Рубрика: Հասարակագիտություն 2

ՄԵՐՈՆՔ

Մայիս ամիսը հայ ժողովրդի պատմության մեջ առանձնահատուկ նշանակություն ունի: Մայիս ամսվա ընթացքում հայ ժողովուրդը ունեցել է իր համար կարևորագույն նշանակություն ունեցող հաղթանակներ: Մայիսի 9 հայ ժողովուրդը նշում է որպես եռատոն՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, Շուշիի ազատագրումը և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Ծնողներիցս փորձեցի հետաքրքրվել, թե արդյոք մեր տոհմում կա մեկը, ով ինչ-որ կապ է ունեցել այս իրադարձություններից ինչ-որ մեկի հետ: Պարզվեց, մենք էլ ունենք մեր ներդրած լուման հաղթանակների գործում…

Մայրիկիս պապը եղել է մեծ հայրենական պատերազմի մասնակից, ով պատերազմում ծանր վիրավորվել է և արդեն որպես հաշմանդամ զորացրվել : Պատերազմի ավարտից տարիներ անց պարգևատրվել է մեդալով և այն ժամանակ բավականին թանկարժեք համարվող ՛՛Զապորոժեց՛՛ մեքենայով: Մայրս պատմում էր, որ նա շատ կատակասեր և հումորով անձնավորություն էր, բայց երբ խնդրում էին պատմել պատերազմի մասին, նրա դեմքը միանգամից այլալվում էր, նա դառնում էր լուռ ու մտախոհ: Վերցնում էր ծխախոտը ու գլուխը տարուբերելով դուրս էր գալիս բակ՝ ծխելու: Միշտ խուսափում էր որևէ բան պատմելուց, միայն կրկնում էր, որ պատերազմը սարսափելի էր….

Շուշիի ազատագրումը և առհասարակ 1992-1993 թվականը մերոնց մոտ միախառնվում է հպարտության ու տխրության զգացումով: Ֆիզուլիի ռազմական գործողությունների ժամանակ զոհվում է մորս հորաքրոջ տղան, ով զորակոչվել էր բանակ՝ մասնակցելու Արցախի պաշտպանական մարտերին: Արդեն անցել է ավելի քան 27 տարի, բայց նրանց տանը շատ քիչ բան է փոխվել, մինչ այսօր պահպանվում է Արմենի սենյակը ճիշտ այնպես, ինչպես զորակոչվելուց առաջ էր , միայն անկյունում ավելացել է մի փեքր սեղան , ուր դրված են հետմահու տրված մեդալներն ու էլի նրան պատկանող ինչ-որ իրեր: Իսկ սևազգեստ մայրը ամեն անգամ մեծ հպարտությամբ ու սրտի խորը կսկիծով է խոսում հերոս որդու մասին…

Մայիսյան հաղթանակները թող խորհուրդը դառնա բոլորիս համար՝ պատգամելով հիշել և փառաբանել անցյալը, գնահատել անչափ թանկ գնով հաստատված խաղաղությունն ու անդորրը և չխնայել ոչ մի ջանք պահպանելու հայրենի հողն ու նրա համար զոհված զինվորների վառ հիշատակը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, Կեցցե՛  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը…

Оставьте комментарий