտալիստական կարգը, ստեղծել և ամրապնդել ռազմաքաղաքական ագրեսիվ բլոկները։ Բացի այդ, արտաքին պետ. փոխառությունները բերում են բարձր տոկոս, նպաստավոր պայմաններ են ստեղծում մասնավոր կապիտալի արտահանման և բարձր շահույթ ստանալու համար։ Զարգացող երկրներին ցույց տրվող «օգնությունը» (անտոկոս նպաստների ձեով) դարձել է իմպերիալիստական պետությունների նեոգաղութատիրական քաղաքականության գլխավոր գործիքը։ Աճել է միջազգային կապիտալիստական կազմակերպությունների (Զարգացման միջամերիկյան բանկ, վերակառուցման ն զարգացման միջազգային բանկ, Միջազգային ֆինանսական կորպորացիա են) կողմից կապիտալի արտահանման ծավալը։ Դրանք գործում են առևտրական հիմունքներով՝ վարկերը ենթակա են վերադարձման, մեծ մասամբ տրվում են արտադրական ներդրումների համար և տոկոս են բերում։

Կապիտալի արտահանումը կապիտալիստական շահագործման համակարգում ծնել է նոր, էական գծեր, ընդլայնվել են մոնոպոլիաների կողմից աշխատավորների շահագործման ոլորտը, գաղութային տուրքի ծավալն ու դրանց աղբյուրները, ուժեղացել է տնտեսապես հետամնաց երկրների կախումն իմպերիալիստական տերություններից, մեծացել մոնոպոլիաների «ավելցուկ» ապրանքներն արտաքին շուկա «մղելու» հնարավորությունները։ Կապիտալի արտահանումը տնտեսապես հետամնաց երկրների ժողովուրդներին շահագործելու և կողոպտելու, զարգացման կապիտալիստական ուղու վրա պահելու կարեոր միջոց է։ Նպաստելով կապիտալիստական ձեռնարկությունների ստեղծմանը և ընդլայնելով կապիտալիստական արտադրական հարաբերությունների ոլորտը, Կապիտալի արտահանումը արագացնում է այդ երկրներում պրոլետարիատի աճն ու նրա հեղափոխական ջոկատների ձևավորումը։

Рубрика: Հասարակագիտություն 2

Աշխատանքի միջազգային միգրացիա

Միգրացիան դա մարդկանց տեղաշարժն է մի երկրից մյուսը: Աշխատանքային ռեսուրսների միջազագային պատճառներն են

Առաջին՝ երկրների միջև առկա տնտեսական զարգացման աստիճանների տարբերությունը:

Երկրորդ՝ ոչ տնտեսական գործոնները ,մասնավորապես՝ քաղաքական, կրոնական, ազգային, ռասսայական և այլն:

Միգրացիայի պատճառներն են՝

  • մշտական բնակություն
  • աշխատանք
  • ընտանիքի վերամիավորում
  • կրթություն

Աշխատանքային միգրացիան աշխարհում ներկայումս ամենանշանակալից միգրացիոն հոսքերից մեկն է։ Միացյալ ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական հարցերի վարչության տվյալներով 2013 թ.դրությամբ միջազգային միգրանտների ընդհանուր թիվը 232 մլն մարդ էր,
որի 74%-ը աշխատանքային միգրանտներ էին, այն դեպքում, երբ 2010 թ․ 214մլն միգրանտների 90%-ն էր լքել հայրենի բնակավայրը աշխատելու նպատակով։ Վերջին տասնամյակների ընթացքում, ինչպես ընդունված է ասել, «տրանսֆորմացիոն» երկրներում շարունակաբար իրականացվող քաղաքական, տնտեսական և սոցիալական խորը, հաճախ նաև արմատական բարեփոխումները, իսկ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո նաև զարգացած երկրներում ընթացող սոցիալ-տնտեսական գործընթացները, հանգեցրին հասարակական կյանքի արմատական վերափոխումների, ինչն էլ դարձավ բնակչության, հատկապես` նրա աշխատունակ մասիմիգրացիոն նոր ալիքի ձևավորման շարժառիթ։

Եթե նախկինում ուղեղների ներգրավման օջախներ էին առավելապես զարգացած երկրները,
ապա այժմ զարգացող երկրները ևս ձգում են խելոքներին:

ՀՀ բնակչության որակական և քանակական բնութագրիչների վրա ընդհանրապես, իսկ աշխատանքային ռեսուրսների վրա մասնավորապես, արտագաղթի ազդեցությունը միանշանակ գնահատել հնարավոր չէ։ Եթե արտագաղթը դիտարկենք որպես աշխատանքի ներքին շուկայի լարվածությունը թուլացնող գործոն, ապա սոցիալ-տնտեսական զարգացման արդի փուլում բարձր որակավորում ունեցող մասնագետների և բանվորական ներուժի կորուստը տեսանելի ապագայում կարող է հանգեցնել մարդկային կապիտալի չբավարարվող պահանջարկի լուրջ հիմնախնդիրի։ Բնակչության զանգվածային արտագաղթի երկրներում մարդկային կապիտալի կորստի
«համարժեքը», կարծեք թե, դառնում են միգրանտների դրամական փոխանցումները դեպի հայրենիք։

