Рубрика: հասարակագիտություն

ԻՄ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄԸ

Մարդը իր կյանքի ողջ ընթացքում օգտվում է բնության ու շրջակա միջավայրի բարիքներից, բայց հաճախ առանց գիտակցելու թե արդյունքում ինչ վնաս կամ օգուտ կարող է հասցնել իր միջավայրին: Որոշ մարդիկ ջանք չեն խնայում բարեկարգելու ու գեղեցկացնելու իրենց շրջակա միջավայրը մինչդեռ մյուսներ անխնա ու հաճախ էլ անգիտակցաբար փչացնում ու աղտոտում են այն:

Ես բնակվում եմ Դավթաշեն վարչական շրջանում: Վերջին տարիներին բավականին աշխատանքներ են տարվել կանաչապատելու ու լուսավորելու համար փողոցները մենք էլ մեր հերթին փորձում ենք կանաչապատել ու բարեկարգել մեզ շրջապատող հարակից տարածքները:

Բայց այսօր կփորձեմ նկարագրել իմ շրջակա միջավայրի գեղագիտական կողմը …Մեր տանից քիչ հեռու գտնվում է Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, որտեղ երբեմն գնում ենք զբոսնելու համար: Անցած տարի այդ նույն տարածքում ՝ Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի մոտ, տեղադրվեց նաև քանդակագործ Արտակ Համբարձումյանի քանդակած խաչքարը, որը նվիրված է 2016 թ. Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: Հնարավոր չէ մուտք գործել Դավթաշեն վարչական շրջան ու չնկատել աշխարհի աշխարհի 9-րդ չեմպիոն Դավիթ Պետրոսյանին նվիրված հուշարձանը՝ տեղադրված 2006թվականին և որի անունով էլ կոչվում է գլխավոր փողոցներին ամենամեծը:

Սրբոց Նահատակաց եկեղեցին, որը գտնվում է Դավթաշեն կամրջի հարևանությամբ կառուցվել է 1996թ-ին՝  ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հովանավորությամբ և նվիրված է հանուն հավատի և հայրենիքի նահատակված հայ ազատամարտիկների հիշատակին։Եկեղեցու նախագծի հեղինակն է Լևոն Ումեդյանը։ Եկեղեցին գմբեթավոր է։ Կառուցված է մոխրագույն տուֆից:

Оставьте комментарий