Рубрика: հասարակագիտություն

Բուդդայականության ծագումը

Շուդհոդանա թագավորը,որը Բուդդայի հայրն էր իրեն մեկուսացրել էր աշխարհից և իրեն շրջապատել էր շքեղությամբ։Նա անում էր ամեն ինչ որպեսզի իր թագաժառանգը ոչ մի դժվարություն չտեսնի։Գաուտաման ապրում էր անհոգ կյանքով ,նա ուներ սիրելի կին և մի երեխա։Մի օր երբ նա դուրս է գալիս պալատից և ականատես է լինում թաղման,տեսնում է զառամյալ ծերունու,հասկանում է ,որ կյանքում գոյություն ունեն <հիվանդություն>,<ծերություն>,<մահ> և այլ հասկացություններ։Այդ ամենից ազդված արքայազնը սկսում է մտածել մարդկային կյանքի իմաստի մասին։ Նա լքում է պալատը և 29 տարեկանում միանում ճգնավորակյացներին,որոնց հետ վեց տարի անցկացնելուց և խորը մտածմունքներից հետո 35 տարեկանում դառնում է Բուդդա՝լուսավորված,արտնացած։Նա 45 տարի քարոզում է այդ կրոնը։Օր օրի աճում է նրա աշակերտների թիվը և այսպես էլ տարածվում է Բուդդայականությունը,այժմ դառնալով  երեք համաշխարհային կրոններից մեկը։  

Բուդդան լքում է պալատը։
Рубрика: հասարակագիտություն

Բուդդայականություն

435-580 մլն հետեւորդ․

Երեք համաշխարհային կրոններից մեկը: Իրենից ներկայացնում է դհարմա,՝ ներառելով սովորույթների, հավատների ու հոգևոր գործառույթների համակարգ, որը հիմնված է գլխավորապես Սիթհարդա Գաուտամայի ուսմունքի վրա։ Վերջինս առավել հայտնի է «Բուդդա» անվանումով (հինդի՝ बुद्ध՝ լուսավորյալ)։

Բուդդայական ուսմունքի համաձայն՝ նրա հիմնադիրը իր գործունեությունն իրականացրել է Հինդուստան ենթացամաքի հյուսիսային մասում գտնվող Մագաթհա թագավորությունում՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերն ընկած հատվածում: Նա հայտնի է որպես լուսավորյալ կամ պայծառափայլ անձնավորություն, ով իր կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն և մարդասիրական գաղափարները տարածելուն։

Դհարմա — Դհարմա, հնդկական կրոններում՝ հինդուիզմում, բուդդայականությունում, սիկհիզմում և ջայնիզմում բազմաթիվ նշանակություններ ունեցող հասկացություն: Դհարմա բառի միանշանակ որևէ թարգմանություն գոյություն չունի:
Հիմնադիր — Գաութամա Բուդդա — Գաութաման ուսուցանել է զգայական հաճույքի և ծանր ճգնավորության միջև առկա Միջին ճանապարհը, մի բան, որ տարածված էր իր տարածաշրջանում՝ ամփոփված սրամանա շարժման մեջ: Հետագայում նա դասավանդել է արևելյան Հնդկաստանի այլ շրջաններում, ինչպես օրինակ՝ Մագաթհայում և Քոսալայում։

Ծնվել է
ապրլի 8, մ․թ․ա․ 563 թ․
Ծննդավայր
Լումբենի , Նեպալ
Մահացել է
մ․թ․ա․ 4-րդ դար