Անշուշտ, հատկապես նոր շուկաներ ձևավորող երկրների սոցիալտնտեսական զարգացման մեջ աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումներն էական և բավական ակտիվ դեր են խաղում։ Որպես սոցիալ-տնտեսական զարգացման գործոն` բնակչության դրամական փոխանցումներն իրենց կարևորությամբ արտաքին ֆինանսավորման երկրորդ
աղբյուրն են՝ ուղղակի ներդրումներից հետո։ Դրանք հսկայական ազդեցություն ունեն աշխատանքի ներքին շուկայի, անձնական սպառման, ներմուծման, պետական բյուջեի և սոցիալ-տնտեսական հարաբերությունների այլ ոլորտների վրա։ Վերջին հաշվով, դա խթանում է, որպեսզի արտասահմանից ստացված եկամուտները հայրենիքում ծախսվեն սպառման ավելի առաջադիմական և քաղաքակիրթ ձևերի վրա, իսկ հետագայում նաև բարձրացնեն դրանց ներդրումային ակտիվությունը։

Рубрика: Հասարակագիտություն 2

Արտաքին առևտուր

Առևտուր, ապրանքի ծառայությունների, արժեքների և փողի փոխանակման միջոց է։ Լայն իմաստով առևտուրը գործունեության տեսակ է, որը կապված է ապրանքների առք ու վաճառքի հետ։ Առևտուրը լինում է Ներքին և Արտաքին:

Առևտուրը երկրի ներսում կոչվում է ներքին, այլ երկրների հետ կատարվողը՝ արտաքին (միջազգային )։ Արտաքին առևտուրը՝ երկրների միջազգային սահմանների և տարածքների միջև կապիտալի, ապրանքների և ծառայությունների փոխանակումն է։ Այս տեսակի առևտուրը նպաստում է համաշխարհային տնտեսության ձևավորմանը, որտեղ գները, առաջարկն ու պահանջարկը կարող են ազդել և փոխվել տարբեր համաշխարհային իրադարձությունների արդյունքում։ Շատ երկրներում այսպիսի առևտուրը կարևոր դեր է խաղում և ապահովում է համախառն ներքին արդյունքի/ՀՆԱ-ի մեծ մասը։ Քաղաքական ասպեկտը, միջազգային առևտրի մեջ դիտարկելիս, հաշվի ենք առնում այն փաստը, որ միջազգային առևտուրը ենթադրում է առևտուր/փոխանակում տարբեր երկրների և ազգերի միջև, հետևաբար քաղաքական ոլորտում առավել խաղաղ երկրները ունեն միջազգային առևտրում մասնակցության առավել մեծ հնարավորություններ։ Բացի դրանից, երկու երկիր կփոխանակվեն տարբեր ապրանքներով կամ ծառայություններով, եթե ունեն բարեկամական կամ խաղաղ հարաբերություններ։

Համաշխարհային մասշտաբով արտաքին առևտուրը սպառողներին և երկրներին հնարավորություն է տալիս օգտվել այն ապրանքներից և ծառայություններից, որոնք հասանելի չեն սեփական երկրում։  Արտահանվող և ներմուծվող ապրանքների առևտուրը՝ միջազգային առևտուրը, չափազանց կարևոր է բոլոր երկրների համար։ Միջազգային առևտրի միջոցով սպառողը հնարավորություն է ստանում բավարարելու պահանջարկի մեծ մասը և օգտագործելու աշխարհի այս կամ այն տարածաշրջանից արտահանվող ապրանքներ. օրինակ՝ Հայաստանի բնակիչները համտեսում են արևադարձային մրգեր (ադամաթուզարքայախնձորնարինջ, արմավ) և ճաշակում բրնձով փլավ։Այսպիսով, այն գործընթացը, երբ ապրանքները վաճառվում են համաշխարհային շուկայում համարվում է արտահանում: Արտաքին առևտուրը թույլ է տալիս հարուստ երկրներին առավել արդյունավետ օգտագործել իրենց ռեսուրսները, ինչպիսիք են աշխատուժը, տեխնոլոգիաները և կապիտալը։ Քանի որ տարբեր երկրներ առանձնահատուկ են՝ ունենալով տարբեր առավելությունները, օրինակ՝ հող, կապիտալ, աշխատուժ, տեխնոլոգիա և այլն։ Հետևաբար նման երկրները կարող են իրենց ունեցած ռեսուրսներով ավելի արդյունավետ և քիչ ծախսերով արտադրել ապրանքներ և վաճառեն ավելի էժան։ Միջազգային առևտրում սա նշանակում է՝ երկիրը մասնագիտանում է տվյալ ապրանքի արտադրության մեջ։

 

Рубрика: հասարակագիտություն

Իմ տունը իմ ամրոցն է…

Փոքր հասակում մեծերից հաճախ էի լսում այս արտահայտությունը, բայց երբեք խորը չէր մտորում դրա բուն իմաստի մասին: Տարիքի հետ միայն սկսում ես գիտակցել, որ ընտանիքն է մարդու ունեցած ողջ հարստությունը: Երբ ընտանիքում տիրում է սերն ու համերաշխությունը, փոխըմբռնումն ու կարեկցանքը, այլևս ոչ մի արտաքին ուժ ի զորու չէ ներս խուժել տան պատերից ներս ու խախտել ընտանիքի անդորրը:

Ինպես բոլոր ընտանիքնեը, իմ ընտանիքը նույնպես ունի իր սովուրույթներն ու ավանդույթները: Օրինակ մեր ընտանիքում սովորույթ է ընթրել ողջ ընտանիքով, հայրս ու մայրս փորձում են միշտ ժամանակին տուն վերադառնալ աշխատանքից, որպեսզի ողջ ընտանիքը հավաքվի ընթրիքի սեղանի շուրջ:

Մեծ ոգևորությամբ են տանը պատրաստվում ՛՛Զատիկի՛՛ տոնին: Տատիկս անպայման պատրաստում է տոնը խորհրդանշող բոլոր ուտեստները, չնայած որ բոլոր ուտեստներն են , որ մեր կողմից սիրելի են, բայց ինչպես տատիկս է պնդում, առանց դրանց տոնական սեղանը այլևս տոնական չի լինի: