Рубрика: Էկոլոգիա

Հունիսի 5-ը բնապահպանի օր

1972 թվականին Հունիսի 5-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ 2004 թվականից Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր: Հունիսի 5 պատահական ընտրված ամսաթիվ չէ, այն ընտրվել է ի հիշատակ Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների սկսման, որի մտահոգությունն է մարդու շրջակա միջավայրի խնդիրները: Օրվա նպատակն է  մարդու մեջ շրջակա միջավայրի պաշտպանությանը նպաստելու ցանկություն արթնացնել:

Մեզանից քչերն են մտածում այն մասին թե ինչ մոլորակ են թողնում իրենց հաջորդ սերունդներին, ինչպիսի էկոլոգիական աղետներ կլինեն, ասենք օրինակ, 20-30 տարի անց այսօրվա մեր գործնեության հետևանքով և արդյոք գալիք սերունդները կկարողանան լուծել իրենց առջև ծառացած գլոբալ խնդիրները: Այժմ դեռ ակտիվ շարունակվում են մասսայական անտառահատումները, աղտոտվում են համաշխարհային ջրի պաշարները իսկ սառցաբեկորները հալվում են շատ մեծ արագությամբ: Յուրաքանրյուր մարդ, որպես երկիր մոլորակի բնակիչ, պարտավոր է խնամել և հոգ տանել շրջակա միջավայրի մասին, եթե յուրաքանչյուրս մեր առաջացրած աղբը խնամքով հավաքի և նետի աղբամանը՝փողոցում նետելու փոխարեն, արդեն իսկ մեծ աշխատանք արած կլինի: Ես ցավով եմ նայում այժմ փողոցում նետված բժշկական դիմակների ու ձեռնոցների կույտերին և վստահ եմ, որ դրանք մեծերն են նետում…այստեղից հարց է առաջանում…ինչ են իրենք սովորեցնում իրենց հաջորդ սերունդներին իրենց օրինակով…Այստեղ արդեն կարևորում եմ պետության դերը: Եթե մանկապարտեզներից սկսած երեխաներին դաստիարակել, որ չի կարելի աղբը թափել որտեղ պատահի, ապա հուսով եմ,որ կունենաք գիտակից ապագա սերունդ, ովքեր իրենք օրինակով կսկսեն դաստիարակել անգիտակից ավագ սերնդին… Ի ՞նչ կլինի երկիր մոլորոկի հետ տասնյակ տարիներ անց եթե մենք այսօր իսկ չդադարեցնենք այս ամենը և չսկսենք օգտագործել ժամանականից տեխնոլոգիաները՝ ի փրկություն մեր մոլորակի…

Հարգելի մարդիկ, գիտակցեք վերջապես, որ Դուք հյուր եք երկիր մոլորակի վրա և դեռ շատ սերունդներ պիտի ապրեն այստեղ, այնպես որ բարի եղեք դրսևորել գիտակից վարքագիծ և հրաժարվեք այսօրվա կործանից վարքագծից…

ՑՈՒՅՑ ՊԼԱՍՏԻԿԻ ԴԵՄ

Կանաչապատումը Երևանում

Առաջարկում եմ դիտել 2040. Ապագան սպասում է Ֆիլմը

Оставьте комментарий