Վերջին գիրքը, որ կարդացել եմ Աբբա Պրևոյի ՛՛Մանոն Լեսկո՛՛ գիրքն է: Ինձ հետաքրքրեց այս գիրքը, երբ հեռուստացույցով դիտեցի «Վերջին ուսուցիչը» ֆիլմը: Երբ դասի ընթացքում ուսուցիչը հակիրճ պատմեց նրանց սիրային պատմությունը, ես որոշեցի կարդալ գիրքը:
Պատմվածքը Մանոն Լեսկոյի և Ասպետ դե Գրիոյի մասին էր: Տասնյոթամյա ազնվատոհմիկ երիտասարդը առաջին հայացքից խելագարի պես սիրահարվում է գեղեցկուհի Մանոնին, ում ծնողները ուզում էին տանել մենաստան՝ սանձելու համար վայելքների հանդեպ նրա անհագուրդ տենչը: Վերջինս այնքա՛ն երիտասարդ էր և այնքա՛ն հիասքանչ … Կրքից կուրացած երիտասարդը հրաժարվում է երջանկությունից, հոր ժառանգությունից, խոստումնալից կարիերայից և պատրաստակամորեն անձնատուր լինում աղքատությանը՝ միայն թե սիրած էակը իր կողքին լինի: Նա վստահ էր, որ իր ընտանիքը երբեք չի հաստատի իր ընտրությունը, այդ պատճառով որոշեց հրաժարվել ամեն ինչից և փախչել Մանոնի հետ Փարիզ, բայց երջանկությունը երկար չտևեց: Մի օր տուն վերադառնալով սովորականից ավելի շուտ, դե Գրիոն իմանում է Մանոնի դավաճանության մասին՝ հայտնի կապալառու Պր. դե Բ … -ի հետ, ով ապրում էր իրենց հարևանությամբ, և հասկանում, որ դա առաջին դեպքը չէր, երբ իր բացակայության ժամանակ պարոնը այցելում էր իր երիտասարդ կնոջը:
Հաջորդ օրը նրա հոր ծառաները բռնի ուժով տանում են նրան հայրական տուն, որտեղ դե Գրիոն հոր պահանջով փորձում էր մոռանալ Մանոնի դավաճանությունը և նոր կյանք սկսել: Կես տարի անց, երբ նա վերադառնում էր Փարիզ ՝ շարունակելու ուսումը, նա նորից հանդիպիպում է Մանոնին: Կրքերը նորից թեժանում են : Նրանք Չաիլոտում տուն են վարձում և սկսել են միասին ապրել, բայց շուտով նրանց տունը այրվում է և հրդեհի ժամանակ իրենց փողերով արկղը անհետանում է: Ֆինանսական խնդիրները լուծելու համար Մանոնը՝ եղբոր խորհրրդով, կրկին որոշում է «վաստակել» հին միջոցներով, միայն այս անգամ նա որոշում է հիմարեցնել իր ծեր «զոհին», սակայն այս անգամ նրան դա չի հաջոցվում: Արդյունքում նրանք ձերբակալվեցին և ուղարկվեցին բանտ: Հետո Մանոնին՝ իր նման 11 աղջիկների հետ ուղարկում են Ամերիկա իսկ դե Գրիոն որոշում է գնալ նրա հետ: Բայց միայն այստեղ են հերոսները հոգեկան հանգստություն գտնում և ուղղում իրենց հայացքը կրոնին: Որոշում են ամուսնանալ և ներկայանում են նահանգապետին: Սակայն նահանգապետը մտադիր էր ամուսնացնել Մանոնին իր ազգականի հետ, որը վաղուց հավանում էր նրան: Դը Գրիյոն մենամարտում վիրավորում է մրցակցին և փախչում է քաղաքից: Մանոնը հետևում է նրան: Ճանապարհին աղջիկը հիվանդանում է:
Գրքի վերջում Մանոնը մահանում է անապատում: Հուղարկավորելով նրան ՝ դը Գրիոն գլուխը դնում է գերեզմանին ու սպասում իր մահվան: Սիրելիի մահից հետո ասպետը ծանր հիվանդանում է և երեք ամսով անկողին ընկնում: Այդուհանդերձ, նա ապաքինվում է: Նոր Օրլեանում է հայտնվում Տիբերժը: Վաղեմի և հավատարիմ ընկերը տանում է դը Գրիյոյին Ֆրանսիա, որտեղ նա իմանում է հոր մահվան մասին: Պատմությունն ավարտվում է եղբոր հետ սպասված հանդիպումով:
Գիրքը հեշտ կարդացվող էր: Այն գեղեցիկ սիրո պատմություն է, բայց անկեղծ ասած, չեմ կարող ասել, որ հիացած եմ այս գիրքով: Միգուցե, որովհետև ես չեմ կարողանում հասկանալ դե Գրիոյին: Սիրած աղջկա դավաճանությունն (և առհասարակ դավաճանությունը) ինձ համար աններելի է, բայց ինչպես ասում են , սերը մարդուն կուրացնում է, այնպես որ կարող եմ ասել, որ ես խղճում եմ Դե Գրիոյին: